Առլեն Շահվերդյան

Home » Բանաստեղծություններ / Poems » Ինձ հետ լինես, թե առանց ինձ

Ինձ հետ լինես, թե առանց ինձ

women-black-and-white-actress-Emma-Roberts-faces-_11651-46

ԻՆՁ ՀԵՏ ԼԻՆԵՍ, ԹԵ ԱՌԱՆՑ ԻՆՁ

Ինձ հետ լինես, թե առանց ինձ, կողքիս լինես, թե շատ հեռու,
Մե՛կ է, հոգուս գարնան ծառը Քե՛զ համար է ծաղկում վսեմ,
Մե՛կ է, միայն Քե՛զ համար է բզզում հոգուս կայտառ մեղուն,
Քե՛զ համար են արտույտները եկել այգիս ու բույն հյուսել:

Ինչքա՛ն էլ ես մենակ լինեմ, ինչքա՛ն էլ Դու հեռու լինես,
Էլի, մե՛կ է, իմ սրտի մեջ Դու ես սնող իմ երա՛կը,
Կզրուցեմ կարոտիս հետ, կծիծաղենք թախիծն ու ես
Եվ ծիծաղում պարզ կլսեմ մեր համաքայլ զարկերա՛կը:

Ինձ հետ լինես, թե առանց ինձ, անջա՛տ լինենք, թե միասի՛ն,
Մե՛կ է, ամեն սայթաքելուց ինձ կթվա, թե մեռնում եմ՝
Չհասցրա՛ծ մի անգամ էլ Քեզ շշնջալ սիրուս մասին,
Չհասցրա՛ծ ասել, որ ես Քո սիրելուց վեհանո՜ւմ եմ
:

Առլեն Շահվերդյան

06.04.2015

© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:___________________________________________________

Բանաստեղծության հետ վայելեք Առնո Բաբաջանյանի երկնային այս «Մեղեդին»:


6 Comments

  1. Such beautiful words and music, Arlen. 🙂

  2. utesmile says:

    Lovely beautiful words Arlen! This is my gentle loving Arlen! ♥

  3. Anoush says:

    Wonderful poem, love is really seen and felt in each line, in each word, Arlen jaaan!!!!!

Leave a reply to Anoush Cancel reply

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 729,035 այցելություն / visit