Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Հայք / Armenia » Մարտի 21. Տոն, որը միշտ ինձ հետ է / March 21st – A feast, which is always with me / 21 марта – Праздник, которых всегда со мной

Մարտի 21. Տոն, որը միշտ ինձ հետ է / March 21st – A feast, which is always with me / 21 марта – Праздник, которых всегда со мной

Սիրելի բարեկամներ, 2016 թվականի մարտի 21-ին լրացավ իմ 35 տարին: Այս տարի ծննդյանս տարեդարձի օրը բացառիկ էր, քանի որ 35 տարիների ընթացքում դեռ երբեք ձյուն չէր տեղացել: Բնությունը, որին սիրում եմ խենթի պես, ասես գեղեցիկ նվեր էր պատրաստել ինձ համար, գեղեցիկ մի անակնկալ: Օրվա կեսին արևը շողաց նորից, ձյունը նահանջեց, կանաչ խոտը դարձյալ գլուխ բարձրացրեց, և լուսաշող գարունը կրկին ներկայացավ իր ամբողջ հմայքով ու ներկապնակով՝ շուրջը լցնելով անուշահոտությամբ ու գարնանային շնչով:

Մարտի 21-ը զորեղ, առանձնահատուկ ու բացառիկ օր է օրացույցում և աչքի է ընկնում շատ առումներով: Այն Գարնանային գիշերահավասարի օրն է (Vernal Equinox), ինչը ինքնին արդեն եզակի տիեզերական երևույթ է: Այս օրը մահմեդական բազմաթիվ երկրներում նշվում է որպես Գարնանային նոր տարվա տոն՝ Նովրուզ: Ի դեպ, մարտի 21-ը ճանաչվել է որպես Նովրուզի միջազգային օր (ՅՈՒՆԵՍԿՈ, 2009թ. և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշում, 2010թ.): Այս օրը նշվում է նաև որպես Անտառների միջազգային օր (կամ՝ Անտառների պաշտպանության միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշում, 2012թ.), Ռասայական խտրականության դեմ պայքարի միջազգային օր (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշում, 1966թ.), Տիկնիկային թատրոնի (երբեմն՝ Տիկնիկախաղացի) միջազգային օր (Տիկնիկային թատրոնների միջազգային միություն, 2003թ.), Մոր օր՝ Մերձավոր Արևելքի մի շարք արաբական երկրներում (այդ թվում՝ Եգիպտոսում, Լիվանում, Հորդանանում, Սիրիայում, Բահրեյնում), Երիտասարդության օր՝ Թունիսում, Սահմանապահի օր՝ Վրաստանում, Ծառատնկի (կամ՝ Ծառի) օր՝ Իտալիայում, Պորտուգալիայում, Լեսոտոյում և Բելգիայում, Գարնան օր՝ Իրաքում, Անկախության օր՝ Նամիբիայում, Գյուղատնտեսության օր՝ ԱՄՆ-ում, Մարդու իրավունքների օր՝ ՀԱՀ-ում, Գարնանային գիշերահավասարի օր՝ Ճապոնիայում:

Այս օրը նշանավորվում է նաև քրիստոնյա կաթոլիկ և ուղղափառ եկեղեցական տոներով: Մարտի 21-ին հատուկ տեղ է հատկացվում նաև հորոսկոպներում: Օրինակ՝ Դրուիդների հորոսկոպում, որտեղ կենդանակերպի նշանների փոխարեն ծառեր են, կաղնի ծառին հատկացված է միայն մեկ օր և այդ օրը հենց գարնանային գիշերահավասարն է: Մարտի 21-ին տեղի են ունեցել բազմաթիվ պատմական իրադարձություններ և ծնվել են տարբեր բնագավառների շատ անվանի գործիչներ:

Մեզ` հայերիս համար, մարտի 21-ն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ դեռ վաղնջական ժամանակներում հայերը նոր տարին նշում էին հենց գարնանային գիշերահավասարի օրը: Բնապաշտական ժամանակներում այս տոնը ընկալվում էր ոչ միայն որպես Նոր տարի, այլև բնության զարթոնքի խորհրդանիշ: Մարտի 21-ը Հայոց դիցարանում նշվում է նաև որպես Վահագն զորեղ աստվածության ծնունդ:

Սակայն վերոնշյալ այս բոլոր գեղեցիկ ու կարևոր տոների շարքում կա մի տոն, որը շատ խորհրդանշական է ինձ համար, նաև՝ բնորոշիչ: Նախ նշեմ, որ մարտ ամիսն ընդհանրապես գրական տոնական ամիս է: Օրինակ՝ մարտի 3-ին նշվում է Գրողների միջազգային օրը (ՓԵՆ ակումբի միջազգային կոնգրես, 1921թ.): Եվ ահա, այս համատեքստում ինձ համար շատ կարևոր է, որ մարտի 21-ին նշվում է Պոեզիայի միջազգային օրը (ՅՈՒՆԵՍԿՈ, 1999թ.): Այս փաստը ինձ համար՝ որպես գրողի, որպես պոեզիա արարող բանաստեղծի, ունի մեծագույն ու նվիրական նշանակություն: Ինչպես ասում են՝ պատահական ոչինչ չի լինում: Այնպես որ, մարտի 21-ը ինձ համար ոչ միայն իմ ծննդյան օրն է, ոչ միայն խորհրդանշում է Նոր տարվա, նոր կյանքի սկիզբը, ոչ միայն գարնան գալստի ավետաբեր խորհրդանիշ է, այլև իմ մասնագիտական տոնն է: Տոն, որը միշտ ինձ հետ է…
© Առլեն Շահվերդյան, 21.03.2016

World Poetry Day

Dear friends, 21st of March is my birthday and I am already 35. This year my birthday was exceptional, because during all 35 years of my life there have never fallen snow. It seemed that the nature, that I love like a crazy, made me a wonderful gift, a pleasant surprise. At noon, the sun was shining again, the snow thawed, green grass rose again, and bright spring appeared again with his magic and luminous palette of the spring, filling all around with pleasant scent and breath.

March 21 is a powerful, unique and extraordinary day in the calendar, differing in many ways. This is a Day of the Vernal equinox, which itself is a unique cosmic phenomenon. In many Muslim countries, this day is celebrated as a spring feast of New Year – Novruz. By the way, March 21st is recognized as the International Day of Novruz (UNESCO, 2009 and also the UN General Assembly Resolution, 2010). This day is also celebrated as the International Day of Forest (or: The International forest protection day. UN General Assembly Resolution, 2012); International Day of the Elimination of Racial Discrimination (UN General Assembly Resolution, 1966); International Day of Puppet Theatre (International Union of Puppet Theatre, 2003); Mother’s Day in a number of Arab countries in the Middle East (including: Egypt, Lebanon, Jordan, Syria, Bahrain); Youth Day in Tunisia; Border Guards Day in Georgia; Arbor Day (or the Day of the Tree) in Italy, Portugal, Lesotho and Belgium; Spring Day in Iraq; Independence Day in Namibia; Agriculture Day in the United States; Human Rights Day in the South African Republic; Vernal equinox Day in Japan.

This day also marks some of Christian religious holidays of the Catholic and Orthodox churches. March 21st also focuses on horoscopes. For example, in the horoscope of Druids, where instead of the zodiac there are trees, oak is represented by one day and this day is the Vernal equinox. There have been numerous historical events on March 21, many well-known figures in various fields were born on this day.

For us – Armenians, March 21st has a special meaning, as in ancient times, Armenians celebrated the New Year on the day of the Vernal equinox. In ancient times, this holiday was perceived not only as the New Year, but also as a symbol of spring. March 21 is also celebrated as the birthday of one of the most powerful gods of the Armenian pantheon – Vahagn.

But among the above mentioned beautiful and important holidays and feasts, there is one feast that is very symbolic for me and also characterizing. I must say that in general March is a festive literary month. For example, the World Day of writers (International Congress of PEN Club, 1921) is celebrated on March 3. And in this context, it is very important to me, that March 21st is the World Poetry Day (or: World Day of Poetry, UNESCO, 1999). For me, as a writer, as a creator of the poetry this fact has a great and sacred value. As they say, nothing happens by accident. So, forme March 21st is not only my birthday, this day does not only mark the beginning of the New Year, new life, it is not only a symbol of the arrival of spring, but also my professional feast. A feast, which is always with me…
© Arlen Shahverdyan, 21.03.2016

Дорогие друзья, 21-ого марта мне исполнилось 35 лет. В этом году день моего рождения был исключительным, потому что в течении всех 35-и лет моей жизни никогда еще не падал снег. Природа, которую я люблю как сумасшедший, как будто бы сделала прекрасный подарок мне, приятный сюрприз. В полдень солнце снова засияло, снег оттаял, зеленая трава снова поднялась, и светлая весна снова предстала своей магией и светящейся весенней палитрой, заполняя все вокруг приятным ароматом и своим дыханием.

21 марта является мощным, уникальным и исключительным днем в календаре, отличаясь во многих отношениях. Это День весеннего равноденствия, что само по себе уникальное космическое явление. Во многих мусульманских странах этот день отмечается как весенний праздник Нового года – Новруз. Кстати, 21 марта признан как Международный день Новруз (ЮНЕСКО, 2009 г. и Резолюция Генеральной Ассамблеи ООН, 2010 г.). Этот день также отмечается как Международный день леса (или: Международный день защиты лесов. Резолюция Генеральной Ассамблеи ООН, 2012 г.); День международной ликвидации расовой дискриминации (Резолюция Генеральной Ассамблеи ООН, 1966 г.); Международный день театра кукол (Международный союз театра кукол, 2003 г.); День матери в ряде арабских стран Ближнего Востока (в том числе: Египет, Ливан, Иордания, Сирия, Бахрейн); День молодежи в Тунисе; День пограничника в Грузии; День посадки деревьев (или День дерева) в Италии, Португалии, Лесото и Бельгии; День весны в Ираке; День независимости в Намибии; День сельского хозяйства в США; День врав человека в ЮАР; День весеннего равноденствия в Японии.

Этот день знаменуется также христианскими религиозными праздниками католической и православных церквей. 21-ого марта особое внимание уделяется также гороскопам. Например, в гороскопе Друидов, где вместо знаков зодиака – деревья, дуб представлен одним днем и это день- День весеннего равноденствия. 21-го марта имели место многочисленные исторические события, в этот день родились известные деятели в самых различных областях.

Для нас – армян, 21 марта имеет особое значение, так как в древние времена армяне праздновали Новый год именно в День весеннего равноденствия. В древности этот праздник воспринимался не только как Новый год, но и как символ весны. 21 марта отмечается также как День рождения одного из могущественных божеств армянского пантеона – Ваагна.

Но среди выше указанных красивых и важных праздников, есть один праздник, который очень символичен для меня и характерен. Надо сказать, что март вообще праздничный литературный месяц. Например, 3-его марта отмечается Международный день писателей (Международный конгресс клуба ПЭН, 1921 г.). И вот, в этом контексте очень важно для меня, что 21-ого марта отмечается Международный день поэзии (ЮНЕСКО, 1999 г.). Этот факт для меня, как писателя, создателя поэзии имеет большое и сокровенное значение. Как говорится, ничего не происходит случайно. Так что, 21 марта для меня – это не только мой день рождения, этот день не только символизирует начало Нового года, новой жизни, он не только символ прихода весны, но и мой профессиональный праздник. Праздник, который всегда со мной…
© Арлен Шахвердян, 21.03.2016

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

16 Comments

  1. Anush says:

    Hargeli Arlen i srte shnorhavorum em Dzer cnndyan taredardzy ev maghtum ansahman ser ,uj u erand noranor hajoghutyunneri hasnelu hamar,lvaguyn maghtanqners Dzez…

    • Շատ շնորհակալ եմ Անուշ ջան շնորհավորանքի համար: Ես էլ Ձեզ ու Ձեր ընտանիքին եմ մաղթում ամենալավն ու բարին:

  2. Հասմիկ says:

    Առլեն, Պարբերաբար այցելում եմ Ձեր բլոգ-կայք, ընթերցում, սովորում, և ահա այսօր պիտի շնորհավորեմ Ձեր ծննդյան օրվա առթիվ, հուսամ` շատ չեմ ուշացել:
    Մաղթում եմ Ձեզ շաունակական հաջողություններ, Երջանիկ ստեղծագործական ու անձնական կյանք:
    Իսկ մեզ` ընթերցողներիս մնում է միայն սպասել նորանոր օգտակար ու որակյալ գրառումների:🙂
    Շնորհակալություն այսչափ բովանդակալից գրառումների համար)))

    • Շատ շնորհակալ եմ Հասմիկ ջան նման ջերմ խոսքերի համար: Ես նույնպես հետաքրքրությամբ պարբերաբար այցելում էի քո նախկին բլոգը, և հիմա էլ նույն հետաքրքրությամբ սպասում եմ նորին:

  3. You honor your countrymen.🙂

  4. Oh, dear, I’m late! I send you belated happy birthday wishes, Arlen. I hope your birthday was all you hoped for. Very interesting reading also about the March 21st! Take care and Happy Birthday!⭐

    • Dear Linda, thank you very much! I would like to repeat one thought – I AM SO GLAD FOR OUR FRIENDSHIP! Thank you so much my dear!

      • And I want you to know that I, too, am so very glad for our friendship. You are a very special person and you radiate kindness. Many blessings and hugs to you!🙂

      • It is my honor dear Linda to hear that I radiate kindness! Thank you! I am so glad that my humble eforts bring some use. Thank you!
        To be honest I would like to see you, at least one photo. You can send it on my E-mail. I think that friends must know each other by face!🙂 You know me! I have not seen your photo ever!🙂

        Hugs,
        Arlen

      • Ah, but my dear Arlen, I actually have a photo on my About Me page. I usually shy away from cameras so it might be a while before I post another one!😀

      • You are right🙂 I wrote wrongly in my previous comment. It was wrong to say “I think that friends must know each other by face!🙂 You know me! I have not seen your photo ever!”. It was my mistake. Please, excuse me for that. I am very sorry. I wanted to say that I would like to see your NEW photos. I do not know why I wrote wrongly about my wish🙂 I wrote the comment during my work, when I was too busy, maybe that was the reason to be wrong. Sorry again!

        Hugs…

      • No apologies necessary, Arlen! Work has a way of interfering and distracting us from our fun! LOL! One of these days, I will break down and put some more current photos! I just am never happy with any! 😀

      • 😀 No, I think that your photo is very nice and I am sure the new ones will also be nice!

  5. THE BIGGEST HAPPY BIRTHDAY TO YOU MY DEAR FRIEND.🙂 sending lots of love and strange for 2016. And what a jolly to have New Year and birthday on the same day. Have a wonderful time Arlen.

    • Dear Caroline, thank you so much!🙂 March 21 is a unique day in calendar and I love this day and wanted to share it with my dearest friends. Thank you! I am honored to have as my friend!
      Hugs and kisses back…🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 555,776 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: