Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Մի՛ բանտարկիր իմ աշունը / Don’t imprison my Autumn!

Մի՛ բանտարկիր իմ աշունը / Don’t imprison my Autumn!

Մի՛ բանտարկիր իմ աշունը

Մի՛ բանտարկիր իմ աշունը
Մետաղալար քո արգելքով,
Մի՛ կաշկանդիր այն դեղինը,
Որ տանում եմ հոգուս բեռով:
Աշնան արև-ազատությո՜ւն
Եվ արբո՜ւնք եմ ուզում հևքով,
Իսկ դու կամաց սառեցնում ես
Իմ աշունը քո ձմեռով:

Շողին կարոտ զգայուն դողով
Հպվում եմ թաց ու վեհատեսք
Սոսիների տերևներին,
Մի՛ հեռացրու ինձ բաղձալի
Աշնանային արևների՜ց,
Քո ցրտաշունչ անսրտությամբ
Եվ քո սառը ընդհատակով
Մի՛ զրկիր ինձ վերևների՜ց:

Ես իմ ներսում հիմա ցո՜ղ եմ,
Որ կարոտ է աշնան տաքին,
Քո մետաղյա փշալարը
Աշուն քանդող նշաձո՛ղ է
Պարտադրանքի:

Հո՛ղ է, որում տերևները
Մեռնո՜ւմ են լուռ,
Ինչպես տեսիլ՝ մուրազներում,
Մի՛ զրկիր ինձ իմ աշունի՜ց,
Տերևի պես մի՛ թաղիր ինձ
Իմ բյուրեղյա՜ երազներում:

Որպես միակ, հավատարիմ,
Աշնան ընկեր,
Ընդունիր ինձ՝ ինչպես որ կամ,
Քո պաղ սրտում, հաստա՛տ գիտեմ՝
Ի՜նչ-որ մի տեղ,
Իմ անունով անկյո՛ւն ունես
Նվիրակա՜ն,
Անկյուն տաքո՜ւկ ու 
զարդարո՜ւն,
Մի՛ բանտարկիր իմ աշունը
Քո մե՜ծ սրտի ի՛մ անկյունում:

Առլեն Շահվերդյան

© Գրել եմ՝ 14.11.2017

Այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

To my foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem “Don’t imprison my Autumn!” (written on 14.11.2017). As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal (word for word) translation of the poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all.

This Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.

Don’t imprison my Autumn!

Don’t imprison my Autumn!
With your metal-wired barrier
Don’t enchain the yellow
Which I carry in me
With my soul’s load.
I want an Autumn sun-freedom
And a hardbreathing inebriation,
But You slowly frozen my Autumn
With your Winter.

With a sensitive shudder
That missed a sunshine
I touch the wet and magestic
Leaves of platanus,
Don’t detach me
From the Autumn lovely suns,
Don’t deprive me from tops of the sky
With your frozen heartlessness
And Your cold underground.

Now I am a dew inside me
That missed the Autumn warmth,
Your barbed wire is a bar of imposition
That destroys Autumn,
It is also a ground
In which leaves die in silence
Like a phantom in dreams,
Don’t bury me like a leave
In my pure dreamings.

As Your only, faithful Autumn friend
Accept me as I am
I know surely,
That somewhere in Your heart
You have a corner, named after my name
A warm and beautiful corner
Don’t imprison my Autumn
In my corner of Your big heart.

© Author – Arlen Shahverdyan, The poem is translated into English by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2017.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

  1. mihrank says:

    this is so amazing, stunning, greatly balanced and wonderful lines, deeply meaningful!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 669,354 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: