Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Տարբեր / Various » Բարության անտեսանելի կամուրջ / An invisible bridge of kindness

Բարության անտեսանելի կամուրջ / An invisible bridge of kindness

Սիրելի՛ ընկերներ, դուք գիտեք, որ ես հաճախ եմ իմ ընթերցողներին ներկայացնում հետաքրքիր ու ստեղծագործական էությամբ անձնավորությունների աշխարհի տարբեր անկյուններից: Այդ մարդիկ տեսնում են կյանքը և նույն այդ աշխարհը իրենց ինքնատիպ ձևով, նրանք ստեղծագործում են յուրովի՝ դարձնելով Երկիր մոլորակը շատ ավելի հետաքրքիր ու լուսավոր վայր: Այդ մարդկանցից շատերն իմ ընկերներն են, և ես բախտավոր եմ, որ ունեմ նրանց նման և՛ ընկերներ, և՛ գործընկերներ, և՛ ընթերցողներ:

Ամեն անգամ շատ հետաքրքիր ու հաճելի է բացահայտել, որ ընկերներիցդ մեկը լի է ստեղծագործականությամբ: Եվ ահա, ինձ համար հաճելի անակնկալ էր, երբ այսօր ես ստացա գեղեցիկ ձեռագործ իրեր իմ հրաշալի ընկեր Քերոլայն վան Էվիկի կողմից: Նա ապրում է Նիդեռլանդներում՝ աշխարհի մի գեղեցիկ հատված՝ իր ուրույն շնչով, բնությամբ ու տրամադրությամբ: Քերոլայնն ուղարկել է ինձ իր ձեռքի աշխատանքները՝ ծովահենների ոճով թևնոց և բրելոկ (կախազարդ՝ բանալիների համար): Իր ստեղծած ամեն ինչ գեղեցիկ է ու լի ինքնատիպությամբ, այդ թվում՝ նրա բլոգային գրառումներն ու հրապարակումները, նրա մտքերը և, իհարկե, ձեռագործ աշխատանքները: Ամուսնու հետ միասին նա պատրաստում է այս գեղեցիկ իրերն իրենց ընկերների համար, որոնց նրանք սիրում են ու որոնց հանդեպ լցված են գորովանքով: Այնպես որ, մեծ հաճույքով ստացա այս գեղեցիկ նվերը և սրտանց շնորհակալ եմ Քերոլայնին նրա ջերմության և անկեղծ ընկերության համար, որը ձգվում է արդեն երկար տարիներ: Ի դեպ, ես կախազարդերի մեծ հավաքածու ունեմ ու նրա կողմից ուղարկված գեղեցիկ կախազարդը վստահորեն կհամալրի իմ հավաքածուն՝ բերելով դրան նոր գույն: Այնքան կարևոր ու գեղեցիկ է ունենալ ընկերներ, որոնք սիրում ու հոգ են տանում քեզ, լցված են քո հանդեպ ջերմությամբ, ընկերներ, որոնք բարի են ու բարեկիրթ, որոնք կիսում են իրենց բարությունը աշխարհի հետ և, վերջապես, որոնք գնահատում են մարդկային անկեղծ բարությունն ու ջերմությունը նաև այլ մարդկանց մեջ: Բարության մի անտեսանելի կամուրջ, և այդ կամուրջը միավորում է մարդկանց կլոր մոլորակի երկայնքով, ինչպես այս կլոր թևնոցը:
© Առլեն Շահվերդյան, 18.03.2016

***

Dear friends, all you know that I often introduce to my readers interesting and creative persons from all over the world, who see the life and the world through their unique view, who create uniquely, making the planet Earth more interesting and much more brighter. Most of those persons are my friends and I am lucky to have them both as my friends, companions and readers as well. Each time it is very nice to discover that one of your friends is full of creativeness.

It was nice surprise for me, when today I received two beautiful handmade things from my wonderful friend Caroline van Ewijk. She lives in Netherlands – a beautiful part of the world with is unique breath, nature and mood. Caroline sent me her handmade works – a bracelet and a key-ring in pirates’ unique style. Everything she makes is beautiful and full of uniqueness – her posts in the blog, her thoughts, and of course her handmade works. Together with her husband she makes all these beautiful things for their friends whom they love and care. So it is my pleasure to receive such nice gifts and I cordially thank her for her warmth and sincere friendship which lasts for almost years. By the way, I have a big collection of key-rings and her beautiful key-ring will replenish my collection bringing a new colour to it. It is so important and nice to have friends, who love and care, who are kind and gentle, who share their kindness and finally who value the human sincere kindness and warmth also in other people. An invisible bridge of kindness and that bridge connects people along the round globe like this round bracelet.
© Arlen Shahverdyan, 18.03.2016

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

8 Comments

  1. Thank you Arlen for your kind words and I am happy you enjoy our handcrafted bracelets and keyring. Lots of love to you and thank you for all your kindness as my friend,

  2. Reblogged this on RollinwithCaroline and commented:
    Beautiful post from my creative wonderful friend , author, blogger Arlen.

  3. carmen says:

    Thank you dear Arlen for introducing us to your dear friend Caroline! How sweet of her to make a bracelet and keyring for you! You have also been a wonderful friend to her and it really is special that we can share the kindness through blogging, to meet friends that we might otherwise have never known!

    Thank you for being part of my blogging journey! I enjoy your posts and sincerely appreciate your comments and likes on my blog too!

    ❤️carmen

    • My dear Carmen, thank you so much for your sweet words. It is so nice of you to write this inspiring and sincere comment. It is almost for 2 years that I enjoy your blog, your activity and your beautiful existence in this boundless world called Internet. Thank you my tender friend for your kindness. I am honored to have you as my friend and dedicated, constant and sincere reader. I am SURE that each author will be proud to have such a friend. Thank you again. You know that you always have my full support and it is my pleasure to follow your blog.

      Warmly,
      Arlen

  4. mihrank says:

    Arlen – this is deeply impressive, enjoyable and precisely beautiful..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,205 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: