Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Հայք / Armenia » Մայիսյան հաղթանակներ / May Victories

Մայիսյան հաղթանակներ / May Victories

Victory Day_www.ArtFile.ru

Սիրելի ազատամարտիկնե՛ր, վետերաննե՛ր, սիրելի բարեկամնե՛ր, սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս` Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 71-րդ և Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորման 24-րդ տարեդարձների առթիվ:

Այս փառապանծ օրը ուզում եմ գրել ինձ համար շատ նվիրական մի թեմայից: Բանն այն է, որ ես ու մեր ընտանիքը Արցախի ազատամարտը զգացել է անմիջականորեն, քանի որ Հայրս 1994 թվականին մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին: Հիշում եմ, թե ինչքան ծանր, դժվար, ապրումներով և հուզումներով լի ժամանակահատված էր դա մեր ընտանիքի համար: Ամեն օր մեր սրտերը թրթռում էին ռազմի դաշտից ստացված լուրերից, երբեմն` նաև ծանր գույժերից: Սակայն մեր հայրերը, եղբայրներն ու զավակները շարունակում էին մարտնչել առյուծային ոգով, քանի որ մեր կռիվն արդար էր, մեր բնօրրանը, Հայրենիքն էինք պաշտպանում ու ազատագրում: Հենց 94-ին էր, որ կնքվեց զինադադարը: Հայրս հետ եկավ: Նրա կամավոր մեկնումը ռազմի դաշտ և, մյուս հայորդիների հետ միասին, անձնուրաց մասնակցությունը կռիվներին ինձ համար, որպես ձևավորվող պատանու, դարձավ հպարտության և քաջության օրինակ հետագա ամբողջ կյանքի համար: Անցան տարիներ, հիմա ես, Հորս նման, ցանկացած պահին պատրաստ եմ կռվելու էս երկրի ամեն մի թիզ հողի համար, որ ապրենք հպարտ ու արժանավայել, որ մեր մայրերը, կանայք ու աղջիկներն իրենց զգան պաշտպանված ու հոգատար ձեռքերում, որ մեր հայրենիքը անառիկ լինի ու օր-օրի հզորանա: Ես այդ նույն ոգով էլ իմ որդուն եմ դաստիարակելու:

Ինչպես Հայրս ինձ համար օրինակ դարձավ, այնպես էլ Արցախի ազատամարտում կռվող տղերքի համար օրինակ էին ֆիդայինները, Երկրորդ աշխարհամարտի տարիներին անձնուրած մարտնչած հայորդի հերոսները, զինվորներն ու սպաները, բոլոր նրանք, ովքեր կռեցին պատմությունը սեփական ձեռքերով, կերտեցին այն ապագան, որում ապրում ենք մենք այսօր:

Ամեն մայիսի 9-ին հոգիս մի տեսակ փառավորվում է: 1941-1945 թթ. Մեծ Հայրենական պատերազմում խորհրդային ամբողջ ժողովրդի ձեռք բերած փառահեղ հաղթանակը, որը մեզ բոլորիս լցնում է հերոս վետերանների սերնդի նկատմամբ հպարտությամբ և խորին երախտապարտությամբ, մեր սերնդի վրա, մեզանից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնակի պատասխանատվություն մեր իսկ, մեր երեխաների ու թոռների, հայրենիքի ճակատագրի համար: ժամանակին մի ամբողջ մեծ Հայրենիքի ճակատագիրը մեր պապերի ու հայրերի ձեռքերում էր, նրանք այդ փորձությունը հաղթահարեցին պատվով` ազատագրելով աշխարհը չարիքից: Այսօր պատվախնդիր հետևողականությամբ ստանձնենք պատասխանատվությունը մեր երկրի ապագայի համար և կառուցենք ու հզորացնենք մեր Հայրենիքը` նոր արհավիրքներն ու վտանգները կանխարգելելու և նոր սպառնալիքներին ավելի ուժեղ կերպով հակազդելու, արժանի հակահարված տալու համար: Ամբողջ առաջադեմ մարդկության հետ նշենք ֆաշիզմի նկատմամբ տարած ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ տարեդարձը:

Հիրավի, շատ նվիրական և հոբելյանական է հայ ժողովրդի համար. նշում ենք Շուշիի ազատագրման 23-ամյա տարեդարձը, նշում ենք մեր հերոսական ոգու արտահայտությունը Արցախում: Այնտեղ կռվողները հավատով էին կռվում: Հավատում էին, որ ազատագրվելու է մեր Հայրենիքը, որ ապրելու ենք խաղաղ ու անվտանգ երկրում: Նրանք մարտի էին գնում այդ հավատն ու հույսը, այդ ներքին համոզմունքը իրենց սրտի տակ պահած:  

«Կռիվ ենք գնում ախպերս ու ես…»,-ահա այս խոսքերն են գալիս մտքիս՝ լսելով տեսանյութում հնչող երգի խոսքերը… Նայում եմ տեսանյութում մեր տղերքին, էն տղերքին, որոնք իրենց կյանքն էին վտանգել հանուն վեհ գաղափարների, հանուն արդարացի լուծման, հանուն Հայրենիքի ու պատվի: Ես երազում եմ, որ այս ոգեշնչումով ապրենք միշտ, և մեր կյանքում միշտ գրանցենք ոգեղենության հաղթանակներ` վեր կանգնելով նեղ անձնական շահերից ու ազնիվ կերպով, մաքուր խղճով կարողանանք նայել մեր զավակների, մեր մատաղ սերնդի աչքերին: 

Հայ ազատամարտիկ տղե՛րք, թո՛ղ այս երգերում լսվող Ձեր խրոխտ ձայնը միշտ զի՛լ հնչի մեր ականջներում ու հուշերում, թո՛ղ Ձեր քաջարի ոգին ու անմար սխրագործություններն հաջողության օրինա՛կ լինեն և հանդիսանան ժողովրդի ու պետության հավերժ կենսունակության գրավական:

Մենք վեհանում ենք Ձեզանով, Ձեր օրինակով և պիտի այնպես ապրենք մեր կյանքը, որ մեզանով էլ վեհանան մեր հաջորդ սերունդները:

Փա՛ռք յուրաքանչյուր հայորդու` զորահրամանատարից մինչև կռվի շարքային մասնակից, փա՛ռք Արցախյան ազատամարտի նահատակված ու կենդանի բոլոր մասնակիցներին, փա՛ռք ու հավերժ հիշատակ յուրաքանչյուրին, ով իր կյանքը զոհեց այն լուսավոր ու հաղթանակած օրվա համար, որն ինքը կյանքում այդպես էլ չհասցրեց ապրել ու տեսնել, սակայն վաղուց տեսել էր իր երազանքներում:
© Առլեն Շահվերդյան, 08.05.2016

shushi6

Dear friends, please accept my cordial congratulations on the 71th Anniversary of the Victory in the Great Patriotic War. The Day of Victory for the Armenians has double meaning as we celebrate on this day also the Liberation of Shushi (May 8-9, 1992) from Azeri cruel attacks on Nagorno-Karabakh and Armenia. This was one of the first significant military victories by the Armenian Forces during the Nagorno-Karabakh Liberation War. My Father has taken part in this war together with many Armenians protecting our dear Homeland from Azeri barbarism, terrorism and killings of hundreds of innocent and peaceful Armenian population.
© Arlen Shahverdyan, 08.05.2016

shushi 1

 __________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

6 Comments

  1. Arsine says:

    Parq bolor martiknerin u hayrenaser hayordinerin!!! Voxjunum em grarumt u shnorhakal em hertakan angam vor andradarzar yuraqanchyur hayi hamar karevor u hpartutyun pargevox temaneric mekin.. Shorhavorum em boloris aysorva artiv!!!

    • Շատ ապրես: Ես էլ նորից շնորհավորում եմ Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 69-րդ, Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորման 22-րդ տարեդարձների առթիվ: Այո, քաջարի այս տղաների ոգով մեր հասարությունը պիտի շենացնի մեր երկիրը, ոչ թե կազմաքանդենք ինչ ունենք, այլ օր-օրի ավելի շենացնենք ու հզորացնենք:

  2. carmen says:

    I pray to God for peace: peace in our homes, peace with our neighbours, peace in our cities, peace in our countries, peace in our world, peace in our hearts!!!❤

    ❤ carmen

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 555,777 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: