Առլեն Շահվերդյան

Home » Հայք / Armenia » Պարույր Սևակի հիշատակին / In Memory of Paruyr Sevak

Պարույր Սևակի հիշատակին / In Memory of Paruyr Sevak

Պարույր Սևակի հիշատակին

Ինձ համար Սևակը հեքիա՜թ է անբիծ,
Կարդում եմ Սևակ՝ մոռանում եմ ինձ:

Մոռանում եմ, որ իմ շուրջը այդժամ
Աշխա՜րհն է եռում կաթսայում էժան,
Աշխարհն է հորդում, ընթանո՜ւմ, էլի՜,
Լրջմի՛տ, բայց և շա՜տ զավեշտալի:
Ու պտտվո՜ւմ է Երկիրը նորից,
Ինչպես միշտ՝ դանդա՜ղ,
Անհասկանալի՜…

Իսկ ե՞ս…
Ա՜խ, կտրվում եմ ես այդ բոլորից,
Երբ ընթերցում եմ նրա ինչ-որ գործ,
Ու ամեն անգամ ինձ համար բացում
Իմաստնության նո՜ր ու հսկա՜ դպրոց:
Ու ամեն անգամ նորովի տեսնում
Նույն բանը հազա՛ր անգամ տեսածը,
Իմ հոգու այգում խե՜նթ գետ է հոսում,
Եվ այնպե՜ս արագ ու այնպե՜ս խոսուն,
Այգուս ծառերը պտղո՜ւմ են, հասնո՜ւմ:
Ինձ և՛ պարզ է շատ նրա գրածը,
Ե՛վ առեղծվածային, խավարոտ ու մութ,
Ինչպես մի անտակ ու սևխոր փոսում…

Սևակն ի՛նձ համար, ի՛նձ հետ է խոսում,
Ջե՜րմ ու մտերմի՜կ, հարազա՜տ ու հի՜ն,
Ու բացվո՛ւմ է նա, ինչպես մի նամակ
Իր ո՜ղջ վեհությամբ բացվում է տեղին:

Նա հանճարե՛ղ է իր պարզությա՜ն մեջ
Եվ պա՛րզ է՝ վերընծա՛ հանճարեղությա՜մբ…

Մտքեր կան, որ թռչո՛ւմ, գնում են,
Մտքեր կան, որ սաղմ էլ մնում են,
Եվ մտքեր էլ կան, որ դառնում են գո՛րծ,
Անիրականից մարմնավորվում են,
Դառնում կենդանի, շնչող, մարմնագույն՝
Ոգեղենությո՜ւն բերելով հոգուն:

Ինձ համար Սևակը հեքիա՜թ է անբիծ,
Կարդում եմ Սևակ՝ մոռանում եմ ինձ:

Մի ամբո՛ղջ ազգի մե՛ծ տարեգրություն,
Անչա՛փ բարձրաձայն հնչող լռությո՜ւն,
Որ մեկեն հանկարծ, հրաբըխի՛ պես,
Ժայթքո՛ւմ է ինչ-որ շիկացած տեղից,
Ու փոթորկվո՜ւմ է ազգը ազգերի,
Հիշում արիական իր քա՛ջ պապերին…
Սակայն, երբեմն ժայթքում է շա՜տ ուշ,
Ինչպես՝ թոշա՜կը (ցանկալի մի հո՛ւշ),
Որ ժամանակին տալու փոխարեն,
Տալիս են վաղո՜ւց մոռացված օրը…

Իսկ աշխա՞րհը,
Ա՜խ, խառնում է նա լուռ այդ բոլո՜րը,
Խառնում է իր մեծ, անտակ կաթսայում,
Եվ այդ խառնուրդը դառնում է շիլա՛,
Երկիրը մարդկանց է կրում իր վրա,
Նրանց համար է անվերջ պտտվում,
Իրեն մոռացել ու չի՛ խնայում…

Եվ լո՜ւռ Երկրին է Լուսինը նայում,
Իր անե՜ղծ մտքով,
Կուսակա՜ն դեմքով,
Եվ ծաղկափթի՜թ,
Այնքա՜ն դեռատի աղջնակի պես
Ո՜նց է զարմանում:

Այդ նույն Լուսնի տակ,
Այդ նույն լույսի պես՝
Անմե՜ղ ու շիտա՛կ,
Մանկան կենսածո՜ր, փոքրի՛կ բերանից
Պա՛րզ ու համարձա՛կ, բա՜րձր հնչում էր
Պարո՜ւյրը Սևակ:
…Տարինե՜ր առաջ, տարինե՜ր առաջ,
Տարիների այդ ոտնաչափ հեռվից:

Այդ նույն Լուսնի տակ,
Նրա լույսի պես անմե՜ղ ու շիտա՛կ
Սևակյան տողից
Այն ո՜նց էր թրթռում սի՛րտը փոքրիկի,
Մի մանկա՛ն հեքիաթ,
Մի խորհո՛ւրդ ազգի,
Մի կարո՜տ՝ թողած անցա՜ծ ճամփեքին:

Ինձ համար Սևակն այդ հեքիա՜թն է հին,
Հեքիա՜թ մի աշուն,
Որն, ամեն անգամ, վերընթերցելիս
Ամեն ինչի հետ
Ի՛նձ էլ չեմ հիշում:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 05.02.2001 թ.
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Սիրելի Ընթերցողներ, ես մեծացել եմ՝ ընթերցելով հայ մեծանուն գրողներին, սովորել եմ նրանցից՝ մշտապես հղկելով գրական ճաշակս, խոսքս, ասելիքս: Հայ մեծերից, հատկապես, Սևակն ինձ համար առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ բացի նրա չքնաղ գործերն ընթերցելուց, ես դեռ փոքր տարիքից հաճախ եմ արտասանել դրանք: Չկար որևէ դպրոցական հանդես կամ գրական ցերեկույթ, որտեղ Սևակի բանաստեղծություններից չասմունքեի: Դեռ մանկուց Ծնողներս սեր են սերմանել իմ մեջ Սևակյան պոեզիայի նկատմամբ: Նրանք ինձ անգիր էին սովորեցրել Սևակի մի քանի գործեր, հատկապես՝ «Քիչ ենք, բայց հայ ենք» մեծ բանաստեղծությունը, որը ես հնչեղ, բարձր ու ոգևորված արտասանում էի դպրոցական միջոցառումների ժամանակ: Ես շնորհակալ եմ Ծնողներիս, որ ինձ այդքան վաղ տարիքից հաղորդակից են դարձրել Սևակյան պոեզիային: Տարիքի հետ հիացմունքս նրա գրի նկատմամբ միայն մեծացավ ու արմատացավ:

Մեծանուն գրողի անմար հիշատակին նվիրված այս բանաստեղծությունը գրել եմ շատ տարիներ առաջ և երկար ժամանակ խնամքով պահում էի դրա ձեռագիրը: Այսօր պատիվ ունեմ հրապարակելու այն՝ մատուցելով անգերազանցելի Լուսինե Զաքարյանի աստվածային ու չքնաղ կատարմամբ: Բանաստեղծությունս մեծարանքի ու երախտագիտության անկեղծ արտահայտություն է՝ ի նշանավորումն Պարույր Սևակի գրական տաղանդի:

To my foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem “In Memory of Paruyr Sevak” (written in 2001). This poem is dedicated to Paruyr Sevak, one of the Armenian great writers and poets. I grew up reading his poems and used to pronounce his poems at different events in school and university. I have kept the hand written paper of this poem 16 years and now I am glad to publish it in my literary blog. This is a sincere tribute to the genius poem’s memory, remembering some moment from my childhood too. It is my honor also to publish this very personal poem together with Armenian unimaginable singer Lusine Zakaryan’s performance.
© Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

  1. Մելինե says:

    Այս առավոտ կոպերիս նորից ցողն է արցունքի,
    Եկել էիր դու նորից իմ թուխ, իմ խենթ, իմ անսանձ…
    Եվ նորից սիրտս է ցավում, որպես վերքը քո քունքի,
    Եվ նորից սիրտս է մխում, որպես գաղտնիքն այն չասված… Վ.Դավթյան
    ……….
    Նա խենթ էր, պարզ էր , առեղծվածային ու սիրառատ… Սևակն էր ❤

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 669,170 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: