Սիրելի՛ Ընթերցողներ, համաձայն «Հանուն Բնության» գրական մրցույթի կարգի՝ հաղթողներին որոշելու համար սույն կայքում սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 00:00-ից մեկնարկեց և մեկ շաբաթ տևողությամբ անցկացվեց օնլայն քվեարկություն, որն ավարտվեց հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 00:00-ին: Քվեարկությանը մասնակցեց 3766 Ընթերցող: Մեկ ամիս շարունակ հազարավոր մարդիկ հետևում էին քվեարկության ընթացքին և արդյունքներին, իսկ մասնակիցների միջև ծավալվեց լարված ու հետաքրքիր պայքար:
Սակայն նրանց սպասվում է «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի ԱՄԵՆԱՄԵԾ և ԳԼԽԱՎՈՐ անակնկալը. Մրցույթի հաղթողներ են ճանաչվում ԲՈԼՈՐ 6 Հեղինակները, իսկ օնլայն քվեարկության բաց և թափանցիկ արդյունքներով որոշված են մրցույթում նրանց զբաղեցրած 1-6 տեղերը՝ ըստ հավաքած ձայների քանակի (տես՝ ստորև, հոկտեմբերի 1-ի, ժամը 00:00-ին արված «ScreenShot-ով»):
Սիրելի բարեկամներ, «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի օնլայն քվեարկությունը իրականում ընդամենը ազնիվ ու թափանցիկ մրցակցության միջոց էր մրցույթի մասնակիցների միջև՝ իրենց ստեղծագործություններն ավելի մեծ լսարանի հասցնելու համար: Հեղինակները, ծանոթ ու անծանոթ Ընթերցողներին հորդորելով քվեարկել իրենց օգտին, այդպիսով նպաստեցին գրական ստեղծագործության միջոցով Բնության նկատմամբ ուշադրության և գորովանքի տարածմանը: Քվեարկությանը մասնակցած 3766 Ընթերցող երիտասարդ և շնորհալի Հեղինակների ստեղծագործությունների միջոցով հաղորդակից դարձավ Բնությանն ու բնապահպանական խնդիրներին, ավելի մեծ գորովանքով լցվեց Բնության նկատմամբ, ինչը «Հանուն Բնության» գրական մրցույթի գլխավոր նպատակն է: Մրցույթի բոլոր մասնակիցներին հաղթող ճանաչելը ցույց է տալիս, որ «Հանուն Բնության» գրական մրցույթում պարտվողներ չկան, հաղթում են բոլորը՝ Հեղինակներն ու Ընթերցողները, հաղթանակում և արժեքավորվում է սերը, հոգածությունն ու հարգանքը Բնության նկատմամբ: Մրցույթը ցույց տվեց, որ եթե ստեղծագործում ես Բնության մասին և Բնության համար, ապա դու արդեն հաղթող ես, արդեն շահել ես և քեզ հետ միասին շահում է Բնությունը:
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ (ըստ ազգանունների այբբենական կարգի)
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ըստ ազգանունների այբբենական կարգի)
- Աբգարյան Մարինե – «Հանուն բնության» (բանաստեղծություն)
- Անդրեասյան Աննա – «Ես սիրում եմ» (բանաստեղծություն)
- Պետրոսյան Հռիփսիմե – «Բնությունը հրաշագեղ է» (պատմվածք)
- Պողոսյան Արմինե – «Բնության խոսքեր» (բանաստեղծություն)
- Սահակյան Նաիրե – «Անկեղծ ասած, ես հոգնել եմ…» (բանաստեղծություն)
- Վանյան Սոնա – «Եղևնուկը» (պատմվածք)
Սիրելի՛ հաղթողներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և իմ երախտագիտությունը հայտնում Բնության նկատմամբ Ձեր գործադրած ջանքերի համար: Ուրախ եմ, որ մեկ ամիս ապրեցիք մրցույթով ու բավականություն ստացաք մասնակցությունից և ամբողջ մրցույթից: Եթե մասնակիցն ասում է, որ կարևոր չէ իր համար, թե ով ինչ տեղ է զբաղեցրել, ինքը բավականություն է ստացել մրցույթին մասնակցելուց, ուրեմն մրցույթը ստացված է, այն դիպել է Ձեր հոգուն: Ես նույնպես բավականություն ստացա Ձեր բոլորի լուսավոր ու բարի մասնակցությունից, շնորհակալ եմ Ձեզ:
Սիրելի մասնակիցներ, Դուք արդեն գիտեք, որ «Հանուն Բնության» գրական մրցույթի ամփոփումը և նվերների հանդիսավոր հանձնումը տեղի կունենա Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում, հոկտեմբերի 4-ին: Հանդիպման մանրամասների վերաբերյալ Ձեզ առանձին կարգով նախապես անհատապես կտեղեկացվի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում հանդիսավոր արարողությունից հետո իմ գրական կայքում կհրապարակվի և ԶԼՄ-ներին լայնորեն կտարածվի մրցույթը ամփոփող հատուկ, ընդարձակ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ, որում նաև կներկայացվի ու հաղթողներին և բոլոր Ընթերցողներին կնվիրաբերվի հատուկ այս մրցույթին նվիրված ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳԻՐՔԸ:
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway