Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Վայրի բնություն / Wildlife » Հունիսի 5, Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր / June 5, World Environment Day

Հունիսի 5, Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր / June 5, World Environment Day

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են (Լուսանկարը` antarner.files.wordpress.com)

1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Քանի օր օրն ինձ համար ունի նվիրական նշանակություն, ես ցանկացած կիսվել Ձեզ հետ իմ մտորումներով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող:

Միշտ համոզված եմ եղել, որ բնասեր լինելը պետք է լինի կենսաձև, մարդու հոգևոր ու մտավոր զարգացվածության մակարդակի, նրա հոգեկերտվածքի ու աշխարհընկալման կարևոր չափորոշիչ և պայման: Սեփական երկրի ու նրա բնության նկատմամբ տիրոջ զգացումը վեհ ու ներշնչող է, երբ մարդը գիտակցում է, որ ինքն է տերը իր երկրի, ինքն է պատասխանատու իր երկրի բնության պահպանության ու այն հաջորդ սերունդներին փոխանցման հարցում:

Ես ուրախ եմ, որ այդ սերունդն այսօր ոչ միայն տեր է կանգնում իր ձայնին, իր հայրենի բնությանն ու իր հոգևոր հարստությանը, այլև գիտակցում է, որ պատասխանատու է մատաղ սերնդի առջև: Չէ՞ որ, ի վերջո, ի՞նչ ենք ժառանգելու մեր բալիկներին` ծաղկազարդ դաշտ ու կարկաչուն ջրվե՞ժ, թե՞ երկաթբետոնի տակ թաղած երբեմնի գեղեցիկ մարգագետնիններ ու կենսատու անտառներ: Ինչպիսի՞ ապագա ենք ուզում ունենալ մեր երկրում` խաղաղ, ներդաշնակ ու գունե՞ղ, թե՞ լարված, ագրեսիվ ու գորշ: Կարծում եմ ընտրության խնդիր չկա, քանի որ ցանկացած կիրթ, գիտակից, հոգեպես ու մտավոր առումով` հասուն մարդ հասկանում է, որ միայն բնության հետ ներդաշնակության մեջ ապրելով է հնարավոր գտնել ներքին խաղաղություն, ապրել առողջ, հոգեպես` բավարարված, երջանիկ և ստեղծագործ կյանքով:

Իմ մշտական ընթերցողները հիշում են, որ 2011 թվականի նոյեմբերի 8-ին ես մի ընդարձակ հոդված գրեցի Թռչկանի ջրվեժի մասին` «Թռչկանի ջրվեժի ձայնից էլ բա՛րձր» վերնագրով: Հոդվածն իմ ոգևորության արտահայտումն էր առ այն, որ բնապահպան երիտասարդությունը այսօր իսկապես իր խոսքն ասում է: Սիրով առաջարկում եմ կարդալ այն: Հոդվածում մեր բնապահպանների գործունեության նշանակության ոգեկոչումն է: Բնապահպանությանը, բնությանը և մարդ-բնություն ներդաշնակ հարաբերությունների կարևորմանն են ուղղված այսքան տարիների ընթացքում գրված իմ նյութերի մեծ մասը: Իմ բանաստեղծությունների ու գրքերի բովանդակության առանցքում մշտապես սերը, գորովանքն ու հարգանքն են բնության նկատմամբ: 

Անկեղծորեն ու հաճույքով պետք է նշեմ, որ ինձ համար Բնապահպանի օրն ունի խիստ նվիրական նշանակություն, քանի որ ինձ համարում եմ անսահման բնասեր ու իր գործին անմնացորդ նվիրված բնապահպան մարդ: Իմ տեղում, իմ միջոցներով ու կարողություններով, իմ ստեղծագործական գործունեությամբ, բնապահպանական հոդվածներով ու նյութերով մշտապես փորձում եմ նպաստել մեր հասարակության մեջ բնապահպանության մշակույթի և էկոլոգիական գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը: Բնասեր լինել, ունենալ էկոլոգիական գիտակցություն և կրել այդպիսի մշակույթ, չի նշանակում սոսկ խնամքով վերաբերմունք կենդանական ու բուսական աշխարհի նկատմամբ, այլև բարեկամեցություն, հանդուրժողականություն շրջակա միջավայրի նկատմամբ, սեր ու ներդաշնակություն մարդ–բնություն և մարդ–մարդ հարաբերություններում: Ունենալ էկոլոգիական գիտակցություն՝ նշանակում է կարողանալ անվնաս ու խաղաղ հարաբերվել թե՛ բնության, թե՛ շրջապատող մարդկանց և թե՛ ամբողջ աշխարհի հետ: Իմ գրքերով ու բանաստեղծություններով ես մշտապես փորձում եմ սեր քարոզել աշխարհի, բնության, կենդանիների ու բույսերի և, վերջապես, մարդու նկատմամբ: Հուսով եմ, որ իմ համեստ ու անդադրում ջանքերը օգտակար են ու արդյունավետ: Անցած տարիների գրական/բլոգերային գործունեության ընթացքում ես նկատել եմ մարդկանց մեջ բնության նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխություն, ինչը խիստ հուսադրող է:

Սիրելի ընթերցողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առիթով և մաղթում, որ անպայման գա այն լուսավոր, զվարթ ու անհոգ օրը, երբ ապրենք մաքուր շրջակա միջավայրում, շնչենք մաքուր օդ, ըմպենք մաքուր ջուր, ներդաշնակության ու խաղաղության մեջ ապրենք բնության և ինքներս մեզ հետ: Ես հավատում եմ, որ այդ օրը գալու է: Նկատեք, որ ամեն օր մենք մեկ քայլով ավելի ենք մոտենում այդ բաղձալի օրվան, երբ ունենալու են իսկապես հզոր, ազնիվ ու լուսավոր երկիր, զարգացած, բարի, բնասեր ու բնաճանաչ հասարակություն: Մեզանից յուրաքանչյուրից շատ բան է կախված: Խոսքը վերաբերում է մեծ կամ փոքր բնապահպանական նպաստավոր քայլերին՝ սկսած ծառի ճյուղը անիմաստ, անտեղի կոտրելը բացառելուց մինչև շրջակա միջավայրը, մեր հայրենի բնությունը մաքուր ու անվնաս պահելը, մեր զավակներին, մեր հայրենակիցներին բնության նկատմամբ սեր ու գորովանք փոխանցելը: Անգամ սովորական անպետք շիշը դրսում դեն չնետելով մենք մեր փոքր, սակայն խիստ կարևոր լուման ենք բերում մեր շուրջը, մեր մոլորակը, այն է՝ մեր «դեմքը» և մեր «արժանապատվությունը» մաքուր պահելու գործում:

Հուսանք, աշխատենք, արարենք, ստեղծենք այն երկիրը և այն աշխարհը, որտեղ բոլորն ապրում են հաշտ ու խաղաղ, չեն վնասում միմյանց ու հանդուրժող են իրար նկատմամբ, չեն փչացնում ամեն ինչ, այլ հակառակը` պահպանում են ու խնամում, այն աշխարհը, որտեղ ոչ թե ատում են, այլ սիրում: Ես վստահ եմ, որ այդպես է լինելու:
© Առլեն Շահվերդյան, 05.06.2016

World Environment Day

Dear all, I cordially congratulate all of us on World Environment Day! I am sure that each of us can reach the happiness only when he lives in harmony with nature. This day is special for me, as I always try to do something good for the nature. All my humble efforts are made for the nature conservation as well as for the propaganda of love to the nature, love to the beauty. It is almost 4 years that all of you follow my activity inside and outside my author’s blog. Many of my friends always support me in my efforts. Thank you so much. I live this life always having the nature in my heart and mind. I am glad that there are so many people that share this love to the nature and try to save it. Of course, there are still some sick bastards, that continue to kill animals, to feel happy seeing their blood. I hope all this cruel men will stop to damage the nature one day. For that propose all nature lovers must work hard to spread the love to the our planet and to make more people understand that all we live one general home: Planet Earth, if we continue to destroy our home then we will not be happy and safe. Please, continue to save our Planet, continue to be with me. I am honored that all of you find time in your daily routine to visit my blog, to read my books and articles on the nature. Thank you again, much appreciated. Thank you for your kindness, friendship and support! 
© Arlen Shahverdyan, 05.06.2016

Անպայման կարդացեք բնության թեմային առնչվող մյուս հոդվածները / Be sure to read other related articles about the Nature

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

16 Comments

  1. Kristina says:

    Հարգելի Առլեն, գրառման վերջաբանը պարզապես հիանալի էր …🙂

  2. Հաճույքով տեղեկացնում եմ, որ այս հոդվածը տեղադրվել է նաև «Էկոլուր»-ի պաշտոնական բլոգում, ինչի համար շատ շնորհակալ եմ:

  3. Սիրելի բարեկամներ, ես շատ ուրախ եմ, որ մեզանում կան մարդիկ, ովքեր ոչ միայն ունեն էկոլոգիական գիտակցություն, ոչ միայն էկոլոգիական մշակույթի կրողներ են, այլև իրենց նվիրական ջանքերով նպաստում են այդ մշակույթի ձևավորմանը և ամրապնդմանը մեր հասարակության մեջ:

    Առլեն Շահվերդյան

  4. You have a generous and loving heart, Arlen, and I commend you on all you do!

  5. jussaraluna says:

    Hello dear Arlen, your beautiful post is filled with wisdom 🙂
    I am always happy to see your tribute of love to nature!
    I join to send love
    and gratitude to all life on the planet,
    to the perfect nature. LOVE🙂 jussara

  6. jussaraluna says:

    Thank you dear Arlen for your kind words.
    You have a very beautiful light in your Soul and
    thank you for sharing it with us!
    Thank you for your generous heart ,
    my wonderful friend.
    wish you a happy day, much harmony🙂 Jussara

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,205 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: