Առլեն Շահվերդյան

Home » Մշակույթներ / Cultures » Իմ հավերժ Մուսա / My eternal Muse

Իմ հավերժ Մուսա / My eternal Muse

Իմ հավերժ Մուսա

Երբե՛ք ինձ այսքան մենակ չեմ զգացել
Եվ երբե՛ք այսպես հավերժ երկուսով,
Քեզանից հեռու՝ երերուն ձեռքով խավա՜րն եմ բացել
Ու փորձել այնտեղ չկորե՛լ անհետ,
Ու փորձել այնտեղ ճանապա՜րհ բացել՝
Սրտիս տակ պահած քո սիրո՜ լույսով:

Իմ սե՜ր, իմ լուսե չքնա՜ղ երազանք,
Երկնաթև անո՜ւրջ, որ գրկում իմ տաք
Ինձ մեղմիկ շոյող դյութա՜նք է, նազա՜նք:
Քեզ հետ՝ երջանի՜կ, լիացա՜ծ ու վե՜հ,
Քեզանից հեռու՝ խեղճացած այնպե՛ս,
Ինչպես առյո՜ւծը վայրի՛ ու ազա՛տ,
Որին սեղմո՛ւմ են վանդակաճաղով:
Քո քնքուշ սրտով՝ սավառնող արծի՜վ,
Առանց քեզ՝ դանդա՜ղ սպիացող մի վերք,
Որը դաղում են մատնացան աղով:

Ես երբե՛ք այսքան մենակ չեմ զգացել
Եվ երբե՛ք այսպես չեմ շնչել հաշված,
Ասես՝ լսելով բաբախումը իմ կարոտա՜ծ սրտի,
Ասես՝ հաշվելով, թե քանի՞ զարկ է ինձ դեռ մնացել
Եվ քանի՞սը դեռ ես սպառե՛մ պիտի:

Բայց, մե՛կ է, թեկուզ մենա՛կ եմ հիմա
Եվ հոգիս է, լո՛կ, քեզ հետ միասին,
Ես գալու եմ դո՛ւրս,
Դո՛ւրս եմ նետվելու խավարից այս սի՛ն,
Դո՛ւրս դեպի անուշ ժպի՜տդ լուսե ու վարսե՜րդ հուր,
Դո՛ւրս դեպի սերը, որ ներսս հիմա
Լցնում է անա՜փ հավատով անմար
Եվ օգնում է զգալ նորի՜ց միասին,
Եվ օգնում է ինձ սպասե՜լ ու հուսա՜լ:
Ես գալո՛ւ եմ քեզ ու գրկելո՜ւ եմ,
Իմ պայծա՜ռ արև,
Իմ հավե՜րժ Մուսա:

Առլեն Շահվերդյան

Գրված՝ 21.01.2018, 04:15 AM

© Գրական կայքի կանոններով՝ սույն բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և էջի հղումը նշելու:

Սիրելի Ընթերցողներ, գրեթե բոլոր ստեղծագործողների կյանքում միշտ լինում է մեկը, ով հանդիսանում է նրա Մուսան, ստեղծագործելու ներշնչանքի անսպառ աղբյուրը, արարելու խթանիչ ուժն ու հավերժ ոգեշնչումը: Ուշադրություն դարձրեք անվանի գրողների, նկարիչների, քանդակագործների և արվեստի այլ գործիչների կենսագրություններին. գրեթե բոլորի կյանքում կա այն սիրելի մեկը կամ այն ոգեղեն շունչը, որ ուղեկցել է նրան ու ոգևորել, դրդել արտահայտվելու ու ստեղծագործելու: Մեկի մոտ Մուսան սիրելի ու թանկ, իրական մարդ է, մյուսի մոտ՝ ներշնչանքի պատկերավոր մարմնացում: Սակայն երկու դեպքում էլ Մուսան հավերժ է, քանի դեռ ապրում է Մարդու արարելու տաղանդը:

Համաշխարհային օպերային արվեստում կա մի նեապոլիտանյան երգ, որը գերում է իր առաջին իսկ հնչյուններից: Համոզված եմ, որ այս երգը լսել են բոլորը: Այն կատարում են տարբեր երգիչներ, հատկապես` օպերային: «O Sole Mio» («Իմ արև») երգը գրվել է 1898 թվականին: Խոսքերի հեղինակն է գրող Ջիովանի Կապուրոն, իսկ երաժշտությունը հեղինակել է նեապոլիտանցի հայտնի երգիչ ու երգահան Էդուարդո դի Կապուան: Հենց նրա հոգեցունց ու թովիչ երաժշտությունն էլ այսպիսի կենդանություն, այսպիսի ռոմանտիկա է հաղորդել այս երգին: Երգը շատ սիրված է ու տարածված աշխարհով մեկ: Ասեմ ավելին, այն լայն տարածում ուներ անգամ խորհրդային շրջանում. շատերն են հիշում, որ «Դե, սպասի՛ր» սիրված մուլտֆիլմում նապաստակը (Կլարա Ռումյանովայի ձայնով) նույնպես երգում է այս երգը` գայլի վախից 😀 😀  

Ասեմ, որ թեև այս երգը երգել ու երգում են աշխարհի տարբեր լեզուներով, սակայն ընդունված է, որ այն հիմնականում կատարվում է հենց բնօրինակով, մայր լեզվով` իտալերենի նեապոլիտանյան բարբառով: Ի դեպ, նույն այդ բարբառով «O Sole Mio» ոչ թե նշանակում է «Օ՜, իմ արև», այլ ուղղակի` «Իմ արև», քանի որ «օ՜»-ն համապատասխանում է իտալերենի «il» կամ անգլերենի «the» որոշիչ հոդին:

Երգը սիրո մասին է, դրանում, մասնավորապես, ասվում է. «Որքան գեղեցիկ է առավոտը, երբ ծագում է արևը: Սակայն կա մեկ այլ արև, ավելի գեղեցիկ: Դա իմ արևն է` քո դեմքին»: Գեղեցիկ համեմատություններով ու նույնքան գեղեցիկ արտահայտություններով հարուստ այս երգի խոսքերը լսելիս, ասես, տեղափոխվում ես 19-րդ դարի վերջերի Իտալիան, նեղլիկ փողոցները, որտեղ օդում թարմ հացի հոտն է, պարաններին կախված է լվացքը, նազելի օրիորդները շտապում են դասի, իսկ պատանիները հետևում են նրանց ու հիանում նրանց նազանքով, փողոցներում աղմուկ է, հաճելի եռուզեռ, իսկ բակերում էլ աշխուժորեն խաղում են երեխաները: Շատ գեղեցիկ թեմա կա այս երգում: Կարծում եմ, որ սիրո մասին ամենաքնքուշ, ամենամեղեդային, ամենաանձնական երգերից մեկն է:

Ես այս երգը շատ եմ սիրում, հաճախ էլ երգում եմ օպերային ձայնով 🙂 ասեմ` վատ չի ստացվում մոտս 🙂 Սակայն այն, իհարկե, շա՜տ ավելի լավ է ստացվում համաշխարհային տենորներից մեկի` Լուչիանո Պավարոտտիի մոտ: Իմ ամենասիրած օպերային երգիչը այս երգն այնպիսի լիարժեք կերպով է փոխանցում ունկնդրին, որ ակամա տեղափոխում է քեզ «Իմ արև» երգի աշխարհը: Սակայն, հետաքրքիր ձևով որոշեցի ձեր ուշադրությանը ներկայացնել երգը: Բանն այն է, որ 1994 թվականին Իտալիայում մեծ շուքով նշվեց մեծն տենորի 59-ամյակը: Մեծ ու տոնական այդ համերգին մասնակցում էին նրա ընկերները: Համերգն այդպես էլ խորագրված էր` «Պավարոտտին ու նրա ընկերները»: Եվ ահա, «O Sole Mio» երգը տենորի հետ կատարում է ոչ պակաս հայտնի ու սիրված երգիչ և երգահան Բրայան Ադամսը: Այնպես որ` վայելեք այս կատարումը: Այս հոդվածս նվիրում եմ բոլոր սիրող սրտերին և հավերժ ու ապրեցնող այն զգացմունքին, որ կոչվում է ՍԵՐ:

Վերջում, որպես հաճելի հետգրություն, ուզում եմ Ձեզ ներկայացնել հատված «Մեծ սիրո սերենադը» ֆիլմից, որտեղ ֆիլմի հերոս Տոնի Կոստան (որին մարմնավորում է Մարիո Լանցան) հրաշալի կերպով կատարում է «O Sole Mio» երգը:

Առլեն Շահվերդյան

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սույն գրական բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Կայքի կանոններով՝ դրանում տեղ գտած բոլոր նյութերի և ստեղծագործությունների հեղինակային իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը «Arlenshah.wordpress.com»-ին պարտադիր է: Հեղինակային ստեղծագործությունների, հոդվածների, գրառումների, լուսանկարների վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց «Arlenshah.wordpress.com» կայքին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ


6 Comments

  1. LUSINE says:

    Shat huzich er, sirvats erg, sirvats katarokhner, shnorhakal em qez qo nyuti hamar:)))))))))))

    • Շատ շնորհակալ եմ Լուսինե ջան` ինչպես միշտ բարի ու ջերմ գնահատականիդ համար: Երգն իսկապես շատ հուզիչ է, մեղեդային, քնարական ու ականջ շոյող: Ուրախ եմ, որ այսպես ես գնահատել գրառումս: Ես էլ քեզ եմ շնորհակալ քո արձագանքի համար: Համոզված եմ, որ շատերը նույնպիսի հաճույքով կլսեն այս երգը, որի հիմքում սիրո նշանակության, նրա կենարար էության վերհանումն է:

  2. Sirarpi says:

    Առլեն ջան չես պատկերացնի որքան հաճելի էր երգը լսելը ու միաժամանակ գրառումդ կարդալը: Ես իսկապես մի պահ պատկերացրի, իբր ապրում եմ 19-րդ դարում, կրում այդ ժամանակաշրջանի հագուստը….

    • Շնորհակալ եմ Սիրարփի ջան արձագանքիդ համար: Իսկապես շատ անուշ երգ է, և ես ուրախ եմ, որ գրառումս այդպիսի դրական ազդեցություն է ունեցել քեզ վրա: Շնորհակալ եմ քո ուշադրության համար, ես նույնպես մշտապես կարդում եմ քո բոլոր նյութերը երկու բլոգներում:
      Առլեն:

  3. Օֆելյա տատիկ says:

    Առլեն ջան շնորհակալ եմ երգի համար հրաշք կատարողներ են մեկը մեկից գերազանց ես զարմանում եմ որ այս ժամանակներում քեզ նման ճաշակով և ռոմանտիկ երիտասարդ կա քեզ մեծ սեր եմ ցանկանում .

    • Հարգելի տիկին Օֆելյա,
      Շատ զգացված եմ Ձեր գեղեցիկ տողերից: Ինձ համար պատիվ է, որ իմ բոլոր ընթերցողները, ի դեմս Ձեզ, այսքան բարի ու պարկեշտ մարդիկ են: Ես էլ Ձեզ մաղթում եմ քաջ առողջություն, ընտանեկան բարօրություն, Ձեր մերձավորներին ու սիրելիներին՝ ամենալավն ու բարին:

      Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝
      Առլեն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 664,892 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: