Առլեն Շահվերդյան

Աշնան գրողը

Leonid Afremov_Autumn_01

ԱՇՆԱՆ ԳՐՈՂԸ

Լույս է, ցերեկ, և արևը աշնան երկնի վարագույրը կապտալազուր բաց է արել,
Իսկ մեղմանուշ աշնան քամին շարժում է այն այս ու այն կողմ,
Ու երկնքի խորհրդավոր օրորոցը այնքան շատ է ինձ հմայել,
Որ դարձել եմ այդ ամենի շահագրգիռ ու ակտիվ կողմ:
Վերցրել եմ ես գրիչը իմ՝ որպես մտքի թանաքային մարմնավորում
Ու նայելով լուրթ երկնքին՝ գրչի ծայրը սահեցնում եմ սպիտակ թղթին,
Բառեր դարձող իմ մտքերը հոգուս հազար երանգներով գունավորվում
Ու միասին դուրս են գալիս՝ լուռ կանգնելով ասես հերթի:
Լույս է, ցերեկ, և արևը կապույտ երկնի աշնանային պատկերները
Գրողի իմ շարադրանքով զիլ հանել է հիմա երթի:
Նայում եմ ես պատկերներին աշնանագույն թաթախումի,
Դեղին դաշտին ու երկնքին, որտեղ ճչան երամները մկրատում են ամպերը գորշ,
Հոգիս մեղմիկ օրորում է սոսիների նրբին պարը աշնան քամու տատանումից,
Բոսոր տոն է հոգուս խորքում, ոսկեգույնն է ինձ բնորոշ:
Լույս է, ցերեկ, և արևի խորհրդավոր «ժպտադեմը» ածականից փոխվում է զիլ գոյականի՝
Փոխանցվելով վառ գույների խտացումներ արտացոլող առվույտներին,
Աշնանային երգ է հնչում երամների մելամաղձոտ ճչուղիով,
Եվ իմ հոգում խառնվել են ոսկեկարմիր աշնան բարն ու դեղնականաչ աշնան բարին:
Գրիչը լուռ սահեցնում եմ թղթի վրա, ինչպես հմուտ նկարիչն է վրձին քսում իր նկարին,
Տեղ-տեղ կարմիր կետադրումով հատապտղի նման հյութեղ բառ եմ գտնում կիրառելի,
Իսկ երկնքի կապույտ թանձրը գլխիս վրա պատկերավոր օվկիանոս է մի ահռելի,
Բառեր դարձող իմ մտքերը երամների նման ճչան սավառնումով լուռ թռչում են ու հեռանում,
Ասես հոգուս խորքում թաքուն աշնան բերք եմ հասունացրել ու բաժանում:
Լույս է, ցերեկ, և արևը կարծես աշնան թանաք լինի գրչիս համար, որ առատ է, չի վերջանում…

Առլեն Շահվերդյան

30.10.2015

© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:

Leonid Afremov_Autumn_02

8 Comments

  1. utesmile says:

    Autumn is so beautiful! So good you do poem about it! Enjoy Autumn Arlen! Hugs x

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 719,915 այցելություն / visit
%d bloggers like this: