Առլեն Շահվերդյան

Home » Մշակույթներ / Cultures » Չորս եղանակների օրորոցում / In the Cradle of Four Weathers

Չորս եղանակների օրորոցում / In the Cradle of Four Weathers

Չորս եղանակների օրորոցում

Ամռան հարա՛վը, տո՛թն ու ծարա՛վը,
Թե՜ժն ու արև՜ը, ավա՛զն եմ սիրում,
Աշնան արա՛գը, շո՜ւնչն ու ճրա՛գը,
Ոսկե անտառի զա՜ռըն եմ սիրում,
Ձմռան հարբո՛ւխը, տների ծո՜ւխը,
Տոնական լո՜ւյսն ու հո՛ւյսն եմ սիրում,
Եվ գարնան գի՜րկը, սիրավառ կի՜րքը,
Կանաչ-կարմիրի բո՜ւյսն եմ սիրում:

Սիրում եմ արբել գարնան ակունքի՝
Դաշտի կակաչի, հրապույրներո՜վ,
Ձմռանը՝ թե՜յ խմել բուխարու կողքին,
Ամռանը՝ շոյել միրգը՝ համբույրո՜վ,
Աշնան անձրևի մեղեդու ներքո
Ուրվագի՛ծ դառնալ նեղլիկ փողոցում,
Վայելել կյա՜նքը՝ սիրահար դեմքով,
Չորս եղանակների մե՜ղմ օրորոցում:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 28.11.2017, երեկոյան

© Գրական կայքի կանոններով՝ սույն բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և էջի հղումը նշելու:

Սիրելի՛ բարեկամներ, կայքիս ստեղծման առաջին իսկ օրվանից մշտապես ներկայացրել եմ հանրահայտ բելոռուս նկարիչ Լեոնիդ Աֆրեմովի գունեղ աշխատանքները: Ես դրանք երբեմն օգտագործում եմ իմ բանաստեղծությունների  ու պատմվածքների հրապարակման ժամանակ: Աֆրեմովի աչք շոյող գունանկարները արվեստի բացառիկ գործեր են, որոնք այսօր հայտնի են ամբողջ աշխարհում: Դրանք առանձնահատուկ են նրանով, որ ստեղծվում են բացառիկ կերպով: Բանն այն է, որ լավատեսությամբ, կրքով ու լույսերով, երանգներով ու մեղեդայնությամբ լի այս կտավները Աֆրեմովը նկարում է առանց վրձնի օգտագործման: Վրձնի փոխարեն նկարիչը գործի է դնում հատուկ դանակ-բահիկը` մաստիխին անունով (իտալերեն` mestichino բառից): Հայերենում այս գործիքը կոչվում է նաև պալիտրա դանակ: Այս ուրույն գործիքի միջոցով հեղինակը կտավին է հանձնում բազմագույն յուղաներկերը, որոնք նկարչի ձեռքի վարպետ շարժումներով վերածվում են գեղեցիկ տեսարանների, բնապատկերների:

Աֆրեմովը հրաշալիորեն պատկերազարդում է տարվա եղանակները: Այդ իսկ պատճառով ես որոշեցի «Չորս եղանակների օրորոցում» բանաստեղծությանը հրապարակումը զարդարել հենց նրա գունանկարներով: Ընդհանրապես Աֆրեմովի արվեստը խիստ հոգեհարազատ է իմ ներաշխարհին ու գունազգացողությանը, և ես չէի կարող հատուկ կերպով չանդրադառնալ նրա ստեղծագործություններին: Մի անգամ դիտելով այս կտավները` հնարավոր չէ չգերվել ու չհմայվել նրանցով: Աֆրեմովի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա պաշտոնական կայքում` https://afremov.com/: Նպատակ ունենալով նկարների այս գունազարդ շարքն առավել հասանելի դարձնել ընթերցողներիս՝ ես ստեղծել եմ Ֆեյսբուքյան ալբոմ, որն առաջարկում եմ այցելել ԱՅՍՏԵՂ >>> 

Dear Friends, it is my pleasure to intorduce to you nowdays famous Belorussian painter Leonid Afremov. I have made a special Facebook album, which includes his more than 300 beautiful and attractive paintings. I love Afremov’s art very much as his paintings, the whole his art is very close to my colour perception and to my inner world. These paintings are amazing, they open a wonderful, colourful and unique world of Art. You can see his works at https://afremov.com/. Visit also my Facebook album HERE >>>

Աֆրեմովը աշխատանքի ժամանակ / Afremov at work

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

11 Comments

  1. ljr3 says:

    His work is beautiful. Everything is alive within his paintings. It is like a new age impressionism.

    • Absolutely!! I agree with you!! Thank you very much!
      I noticed that I have not recieved the E-mail notifications about some of your recent post. I do not understand the problem. Hope it will be solved.
      Thanks again.

  2. Fabulous painting from Leonid Afremov.

  3. petit4chocolatier says:

    Arlen, thank you so much for the reply. I am researching him more now. He has a different type of technique with the palette knife and oils; love it! Definitely not to be confused with a brush : )

  4. […] Լեոնիդ Աֆրեմով. Կյանքի գույները / Leonid Afremov. Colours of Life […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 664,567 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: