Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Վայրի բնություն / Wildlife » Ի՞նչ ենք անում բնության հետ / What are we doing with the Nature?

Ի՞նչ ենք անում բնության հետ / What are we doing with the Nature?

Ի՞նչ ենք անում բնության հետ

Ի՞նչ ենք անում բնության հետ, մի պահ կանգնենք ու մտածենք,
Դեռ քանի՞ շունչ կորչի անհետ, դեռ քանի՞ ծառ պիտի կտրենք:

Քանի՞ ձագուկ պիտի մորթվի, որ հագեցնի մարդկությանը,
Քանի՞ սերունդ պիտի կրթվի, որ մենք հոգանք բնությանը:

Հրազենի քանի՞ կրակոց և դեռ քանի՞ թակարդ ու լար
Պիտի հանեն ցավի ոռնոց, պիտի սպանեն դաժանաբար:

Քանի՞ գազան պիտի մաշկենք, որ վերածվեն մուշտակների,
Քանի՞ հանցանք պիտի շտկենք, որ Արարիչը մեզ ների:

Քանի՞ այգի պիտի զրկվի բուրումնավետ ծաղիկներից,
Քանի՞ բալիկ էլ չի փրկվի թունամպ օդից, կեղտոտ ջրից:

Քանի՞ անգամ դեռ տուժելով պիտի դառնանք մենք հեռատես.
Բնությունը պահպանելով մենք փրկում ենք ինքներս մեզ:

Քանի՞ հարց է դեռ հնչելու մինչև ինչ-որ բան լուծելը,
Պատասխանը մենք ենք տալու, մեզ է տրված մտածելը:

Եվ դեռ քանի՞ բնասեր «զենք» պիտի փոխի սխալի կորը,
Որ միասին մենք կառուցենք մոլորակի վաղվա օրը,

Մի բերկրավետ, խաղաղ Երկիր, ուր մարդը և բնությունը
Ապրում են հաշտ, իրար կողքի. սերն է հավետ փրկությունը…

Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան
Գրված է հունիսի 08-10-ը, 2015 թ.
Շնորհակալություն Գոհար Դադայանին անգլերեն թարգմանության համար:
© Բանաստեղծության հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են, 2015:

Սիրելի՛ ընթերցողներ, մշտապես շատ մտահոգ լինելով բնության պահպանության խնդիրներով՝ կցանկանայի կիսվել ձեզ հետ իմ մտորումներով: Մենք՝ մարդիկ, գրավել ու զբաղեցրել ենք կենդանիների տարածքները, ոչնչացրել նրանց կենսամիջավայրները, մենք թողել ենք նրանց շատ քիչ տեղ ապրելու համար, և այս բոլոր ցավալի ու դրամատիկ իրողություններից հետո, երբեմն զարմանում ենք, որ նրանք հայտնվում են մեր քաղաքներում, գյուղերում, տներում, մեր «զարգացած քաղաքակիրթ աշխարհում»: Հաճախ մոռանում ենք, որ այս մոլորակը միայն մերը չէ, և նրանք հավասար իրավունք ունեն ապրելու Երկրի վրա: Ավելին, նրանք ապրել են այս մոլորակի վրա մեզանից առաջ և, միգուցե, ապրեն նաև մեզանից հետո: Մենք բնաջնջում ենք նրանց, թունավորում, ոչնչացնում նրանց միջավայրը, սպանում նրանց մեր զվարճության կամ ուղղակի սպորտային հաճույքի համար՝ մոռանալով, որ չունենք այս աշխարհը միանձնյա տնօրինելու իրավունք, չունենք իրավունք աշխարհին վերաբերվելու որպես մեզ պատկանող ինչ-որ խաղալիքի, չունենք իրավունք սեփականացնելու կամ տնօրինելու այլ արարածների կյանքը: Ո՞վ ենք մենք, որ որոշենք նրանց ճակատագիրը, ո՞վ ենք մենք, որպեսզի փոխենք այդ ճակատագիրը, ո՞վ ենք մենք, որպեսզի փոխենք մոլորակի ապագան դեպի վատթարագույնը: Մենք այս մեծ ու հրաշագեղ աշխարհի մի մասն ենք ընդամենը, Երկիր մոլորակի բնակիչներից մեկը: Սա նրանց հողն էլ է, և այս աշխարհը միայն մերը չէ, այս երկինքը միայն մեր համար չէ կապույտ, իսկ արեգակն էլ միայն մեր գոյության համար չէ, որ շողում է: Մենք՝ մարդիկ, կենդանիները և բույսերը, ի վերջո՝ ամբողջ բնությունը մեկ եզակի ու միասնական «տիեզերք է», ամենը մեկ են, և մենք չենք կարող ապրել առանց կենդանիների ու բույսերի, ու նաև չպիտի բնաջնջենք ու ավերենք մոլորակը անդառնալիորեն: Բնությունը մեր սիրո ու հոգածության կարիքն ունի:
Խնդրում եմ, եկեք փրկենք ու պահպանենք մոլորակը, բնությունն ու դրա բոլոր բնակիչներին՝ ներառյալ մեզ: Խնդրում եմ, որ մտածեք մի փոքր նախքան կենդանի սպանելը կամ որսալը, նախքան շրջակա միջավայր վերացնելը, նախքան գետ կամ անտառ աղտոտելը, նախքան ձեր իսկ հոգիները աղտոտելը: Կենդանիներն ու բույսերն այնքան գեղեցիկ են և, ցավոք, հաճախ այնքան անպաշտպան ու անօգնական մեր, այսպես կոչված, «մարդկայնության» առջև:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր այն բարի և նվիրյալ բնասեր մարդկանց, ովքեր հոգ են տանում բնության, շրջակա միջավայրի և անմեղ կենդանիների հանդեպ՝ սիրելով նրանց, փրկելով նրանց կյանքը ու տալով ազատությունը: Շնորհակալ եմ բնության նկատմամբ սերը կիսելու համար և ձեր այն բոլոր ջանքերի համար, որոնք ուղղված են այս աշխարհը փոխելուն, դարձնելուն այն ավելի լավ վայր, դարձնելուն այն ընդհանուր տուն դրա բոլոր բնակիչների համար:
Համացանցի տարբեր աղբյուրներից ես ընտրել եմ այս լուսանկարները, քանի որ նրանք շատ արտահայտիչ են, խոսուն ու իմաստալից:
Աստված և նրա արարումը՝ Բնությունը, մեզ են նայում և տեսնում են ամեն ինչ…
© Առլեն Շահվերդյան, 12.06.2015

Man and Panda

What are we doing with the Nature?

What are we doing with the Nature? Let’s stop and think for a while:
How many vanished breaths, how many trees shall we cut?

How many cubs shall be stabbed for the human saturation?
How many generations shall be educated for us to care for the Nature?

How many fire-arms shooting, how many pitfalls, wires
Will cause yelling of pain, cruel killing?

How many beasts shall we skin for turning them into fur coats?
How many crimes shall we correct to be forgiven from the Creator?

How many gardens shall be deprived from the odorous flowers?
How many kids won’t be saved from the poisonous air, dirty water?

How many times shall we be hurt for becoming more far-sighted?
We are saving ourselves by preserving the Nature.

How many questions will be given until solving something?
We shall give the answers; we are given the ability to think.

How many Nature lover “arms” must change the curvilinear of mistakes?
For us to create the Planet’s future together,

A delightful and peaceful Earth, where both the Human and the Nature
Live side by side, in harmony: Love is the everlasting salvation…

Arlen Shahverdyan, the author of the poem.
Written on June 08-10, 2015.
Thanks much Gohar Dadayan for the translation.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2015.

Dear readers, being always worried about the nature conservation issues I would like to share my thoughts with you. We – Humans, have occupied animals’ territories, we have destroyed their areas of habitat, we left them a little place to live and after all these sad and dramatic facts sometimes we are surprised that why do they appear in our cities and villages, in our houses, in our “civilized world”. We often forget that this is not only our planet and they have equal right to live on the Earth. Furthermore, they lived on this planet before us and maybe they’ll live on it after us. We kill them, poison them, we destroy their environment and kill them for our fun and for just a sport pleasure, forgetting that we do not have the right to own this world alone, we do not have the right to treat this planet as our own toy, we do not have the right to own lives of other creatures. Who we are to decide their fate? who we are to change that fate? who we are to change the future of the planet into the worst? We are just a part of this big and awesome world, we are one of them – inhabitants of the planet Earth. This is their land too. This world is not only ours, this sky is blue not only for us and the sun is shining not only for our existence. We – humans, animals and plants, finally the whole nature is a unique and common “universe”, all is one, we can not live without animals and plants, therefore we must not destroy this planet irreversibly. The nature needs our love and care.
Please, let’s save the planet, let’s save the nature and all its inhabitants, including us. Please, think a little before you kill or hunt an animal, before you destroy your environment, before you pollute a river or a forest, before you pollute your soul. Animals and plants are so beautiful and unfortunately they are often so helpless in front of our so called “humanity”.
I would like to thank all those kind and devoted nature lovers who care for the environment, for the nature, for the innocent animals, loving them, saving their lives and giving them freedom. Thank you for sharing love for the nature and thank you for your efforts to change this world, making it a better place for all the inhabitants.
I have chosen these photos from various sources of the Internet, because they are very expressive, alive and meaningfull.
God and His creation – the Nature, look at us and see everything…
© Arlen Shahverdyan, 12.06.2015

Կարդացեք բնության թեմային առնչվող իմ մյուս հոդվածները / Read my other related articles about the nature

*
ՄԻԱՑԵՔ ԵՎ ՀԵՏԵՎԵՔ ԻՆՁ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅՈՒՄ
JOIN AND FOLLOW ME ON SOCIAL MEDIA!

facebook-icon facebook-icon pink twitter-icon youtube-icon wordpress-icon______________________________________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment

16 Comments

  1. Dina says:

    BRAVO, Arlen!! Thank you in the name of NATURE for putting things right.❤❤❤

  2. Thank you so much, Arlen, for all you do. Both of your top two photos made me cry. I’m afraid I had to skip a lot of the ones in the collage. I can’t bear to see suffering. I adore that hugging Panda. You’ve heard me say it before and I’ll say it again. I will NEVER understand the human mind that can justify ignoring their stewardship over everything on this planet and the planet itself. God has a “special” place for the greedy. Hugs, dear friend.❤❤

    • Dear Linda, thank you so much. I am so much flattered by your words, thank you my tender friend. Yes, you are rights indeed by saying that “God has a «special» place for the greedy”. I do not understand this people. This is not an instinct coming from the ancient ages and this is not also a way of life, these killings are just a usual barbarism and cruelty. I do not understand all this people who kill and enjoy to kill. I hope one day Linda, we all will live in a place where everybody lives in harmony. I hope you liked the poem (its word for word translation).
      Thank you again my darling, I appreciate your attention so much.

      • I absolutely loved your poem, Arlen. And I firmly believe that the day will come when we will live in harmony — I just don’t expect it in this lifetime. Hugs, dear friend!🙂❤

      • It’s a pity, but I don’t expect it in this lifetime, too. And it is terrible. I want to believe that one that the Human being will understand that he is not the only one on this planet and will look around to see how wonderful is life and how many species live on the Earth. Linda, I wish I were a butterfly or a bird to fly to you and hug you for your permanent attention and kindness to me. Thank you for that warmth, hugs…

      • Hugs to you, too, Arlen. You’re one in billions!😀

      • Oh!🙂 I am honored! Kisses… All is mutual, dear Linda🙂

  3. utesmile says:

    “A delightful and peaceful Earth, where both the Human and the Nature
    Live side by side, in harmony: Love is the everlasting salvation…”
    This is what it should be Arlen.
    You collection of pictures is rather hard… I am so sad to see some of them and they make me cry. I cannot understand how people can harm animal like they do. On the other side it is good to see ht e kind people who love animals and rescue them.
    This is a very powerful post!
    Hugs!

    • Dear Ute, I can not understand these people too and I live with hope that there are also those, who love and care the nature. Life is too short and we should leave a bright and sweet memory after us and not cries and sadness. Thank you so much for your comment. To be honest – I was waiting for it!🙂 hugs…

  4. Looking at some of the pictures…… they are so brutal……humans are indeed the worst tenants of the planet. I can’t imagine people who call themselves sane are capable of such brutality…….so cruel and monstrous. This is madness.
    You have put up a very powerful and strong post…..I pray one day this monstrosity stops.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 555,777 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: