Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Մշակույթներ / Cultures » Կուկուռռուկուկու Պալոմա / Cucurrucucú Paloma

Կուկուռռուկուկու Պալոմա / Cucurrucucú Paloma

goodfon.ru_devushka-foto-portret-vzglyad

Թեթևասահ քո ընթացքով դու փոխեցիր արահետիս գծագիրը

Թեթևասահ քո ընթացքով դու փոխեցիր արահետիս գծագիրը,
Բախտի իմ նեղ արահետի, որ մինչև քեզ կանոնավոր ու անխախտ էր,
Ի՞նչ եմ ասում, ավելի՜ քան կանոնավոր, այն տաղտկալի ու անգույն էր,
Կարճ ասած՝ գորշ ու անբախտ էր,
Բայց մինչև այն պահը լուսե, երբ, որպես զիլ մի ավետիս,
Հնչեց հոգուս կոչնազանգը, ազդարարվեց փոփոխումը արահետիս,
Նրա սառը ու տաղտկալի ուրվագծի մի անխուսափ վերանայում,
Երբ գիտակցման մակարդակում բովվող միտքդ բյուրեղանում ու դառնում է հախճապակի,
Երբ սիրելի մարդուդ համար մոմի նման վառվում ես լուռ ու ինքդ քեզ չես խնայում,
Ա՜խ, ոնց էիր դու ինձ նայում, արահետիս կանգնած քնքուշ քո ժպիտով հրեշտակի:
Թեթևասահ քո ընթացքում ինձ օգնեցիր ուրախանալ արահետիս ավերումով
Եվ դրա նոր, կերպափոխված արտահայտմամբ, առջևում նոր նշանակետ ունենալով
Ու մինչև քեզ՝ կանոնավոր, կուռ ու անխախտ, արահետս դարձավ բախտիս ճանապարհը՝
Իր կարևոր ուրվագծով, արտոսովոր հմայումով:
Թեթևասահ քո ընթացքով դու փոխեցիր արահետիս գծագիրը՝
Մելամաղձոտ տրամադրության տիրապետման հարթությունից այն ուղղելով դեպի գարունը ծաղկավետ,
Ի՞նչ եմ ասում, ավելի՜ քան դեպի գարուն՝ դեպի սիրո անուշությունը բուրավետ:

Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան
Գրել եմ 2015 թ. մայիսի 30-ին:
© Բանաստեղծության հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են, 2015:

Սիրելի ընթերցող, արդեն ավանդույթ է դարձել, որ իմ բանաստեղծությունները համեմում եմ որևէ գեղեցիկ երաժշտական ստեղծագործությամբ, որը ընդգծում է բանաստեղծության տրամադրությունը, ոգին ու շունչը՝ դարձնելով բանաստեղծության հրապարակումն ու մատուցումը մի ուրույն հանդես: «Թեթևասահ քո ընթացքով դու փոխեցիր արահետիս գծագիրը» վերնագրով բանաստեղծությանս, կարծում եմ, համահունչ է հետևյալ գեղեցիկ ստեղծագործությունը… Լսեք «Կուկուռռուկուկու Պալոմա» երգը` Կաետանո Վելոսոյի հրաշալի և քաղցրահունչ կատարմամբ: Նա երգում է` պատմելով սիրո ու կարոտի, սիրելիից հեռու լինելու մասին: Նա ասես իր ձայնով վեհացնում է մարդկային կրակոտ կիրքն ու անմնացորդ նվիրումը, երբ երկու հոգի խենթի պես սիրում են իրար ու նվիրված են մեկը մյուսին շունչը կտրվելու չափ: Նա վեհացնում է հավատարիմ սերը և նկարագրում այն անասելի ցավը, երբ մեկը կորցնում է իր սիրելիին, այն աննկարագրելի կարոտն ու դատարկության զգացողությունը, որը պատում է նրա հոգին և այն կարևոր փոփոխությունն ու բերկրանքը, որը բերում է սիրելի մարդը: Կաետանոյի անուշ ձայնը ասես տեղափոխում է մի մեղեդային ու ոգեղեն աշխարհ, որտեղ իշխում է սերը: Վայելեք այս երգը` Պեդրո Ալմոդովարի «Խոսիր նրա հետ» հուզիչ ֆիլմից:
© Առլեն Շահվերդյան, 31.05.2015

caetanoveloso2_CUTDear friends, listen to this song, titled “Cucurrucucu Paloma”, which is wonderfully and sweetly performed by very talented Caetano Veloso. He is singing about boundless love, about being far from the loved one. In his sweet voice there is a huge tribute to human love and passion, as well as human beautiful dedication, when two people are madly in love with each other. He is singing about that dedicated love and also is describing the extreme pain, when somebody loses his (or her) loved one. In his song caetano is describing also the hopeless feeling of emptiness when you lose somebody. It seems like Caetano’s sweet voice brings you to a very melodic and spiritual world. Enjoy this lovely songs which is a clip from well known director Pedro Almodovar’s film, titled “Talk to Her”.
© Arlen Shahverdyan, 31.05.2015

*
ՄԻԱՑԵՔ ԵՎ ՀԵՏԵՎԵՔ ԻՆՁ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅՈՒՄ
JOIN AND FOLLOW ME ON SOCIAL MEDIA!

facebook-icon facebook-icon pink twitter-icon youtube-icon wordpress-icon______________________________________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

  1. I was just listening to this song and watching this exact video a few days ago. I love it! And I love Caetano Veloso! Thank you for sharing this with all of us.🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 555,777 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: