Առլեն Շահվերդյան

Home » 2015 » March

Monthly Archives: March 2015

Ես գտել եմ լուրթ երկնքի իմ կտորը / I have found my piece of blue sky

goodfon.ru_original_devushka-aziatka-vesna

Ես գտել եմ լուրթ երկնքի իմ կտորը

Ես գտել եմ լուրթ երկնքի իմ կտորը
Ծիրանենու սև ճյուղերի սպիտակ անցքից,
Հասկացել եմ ինձ ամենից կարևորը,
Փաղաքշել եմ իմ կտորը վառ երկնքից:

Ես տեսել եմ հազար ու ջինջ երկնամասունք
Ծիրանենու ծաղիկներից երանգ առած
Եվ գտել եմ հազարի մեջ մի ջի՜նջ ակունք
Երկնի նման հա՜ր, անբասի՜ր, համատարա՜ծ:

Եվ սիրելով այդ ակունքը երանելի,
Երջանկության խարույկի մեջ լուռ եփվելով՝
Ժպտացել եմ թռչունների երամների՜ն,
Կյանքի հավե՜րժ զարկերակը շոշափելով:

Երկնի անհո՜ւն կապույտի մեջ պատկերդ կույս,
Ծիրանենու ծաղիկներից նո՜ւրբ ու քնքո՜ւշ,
Ինձ գերել է՝ պարգևելով անե՜զր հույս,
Որ չես կորչի որպես թեթև, երկնային հուշ,

Որ կմնաս իմ պարտեզում ծիրանենու՝
Սեր առնելով իմ արարման ծա՜ռ ու ծաղկի՜ց,
Ես գտել եմ լուրթ երկնքի իմ տիրուհո՜ւն
Ծիրանենու սև ճյուղերի սպիտակ անցքից:

Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 30.03.2015 թ.-ին:

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.

goodfon.ru_blossoms-spring-tree-cvety

For my foreign readers – Dear all, I have the honor to introduce to you my new poems written in Armenian and titled “I have found my piece of blue sky” (written by me on March 30, 2015). As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal translation of the first poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all:

I have found my piece of blue sky

I have found my piece of blue sky
Through the white hole of the black branches of apricot tree,
I have realized the most important thing,
I have touched my part a bright sky.

I have seen thousands of clear heavenly pieces
That received coloured shades from the flowers of the apricot tree
And I have found a clean source among those thousands
Which was like the sky – pure and eternal.

And loving the source of happiness,
Burning quietly in the fire of happiness,
I have smiled to the flocks of birds,
Feeling the eternal pulse of life.

Your virgin face in the deep blue of the sky
Which is more delicate and beautiful than the flowers of the apricot tree
Have fascinated me giving hope
That you’ll not disappear as the heavenly light memory,

That you’ll remain in my garden of apricot trees,
Geting love from the trees and flowers of my creation,
I have found my mistress of the blue sky
Through the white hole of the black branches of apricot tree.

© Arlen Shahverdyan, 30.03.2015. Translated by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2015.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Advertisements

Մոլորակի ժամը 2015 / Earth Hour 2015

Gera Voskanyan

Նվիրվում է WWF-Հայաստանի Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գեռա Ոսկանյանի (1979-2015) լուսավոր հիշատակին

Սույն հոդվածը գրվել է «Մոլորակի ժամվա» ընթացքում, ժամը 20:30-21:30-ը

To memory of Gera Voskanyan, Partnership and Communications Manager of the WWF-Armenia  (1979-2015)

This article has been written during the Earth Hour, 20:30-21:30 PM

Սիրելի՛ ընթերցողներ, ինչպես գիտեք ամեն տարի Բնության համաշխարհային հիմնադրամի ջանքերով և դրա մասնաճյուղերի համակարգմամբ աշխարհը նշում է «Մոլորակի ժամը», երբ մարդկությանը կոչ է արվում փոխելու վերաբերմունքը Երկիր մոլորակի նկատմամբ: Ժամը եկել է հասկանալու, որ մեր մոլորակի ապագան մեր իսկ ձեռքերում է: Եթե չհասկանանք դա հիմա, ապա ուշ կլինի: Մեր մոլորակը մեր օգնության կարիքն ունի: Եկեք վերջապես հասկանանք, որ մոլորակը կփրկեն միայն մեր սերն ու հոգածությունը նրա նկատմամբ:

Earth Hour 2015

Այս տարի «Մոլորակի ժամ»-ը նշվեց այսօր՝ մարտի 28-ին, տեղական ժամանակով ժամը 20:30-ից 21:30-ը: Երևան քաղաքում մեկ ժամով անջատվեցին մայրաքաղաքի շենքերի և խորհրդանիշ հանդիսացող օբյեկտների արտաքին լուսավորությունը, ինչպես նաև փողոցային լուսավորությունը: Բացի խորհրդանշական լույսերի մարումից, այսօր աշխարհում կազմակերպվում են զանազան միջոցառումներ, համերգներ:

Ամեն տարի ես նշում եմ այս իրադարձությունը իմ բլոգում և ընդգծում բնապահպանական այն մեծածավալ ու կարևոր աշխատանքը, որը կատարում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը: Այսօր ցավոք WWF-Հայաստանի Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, իմ հրաշալի ընկեր Գեռա Ոսկանյանի հոգեհանգստյան արարողությունն էր: Բարեկիրթ ու պարկեշտ հայ երիտասարդի անժամանակ ու անհավատալի մահը ցնցեց շատերին: Վստահ եմ, որ նրան միշտ կհիշեն ու կկարոտեն բոլոր նրանք, ովքեր ճանաչում, գնահատում, սիրում ու հարգում են Գեռային: Նրա հոգեհանգստյան արարողությունը հենց այսօր էր՝ «Մոլորակի ժամի» օրը, իսկ նա ինչպես ամեն տարի այնպես հրաշալի էր համակարգելու այդ հսկայածավալ միջոցառումը Երևանում: «Մոլորակի ժամվա» ընթացքում կմարեն ու կվառվեն հազարավոր լույսեր: Գեռայի հոգու լույսը միշտ վառ կմնա մեր սրտերում:
© Առլեն Շահվերդյան, 28.03.2015

Source: "Earth Hour" Facebook Page

Dear friends, as you know each year the WWF, with all its branches, organizes the Earth Hour, when people all over the world are asked again to change their attitude towards the planet Earth. The hour has come to understand that the future of our planet is in our hands. If we do not understand this now, it will be too late. Our Planet needs our help. Let’s finally understand that the Planet can be saved only by our love and care to it.

Each year I celebrate this event in my blog underlining the huge and very important work by WWF-Armenia. But today I celebrate this day with sadeness. Today was the funeral service of Partnership and Communications Manager of the WWF-Armenia, my wonderful friend Gera Voskanyan. Premature and incredible death of this polite and decent young man shocked many people. I am sure he will be remembered by all those who know, value, love and respect him. His funeral service was exactly today – the day of the “Earth Hour”, and if he was alive, he would wonderfully coordinate the event in Yerevan, as he was doing every year. During the “Earth Hour” there will be turned off and then turned on thousands of lights. The light of Gera’s soul will always remain in our hearts.
© Arlen Shahverdyan, 28.03.2015

Առնչվող հոդվածներ | Related articles:

***

ՄԻԱՑԵՔ ԵՎ ՀԵՏԵՎԵՔ ԻՆՁ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅՈՒՄ
JOIN AND FOLLOW ME ON SOCIAL MEDIA!

facebook-icon (1) facebook-icon twitter-icon youtube-icon wordpress-icon______________________________________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment

Աշխարհը տեսնել գեղեցիկ / To see the world beautiful

goodfon.ru-beach

Աշխարհը տեսնել գեղեցիկ

Առօրեական հոգսերի բովում,
Երբ չես հասցնում շատ անգամ շնչել,
Ինչ-որ ծաղիկ է իմ ներսում դողում,
Ինչ-որ մեղեդի փորձում է հնչել:

Երբ շրջապատը անժպիտ է շատ
Եվ ամիսը մեկ ասֆալտ են քերում,
Ներսումս ծաղկում է մի անո՜ւշ փշատ,
Իր քաղցրափոշի բույրով պարուրում:

Երբ այս աշխարհը խռովքի մեջ է,
Բախո՜ւմ, արհավի՜րք, արյո՜ւն ու հուզո՜ւմ,
Ինչ-որ մի թաքուն ու սպիտակ էջ է
Իմ հոգին լրիվ շարադրել ուզում:

Վեհացնում է ինձ քո անուշ սերը,
Երբ գորշ է երևում աշխարհն ազդեցիկ,
Ինչ-որ կարևոր ու անչափ մերը
Ստիպում է աշխարհը տեսնել գեղեցիկ:

Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 10.07.2014, 18.07.2014:

Հարգելի ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.

goodfon.ru-beach image

For my foreign readers – Dear all, I have the honor to introduce to you my new poems written in Armenian and titled “To see the world beautiful” (written by me on July 10-18, 2014). As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal translation of the first poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all: In now days world, when everything is changing, burning, when blood is in every corner of the world, when people often even do not smile, when someone is crying somewhere and someone is trying to survive, I feel a flower inside me, I feel that I want to start a new anc clean page, I feel inspired when thinking about you. When everything seems to be grey I see the life in colours because something extremely our makes me see the world beautiful. Thanks to your boundless love I do not loose hope towards future.
© Arlen Shahverdyan, 15.03.2015. Translated by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2015.

Կարդա իմ մյուս բանաստեղծություններն այստեղ / Read my other poems here:
https://arlenshah.wordpress.com/poems-by-arlen-shahverdyan/

________________________________________________________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment

Համաշխարհային արշավ՝ հանուն առյուծների պահպանության – 2015 / Global March For Lions’ Conservation – 2015

Lion King

Սիրելի բարեկամներ, 2015 թ. մարտի 13-ին, աշխարհի շատ մարդիկ միանում են Հանուն առյուծների գլոբալ արշավին՝ Հարավային Աֆրիկայում իրականացվող առյուծների որսի առնչյությամբ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: «Trophy» և «canned» որսաձևերը լայն տարածում են գտել Աֆրիկայում: Առաջինի դեպքում նպատակը կենդանուն որպես որսավար սպանելն է, երկրորդ դեպքում առյուծներին բազմացնում են հատուկ արգելավայրերում և հետո որսում ու սպանում նրանց:

global-march lions 2015

Առյուծները իմ կյանքում շատ կարևոր են, ու ես այնքան եմ սիրում նրանց, որ մի ամբողջ գիրք եմ գրել նրանց մասին: Իմ շատ հոդվածներ ու հրապարակումներ նվիրված են առյուծներին, քանի որ հաճախ եմ հոդվածներ գրում նրանց մասին: Հատուկ բլոգ կատեգորիա ունեմ՝ նույնպես հանուն նրանց: Իմ բոլոր ջանքերը ուղղված են առյուծների և ընդհանրապես բնության պահպանությանը: Այդ է պատճառը, որ չէի կարող անտեսել այս կարևոր և յուրօրինակ արշավը հանուն առյուծների պահպանության և պատիվ ունեմ աջակցելու դրան, լուսաբանելով այն և փորձելով բարձրացնել իրազեկվածությունը այս հարցի շուրջ: Դեռ 2014 թվականից միացել եմ այս արշավին ու այս տարի նույնպես իմ ջանքերը ուղղված են այս ցավալի խնդրի իրազեկմանը: Ստորև բերված հղումներով ու լուսանկարներով փորձել եմ ներկայացնել ձեզ, թե որքան ողբերգական վիճակում է հաճախ «կենդանիների արքա» տիտղոսին արժանացած այս փառահեղ կենդանին: Ինչպես նշված է այս հոդվածի նկարներից մեկում. «Եթե չեք կարող միանալ արշավին, ուրեմն մռնչացեք արշավի համար»: Սիրելիներս, այս հոդվածը իմ «մռնչյունն է» առյուծների համար, նրանց պահպանության համար, այն բանի համար, որպեսզի նրանց մռնչյունը չդադարի Երկիր մոլորակի վրա: Առյուծների անօրինական բազմացման ու որսի թեմայով իմ բլոգում եղել են, կան ու կլինեն դեռ բազում նոր հոդվածներ:
© Առլեն Շահվերդյան, 12.03.2015

Առյուծների պահպանությանն ուղղված արշավի մասին մանրամասն տեղեկույթ կարող եք ստանալ հետևյալ հղումներով՝
1)  http://www.cannedlion.org/
2) http://www.cannedlion.org/cub-petting.html
3) https://greatcatsoftheworld.wordpress.com/2015/03/05/march-13th-2015-the-global-march-for-lions-please-support-the-kings/
4) https://greatcatsoftheworld.wordpress.com/2014/09/08/canned-hunting-one-of-the-most-horrific-industries-please-read-and-become-aware/

Global Lion March

2014 թ. մարտի 15-ին մարդիկ ամբողջ աշխարհից դուրս եկան արշավի՝ հանուն առյուծների պահպանության: Ես նույնպես միացել էի արշավին ու իմ համեստ ջանքերը ուղղել խնդրի լուսաբանմանը աշխարհով մեկ | On the 15th March 2014, People across the globe were marching for Lions’ Conservation. I have joined the march too and all my humble efforts were made on this issue’s presentation around the world.

Arlen Shahverdyan signed the petition

2014 թվականից ես միացել եմ այս արշավին, ստորագրել եմ խնդրագիրը՝ փորձելով իմ համեստ ջանքերը գործադրել առյուծների պահպանության հարցում / Since March 2014 I have joined this march, signed the petition trying make my humble efforts on lions’ protection.

Dear friends, 13 March 2014, many people around the world join the Global March For Lions to raise awareness about the trophy and canned hunting of lions in Africa. Lions are very important in my life and I love them so much that I have written a whole book about them. Many posts and articles in my blog are dedicated to lions, because I often write about them. I even have a special blog category in tribute to lions. All my efforts are for their protection and conservation. That’s why I could not ignore this important and unique march for lions and it is my honor to support it, to inform about it trying to raise awareness on this event. I have joined this march since 2014. All the links and pictures you see here in my article are for you to imagine these terrible facts of cruelty to lions. The king of mammals, this majestic animal is in danger. As it is mentioned on one of the images of this article: “If you can not march then roar for the march!”. Dear friends, this article is my roar for lions, for their conservation, for them to roar always on the planet Earth. There will be more new article on this topic in my blog.
© Arlen Shahverdyan, 12.03.2015

Read more about the March for lions:
1)  http://www.cannedlion.org/
2) http://www.cannedlion.org/cub-petting.html
3) https://greatcatsoftheworld.wordpress.com/2015/03/05/march-13th-2015-the-global-march-for-lions-please-support-the-kings/
4) https://greatcatsoftheworld.wordpress.com/2014/09/08/canned-hunting-one-of-the-most-horrific-industries-please-read-and-become-aware/

lion canned hunting

Ահա, թե ինչի դեմ ենք պայքարում… բավակա՛ն է / This is what we fight against… it’s enough!

30

Կարդացեք առյուծների ու կենդանիների նկատմամբ դաժանության վերաբերյալ իմ հոդվածներից հատկապես «Սա նրանց հողն էլ է» և «Բարբարոսություն բնության հանդեպ» վերնագրերով հոդվածները / Read especially my following artcles, titled “This is their land too” and “Barbarism towards Nature” about the cruelty towards lions and all the animals.

World Lion Day 2014

Ես մշտապես մեծ ուշադրություն եմ դարձնում նաև Առյուծի համաշխարհային օրվան և այդ մասին արդեն երկու տարի է հոդվածներ եմ գրում: Կարող եք կարդալ «Առյուծի համաշխարհային օր – 2013. Օգնության մռնչյուն» և «Առյուծի համաշխարհային օր – 2014. Օգնության մռնչյուն» հոդվածները / I always pay attention to the World Lion Day too and have been written articles about this day for two years. You can read my articles, titled “World Lion Day – 2013. Roar for Help” and “World Lion Day – 2014. Roar for Help”. 

Ի պատիվ առյուծների / In tribute to lions

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ես շարունակելու եմ իմ բլոգում նյութեր պատրաստել առյուծների ու բոլոր կենդանիների անօրինական բազմացման, դաժան որսի, նրանց պահպանության վերաբերյալ: Նախորդ այդպիսի նյութերից շատերին դուք ծանոթ եք: Տես ստորև դրանցից մի քանիսը:

As always I’ll continue to create articles about lions, all animals and nature conservation. You have read mane of my previous posts. Here are some of them. See below:

Առնչվող հոդվածներ / Related articles:

Առնչվող հոդվածներ առյուծների մասին / Related articles about lions

________________________________________________________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment

Արծվի նման, մի վերջին անգամ / Like an eagle, for the last time

A winter view of Yerevan, Armenia, with the backdrop of Masis (Mount Ararat).

Սիրելի ընթերցողներ, քանի որ այսօր՝ մարտի 5-ին, Երևանում ձյուն տեղաց, ես հրապարակում եմ ձյանը և Երևանին նվիրված իմ այս բանաստեղծությունը / Dear readers, as it snowed in Yerevan today, it’s my pleasure to publish one of my new poems dedicated to the snow and Yerevan. 

Արծվի նման, մի վերջին անգամ

Արծվի նման, մի վերջին անգամ
Թևերս պարզեցի երկինք բարձրացա
Կետից իմ հրման շարժիչս հանգավ,
Բայց վեհ երազից արագ արթնացա:

Եվ ընդամենը մի պտույտ հետո,
Գորշամպ երկնքի մառախուղի մեջ,
Քաղաքի լույսերը վառվեցին հերթով,
Օդից խռոված արեցի վայրէջք:

Ձյունե փաթիլից արարված երգում
Արծվի իմ խրոխտ թռիչքը սառեց,
Ականջ դրեցի՝ ինչո՞ւ է անքուն
Սառած քաղաքի վարագույրը մեծ:

Մեկեն հասկացա՝ ձյունը նազանքով
Ամեն խրոխտը սառեցրել է լուռ,
Ձմեռն է իշխում իր շարադրանքով
Ու կետադրությամբ իր փաթիլակուռ:

Արծվի վեհությամբ, բայց արդեն՝ խոնարհ
Մի վերջին անգամ նայեցի երկնին,
Ձմեռ եմ լսում ես հոգեպարար
Փաթիլն է՝ որպես փետուր թևերին:

Նայեցի մշուշ քաղաքի դեմքին,
Հնազանդվեցի ես լուռ ու խոհեմ
Զիջում եմ հիմա ձմռան տարերքին
Որ գարնանը զիլ նորից սավառնեմ:

Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան
Միտքը՝ 05.12.2014 ձմեռային առավոտյան մշուշում, բանաստեղծությունը՝ նույն օրը երեկոյան, 22:00-ին:

Հարգելի ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.

Eagle yerevan snow photo-Yerevan-and-Ararat-ArmeniaFor my foreign readers – Dear all, I have the honor to introduce to you my new poems written in Armenian and titled “Like an eagle, for the last time” (written by me on December 05, 2014). As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal translation of the first poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all: “I opened my wings like a brave and powerful eagle and tried to fly over the city, over the Yerevan, but I felt that the snow have frozen everything with its tender snowflakes and the city is sleeping now under the white warm carpet made from snow. I felt the little snowflakes on my feathers and understood that I have to give way to the snow, I have to give up in front of the winter as it is the leader now. Like an wise eagle, I flew for the last time above the city and decided to wait for the spring.
© Arlen Shahverdyan, 05.03.2015. Translated by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2015.

Այցելեք նաև ձմռան, ձյան և Ամանորի թեմայով բլոգիս հետևյալ հոդվածները | Վisit also the following articles of the blog on winter, snow and New Year topics

________________________________________________________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment

Վայրի բնության համաշխարհային օր / World Wildlife Day

World_Wildlife_Day_poster

Սիրելի ընթերցողներ, մարտի 3-ը Վայրի բնության համաշխարհային օրն է: Այն նշվում է 2014 թ-ից: Վայրի բնության համաշխարհային օրվա ընտրությունը կապված է 1973 թ-ի հետ, երբ Վաշինգտոնում մարտի 3-ն ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող միջազգային առևտրի մասին Կոնվենցիան: Այս օրը նշվում է՝ բարձրացնելու հանրության իրազեկվածությունը անհետացման եզրին գտնվող կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչների վերաբերյալ և բարելավելու նրանց պահպանությանը ուղված համատեղ ջանքերը, ինչպես նաև պայքարելու վայրի բնության հանդեպ իրականացվող հանցագործությունների դեմ:
Ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորիս, հատկապես՝ WWF-Հայաստանին՝ կարևորելով այս պատվելի կառույցի մեծ նվիրումը և խիստ օգտակար բնապահպանական գործությունեությունը:
Տոնի առիթով ստորև ներկայացնում եմ ձեզ նաև իմ հոդվածներից մի քանիսը՝ նվիրված բնության պահպանությանը:
© Առլեն Շահվերդյան, 03.03.2015

Official_logo_of_World_Wildlife_Day_2014

Dear friends, today is World Wildlife Day! On 20 December 2013, at its 68 th session, the United Nations General Assembly (UNGA) decided to proclaim 3 March, the day of the adoption of the Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora (CITES), as World Wildlife Day, which proposed by Thailand, to celebrate and raise awareness of the world’s wild fauna and flora.
I cordially congratulate all of us. I would like to congratulate especially the WWF-Armenia. It is my honor to underline the very important and useful activity of WWF-Armenia in its nature conservation efforts.
I would like also to introduce to you some of my articles dedicated to the nature conservation (see below).
© Arlen Shahverdyan, 03.03.2015

Կարդացեք բնության թեմային առնչվող իմ մյուս հոդվածները / Read my other related articles about the nature

________________________________________________________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: