Առլեն Շահվերդյան

Home » Նոր տարի / New Year » Ամանորյա և Սուրբ ծննդյան երգեր. «Այն ամենը, ինչ ես ուզում եմ Սուրբ ծննդին` դա Դու ես» / Christmas and New Year Songs: “All I want for Christmas is You”

Ամանորյա և Սուրբ ծննդյան երգեր. «Այն ամենը, ինչ ես ուզում եմ Սուրբ ծննդին` դա Դու ես» / Christmas and New Year Songs: “All I want for Christmas is You”

merry-christmas-and-happy-new-year_www-artfile-ru

Սիրելի ընթերցողներ, մեծ հաճույքով Ձեզ եմ ներկայացնում Սուրբ ծննդյան մի անուշ, շատ գեղեցիկ ու շատ սիրված երգ` «All I want for Christmas is you»: Մըրայա Քերին իր ձայնի զգայականությամբ ու բարձր կատարողական արվեստով ուղղակի զարդարել է այս երգը: Ի դեպ, այն սաունդթրեք է նաև «Love Actually» ֆիլմում, որը Սուրբ ծննդին նվիրված իմ ամենասիրած ֆիլմն է: Ես ուզում եմ մեծ հաճույքով այս գրառման մեջ զետեղել նաև այս անուշ երգի խոսքերը և դրանց ռուսերեն թարգմանությունը: Առաջարկում եմ անպայման կարդալ դրանք: Իսկ հայերեն լեզվով ինքս բառացի թարգմանեցի և սիրով ներկայացնում եմ:

Այն ամենը, ինչ ես ուզում եմ Սուրբ ծննդին` դա Դու ես

Ես շատ բան չեմ ուզում Սուրբ ծննդին,
Միայն մի բան,
Ինձ չեն հուզում անգամ նվերները,
Սուրբ ծննդյան տոնածառի տակ:

Ինձ համար ես ուզում եմ միայն քեզ
Ավելին, քան դու կարող ես պատկերացնել
Թող իմ ցանկությունն իրականանա
Այն ամենը, ինչ ուզում եմ Սուրբ ծննդին` դա…  դու ես: 

Ինձ պետք չի կախեմ իմ ճյուղը
Այնտեղ` բուխարու վրա,
Սանտա Կլաուսն էլ ինձ չի երջանկացնի
Սուրբ ծննդյան օրվա խաղալիքներով,

Ինձ համար ես ուզում եմ միայն քեզ
Ավելին, քան դու կարող ես պատկերացնել
Թող իմ ցանկությունն իրականանա
Այն ամենը, ինչ ուզում եմ Սուրբ ծննդին` դա…  դու ես,
Դո՛ւ, սիրելիս՛:

Ես շատ բան չեմ ուզի Սուրբ ծննդյանը,
Անգամ ձյուն չեմ ցանկանա,
Նամակներ չեմ գրի և ուղարկի
Հյուսիսային բևեռ` Սանտա Կլաուսին,
Անգամ տեղիցս վեր չեմ թռչի`
Լսելով հյուսիսային եղջերուների կախարդական զանգակները,

Չէ՞ որ ես ընդամենը ուզում եմ, որ դու այստեղ լինես այս գիշեր,
Ամուր գրկես ինձ
Էլ ի՞նչ կարող եմ անել ավելին
Սիրելի՛ս, այն ամենը, ինչ ուզում եմ Սուրբ ծննդին` դա… դու ես:

Օ՜, սիրելի՛ս, ամենուրեք լույսեր են շողում
Այնքան վառ
Եվ մանկական ծիծաղի ձայնն էլ լցնում է օդը:

Եվ բոլորը երգում են,
Ես լսում եմ սահնակների վրայի զանգակների զրնգոցը:
Սակայն միակ բանը, որն ինձ իսկապես պետք է, ցավոք, Սանտան ինձ չի բերի,
Չի ուրախացնի ինձ` բերելով քեզ, իմ սիրելիին:

Ախր շատ բան չեմ ուզում Սուրբ ծննդին:
Ահա ամենը, ինչ ուզում եմ.
Ուղղակի ուզում եմ տեսնել իմ սիրելիին`
Դռանս առջև կանգնած:

Օ՜, ինձ համար ես ուզում եմ միայն քեզ
Ավելին, քան դու կարող ես պատկերացնել
Թող իմ ցանկությունն իրականանա,
Այն ամենը, ինչ ես ուզում եմ Սուրբ ծննդին` դա… դու ես:

Սիրելի ընթերցողներ, սա, իհարկե, երգի խոսքերի բառացի թարգմանություն էր: Սակայն կարծում եմ, որ ինձ հաջողվեց փոխանցել այն նվիրական ու մեծ ցանկության անկեղծ արտահայտությունը, որը դրված է այս երգի հիմքում ու համեմված է անուշ հնչյուններով: Այո, մեզանից յուրաքանչյուրը Սուրբ ծննդին (որին, ի դեպ, Արևմուտքում ավելի մեծ ուշադրություն են դարձնում) և Ամանորին փայփայում է նվիրական երազանքներ ու իղձեր և ցանկանում է, որպեսզի դրանք իրականան: Սակայն, երազանքներից զատ, մեզանից յուրաքանչյուրի կյանքում հայտնվում են մարդիկ, որոնք ասես Սուրբ ծննդյան ամենասպասված նվերը լինեն: Նրանք գալիս են ու լցնում մեր կյանքը, զարդարում այն ու դառնում մեզ համար Սուրբ ծննդյան իրականացած երազանք: Այդ մարդիկ հենց մեր այն ամենանվիրական ցանկության իրականցումն են, որին ձգտում ենք ամբողջ կյանքում: Մեզանից յուրաքանչյուրի կյանքում կա այդ մարդը, նա, որը գալիս է Սուրբ ծննդյան հեքիաթի հետ, գալիս է ու մեր կյանքը դարձնում է հեքիաթ: Այդ մարդուն չի բերում Սանտան, նրան չեն շահում լոտոյով 🙂 Այդ մարդը կա, նա այս մոլորակի վրա է, և մեզանից յուրաքանչյուրը գտնում է նրան, այն մեկին, որին ուզում է բոլորից շատ, Սուրբ ծննդյան բոլոր նվերներից ու ուրախություններից շատ, այն մեկին, որը վերապահված է իրեն ճակատագրով: Այդ մարդը ոչ միայն կյանքիդ ամենաթանկ «նվերն» է, ամենալուսավոր էակը, ամենանվիրական երազանքի իրականացումը, այլև դառնում է հենց ամբողջ կյանքդ՝ ապրեցնելով քեզ: Հենց նա է, ում ամենից ու ամեն ինչից շատ ուզում ես Սուրբ ծննդյանը կամ Ամանորին: Թող յուրաքանչյուրը գտնի իր այդ կեսին, նրան, ում սպասելով արժե ապրել մի ամբողջ կյանք, իսկ գտնելիս` ասես վերագտնել կյանքը:
© Առլեն Շահվերդյան, 02.01.2017

Առաջարկում եմ նաև լսել նույն երգը հայտնի և սիրված անգլիացի երգիչ Մայքլ Բուբլեի գեղեցիկ կատարմամբ, ինչպես նաև նշածս կատարումը` «Love Actually» ֆիլմից՝ Օլիվիա Օլսոնի հրաշալի ու հուզիչ կատարմամբ.

Dear friends, this large article in Armenian is a kind of a tribute to one of my most favourite songs “All I want for Christmas is You”. I posted also the word in word translation in Armenian (done by me) of the song’s lyrics, as well as performances of this lovely song by Mariah Carey (as well as Justin Bieber Duet with Mariah Carey), Michael Buble and Olivia Olson, the little actress-singer from the film “Love actually”. Listen to this wonderful song once again. Merry Christmas and Happy New Year!
© Arlen Shahverdyan, 02.01.2017

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

9 Comments

  1. petit4chocolatier says:

    Merry Christmas Arlen! I wish you and your loved ones a beautiful holiday filled with treasured moments.

    Sincerely,
    Judy

  2. Merry Christmas, Arlen.

  3. Freee Merry Christmas Images, Merry Christmas
    Greetings, Merry Christmas Quotes, Merry Christmas Wishes, Mery Christmas Cards, Merry
    Chistmas Songs and Freebies.

  4. Dina says:

    Hope you had a lovely Christmas, Arlen.
    Have a wonderful 2017! ❤ 🙂

  5. carmen says:

    Dear Arlen, I hope you enjoyed the Christmas holidays and wish you God’s blessings for 2017!

    ❤ carmen

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 720,006 այցելություն / visit
%d bloggers like this: