Սահմանից անդին
Անհավանական երկար է թվում, գորշ ու տաղտկալի, հիասթափեցնող,
Առանց քեզ ապրած իմ ամեն օրը, ժամն ու վայրկյանը՝ սրտիս համաքայլ,
Առօրեական հոգսերի գրկում իմ ամեն օրվա ընթացքը անցնող
Շատ ավելի է վրաս ծանրանում, դառնում եմ տխուր, գունազուրկ, մռայլ:
Եվ կարոտախեղդ, չասված բառերի երբեք չհնչած համանվագում
Իմ հոգու լարը հազի՜վ է հնչում, հազի՜վ եմ լսում իմ իսկ մեղեդին,
Երաժշտական հնչյուններն, ասես, հանում եմ ու լուռ երկինք ուղարկում
Կարոտ երիզող տարածության մեջ ու անգամ դրա սահմանից անդին:
Եվ հակառա՜կը, երբ կողքի՜ս ես դու, ձեռնասուն է ինձ հավե՜րժը անգամ,
Ծաղկում է հոգուս գարո՜ւնը թաքուն, օրս դառնում է զվա՜րթ մի հանդես,
Ամեն մի վայրկյանը ստանում է հատուկ ու դարակազմիկ նշանակությո՜ւն,
Ուզում եմ ապրել ամեն մի ժամը՝ նորի՜ց ու նորի՜ց վայելելով քե՜զ…
Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան
Գրել եմ 2013 թ. դեկտեմբերի 22-ին:
Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:
Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.
Նրանք գեղեցկացնում են մեր կյանքը, նրանք Ամենաբարձրյալի և Բնության արարչագործության պսակն են, արարման կատարյալ արդյունքը, առանց նրանց քնքշանքի ու հմայքի անհնար է ապրել: Հենց նրանք են մեզ կյանք պարգևում, նրանց շնորհիվ լույս աշխարհ ենք գալիս, հանուն նրանց սիրո ու հիացմունքի ապրում ենք, արարում, պայքարում, պատերազմում ու մրցակցում, հանուն նրանց պատվի ու պաշտպանության` կռվում ու մարտնչում, հանուն նրանց էլ` մեռնում: Առանց նրանց գարնանային ու թեթև, զեփյուռի պես մեղմ ու անուշ գոյության կյանքը կլիներ անհրապույր մի «զբաղմունք», ավելի ճիշտ` կյանք ընդհանրապես չէր լինի: Կարծում եմ, որ յուրաքանչյուր տղամարդ հասկացավ, որ խոսքը, իհարկե, կանանց մասին է: Այն արարածների, որոնք մեզ ապրեցնում են, հիացնում, գերում, հմայում, որոնց սիրում ենք ու պաշտում, տենչում ու ցանկանում, որոնց մեր կողակիցն ու ուղեկիցն ենք համարում ամբողջ կյանքում: Ինչպե՞ս կարելի է չսիրել ու չհմայվել աղջիկներով ու կանանցով, մեր` տղամարդկանց կյանքում նրանց անկրկնելի անուշաբուրությամբ, մեծագույն կարևորությամբ, բացառիկ ու գերագույն դերակատարմամբ: Միշտ ասել եմ, որ կինն է բոլոր կենդանի արարածների մեջ կատարյալ արարածը, այն արարածը, որը անգերազանցելի է իր հմայքով ու նազանքով:
Մեզանից յուրաքանչյուրի կյանքում միշտ լինում է կին կամ լինում են կանայք, որոնք մեզ պարգևում են անհուն սեր, անսպառ էներգիա, կրակոտ կիրք, որոնք մեզ վեհացնում են ու սիրում անմնացորդ: Պետք է սիրենք, փայփայենք մեր կանանց, պաշտպանենք նրանց, նվիրվենք լիովին և ուշադիր լինենք նրանց նկատմամբ, գնահատենք և հաշվի առնենք նրանց կարծիքը, վեհացնենք նրանց, պաշտենք ու մեծարենք, հավատարիմ կերպով սիրենք: Կինը խորհրդավոր, անկրկնելի և չքնաղ էակ է, ու եթե նա զգում է, որ իսկապես սիրված է իր կյանքի տղամարդու կողմից, եթե նա զգում է, որ իր միակ տղամարդը իրեն սիրում է անկեղծ ու անմնացորդ կերպով, նվիրված սիրով, եթե նա զգում է, որ տղամարդը մշտապես ջանում է պահպանել նրան ու ապահովել նրա երջանիկ կյանքը, ապա կինը անսահման նվիրվում է իր սիրելի տղամարդուն` սիրելով նրան հավատարիմ կերպով:
Յուրաքանչյուր տղամարդու կյանքում հայտնվում է մի կին, որը նրան ջերմացնում է ձմռան եղանակին ամպերից դուրս եկած արևի տաք ու սպասված շողերի պես և վեհացնում է` հասցնելով երկինք: Այդպիսի կինը կենսատու գարուն է, նա գեղեցիկ է, ինչպես ձմռան սավանի տակից իր թերթիկները բացած քնքուշ ձնծաղիկը, կանաչ դաշտում ծաղկած բուրավետ ու նուրբ վարդակակաչը: Այդպիսի կինը սիրելի ու երանելի է, ինչպես երկար անապատից հետո գտնված անեզր օվկիանոսի թարմօդությունն ու փրփրուն ալիքները:
Կանացի ձայնը, նազանքը, ժպիտը, կանացի մարմինը, մաշկի ու վարսերի բույրը, քայլվածքը, շարժուձևը մոգական ազդեցություն ունեն մեր` տղամարդկանց վրա ու պարգևում են մեզ կյանք, էներգիա, ուժ և ինքնավստահություն: Սիրահարված ու սիրող կինը իր ամբողջ քնքշությունը, սերը, ջերմությունը, իր ամբողջ նազանքը, անուշ ժպիտը, բույրը պարգևում է իր միակ տղամարդուն: Տղամարդու համար երջանկություն է կյանքում ունենալ այդպիսի կին, երջանկություն է սիրվել քեզ մինչև վերջին բջիջը սիրող կնոջ կողմից, երջանկություն է զգալ նրա անսահման, անձնազոհ հավատարմությունը, նվիրվածությունը, կիրքը, շնչահեղձության աստիճանի հասնող սերը քո նկատմամբ: Երջանկություն է վեհանալ քեզ այդպես սիրող կնոջ զգացմունքից: Այդպիսի սիրող կնոջ հետ հաղթահարելի է ամեն բան, կյանքի բոլոր դժվարությունները, բոլոր սրտնեղությունները, իսկ այդպիսի կնոջ հետ ընտանիք կազմելը գերագույն ու վերընծա երջանկություն է: Այդպիսի կնոջ հետ համատեղ կյանքը ապրելը, նրան նույնպիսի հավատարմությամբ սիրելն ու նվիրվելը, նրանից երեխաներ ունենալը, նրա հետ թոռնիկների ծնունդը տեսնելը, նրա հետ խոր ծերության հասնելը կատարյալ երջանկություն է:
Սիրենք մեր կյանքի կանանց շունչը կտրվելու չափ, գուրգուրենք նրանց ու վայելենք նրանց անգնահատելի ու անպայման գոյությունը մեր կյանքում: Միայն նրանց գոյությամբ է կյանքը գեղեցիկ ու լի, ներդաշնակ ու հարուստ, սիրառատ ու թանկ, հետաքրքիր ու հրապուրիչ:
Մեր` տղամարդկանց, կյանքում ամենաառանցքային իրադարձությունները կապված են կանանց հետ: Կյանքը արժեքավորենք ոչ միայն մեր ձեռքբերումներով ու հաջողություններով, այլև այն կանանց գնահատմամբ ու մեծարմամբ, որոնք մեզ սեր ու քնքշանք են պարգևում և որոնց շնորհիվ է, որ ամեն տարի գրանցում ենք մեր նոր ձեռքբերումներն ու հաջողությունները: Ինչու նրանց շնորհի՞վ: Քանի որ մեր` տղամարդկանց, բոլոր ջանքերը, ձեռքբերումներն ու հաջողություններն ունեն մի նպատակ` մեզանից յուրաքանչյուրի կյանքում ապրող կնոջ գնահատանքին, սիրուն, ուշադրությանն ու հիացմունքին արժանանալը: Միայն այդ դեպքում է տղամարդն իրեն զգում լիարժեք, զգում առնական: Միայն կնոջ կողմից հիացմունքի արժանանալու դեպքում է տղամարդը թևեր առնում, ոգևորվում, լցվում էներգիայով ու առյուծի պես նետվում առաջ` փորձելով գրավել նոր հորիզոններ և գրանցել նոր ձեռքբերումներ ու հաջողություններ: Կինը գարուն է, որը միշտ քեզ հետ է: Ընդունեք այս նվերը:
Լավագույն մաղթանքներով՝
Առլեն Շահվերդյան
Дорогие Женщины и девушки, Мамы и сестры, Дамы наших сердец, а также наши дорогие женщины коллеги, желаю чтобы Вы оставались всегда такими нежными и красивыми, умными и светлыми, добрыми и преданными. Спасибо Вам, что Вы дарите жизнь и любовь, заботитесь о нас и цените нас. Именно благодаря Вам все на этой планете и в жизни красиво и необыкновенно. Мы – мужчины, любим, ценим, ну просто обожаем Вас! В жизни каждого мужчины есть женщина, которая нежна как весенний подснежник. Я не представляю жизнь настоящего мужчины без любящей женщины. Так что продолжайте любить нас, чтобы наша жизнь не прекращалась. Женщина – это Весна, которая всегда с тобой! Примите этот подарок.
С теплыми пожеланиями,
Арлен Шахвердян
Dear women, we – men, live and create in tribute of your lovely existence on the planet Earth. For us you are the most tender creatures in this world and in the whole universe and your love and appreciation is always inspiring and giving life. I cordially thank God and the nature for creating you. Thank you for giving us life, filling it with love and care, passion, beauty and tenderness. Thank you so much that we have an opportunity to create a family together with you, to enjoy your warmth and to walk together with you along the way of life. Woman is spring which is always with you. So thank you dear women for that spring and that boundless inspiration you bring to our life. Accept this gift to all of you.
With best wishes,
Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
Իսկապես չքնաղ ու անկրկնելի գրառում 🙂 Ձեր հոդվածը կարդալու ընթացքը, հարգելի Առլեն, լի էր հաճելի թրթիռներով ու գարնանաբույր ժպիտներով: Երանի թե բոլոր տղամարդիկ կարողանային այսպես արժեվորել Կին արարածին: Շնորհակալություն այս հիանալի գրառման համար )))
Շատ շնորհակալ եմ Հասմիկ ջան քո այսպիսի ջերմ ու անկեղծ արձագանքի համար: Սրտանց շնորհավորում եմ քեզ, մայրիկիդ և բոլոր քեզ սիրելի ու հարազատ աղջիկներին, կանանց, ընկերուհիներին: Մաղթում եմ լիքը ժպիտ ու կենսախնդություն, գարնանային թրթիռներ ու բերկրանք, երջանկություն, մեծ սեր ու վստահություն լուսավոր ապագայի նկատմամբ:
Հարգանքով, Առլեն:
Շնորհակալ եմ… 🙂
Շատ հրաշալի գրառում էր Առլեն ջան, շնորհակալություն!
Ես էլ եմ շնորհակալ քեզ Սիրարփի ջան քո արձագանքի համար: Մեկ անգամ էլ շնորհավորում եմ` մաղթելով ամենալավն ու բարին:
Իսկապես, շատ գնահատելի է, որ ձեզ նման տղամարդիկ դեռ կան, ովքեր գնահատում են իրենց շրջապատող կանանց, այսպիսի գեղեցիկ և հոգեթով խոսքերով բնութագրում են նրանց` համեմատելով բնության ամենանուրբ էակների` ծաղիկների, և հատկապես ձնծաղկի հետ: Անչափ զգացված եմ և շնորհակալ եմ ու այս ամենը ասում եմ բոլոր կանանց անունից, քանզի վստահ եմ, բոլորը կհամաձայնեն ինձ հետ: Մեզ բոլորիս համար անչափ հաճելի է նման արտահայտություններ լսել ձեզ նման կանանց գնահատող մառդկանց կողմից: Եվ ուզում եմ ավելացնել, որ կանանց նկատմամբ սիրո արտահայտությունը տղամարդիկ ի սկզբանե պետք է ցուցաբերեն իրենց մայրերի նկատմամբ: Եվս մեկ անգամ, անչափ շնորհակալ եմ:
Ես էլ եմ անչափ շնորհակալ այս ջերմ և ուրույն քոմենթի համար:
Գրառում, որը կարդալու ընթացքում միշտ ժպտում ես, հոգիդ խինդով ու ուրախությամբ է լցվում, որովհետև հիանալի բան է գնահատված լինելը: Էլ չասեմ սիրված ու կարևոր լինելու մասին: Նման անկեղծ գնահատանքի արժանի է յուրաքանչյուր կին: Համեմատականները կին արարածի ու բնության ամենանուրբ ստեղծագործությունների` ծաղիկների միջև, մեզ էլ ավելի քնքուշ ու գեղեցիկ են դարձնում:
Սակայն չմոռանանք, որ կինը իրեն Կին է զգում միայն, եթե կողքին ունի սիրելի ու սիրող տղամարդ: Որ միայն տղամարդու կողմից անկեղծ, անմնացորդ սիրված ու գնահատված կինը կարող է լիակատար երջանիկ լինել` երջանկացնելով շրջապատը:
…Ուզում եմ ծովի ընդերքը անտակ
Ձեռքով շոշափել երջանկությունից…
Ահա երջանկության լավագույն արտահայտումը` Ձեր իսկ ստեղծագործությունից:
Շնորհակալություն: 😊😊
Մելինե ջան, շատ շնորհակալ եմ ու զգացված այս նյութն այդպես գեղեցիկ կերպով գնահատելու համար: