Առլեն Շահվերդյան

Home » 2017 » July

Monthly Archives: July 2017

Գիշերվա անձրևը / The Night Rain

Լեոնիդ Աֆրեմով, «Գիշերվա անձրևը» / “The Night Rain”, by Leonid Afremov

Գիշերվա անձրևը

Սիրում եմ անձրևի բո՜ւյրը ոգեղեն,
Որ արթնացնում է անցյալի հուշեր,
Եվ բավական է՝ գե՛թ մի շունչ առնեմ,
Մնում եմ գերված ես ամբո՜ղջ գիշեր:

Հեքիաթի նման՝ գերո՜ղ ու խոսո՜ւն,
Պատկերներ ծնող բանաստեղծ հմուտ,
Խոսքը՝ կաթիլո՛ւմ, հանգերը՝ հոսո՜ւն,
Եվ իր ասածին այնքա՜ն հետամուտ:

Այնպե՜ս ինքնատիպ՝ իր ձեռակերտով,
Եվ իր տաղանդին այնքա՜ն հարազատ,
Կենարար ջրի հանճարե՜ղ քերթող,
Որ արարում է հմտորե՜ն, ազա՜տ:

Սիրում եմ գիշերվա ազա՜տն անձրևի,
Բանաստեղծական բո՜ւյրը խոնավուն,
Անցյալն ու ներկան խառնող բաղձալի
Երանությունը՝ մե՜ղմ ու օրորո՜ւն:

Եվ սիրում եմ ես գիշերվա թացի
Հուշեր արթնացնող մոգությո՜ւնը վես,
Երբ կաթիլները փոխվում են լացի՝
Ամեն անգամ, երբ հիշում եմ ես քեզ…

Սառած շուրթերով, կարոտը՝ սրտիս,
Կրկնում եմ անունդ՝ որպես փրկությո՜ւն,
Գիշերվա անձրևը թրջել է հոգիս՝
Ինձնով հյուսելով բանաստեղծություն:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

Բանաստեղծության առաջին քառատողը գրել եմ 1998 թ. նոյեմբերի 1-ի գիշերը, իսկ շարունակությունը՝ 19 տարի անց՝ 2017 թ. հուլիսի 29-ի գիշերը:

© Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

For my respectful Foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem written in Armenian and titled “The night rain”. It is interesting that I have written the first 4 lines of this poem on night of November 1, in 1998 and the continuation – only after 19 years, on night of July 29, in 2017. As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal (word for word) translation of the poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all.

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page

The night rain

I love the spiritual smell of the night rain
Which always awakens in me the memories of the past
I just take a breath and stay in admire for the whole night.

Admirable and talking as a fairy tale:
The night rain is like a skilled poet,
Its speech is in its drops, its rhymes are floating
And it is so much dedicated to its words.

It is so unique with its handwriting
And so close to its talent
It’s like a genious poet of life giving water
That creates freely, skillfuly.

I like the free of the night rain,
Its poetic wet smell,
And the desirable, tender bliss
That mixes the past and the present.

I love also the majestig magic
Of the night wetness, which awakens memories
When the drops transfer into tears
Every time when I remember you…

With my frozen lips and winth boundless longing in my heart
I repeat your name like a salvation
The night rain has wet my soul and wrote a poem by me.

© Author – Arlen Shahverdyan, The poem is translated into English by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2017.

Advertisements

Ջահել էինք մի ժամանակ / Once we were young

Ադրիանո Չելենտանոն կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ / Adriano Celentano with his wife Claudia Mori

Ջահել էինք մի ժամանակ

Ջահել էինք մի ժամանակ, ես՝ քամու պես, դու՝ արտույտի,
Ազատության համն էր նստած մեր պրպտող ու տաք քիմքին,
Ազատության գույնն էր՝ դրոշ, արևավառ առավոտի,
Մեր համարձակ ու հանդուգն, հաստատակամ, խրոխտ դեմքին:
Ջահել էինք ու որոնող՝ իղձը փախչող արահետի,
Երանելի երազանքի անպայմանը կատարումի,
Արա՛գ էինք ու անհամբե՛ր, ես՝ քամու պես, դու՝ արտույտի,
Որ ժա՛մ առաջ հասնենք լույսին պայծառափայլ արարումի,
Որ ժա՛մ առաջ ապրենք կյանքը՝ ներքին այրման մեր շարժիչով,
Ճանաչելով իմաստնանա՛նք ու տարբերենք իմաստո՜ւնը,
Որ հասկանանք խոսքի ո՜ւժը՝ գրված սևաթանաք գրչով,
Ամեն ինչ զգա՛նք,
Ամեն մի հա՛նգ
Եվ, վերջապես, ամեն ինչ տա՛նք՝
Ճանաչելու համար մեր իսկ հայրենական ու սուրբ տունը:
Ջահե՜լ էինք մի ժամանակ ու երազո՜ղ,
Եվ հասկացանք, որ մի քիչ էլ միամի՜տ ենք մեկ-մեկ հնչում.
Ես՝ քամու պես այս ու այն կողմ անվե՜րջ վազող,
Դու՝ արտույտի նման, առավոտի շտապող թռչուն:
Բայց և՛ քամին, և՛ արտույտը, շտապելու հետ մեկտեղ, նաև ազդեցի՛կ են,
Քամին հսկա ծա՜ռն է ճոճում, իսկ արտույտի երգը՝ բացվող այգաբացին,
Այնքա՜ն անուշ, գեղեցի՜կ է:
Ջահե՜լ էինք մի ժամանակ, արա՛գ էինք ու գեղեցի՜կ,
Բայց այսօր էլ երազո՜ղ ենք,

Ու թե՝ արդեն տարիքն առած, կամաց-կամաց նվազո՜ղ ենք,
Մե՛կ է, դյութի՜չ ազատության հա՛մն ենք առնում, հա՛մն է կրկին
Տարիների իմաստնությամբ՝ մեր՝ փորձառու դարձած, քիմքին

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 16.07.2017 և 21.07.2017

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Ես մեծացել եմ իմ սիրելի արտիստներից մեկի՝ Ադրիանո Չելենտանոյի երաժշտությունը լսելով ու նրա մասնակցությամբ ֆիլմերը դիտելով՝ մշտապես հիանալով նրա տաղանդով, արտիստիզմով ու էներգիայով: Ինքս շատ արտիստիկ մարդ եմ և, այս իմաստով, Չելենտանոյի արվեստը շատ հոգեհարազատ են ինձ: Այսօր, երբ հասուն մարդ եմ, հետ նայելով անցյալին, հիշում եմ բոլոր այն տպավորությունները, որոնք ունեցել եմ նրա ֆիլմերից ու երգերից, և դրա համար ուզում եմ հայտնել նրան իմ շնորհակալությունը: Օրինակ՝ ամեն անգամ, երբ լսում են Չելենտանոյի «Il tempo se ne va» (հայ.՝ «Ժամանակն անցնում է»: Երգի խոսքերը՝ իտալերեն, անգլերեն և ռուսերենհուզիչ ու մեղեդային երգը, հիշում եմ իմ մանկությունն ու պատանեկան տարիների քաղցր հույզերը՝ առաջին սիրահարությունը դասընկերուհուն, առաջին սերը, առաջին համբույրը… Իսկապես, ժամանակը, ցավոք, արագ է անցնում, և գալիս է մի օր, երբ ինքդ քեզ ասում ես՝ «Ջահե՜լ էինք մի ժամանակ»:
Առլեն Շահվերդյան, 21.07.2017

I grew up listening to one of my favourite artist Adriano Celentano’s music and watching films with his permormance, every time admiring his talent, energy and artisttry. I am very artistic person too and in this sense Celentano’s art is very dear and close to me. Today, when I’m an adult person, looking back to my past, I remember all those impressions from his movies or songs, and I would like to thank him for that. For example, every time when I listen to his very touching and melodic song “Il tempo se ne va” (Eng: “Time goes by”. Song lyrics in Italian, in English and in Russian), I remember my childhood, sweet emotions of my teenage years: my first falling in love with beauty classmate, my first love, first kiss… The time goes by indeed and one day you say to yourself: “Once we were young”. My poem is dedicated to those crazy years, when we were more free and the whole world seemed a small place for joy and happiness. While growing we realize that everything is not so easy in life and though we were free like wind we have to face with difficulties of life.
Arlen Shahverdyan, 21.07.2017

Վերջում առաջարկում եմ լսել նաև Չելենտանոյի հրաշք երգերից ևս մեկը` «Soli» վերնագրով / In the end enjoy also Celentano’s another wonderful song, entitled “Soli”.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Ամռան ներբող / Summer ode

Ամռան ներբող

Ծովի լազուրը սպիտակ ավազին
Նկարում է թաց ժպիտը ափի,
Արև՜ն է շողում՝ լուսե երազի,
Ամառվա տապից շիկնած ծովափին:

Մարդիկ լողում են, ասես՝ գրկելով
Վիթխարի՜ ծովի մեջքը զովացնող,
Ծառերն են թեքվել հաճելի հովին՝
Այնպե՜ս խաղաղուն ու հանգստացնո՜ղ:

Ծիծա՜ղ ու զվա՜րթ խնդերգ բազմության,
Խատուտիկ ավազ՝ փրփրո՛ղ ջրում,
Երկինք թրատող որորների ձայն,
Ավազե գետին՝ զովաբե՜ր, սորո՜ւն:

Ամռան պարուրող շոգի կախարդա՜նք,
Ծովի կապույտի ձուլո՜ւմն արևին,
Ծովածածա՜ն բրիզ՝ քամո՛ւ նախերգանք,
Որ լի՛ցքն է ծովի խիզա՜խ նավերի:

Ամա՜ռ է շուրջը և հոգիներում,
Հանգստյան օրվա լիարժե՜ք հանդես,
Նո՛ր ես չորացել ափամերձ ստվերում,
Երբ ծովը նորից հե՛տ է կանչում քեզ:

Ամա՜ռ է, ինչպես առաջին անգամ,
Վայե՜լք է, ինչպես, չի՛ լինի նորից,
Արև՜ն է ժպտում՝ որպես բարեկամ,
Երկնի ու ծովի կապո՜ւյտ սավանից:

Սա՛ է ամառը՝ հուլիսի կեսին,
Երբ տաք է շո՜ւրջդ, ներսում՝ ավելի՜,
Ծովի լազուրը՝ սպիտակ ավազին
Գրում է ամռան ե՜րգը արևի:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

© Գրել եմ՝ 12.07.2017

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

For my respectful Foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem written in Armenian and titled “Summer ode” (written by me on July 12, 2017). As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal (word for word) translation of the poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all.

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page

Summer ode

The blue of the sea is drawing
A wet smile of the shore on the white sand,
The sun of bright dreams is shining
On the hot shore in summer.

People are swimming as if hugging
The breezy wet neck of the huge sea,
The trees hug the shadows
So peacefully and so calmingly.

Joy is everywhere and the people are so happy,
Coloured sand in the wavy water,
The sound of gulls, cutting the sky with their fly,
And a sandy ground, so wet and gliding.

A magic of summer’s enveloping hot,
The merger of the sea blue and the sun,
The seaborn breeze, which is the presong of the wind
And which is also the energy for the brave ships.

It is summer around and in souls of people,
A complete and full feast of a real holiday
As soon as you become dry in the shade of the shore
The sea is calling you back again.

It is summer, like for the first time,
It is great enjoyment that maybe will never be repeated,
The sun is smiling like your friend
From the blue canvas of the sky and sea.

This is the summer in the middle of July
When it is hot around and more hot inside of you,
The blue of the sea is writing
The song of the sun on the white sand.

© Author – Arlen Shahverdyan, The poem is translated into English by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2017.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Մատներիս սահքը… / My fingers’ gliding…

Մատներիս սահքը…

Մատներիս սահքը քարտեզագրում է լուսակերտ մարմնիդ ուրվագծերը
Եվ ընդգծում է այնքա՜ն սիրելի հանգրվաններդ բարեկազմության,
Շուրթերիս պահքը զարկերակում է կանացիության քո նո՜ւրբ հույզերը,
Հայացքիդ խորքում կարդում եմ սիրով ինձ հասցեագրված տա՜ղը վեհության:

Մարմինդ դարձյա՛լ նորահայտ է ինձ՝ մատներիս ամե՛ն բացահայտումով,
Անձեռակերտ է վեհասքանչությա՜մբ և հարազա՜տ է՝ սրտի զարկի՛ պես,
Մարմինդ նո՜ւրբ է, ինչպես ծաղիկը՝ ձյան տակից գարնան իր ավետումո՜վ
Եվ, որպես գաղտնիք, նվիրակա՜ն է. պատվախնդրորեն պահպանելու ծես:

Մատներիս հմուտ ձեռնածության հետ մարմինդ ազատ ալեկոծվո՜ւմ է՝
Արտահայտելով մոլեկի՜րք ծովի՝ ժայռեր շարժելու հուժկո՛ւ բախյունը,
Իմ գրկի մեջ տա՜ք, կանացի միտքդ մարմնովդ խոսո՜ւմ, ստեղծագործո՜ւմ է՝
Ապրելով այդքա՜ն տարիներ փնտրած հասկացված լինելու երջանկությո՜ւնը:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

© Գրել եմ՝ 2015 թ. փետրվարի 11-ին:

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Սերը կնոջ, աղջկա նկատմամբ ներշնչող է ու կենսատու: Ես չեմ պատկերացնում կյանքն առանց այս անկրկնելի գեղեցիկ, քնքուշ արարածների, որոնցով սկսվում է կյանքը և որոնց սիրով մենք` տղամարդիկ, ապրում ենք, արարում, նվաճում, կռվում ու հանուն ում պատրաստ ենք անգամ մեռնելու: Կնոջ սերը վեհացնում է տղամարդուն, այն քնքուշ ու անուշաբույր է գարնանային ձնծաղկի պես: Միայն այն ժամանակ, երբ իսկապես սիրում ես, հասկանում ես, թե որքան երջանիկ ես ու ուժեղ, քաջ ու ոգևորված: Առանց կնոջ կյանք չկա: Սիրիր ու մեծարիր քո կնոջն ու ասա նրան, որ նա միակն է: Առաջարկում եմ լսել նաև Բրայան Ադամսի «Երբևէ իսկապես սիրե՞լ ես կնոջը» վերնագրով այս հոգեցունց երգը: Երգի խոսքերը` անգլերեն ու ռուսերեն: Հարգանքով՝ Առլեն:

Love to Woman, Girl is inspiring and giving Life. I do not imagine Life without this unique, beautiful, tender beings by whom there starts the Life and by whose Love We – Men, live, create, conquer, fight and even are ready to die for them. Woman’s Love elevates Man, it is tender and sweet-smelling like a Spring Snowdrop. Only when You really Love You realize who happy and strong, brave and inspired You are. There is no Life without Woman. Love and honor your Woman and tell Her She’s the One. Dear friends, it is my honor to introduce a new poem in Armenian, entitled “My fingers’ gliding”. This poem is dedicated to boundless love to women. When a Man loves a Woman, when he toches her, when his fingers touch her body, it seems that he owns the whole universe. “My fingers’ gliding” is a poem about that love and admiration to women. It is my pleasure also to offer you to listen to Bryan Adam’s heartbreaking song, entitled “Have You ever really Loved a Woman?”. Song’s lyrics in English and Russian. Respectfully, Arlen.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Ի՞նչ է բլոգը

Սիրելի բարեկամներ, այս հոդվածը նվիրված է նրան, թե ինչ բլոգը: Ասեմ ինչու առաջացավ այսպիսի հոդվածի անհրաժեշտություն: Նախ համացանցում բլոգի մասին տեղեկույթը հիմնականում օտարալեզու է: Բացի այդ, շատերը չեն տարբերակում բլոգը էլեկտրոնային այլ կայքերից: Ոմանց մոտ անգամ որոշակի թյուր ընկալում կամ ոչ լիարժեք պատկերացում կա բլոգների ու բլոգերների գործունեության վերաբերյալ: Պատճառները լիովին հասկանալի են: Ճիշտ է` դրանք երբեմն սուբյեկտիվ են, սակայն հիմնականում` օբյեկտիվ: Ի վերջո բլոգը նոր երևույթ է, և բնական է, որ համեմատաբար ավագ սերունդն այդքան էլ տեղեկացված չէ էլեկտրոնային այս տիրույթների նորամուծությունների, առանձնահատկությունների, վերջին զարգացումների մասին. այսօր բլոգը հիմնականում երիտասարդ սերնդի կողմից օգտագործվող գործիքարանի անքակտելի մասն է: Ելնելով սրանից` շատ բնական է, որ շատերը չգիտեն, թե ինչ է բլոգը կամ բավարար պատկերացում չունեն դրա վերաբերյալ: Դա շատ նորմալ է և, կարծում եմ, որ ոչ մեկը իրավունք չունի մեղադրելու ինչ-որ մեկին, ի վերջո պարտադիր էլ չէ, որ մարդը շատ լավ իմանա, թե ինչ է բլոգ կոչվածը: Եվ բացի այդ, նույն հաջողությամբ ավագ սերունդը կարող է խոսել այնպիսի բաների մասին, որոնց մասին երիտասարդ սերունդը պատկերացում անգամ չունի: Սակայն քանի որ բլոգը դարձել է մեր առօրյա կյանքի մի մասնիկը, իսկ ես էլ ամեն օր զբաղվում եմ բլոգով, ապա իմ պարտքը համարեցի կայքիս բոլոր ընթերցողներին հնարավորինս հանգամանալից, մատչելի կերպով և հայերեն լեզվով ներկայացնել, թե վերջապես ինչ ասել է բլոգ, հաղորդել բլոգի մասին գոնե հիմնական տեղեկույթը: Գիտեմ, որ շատերի համար այս նյութը ոչ մի նոր բան չի պարունակի, քանի որ նրանք լավ իրազեկված են բլոգներից: Սակայն հավատացնում եմ, որ շատերին էլ հոդվածը կօգնի մի փոքր ավելի իմանալ բլոգների մասին: Հավելեմ, որ ինչպես շատ երևույթներ, բլոգները նույնպես մեր` հայկական, իրականության մեջ արագ տարածում գտան և այսօր համարվում են ակտիվ շփման և ինքնաարտահայտման շատ ճկուն, դինամիկ միջոց: Սա շատ ողջունելի է և ուրախալի հանգամանք է, քանի որ որքան տարածվեն մեր իրականության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաները, այնքան դրանք ավելի կզարգանան, կհղկվեն: Որպես արդյունք` բլոգները ժամանակի հետ ավելի որակյալ կդառնան, այս ասպարեզը կդառնա ավելի պրոֆեսիոնալ և փորձառու, իսկ համացանցում տեղադրվող «արտադրանքը»` գրագետ, խելամիտ և ազնիվ:    

Եվ այսպես, բլոգն այսօր ստեղծագործ (և ոչ միայն) մարդկանց ինքնաարտահայտվելու և նաև ազատորեն շփվելու ճկուն ու ամենապրոակտիվ մեթոդներից մեկն է, եթե ոչ` առաջինը: Բլոգը հնարավորություն է տալիս ուղղելու խոսքը ընթերցողին և ակնկալելու արագ արձագանք: Մի մեջբերում անեմ «http://www.e-armenians.com/» կայքից. «…Ընդհանուր առմամբ, բլոգը վերջին տասնամյակում մեծ հեղինակություն վայելած ինտերնետային ինտերակտիվ կայք է, որի բովանդակության ձեւավորմանն անմիջականորեն մասնակցում են այդ բլոգից բոլոր օգտվողները՝ ինչպես բլոգերները (գրառումներ կատարողները ու հոդվածներ ներկայացնողները), այնպես էլ կայքի մյուս այցելուները (որոնք կարող են հանդես գալ որպես մեկնաբանողներ): Այլ կերպ ասած, բլոգն ինքնադրսևորման «օն-լայն» տարբերակ է, երբ Ձեր գրառումները մատչելի են դառնում ողջ ինտերնետային հանրությանը: Գրում եք դուք՝ ընթերցում ու իրենց կարծիքներն ու տպավորություններն են թողնում բոլորը»: Կարծում եմ` շատ տիպիկ ու ճշգրիտ բնութագրում է:

Այժմ այս ամենի մասին շատ ավելի մանրամասն` հիմքում ունենալով բլոգների մասին համացանցում առկա հայերեն տեղեկույթը` «Վիքիպեդիա»-ում, այլ աղբյուրներում:

Բլոգ (անգլերեն՝ blog, «web log», «իրադարձությունների ցանցային մատյան կամ օրագիր») — կայք, որի հիմնական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներ են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա: Գրեթե բոլոր բլոգներին բնորոշ են տվյալ ժամանակահատվածում ակտուալ գրառումները, որոնք, որպես կանոն, դասավորվում են հակառակ ժամանակագրական դասավորությամբ (վերջին գրառումը սկզբում): Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ, որոնք կարող են հրապարակային բանավեճի մեջ մտնել հեղինակի հետ (բլոգային գրառմանն արած մեկնաբանությունների, կամ սեփական բլոգային գրառումների միջոցով): Իհարկե պարտադիր չէ, որ բլոգը լինի հրապարակային, քանի որ բլոգների թեմատիկ ընդգրկումը լայն է ու խիստ բազմազան, այսինքն բլոգները կարող են ունենալ ինչպես հեղինակային-ստեղծագործական ընդգրկում և ուղղվածություն, այնպես էլ նույն հաջողությամբ լինել քաղաքական, լրատվական, ժամանցային և կամ այլ ուղղվածության:

Ըստ հեղինակների կազմի բլոգները լինում են անձնական, խմբակային (կորպորատիվ, ակումբային) կամ հրապարակային (բաց):

Բլոգները տարբերակվում են`

Ըստ հեղինակների

  • Անձնական բլոգ – վարվում է մեկ անձի (հեղինակի) կողմից
  • «Ուրվական» բլոգ – վարվում է անհայտ անձի կողմից, մեկ այլ անձի անունից
  • Կոլեկտիվ կամ սոցիալական բլոգ – վարվում է մի խումբ մարդկանց կողմից՝ բլոգի տիրոջ կամ մոդերատորների կողմից որոշված կանոններով
  • Կորպորատիվ բլոգ – վարվում է մեկ կազմակերպության անդամների կողմից

Ըստ բովանդակության տեսակի

  • Տեքստային բլոգ – հիմնականում պարունակում է տեքստեր
  • Ֆոտոբլոգ – հիմնականում պարունակում է լուսանկարներ
  • Երաժշտական բլոգ – հիմնականում պարունակում է երգեր
  • Պոդկաստինգ կամ բլոգկաստինգ – հիմնական պարունակությունը կազմում են ձայնագրիչի միջոցով ձայնագրված ձայնային հաղորդագրությունները
  • Վիդեոբլոգ – հիմնականում պարունակում է տեսանյութեր

Ըստ բովանդակության առանձնահատկության

  • Կոնտենտային բլոգ – բլոգ, որտեղ հրապարակվում են հեղինակային նյութեր
  • Մոնիտորինգային բլոգ – բլոգ, որը հիմնականում պարունակում է հղումներ դեպի այլ կայքեր
  • Մեջբերումներով բլոգ – բլոգ, որտեղ հատվածներ են մեջբերվում այլ բլոգներից
  • Տամբլելոգ, Տամբլոգ, Տլոգ – բլոգ, որի յուրաքանչյուր գրառում ունի որոշակի ֆորմատ՝ հղում, մեջբերում, վիդեո, լուսանկար, երկխոսություն, կամ այլ
  • Սպլոգ – սպամ-բլոգ

Ըստ տեխնիկական հիմքի

  • Stand alone բլոգ – առանձին հոստինգի և “շարժիչի” վրա կառուցված բլոգ
  • Պլատֆորմային բլոգ – որևէ պլատֆորմի վրա զետեղված բլոգ (LiveJournal, WordPress, Blogger կամ այլ)
  • Մոբլոգ – բլոգ, որը վարվում է բջջային կամ շարժողական տեխ. միջոցներով

Բլոգ պլատֆորմներ

Հայ բլոգերների շրջանում հայտնի բլոգ-պլատֆորմներ LiveJournal, WordPress.com, Blogger
Հայ բլոգերների շրջանում հայտնի սոցիալական բլոգ սերվիսներ Facebook, Myspace,
Այլ բլոգ-պլատֆորմներ Ya.ru, Блоги@mail.ru, Tumblr, Xanga, LiveInternet

Հավելեմ, որ բլոգով զբաղվող, բլոգը վարող անձանց անվանում են բլոգերներ, բլոգը վարելը կոչվում է բլոգինգ, իսկ բլոգների «հանրույթը» կամ միջավայրը` բլոգոսֆերա:

Ի դեպ, բլոգները կարող են լինել նաև պաշտոնական, եթե պաշտոնապես ներկայացնում են որևէ կազմակերպության, հաստատության կամ անհատի գործունեությունը, այսինքն այդ բլոգներում տեղադրված տեղեկույթը, նյութերը «մատակարարվում են» համացանց հենց դրանց հեղինակի կամ սեփականատերի կողմից: Պաշտոնական կարող է լինել ինչպես, օրինակ, էստրադային աստղի, այնպես էլ որևէ ամսագրի կամ պարբերականի բլոգը, քաղաքական գործչի կամ ստեղծագործող հեղինակի: Օրինակները կարող են բազմաթիվ լինել:

Պլատֆորմային բլոգները, այսինքն նրանք, որոնք հիմնված են բլոգերային միջազգային որևէ տիրույթի բազայի վրա, լինում են անվճար կամ վճարովի: Բլոգը ստեղծողը ինքն է որոշում, թե ինչպիսի բլոգ է ուզում: Վճարովի և անվճար բլոգների միջև կան տեխնիկական (գործիքարանի, ծավալի և այլն) տարբերություններ, և ընտրությունը կատարվում է բլոգերի հայեցողությամբ ու, իհարկե, նրա ունեցած հնարավորություններով:

Բլոգի գործունեությունը և դրա հարատևությունը կախված է բլոգերից, նա ինքն է որոշում շարունակի վարել բլոգը, թե ոչ: Խոսքը, իհարկե, վերաբերվում է պատշաճ բովանդակությամբ բլոգներին, նրանց, որոնց «կոնտենտը» և ուղղությունը չի ենթադրում օրենքով արգելված նյութեր ու դրանց տարածում:

Բլոգի արտաքին տեսքի ընտրությունը նույնպես դրա հեղինակինն է, առավել ևս, որ նրան առաջարկվում է ընտրության լայն հնարավորություն: բացի այդ, հեղինակը ինքը միշտ կարող է անել սեփական ձևավորումները, իր ճաշակով, ինչը կվկայի նրա յուօրինակության մասին:

Պլատֆորմային բլոգ բաց անելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է գրանցվել: Ձեզանից պահանջվում է Ձեր անձի և, մասնավորապես` կոորդինատների հետ կապված հիմնական տեղեկույթի տրամադրում, ոչ ավելին: Խոսքը հիմնականում էլեկտրոնային փոստի Ձեր հասցեի մասին է և այլն:  

Կհարցնեք, թե արդյո՞ք դժվար է վարել սեփական բլոգը: Ասեմ, որ բլոգ բաց անելուց ու այն վարելուց առաջ շատ լավ կլինի, եթե նախ ուսումնասիրեք այս բնագավառը, ճանաչեք բլոգ կոչված երևույթը և ինքներդ Ձեզ համար նախ որոշեք, թե արդյո՞ք Դուք ունեք ասելիք ու անելիք այդ բնագավառում: Շատերն ունեն ինքնաարտահայտվելու ցանկություն և ամեն մեկի մոտ դա յուրովի է դրսևորվում: Բլոգը նույնպես ինքնաարտահայտվելու առաջադեմ մի միջոց է: Սակայն նախքան բուն բլոգինգով զբաղվելը, լուրջ մարդը նախ կուսումնասիրի ու նոր միայն կստանձնի սեփական ասելիքը հրապարակելու և ուրիշների կարծիքներն ու տպավորությունները բաց ճակատով, անկեղծորեն ընդունելու և հաշվի առնելու պատասխանատվությունը: Սա մի «նավարկություն» է, որը սկսելուց առաջ անհրաժեշտ է նախ յուրացնել բլոգի գործիքարանը, հասկանալ, թե ինչ ես ուզում անել այս բնագավառում և ինչու ես ուզում դա անել: Շատ կարևոր մի հանգամանք ևս. ցավոք մեզանում բլոգինգով հաճախ զբաղվում են այնպիսի մարդիկ, ովքեր ունեն, մեղմ ասած, թերի խոսք և լեզվի իմացության ոչ բավարար ցուցանիշ, կարճ ասած իրենց գրառումներով աղավաղում են մայրենին: Կարծում եմ, որ չի կարելի վատ մայրենիով բլոգ վարել, քանի որ այդպիսի լեզուն մտնում է համացանց, որը հասանելի է ԲՈԼՈՐԻՆ: Թերի, կիսագրագետ կամ նույնիսկ անգրագետ հայերենով բլոգ վարելը խաթարում է մեր հասարակության լեզվամտածողությունը` դառնալով մայրենի լեզվի խեղաթյուրման պատճառներից մեկը: Ցավալի է, որ այսօրինակ տխուր պատկերը առկա է նաև մերօրյա տպագիր մամուլում և հեռուստատեսությունում: Ոմանք կընդդիմանան, թե բլոգով զբաղվող մարդը ազատ է և ինչպես ուզի կգրի: Ես կարող եմ որպես հակափաստարկ բերել այն, որ թեև բլոգով զբաղվող մարդ ազատ է և կարող է անգամ անգրագետ գրել, սակայն նրա մեջ գոնե պետք է խոսա մայրենի լեզվի նկատմամբ հարգանքը, խնամքն ու պատասխանատվությունը, էլ չեմ ասում ինքն իրեն հարգելը: Սակայն սա քննարկման այլ թեմա է:

Ամփոփելով այս ամենը` կարելի է ասել, որ բլոգ ստեղծելուց առաջ պետք է և ճիշտ է` ա) նախապես յուրացնել բլոգի գործարկման, օգտագործման գործիքարանը, բ) ճշգրտել, նախանշել սեփական անելիքն ու ասելիքը բլոգոսֆերայում, գ) գործին մոտենալ սիրով, նվիրվածությամբ, հետևողական և խիստ պատասխանատու կերպով: Երբեք չպետք է մոռանալ, որ համացանց «ուղարկված» նյութը կարող է կարդալ յուրաքանչյուրը: Ես խորապես համոզված եմ, որ լեզվական մշակույթի ու էթիկայի առումով` գրագետ, իսկ բովանդակության առումով` հետաքրքիր բլոգ ստեղծելու ու այն վարելու համար անհրաժեշտ է ցանկություն, ժամանակ և ցանկություն` ունենալու այդ ժամանակը

Սիրելի բարեկամներ, ոչ մեկը չի ծնվում որպես բլոգեր 🙂 դա բնատուր չէ 🙂 ինչպես բնատուր չէ, օրինակ, տիեզերագնաց լինելը, քանի որ տիեզերագնաց դառնում են: Սակայն մեզանից յուրաքանչյուրը երազում է տիեզերքի մասին, այսինքն մեր երազանքներում ու նպատակներում մեզանից յուրաքանչյուրը հոգու խորքում «տիեզերագնաց» է` ձգտելով գրավել նոր հորիզոններ և գրանցել նոր հաղթանակներ ու հաջողություններ: Համացանցն էլ է մի այդպիսի անեզր, անծայրածիր ու յուրօրինակ «տիեզերք»: Այն նվաճելուց առաջ պետք է նախ վստահ լինել սեփական երազանքների ու բարի նպատակների մեջ: Պետք է գործին մոտենալ մեծ պատասխանատվությամբ, կարողանալ հաղորդել սեփական ասելիքը` երբեք չթերագնահատելով մյուսինը, կարողանալ հարգել ուրիշի կարծիքը ու հիմնավորել սեփականը և, իհարկե, կարողանալ ներկայանալի լինել, մի խնդիր, որը շատերի համար դժվար հաղթահարելի է, սակայն` ոչ երբեք անհաղթահարելի: Կարծում եմ, որ այս մոտեցումները հատուկ և անհրաժեշտ են ոչ միայն բլոգինգին, այլև աշխատանքի, գործունեության բոլոր բնագավառներին: Այս ամենի հիմքում նախ և առաջ իմացությունն է, այսինքն նա՛խ պետք է սովորել և մի՛շտ պետք է սովորել, միայն այդպե՛ս հնարավոր է ձեռք բերել գիտելիքներ և միայն ա՛յդ ճանապարհով է հնարավոր մի օր հանրությանը ներկայանալ սեփական խոսքով, ներկայանալ վստահ, ազնվորեն ու անկեղծորեն: Բլոգը էլեկտրոնային օրագիր է, իսկ օրագիրը, գաղտնիք չէ, որ մարդու ամենանվիրական գրառումների անձնական ճտեմարանն է, նրա կյանքի տարեգրության ամենաանկեղծ «հարթակներից» մեկը: Նույն և բլոգը: Այնպես որ, հասարակությանը ներկայանալուց առաջ պետք է նախ վստահ լինել սեփական անկեղծության մեջ:

Կյանքը զարգանում և առաջ է ընթանում արագ տեմպերով: Համոզված եմ, որ տարիներ հետո ապագա սերունդների համար այն, ինչով այսօր զբաղվում ենք մենք, կամ թեկուզ նույն բլոգինգը, հնարավոր է, որ հետամնաց զբաղմունք թվա: Չէ՞ որ մենք էլ այսօր արդեն ժամանակավրեպ ենք համարում շատ բաներ, այսօր արդեն գրեթե անցյալ են մեզ համար, օրինակ, նույն VHS տեսաերիզները, Floppy դիսկերը, փոստային նամակագրությունը և այլն: Սակայն քանի որ մենք այսօր ենք ապրում, ապա պետք է ճանաչենք ժամանակի միջոցները, իսկ եթե զբաղվում ենք դրանցով, ապա փորձենք ու ջանանք մեր համեստ ներբերումն ունենալ այդ բնագավառի զարգացման գործում:

Ես համարում եմ, որ հայկական ցանկացած կայացած բլոգ կամ կայք հաղթանակած է, հաղթող է, եթե իր գոյությունը արդարացված է, հիմնավորված և օգտակար, ասելիքը ուրույն է, գրագետ, գործունեությունը բարեխիղճ է, սիրված ու սպասված, բովանդակությունը հարուստ է ու հետաքրքիր,  իսկ այցելուների բանակն էլ շինծու չէ և նրանց արձագանքներն էլ անկեղծ են: Այսպիսի ցանկացած հայկական բլոգ հիրավի արդեն հաղթանակած է, և ես անսահման ուրախ եմ, որ այս դաշտը հետզհետե ավելի ու ավելի է զարգանում, բյուրեղանում: Ես էլ եմ գործում այս դաշտում ու միշտ գործելու եմ և, բնականաբար, ինքս էլ շահագրգռված եմ, որ հայկական բլոգոսֆերան մշտապես առաջընթաց գրանցի ու զարգանա:

Վերջում ուզում եմ սրտանց ողջունել բոլոր նրանց, ովքեր զբաղվում են բլոգինգով, վարում են բլոգ` մաղթելով նորանոր ձեռքբերումներ, իսկ նրանց, ովքեր սկսնակ բլոգերներ են, կամ հենց նոր որոշեցին զբաղվել բլոգինգով, կցանկանայի սրտանց մաղթել հաջողություններ այդ չափազանց հետաքրքիր «նավարկության» մեջ, մաղթել իրենց բլոգով անկեղծորեն հետաքրքրվողների և իրենց ստեղծագործական գործունեությունը անկեղծորեն գնահատողների ու համակրողների մի ամբողջ բանակ: Ստեղծեք ու զարգացրեք Ձեր բլոգները մեծ ոգևորությամբ ու ջանադրաբար: Համոզված եմ, որ կհաջողեք:

Այսքանը, կարծում եմ և անկեղծորեն հուսով եմ, որ Դուք օգտակար ու հետաքրքիր կհամարեք այս հոդվածը, հուսով եմ, որ այն տվեց Ձեր որոշ հարցերի պատասխանը` ինչ-որ չափով լույս սփռելով այն բանի վրա, թե ինչ է բլոգը:
© Առլեն Շահվերդյան, 12.01.2012, 13.01.2012

%d bloggers like this: