Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Ներբող՝ Կնոջը / An Ode to Woman

Ներբող՝ Կնոջը / An Ode to Woman

Ներբող՝ Կնոջը

Կի՜նն է գեղեցկի պսակը լուսե,
Նա՛ է կենարար աղբյուրը հոգու,
Ես խավարի մեջ Կնոջն եմ տեսել՝
Որպես լուսաշող առկայծում ոգու:
Կի՛նն է իմաստը և Կնոջ նման

Ո՛չ մի զարդ չկա այս Երկրի վրա,
Գարնան տերև է՝ ջրցողը՝ վրան,
Կարմիր ծաղիկ է՝ բոցավա՜ռ, հրա՜տ:
Ես փորձում եմ միշտ Կնոջն աննման
Մեծարե՜լ, ինչպես խավարում՝ կանթեղ,
Տեսնել Կնոջ մեջ այնպիսի՜ մի բան,
Որը չե՛ն տեսել մյուսները դեռ.
Նազանքով թողած քայլվածքի մի՛ հետք,
Չփառաբանված ժպիտ կուսակա՜ն,
Աչքերի շողում՝ մի լո՜ւռ հրավերք,
Ձեռքերի շարժում՝
Ս
տեղծագործելու մի նո՛ր ներշնչանք՝
Հզո՜ր,
Իսկակա՜ն,
Մի դյութի՜չ մուսա՝ տողեր գրելու,
Շոյի՜չ վարդաբույր՝ փորձառո՜ւ քիմքիս,
Կի՛նն է ինձ ստիպում Սե՜ր արարելու՝
Բնությամբ լցնում բնասեր հոգիս:
Եվ ամե՛ն մի տող, ամե՛ն մի գրգիռ,
Սիրո ու կրքի ամե՛ն մի խաչում,
Հույզի պարգևած ամե՛ն մի թրթիռ
Կնոջ գրկո՜ւմ եմ միայն ճանաչում,
Ու անվե՜րջ կանչում,
Երգո՜ւմ,
Գովերգո՜ւմ
Ու փառաբանո՜ւմ գրչիս տողերում,
Անգամ Աստծո հետ, զրույցի պահին,
Աղոթքի լեզվով Կնո՜ջն եմ գովում,
Նրա հետ դողո՜մ,
Նրա հետ շողո՜ւմ
Ու անմնացորդ սե՜ր խոստովանում:
Այդ սե՜րը Աստված դրել է իմ մեջ,
Այդ սե՜րը Տերը ի՛նքն է՝ էությամբ,
Եվ ստեղծել է ինձ՝ հոգով սիրատե՜նչ,
Որ ես մեծարեմ Կնոջը չքնա՜ղ
Իմ կերտած գրի ամբո՜ղջ վեհությամբ:
Այդ սե՜րը Աստված դրել է իմ մեջ՝
Պատիվ անելով իմ խոնա՜րհ հոգուն,
Որ 
Բնությանը՝ իմ նվիրումո՜վ,
Եվ լի՜ հավատքով՝ Երկնային Փրկչի,
Սե՜ր փառաբանեմ իմ ամբողջ կյանքում,
Մինչև որ մարմինս շիրիմում հանգչի:
Սիրո տողերի իմ ամե՛ն դողում
Ձո՜ն լինի Կնոջ հավե՜րժ հմայքին,
Նրա դյութանքի՜ն,
Նոր կյանք ծնելու գաղտնիքի՜ն նրա,
Ինչպես, որ ա՜րևն է երկնքում շողում
Ու կյա՜նք պարգևում այս Երկրի վրա:
Կի՜նն է գեղեցկի պսակը լուսե,
Նա՛ է կարոտի վերքերն ամոքում,
Ես խավարի մեջ Կնո՜ջն եմ տեսել՝
Որպես փրկություն՝ սիրահա՜ր հոգու:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

© Գրել եմ՝ 30.05.2001 և 16.08.2017

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Կանայք ամենագեղեցիկ, ամենաքնքուշ և գեղանի արարածներն են, Աստծու և Մայր Բնության ամենահաջողված արարումները: Մարդու և Բնության միաձուլումը վառ կերպով արտահայտվում է հատկապես այնտեղ, որտեղ Կինն է, որտեղ նա թողնում է իր հետքը:

For my Foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem written in Armenian, entitled “An Ode to Woman” (written by me on 30.05.2001 and 16.08.2017). This poem is a sincere tribute to Women, it is about their role in our life and about their life giving mission n the universe. The author expresses his love, true admiration and deep respect to women as they are most, beautiful, gentle and graceful creatures, the most successful creations of God and Mother Nature. Merging the Human and the Nature is vividly expressed exactly where there’s a Woman, where She leaves her gentle trace.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

13 Comments

  1. SerachShiro says:

    These photos are gorgeous and I re bloged this beautiful 🙂 post in tribute to all our lovely women ! 🙂

  2. rollinwithcarro says:

    This is such a besutiful post and I thank you I am honoured as a woman.

  3. Jussara Luna says:

    Thank you, my dear friend Arlen for your beautiful tribute!
    I love the video! 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 721,982 այցելություն / visit
%d bloggers like this: