Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Հայք / Armenia » Հողս գրկեմ է՜, գրկեմ / To embrace my land

Հողս գրկեմ է՜, գրկեմ / To embrace my land

Karen Mkrtchyan Film_Hoghs grkem e, grkem_Arm

«Հողս գրկեմ է՜, գրկեմ»… Սա ֆիլմը դիտողի կարծիք է, մեկ ժամ շարունակ ֆիլմի հերոսների հետ ապրումակցած մարդու տպավորություն, ֆիլմի ռեժիսորի ու դերակատարների շնորհիվ հայկական սահմանամերձ գյուղերից մեկի հոգսաշատ ու դժվար կյանքի ու կենցաղի մեջ ընկղմված մարդու գնահատական, սրտի խոսք: Մտածել ստիպող այս ֆիլմը մեզանից յուրաքանչյուրինն է, այն դիտելիս ներսումդ միախառնվում են հպարտությունն ու վեհությունը, հիացմունքն ու նվիրումը, ցասումն ու ներքին պայքարը, ոգևորությունն ու տխրությունը: Ֆիլմի ընթացքում ռեժիսորին այնպես է հաջողվել հանդիսատեսին տեղափոխել աշխարհի այդ գողտրիկ ու հարազատ անկյունը, որ ակամայից ու անմիջապես մտերմանում ես հերոսներին, ապրում նրանց ցավ ու դարդով, երազանքներով ու խնդիրներով, ասես ինքդ հայտնվում ես գյուղի կիսաքանդ ճանապարհներին, կիսակառույց ու հնամաշ տներում, զմայլվում տների երդիկներից ներթափանցող արևի շողերով ու բնության անձեռակերտ գեղեցկությամբ: Ֆիլմը դիտելիս լցվում ես սահմանամերձ գյուղի բնակչի և, ընդհանրապես, Հայրենիքը սիրով մարդու նվիրյալ ոգով, ռունգերովդ ցասում ես զգում թշնամու հանդեպ, իսկ սեփական հողի զորությունը զգում ես ամեն բջիջովդ: Ուզում ես մի բուռ ցողաթաթախ ու խոտավետ հայրենյաց հող վերցնել ու սեղմել ափիդ մեջ, ուզում ես հողդ գրկես է՜, գրկես: Ֆիլմի ընդամենը մի քանի դերասանների փայլուն, հուզիչ խաղը, նորարարական ու անսպասելի լուծումներով դրվագները պարզապես հիացնում են, իսկ մարդ-բնություն փխրուն ու ներդաշնակ հարաբերությունը կարևորող առանձին տեսարաններ ուղղակի գունավառ ու յուրատիպ առկայծումներ են կինոնկարի ընդհանուր գեղարվեստական ներկապնակում:

Շնորհակալություն եմ հայտնում ֆիլմի հեղինակին՝ ռեժիսոր, դերասան Կարեն Մկրտչյանին, ֆիլմի երիտասարդ հերոսին մարմնավորած Ակիմ Մկրտչյանին, դերասաններ Լեռնիկ Հարությունյանին, Խաչիկ Շահինյանին, Հասմիկ Ներսիսյանին, Նարինե Արսենյանին, Արման Դանիելյանին, Արթուր Խաչատրյանին, դերասանական և նկարահանող անձնակազմների մյուս բոլոր անդամներին՝ մեկ ժամ տևողությամբ անմոռանալի ու ազդեցիկ ապրումների համար: Ֆիլմի հասցեին այս ակնարկը գրում եմ սրտանց, քանի որ բոլոր ակնկալիքներս արդարացան, ավելին՝ ստացած տպավորություններս սպասվածից շատ էին: Այնպես որ, ի սրտե շնորհավորում եմ «Հողս գրկեմ է՜, գրկեմ» ֆիլմի ստեղծման առիթով և մաղթում այս գեղարվեստական արարմանը բեղուն ու երկարատև ճանապարհ:

Իմ կողմից առաջարկում եմ, որպեսզի անպայման դիտեք այս մնայուն ու արժեքավոր ֆիլմը՝ մեկ անգամ ևս համակվելով սեփական հողն ու ժողովրդին անձնվիրաբար սիրելու կարևոր զգացումով, այն զգացումով, որը առօրեական թոհուբոհի մեջ երբեմն մնում է ստվերում, սակայն ամենավեհացնող հատկանիշն է, որ Հայրենիքում ուղղակի ապրող մարդուն դարձնում է Հայրենիքը անմնացորդ սիրող մարդու, այնպիսի մարդու, որի մտքում ու սրտում սեփական երկրի շենացման ու զավակների պայծառ ապագայի երազանքն է, իսկ ձեռքում՝ մի բուռ հող, այն հողը, որը ուզում ես գրկել է՜, գրկել:

Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝
Առլեն Շահվերդյան
18.06.2015

My dear readers in abroad, it is my pleasue to share with you via this post my deep impressions from the heartbreking Armenian new movie, entitled “To embrace my land” (in Armenian: “Hoghs grkem e, grkem”), directed by Karen Mkrtchyan, actor, director and the author of the movie. It tells a story of difficulty of frontier life, about the dreams and problems of the villagers, about their daily routine and the danger coming from azeris they have to face each day. I was very impressed with the presentation of this touching movie and decided to write a large review in Armenian, introducing this valuable feature film. I also widely shared my review on Social Media. It is my plearue to offer you to watch the trailers of the film, you will immediately and surely enjoy the sincere scenes and beautiful landscapes shown in the film.
© Arlen Shahverdyan, 18.06.2016

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,385 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: