Առլեն Շահվերդյան

Home » Հայք / Armenia » Մտածող հայը / The Thinking Armenian

Մտածող հայը / The Thinking Armenian

2017 թ. սեպտեմբերի 18-ին՝ «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի առաջին օրը, կայացած ««Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել» խորագրով նիստի ժամանակ, ՀՀ ՊՆ լուսանկարիչ Սիփան Գյուլումյանի կողմից արված այս լուսանկարն ինձ վրա այնպիսի ազդեցություն ունեցավ, որ ներշնչեց գրելու «Մտածող հայը» բանաստեղծությունը: Լուսանկարում Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն է՝ նիստի ղեկավար, ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթի ժամանակ: Պարգև Սրբազանն իր ձեռքերն այնպես է միացրել ու իր խորունկ հայացքով այնպես է մտորում, որ կարծես աղոթելիս լինի: Նրա այս ազդեցիկ ու տպավորիչ լուսանկարը, ասես, մարմնավորում է մտածող ու իմաստուն հայի հավաքական կերպարը: Ինձ համար՝ որպես գրողի, պատիվ է օգտագործել մեծանուն հայորդի, Արցախի հերոս, Գերաշնորհ Սրբազան Հոր այս լուսանկարն իմ բանաստեղծության հրապարակման մեջ: Շնորհակալություն եմ հայտնում լուսանկարիչ Սիփան Գյուլումյանին՝ լուսանկարի օգտագործման թույլտվության համար: Ավելի վաղ լուսանկարը միայն հրապարակվել էր ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում (տես՝ http://www.mil.am/hy/news/4952):

***

Մտածող հայը

Դեմքով իր խոհեմ, իմաստուն, խոսուն,
Աշխարհի ցավը ներսում ամփոփած,

Աշխարհի մասին հայն է մտածում՝
Մեծ կաթսայի մեջ իր բաժին քչով,

Ու ապրում է նա դարե՜րը՝ իր մեջ,
Դարերի զարկե՛րն իրենով կոփած,

Կրա՜կն՝ աչքերում, որ փյունիկի պես
Վերածընում է խարույկը հանգչող:

Դեմքով իր կարո՜տ, մտքով՝ փոթորկի՛,
Հայը անցյալի հուշե՜րն է խառնում,

Պատմության ավեր ճանապարհների
Փոշին առնելով իր ափերի մեջ,

Տանջվելով եկել հասել է, ահա՛,
Եվ վեհորե՜ն է ներկային հառնում,

Անցյա՛լն է կրում իր տաք ռունգերո՜ւմ,
Ապագա՛ն կռում՝ հավատով հավե՜րժ:

Դարերի խորքից, մի մատ լուսանցքով,
Հայի բաժինն են բախտի եզերել,

Փակել շրջանում՝ հավիտենական
Ցա՛վ ու զրկա՛նքի ժայռում գամելո՛վ,

Բայց հայը քարը քանդա՛կ է սարքել,
Խոյա՛կ ու խաչքա՛ր լուռ տիեզերել,

Չորավոր քարից այնքա՜ն կենդանի,
Այնպե՜ս հյութալի նո՜ւռ քանդակելով:

Իրեն շղթայող չարակամներին
Ցո՛ւյց տվել ուժը ստեղծագո՜րծ մտքի,

Աստծո զորությամբ՝ փորձություն տարել,
Հավատո՜վ լցրել դատարկն առօրյա,

Իր պատկերացրած կյա՛նքը արարել՝
Կա՛րգը հարգելով հսկա՜ աշխարհքի,

Մտքերը գրել՝ հո՛ղ մշակելով,
Թխելով հա՛ցը հանապազօրյա՜:

Հա՛յն է մտածում ու մտածելիս
Քարի արծի՛վն է բազմում Մասիսի՜ն,

Իշխա՛նն է լողում Սևանի ծոցում՝
Բնության շնչի հավե՜րժ ծփանքով,

Ամեն մտքի հետ Մեսրոպյան գրի
Տառե՜րն են ձուլվում երկնքի լույսին,

Ու ծովակշիռ աստղերի ճամփին
Ծնվո՜ւմ ու ապրո՜ւմ մարդ-երազանքով:

Ամե՛ն մի տառը մա՛րդ է աղոթող,
Ամե՛ն մի բառը՝ փրկության մի դո՛ւռ,

Անդուլ այս կյանքի որոգայթներում
Հայի մի՛տքն է լույս-փարոս՝ խավարում,

Դեմքով իր խոհե՜մ, իմաստո՜ւն, խոսո՜ւն,
Հա՜յն է մտածում անդադրում ու լուռ,

Այս մե՜ծ աշխարհում ամե՛ն Աստծու օր
Իր լուսե աշխա՛րհն է անվե՜րջ արարում:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

© Գրել եմ՝ 22.09.2017 և 17.10.2017

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

To my foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem “The Thinking Armenian” (written on 22.09.2017 and 17.10.2017). I wrote this poem, inspired by this unique and beautiful photo of Archbishop Pargev Martirosyan, the Primate of the Diocese of Artsakh of the Armenian Apostolic Church. This photo wonderfully symbolizes a thinking Armenian. It seems that the Archbishop is praying. I was so deeply affected by this photo, that I asked the author, Sipan Gyulumyan, a photographer from the Ministry of Defense of Armenia, if I could use it in my post. I am grateful to Sipan for his kind permission. Now, I have the honor to use the Archbishop’s insightful photo with my poem “The Thinking Armenian”, which is dedicated to the Armenian wisdom, the huge historical and cultural heritage of our nation, and its profound contemplations of life, love, peace, truth and God.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 669,170 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: