Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Կյանքի բանաձևը / The Formula of Life

Կյանքի բանաձևը / The Formula of Life

Կյանքի բանաձևը

Այս աշխարհի նուրբ նժարին, երբ մի կողմում չա՛րն է առկա,
Հակակշիռ թող, որ լինի միայն բարի՛ն, ի՛մ բարեկամ:
Եվ քանի որ բոլոր մարդիկ հարազա՛տ են մեծ աշխարհում,
Սերունդներին՝ ներկա՜-գալի՜ք, ես խնդրում եմ ու կո՛չ անում.

Դիմացինին սիրով ժպտալ ու մտերիմ ընկեր դառնալ,
Ջերմությունդ ամբո՜ղջը տալ, իր խնդությամբ ուրախանա՜լ,
Լո՛ւյս փոխանցել իր աչքերին, կիսել նրա հո՛գսն ու ցա՛վը,
Ու պարգևել միա՛յն բարի՜ն, որ նա սիրի՜ այս աշխարհը:

Առավոտյան, երբ արևը շիկնում է ջի՜նջ ցողի դիմաց,
Երբ ժրաջա՛ն մեղուները ե՜րգ են բզզում դաշտում կամաց՝
Սիրո՜վ ժպտա այս աշխարհին,
Խաղաղությո՜ւն անվերջ կոչի՛ր,
Ամե՛ն ինչում դու տես բարի՛ն,
Միա՛յն բարի՜ն ոգեկոչիր:

Երբ հացթուխը հաց է թխում
Ու հնամաշ փողոցներում տարածվում է անո՜ւշ բույրը,
Երբ քահանան խունկ է ծխում,
Իսկ զավակին ջերմացնում է մոր համբո՜ւյրը,
Երբ գարնանը սոխակները կյանքի զարթո՜նքն են գովերգում,
Իսկ ծառաշատ այգիները բողբոջո՛ւմ են, հետո՝ բերքո՜ւմ,
Երբ ժպտում ես դու անցորդին՝
Օ՛րդ ասես դառնա որդի՜դ,
Անմնացո՛րդ նվիրումով գնահատի՛ր այս ամենը,
Անկե՜ղծ հոգով, բարի՛ գործով հարստացրո՛ւ կյանքի բե՜մը,
Եվ կյա՛նքը, իր շնորհագե՜ղ կերպարանքով,
Այդժա՛մ միայն քեզ կթվա՝
Որպես պարգև՜, որպես գովե՜րգ մի հոգեթով:
Եվ թևավո՜ր խոսք կդառնա տո՛ղդ անթև,
Ներսումդ վա՜ռ կշողշողա սիրո՛, հույսի՛ և հավատի՛
Անմա՜ր կանթեղ:

Երբ վաղորդյան արշալույսն իր շողերը թաթախո՛ւմ է ծովի ջրում,
Իսկ սիրահար զույգերն այգում շշնջում են ու համբուրվո՜ւմ,
Երբ անձրևը նվագո՛ւմ է իր մեղեդին` ծանո՜թ ու թա՜ց,
Պայծա՜ռ ժպտա այս ամենին, փարվի՜ր հսկա այս աշխարհին`
Սիրահարվա՜ծ ու գրկաբա՜ց:

Ես խնդրում եմ ու կո՛չ անում.
Ամե՛ն խոսքում տեսնել բարի՛ն, ամե՛ն գործում՝ լա՛վը տեսնել,
Եվ անթաքույց ժպտալ սարի՛ն, լույս-արևի՛ն ու աստղերի՛ն,
Մե՛ծ քաղաքին, դալա՜ր ծառին, գազանների՜ն ու անտառի՜ն:

Այդժա՛մ կզգաս, որ աշխարհում նյութականից ու դրամից
Կարևոր է մարդկությո՛ւնը,
Կարևոր են անհո՜ւն սերը, արդար խի՛ղճը, ջերմությո՜ւնը,
Այդժամ մարդիկ կհատուցեն նո՛ւյն ջերմությամբ քեզ ողջ կյանքում,
Եվ դու կզգաս, թե ինչպես են քեզ իսկապե՛ս սիրում, հարգում:

Ու երջանի՛կ դու կլինես,
Սե՛ր ու ժպի՛տ պարգևելը կդառնա քո կյանքի ձևը:
Լինել բարի՜, բարի՛ լինել.
Սա՛ է կյանքի բանաձևը:

Առլեն Շահվերդյան

© Գրել եմ՝ 13.12.2003, վերջնամշակումը՝ 13.11.2017:

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու

Մարդիկ հաճախ են փորձում գտնել իրենց կյանքի բանաձևը և առաջնորդվել դրանով: Հենց այդպես է վերնագրված իմ այս նոր բանաստեղծությունը՝ «Կյանքի բանաձևը»: Ես այն սկսել եմ գրել դեռ 2003-ին, պարբերաբար մշակել 2004-ին և ներկայացնում եմ այսօր, այսինքն՝ այս գործն իմ մեջ հասունացել ու բովվել է 14 տարի:

Կան բանաստեղծություններ, որոնք հետդ պիտի ապրեն, հասունանան ժամանակի հետ և ժամանակի մեջ՝ քո իմաստնանալուն զուգընթաց: Դու հետևողականորեն ու պատասխանատու կերպով, խնամքով ու գորովանքով կրում ես բանաստեղծությունը քո ներսում, մշակում ու եփում, հղկում ու հարստացնում, ապրումակցում բանաստեղծությանդ, որպեսզի ի վերջո հրապարակես այն իր ժամանակին, քանի որ յուրաքանչյուր բանաստեղծություն ծնվելու իր ժամանակն ունի:

Զարմանալի ու հատկանշական մի փաստ նշեմ: Հետաքրքիր զուգադիպությամբ, կարծես արարչագործական նախախնամությամբ և նաև ներքին կանխազգացումով՝ ես այս բանաստեղծությունը վերջնամշակեցի, ավարտեցի ու հրապարակում եմ նոյեմբերի 13-ին՝ Բարության համաշխարհային օրը: Բանաստեղծության վրա աշխատելիս օրվա մասին չէի էլ հիշում, և ամեն բան պատահական ստացվեց, կարծես վերևից ինձ թելադրվեց, վերևից առաջնորդվեցի, որպեսզի հենց այսօր կյանքի կոչեմ «Կյանքի բանաձևը»:

Այնքան կուզեի, որ բոլոր մարդիկ բարի լինեին: Դա մի զորեղ ուժ է, մի լուսավոր հատկություն, որը, ցավոք, հատուկ է ոչ բոլորին: Այ, եթե նրանք բոլորը բարի լինեին, ապա աշխարհն էլ բարի կլիներ ու լուսավոր, ավելի լուսավոր, քան կա: Բարի պետք է միշտ լինել, բարի գործեր պետք է միշտ անել: Ընդ որում, բարի գործեր անելը ոչ թե պիտի լինի նորաձև, այլ կենսաձև: Չպետք է վախենալ բարի լինելուց, չպետք է քաշվել դրանից, այլ պետք է հպարտանալ: Ընդհանրապես, մարդու բարությունը, կարծում եմ, բարեկրթության մի կարևոր բաղադրիչ է, նախապայման: Իսկ մարդու բարեկրթությունը ոչ միայն այն բանի մեջ է, որ մարդը դիմացինի նկատմամբ լինի բարի, կրթված ու դաստիարակված, լավ «մաներաների» տեր, սիրալիր, հարգալից, բարեհամբույր, այլև ունենա իրեն մատուցելու ձև, ներկայանալի լինի: Մարդը պիտի իրեն ներկայացնել իմանա և թողնի բարի տպավորություն:

Բարության թեմային մեծ գորովանքով ու խնամքով եմ վերաբերվում և կցանկանայի ասածս ավելի մասնավորեցնել ու մի փոքր խոսել հայերիս մասին: Հատկանշական փաստ բերեմ. հայկական իրականության մեջ, անգամ առօրյա խոսակցության մեջ, «բարի» բառը շատ հաճախ է օգտագործվում: Ոչ մի ուրիշ լեզվով, երևի, ողջույնի և մաղթանքների մեջ չկա այդքան «բարի» բառը, որքան հայերենում, օրինակ՝ «բարի լույս», «բարի առավոտ», «բարի գիշեր», «բարի գալուստ», «բարև», «բարի ախորժակ», «բարի ճանապարհ», «բարով գաս», «բարով գնաս», «բարով տեսանք», «բարի ծառայություն», «բարի վերադարձ», «բարին ընդ ձեզ», «մնաս բարով» և այլն: Սա խորհելու տեղիք է տալիս, թե որքանով ենք մենք այդքան հաճախ «բարի» բառը կիրառելով ձգտում նույնքան բարի լինել մեկս մյուսի նկատմամբ:

Հենց բարության և բարեկամեցողության, բնության և ինքդ քեզ հետ խաղաղության ու ներդաշնակության մեջ լինելու մասին ենք խոսել Գագիկ Հովսեփյանի «Զրույցներ կեսգիշերին» հեղինակային ծրագրում («Հ3» հեռուստաընկերություն, 12.05.2017):

To my foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem “The Formula of Life”. I have started to write this poem in 2003 and 14 years it has been elaborated in me. It is about the kindnesss, its importance in life. The author says that one should be kind to everyone, to his environment and the life will be better. To be kind – that is the formula of life, – says the author. Der all, it is my pleasure to mention that I present this poem on November 13: The World Kindness Day.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

8 Comments

  1. utesmile says:

    Kindness, is so important and if everyone was more kind, would it not be nicer in this world. Lovely to see you in the clip, even though I don’t understand it, still good to see you talking my friend!

  2. It’s the only thing that there’s just too little of. Blessings, Arlen! 😍

  3. mihrank says:

    you are talented, elegance and highly respectful!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 664,897 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: