Առլեն Շահվերդյան

Home » Հայք / Armenia » Շարունակել ապրել. Սպիտակի երկրաշարժից 28 տարի անց / Continue to live: 28 years after Spitak Earthquake

Շարունակել ապրել. Սպիտակի երկրաշարժից 28 տարի անց / Continue to live: 28 years after Spitak Earthquake

1988 թվականին 7 տարեկան էի, բայց ամեն բան հիշում եմ: Հիշում եմ ծնողներիս, բարեկամներիս վիշտն ու սարսափը, հիշում եմ, թե ինչպես էին մեզ թողնում տանն ու գնում Լենինական՝ փնտրելու ու գտնելու կորածներին ու զոհվածներին, հիշում եմ մեր բարեկամուհու ցավալի մահը, հիշում եմ սարսափ առաջացնող պատմությունները աղետի գոտուց, հիշում եմ մեծահասակների արտասվակեզ ու այլայլված դեմքերը, երբ վերադառնում էին տուն ու կոկորդները սեղմելով փորձում բարձրաձայն չարտասվել, որ չվախենանք: Երեխայի համար մեծահասակի սարսափած դեմքից ավելի սարսափելի բան չկա, չէ՞ որ մեծահասակի հայացքում երեխան միշտ փնտրում է խաղաղություն, վստահություն, հանգստություն: 

28 տարի անցել է այս ահավոր երկրաշարժից, 28 տարի և 25.000 զոհ (պաշտոնապես): Չկա հայ ընտանիք, որին այդ արհավիրքը շրջանցել է, լինի դա տան անդամի կորուստ, թե պարզապես ծանոթի: 28 տարվա հետահայաց դիրքից նայում ու լսում եմ աղետը վերապրածներին ու հավատում, որ մեր ժողովուրդը ուժեղ է և ունակ հաղթահարելու ամենադժվար փորձությունն անգամ, սրտում վառ պահելով հիշատակը՝ շարունակելու ժպտացող աչքերով նայել իր բալիկին:

spitak-earthquake

Հպարտանում եմ նրանցով, ովքեր հաղթահարելով արհավիրքը, անցնելով այդքան դժվարությունների միջով շարունակել են ապրել: Թող լույսով պարուրվի բոլոր անմեղ զոհվածների հիշատակը, թող 1988-ին փլատակների տակից հնչած նրանց օգնության կանչերը մեզ միշտ հիշեցնեն ամենակարևորի մասին՝ սիրենք ու հոգ տանենք միմյանց նկատմամբ:
Բոլոր ընտանիքներին մաղթում եմ ուժ ու կորով, ընտանեկան բարօրություն և անվտանգ, խաղաղ ու երջանիկ կյանք:

© Առլեն Շահվերդյան, 07.12.2016

Հ.Գ. Ի տարբերություն նյութի վերնագրի (Սպիտակի երկրաշարժ), ես հատուկ օգտագործել եմ նախկինում՝ Լենինական քաղաքի (Գյումրի) ավերածությունների պատկերներ, քաղաքի մասին խոսվում է նաև հենց նյութում: Բանն այն է, որ 88-ի ավերիչ երկրաշարժի պաշտոնական անվանումը Սպիտակի երկրաշարժ է, թեև այն ավերածությունների պատճառ է դարձել մի քանի քաղաքներում, հատկապես Լենինականում: Էպիկենտրոնը եղել է Սպիտակ քաղաքը, այստեղից էլ աղետի անվանումը:

In memory to all the victims of the Spitak Earthquake, 1988.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Advertisements

2 Comments

  1. I am glad you made it through, Arlen. It must be a terrible burden to have on your mind.

    Life does that to us, I think. Gives us such burdens…

    God bless…

    • Thank you so much dear Karen for your supporting comment. I was too excited to translate this post into English too. I am sure my foreign readers understood me. Besides, they can always translate any post via Translating icons below the post.
      Dear Karen, thank you again! Be blessed with love and happiness, my dear!

      Hugs,
      Arlen

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 588,116 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: