Առլեն Շահվերդյան

Home » Նոր տարի / New Year » Թող ձյուն տեղա / Let it snow

Թող ձյուն տեղա / Let it snow

Let it snow_01

Թող ձյուն տեղա

Թո՛ղ ձյո՛ւն տեղա շուրջբոլո՜րը,
և բնության մաքուր շունչը
մեզ պարուրի առա՜տ ձյան պես՝
Հեքիաթայի՜ն կախարդանքով
լցնելով տո՛ւն, բա՛կ ու փողո՛ց:

Մայթաբնակ կաղնիներին
փաթիլակար մուշտակներով թո՛ղ զարդարի,
Եվ մանկական ե՛րգ ու պարի՛ տրամադրությա՛մբ
օրը դարձնի ուրա՜խ հանդես:

Թո՛ղ ձյո՜ւն տեղա, չդադարի՜
և զարդարուն դարձնի ամեն ճյո՛ւղ ու տերև՛,
Թո՛ղ ձյո՜ւն տեղա, որ մոխրագույն ագռավները
իրենց անվախ թռիչքի հետ
սառը քամուն ասեն «Բա՜րև»:

Փաթիլները ճախրե՛ն թեթև,
ու գորգանախշ փողոցներին
իջնի ձմռան խաղաղությո՜ւն:
Թող ձմռան հետ հաստատապես ազդարարվի
Մա՛յր բնության անմահությո՜ւն:

Ինչպես ամեն հեքիաթի մեջ
հաղթում են միշտ լա՛վն ու բարի՛ն,
Այնպես էլ հա՛ր ու հավերժո՛ղ
Թող ձյո՜ւն տեղա հիմա անվե՜րջ,
Թող այս ձյո՜ւնը չդադարի՛…

Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան
Գրել եմ 2015 թ. դեկտեմբերի 3-ին, ցերեկը, տեղացող առատ ձյան ժամանակ
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Let it snow_02

Սպիտակ ու փափուկ ձյունը ծածկել է շուրջբոլորը: Թող առատ ձյուն տեղա: Տները, փողոցները, քաղաքներն ու գյուղերը զարդարված են ամանորյա գունեղ լույսերով, ամենուրեք գունազարդ ու աչք շոյող ձևավորումներ են: Հրաշալի, բարի, տրամադրող օրեր եմ մաղթում բոլորիդ և, անկեղծ, այնպես եմ ուզում, որ բոլորդ լավ լինեք: Եվ թեկուզ հաճախ միմյանցից տեղյակ ենք ընդամենը այսպես՝ «օնլայն» տարբերակով, թեկուզ երբեմն լավ ծանոթիցդ տեղյակ ես՝ տեսնելով ընդամենը նրա պրոֆիլի լույսը, միևնույն է, գոնե իմանում ես, որ նա լավ է, նա «օնլայն է», նրա լույսը վառվում է: Ու թեև մենք բոլորս ապրում ենք աշխարհի տարբեր անկյուններում, թող որ մեզ միավորի լույսը ու լուսավորի բոլորիս ճանապարհները, որոնք թեկուզ իրարից անջատ են, սակայն հատվում են մի կետում, այն է՝ ընկերություն: Եկեք սիրենք ու հարգենք միմյանց, հանդուրժող լինենք մեկս մյուսի նկատմամբ, արժեքավորենք բոլորիս «օնլայն» հանրույթը, պահենք կապը և միշտ հիշենք, որ «օնլայն» կյանքից, այս թվային միկրոաշխարհից դուրս կա նաև «օֆլայն»՝ իրական կյանք, իրական զգացողություններով, բույրերով, գույներով, հույզերով… Ինտերնետը շատ լավ բան է, սակայն այն չի բուրում…
© Առլեն Շահվերդյան, 03.12.2015

White and fluffy snow has covered all around. Let it snow. Houses, streets, towns and villages are decorated with Christmas and New Year’s colored lights. All around  is full of joy and colorful lights. I sincerely wish you all very Happy holidays and I really want you all to be healthy. We often are informed about each other only when we are online, only when we see the burning light of the profile of our friend. Let all of us unite the light, although we are all in different parts of the world, but our ways intersect at one point – the friendship. Let us love, respect each other and be tolerant to each other, let’s appreciate our common online space, let us always keep in touch and always remember that out of this online life, out of this digital microcosm there is also offline life – the real life with real feelings, emotions, smells, colors… Internet it’s cool thing, but it does not smell…
© Arlen Shahverdyan, 03.12.2015

Let it snow_03 Let it snow_04 Let it snow_05 Let it snow_06 Let it snow_07 Let it snow_08

Անպայման այցելեք նաև Ամանորի թեմայով բլոգի հետևյալ հոդվածները | Be sure to visit also the following articles of the blog on New Year topic


4 Comments

  1. libellula75 says:

    What a beautiful photos and post! Thank you for visiting my blog 🙂
    Cristina

    https://libellulasite.wordpress.com

  2. carmen says:

    Lovely post Arlen! I enjoyed the song by Michael Buble! 🙂

    Happy 3rd Advent!

    ❤ carmen

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 685,205 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: