Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Չասված խոսքի արժեքը / The value of the unspoken word

Չասված խոսքի արժեքը / The value of the unspoken word

Չասված խոսքի արժեքը

Չասված խոսքի արժեքը
Մի՛շտ զորավո՜ր է,
Թե ասելիս ցա՛վ ու վի՛շտ է այն բերելու,
Թե ասելիս ինչ-որ պահի ինչ-որ անգի՜ն հոգու թրթիռ
Հանգելո՜ւ է ու կորելու անվերադա՜րձ…
Չասված խոսքի հետևանքը
Շտկելը դեռ հնարավո՛ր է,
Մինչդեռ ասված խոսքը ցավո՛տ վերք է խոնավ,
Վե՜րք է մի բա՛ց,
Ու այն հաճախ հենց ցավո՛վ էլ ներվելո՜ւ է:
Եվ, սրածա՛յր կացինն առած
Հաստաբազուկ իր ձեռքի մեջ,
Ինչ-որ պահին ինչ-որ դահիճ
Ասված խոսքի հետևանքը՝ 
Որպես մարմին մի գլխատվա՛ծ
Բերելո՜ւ է,
Բերելու է հրապարա՛կ՝ ի տես բոլո՜ր դատարկախոս,
Ցնորամիտ ուղեղների,
Բոլոր նրա՛նց, ովքեր խոսքը անժամանակ ու անտեղի
Գործածո՜ւմ են:
Չասված խոսքի հետևանքը
Զորավո՜ր է
Եվ կարող է փոխե՜լ անգամ
Ասված խոսքի հսկա՜ հունը:

Խոսե՛լն էլ է ուրո՜ւյն արժեք,
Իսկ իմանա՛լ խոսել՝ արժե մահվա՛ն վախով,
Ամե՛ն բառը հասկանալով ու արժեքը ճանաչելո՛վ,
Որ կացնահա՛ր կամ սրախո՛ղ
Մարմի՜նը քո

Չտառապի ասված խոսքի սո՜ւր ցավերից,
Որ մտքերի ու խոսքերի անվե՜րջ ձգվող լաբիրինթով
Չկորցընե՛ս խոսքի գինը, արժե՛քն ու այն համոզմո՜ւնքը,
Որ երբեմն արժե լռե՛լ, կամ մտածե՛լ երկրորդ անգամ,
Զսպե՛լ անզո՜ւսպ քո հուզմունքը,
Մտածել լո՜ւռ, ավելի խո՜ր,
Մինչև խոսքը քո ասելը,
Որ վերստին չհայտնվե՛ս մահվան առջև դու գլխիկոր,
Երբ, հայացքդ՝ դահճի կացնին,
Հասկանում ես, թե երբեմն ի՜նչ ցավոտ է
Փոշմանե՜լը…

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

© Գրել եմ՝ 03.10.2017, 21.40 PM

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

For my Foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem written in Armenian and titled “The value of the unspoken word” (written by me on 03.10.2017). As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal (word for word) translation of the poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all.

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.

The value of the unspoken word

The value of the unspoken word
Is always powerful,
If it hurts, if it makes to disappear a priceless emotion in your soul
The consequence of the unspoken word can be corrected,
Instead of the spoken word, when it is too difficult
Cause the spoken word is sometimes a painful, open and wet wound
And it is often being forgiven exactly with pain.
With his sharp ax in his hand
One day, at one moment, an executioner
Brings to the square the beheaded body
As a consequence of the unspoken word,
For all those stupids, who use the words without need or meaning.
The value of the unspoken word
Is always powerful,
And it can even change the huge way
Of the spoken word.

Speaking is a unique value
And the knowledge speaking is much better under the fear of death,
Understanding each word and knowing its value
For your wounded body not to suffer from the acute pains,
And for you not to lose the value of word
In the boundless labyrinth of thoughts and speeches.
You should not lose the conviction that sometimes you had better to keep silence
Thinking twice before speaking,
You should not lose the conviction that sometimes you had better to control your excitement
Thinking in silence, thinking deeply before you speak
Otherwise you will again appear in front of death, looking at the executioner’s ax
And realizing that sometimes it is so painful to regret.

© Author – Arlen Shahverdyan, The poem is translated into English by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2017.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 668,111 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: