Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Հայք / Armenia » Մեր անունն է Հայկական բանակ / Our name is Armenian Army

Մեր անունն է Հայկական բանակ / Our name is Armenian Army

Haykakan banak VideoClip Image

Սեղմիր պատկերի վրա՝ դիտելու համար իմ պատրաստած շնորհավորական տեսաբացիկը՝ նվիրված Հայոց բանակին / Click on the image to watch the Greetings Video Card made by me, dedicated to the Armenian Army

Սիրելի՛ ընթերցողներ, հունվարի 28-ին մենք նշում ենք Հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը, և այդ առթիվ կցանկանայի իմ սրտի խոսքը հղել բոլորիդ:

Ինչո՞ւ է մեր անունը Հայկական բանակ: Սա սոսկ բանակ չէ, մեր բանակը մեր անվտանգության, գոյության պահպանման ու հարատև խաղաղության երաշխավորն է, որպեսզի ապրենք ու արարենք, զբաղվենք մեր առօրյա գործերով, սիրենք ու ընտանիք կազմենք, իսկ մեր մանուկները զվարթ վազվզեն արևաշող, կապույտ երկնքի տակ:

Բանակի դերի ու նշանակության կարևորությունը զգալի է միշտ, հատկապես՝ անհանգիստ ժամանակահատվածներում: Սա անքննելի է. մեր բանակը և՛ մեր գոյապայքարի թուրն է, և՛ մեր ստեղծագործ մտքի պաշտպան վահանը: Եվ ուրեմն թե՛ միշտ, և թե՛ հատկապես լարված օրերին եկեք սատարենք ու քաջալերենք այն զինվորներին ու սպաներին, որոնց անձնուրաց ու զգոն ծառայության շնորհիվ մեր դիրքերը ապահով են: Նրանց, ովքեր իրենց հստակ ու անվրեպ գործողություններով, խորը գիտելիքով ու անվախ ոգով ծառայում են, նրանց, ովքեր ոչ միայն կասեցնում են թշնամու հերթական ճղճիմ ոտնձգությունը մեր սահմաններին, այլև շարունակում ռեժիմով, կանոնավոր կերպով «ծեծ տալ» մեծ ու պստիկ ասկյարախմբերին: Ադրբեջանական դիվերսիաներին «դաստիարակում են» 18-20 տարեկան տղաներն ու նրանց հրամանատարները, և եթե թշնամին լավ չի հասկանում՝ հարկ է լինում դասը կրկնել ու զգաստացնել: Թշնամու «կրծողային խլվլտոցի» պատճառով, ցավոք, երբեմն մեր տղաներն են զոհվում, բայց հենց այդ տղաների շնորհիվ է նաև, որ թշնամին կրծող եղել ու կրծող էլ մնում է: Հենց մեր տղաների առյուծային ոգին է, որ ոգեշնչում է հասարակությանը: Մեզանից ամեն մեկը տանը, թե՛ փողոցում, աշխատանքի վայրում, թե՛ իր ընկերների շրջապատում հպարտությամբ ու վեհությամբ է խոսում մեր սահմանին կամ շփման գծում արձանագրված մեր հերթական հաջողության մասին: Մեր քաջարի տղաներն են, որ հարկ եղած դեպքում իրենց կյանքի գնով են կատարում դժվարին խնդիրն ու առաջադրանքը: Հենց այդպիսի՛ տղաների ցավալի կորստից է ամբողջ հասարակությունը ցնցվում, քանի որ թանկ ու անգնահատելի է նրանցից յուրաքանչյուրի կյանքը: Տղաներից ամեն մեկի ծանր կամ թեթև վիրավորումը վերքի պես ցավեցնում է մեր հասարակությանը, իսկ նրանց ապաքինվելը մեր բոլորի սրտերը լցնում է հույսով ու խնդությամբ: Դե, իսկ մեր զինվորներից ու սպաներից ամեն մեկի մշտական սխրագործությունն ու համարձակությունը, թշնամուն խրոխտ ու հանդուգն կերպով պատժելը մեզանից յուրաքանչյուրի ձեռքբերումն է դառնում: Չմոռանա՛նք նաև, որ մեր Հայրենիքի պաշտպանության համար զոհված տղաներից յուրաքանչյուրի կորստի դիմաց մի քանի երկոտանի վիժվածք է սատկացվում, և դա արվում է ոչ միայն նրանց դիվերսիաներից պաշտպանվելիս, այլև դրանք անողոքաբար ու խստորեն պատժելիս և, հարկ եղած դեպքում, կանխարգելիչ գործողություններ կատարելիս: Դե, իսկ նավթաթաթախ ասկյարախմբի ղեկավարությանն էլ մնում են ընդամենը իրենց հասարակության շարունակական խաբեության ապաշնորհ գործողությունները. հազիվ էլ իրենց ամոթալի կորուստները կոծկեն իբր զենքի նկատմամբ անզգույշ վարմունքով կամ էլ դժբախտ պատահարով:

Սիրելինե՛րս, այս օրերին նշում ու փառաբանում ենք Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը, մի բանակի, որի հիմնասյուները դրել են մեր հայրերը՝ խաղաղ ու անվտանգ ապագայի հանդեպ իրենց նվիրական երազանքով, մի բանակի, որի թուրն ու վահանը այսօր շարունակում են կռել մեր քաջարի զինվորներն ու նրանց հրամանատար սպաներն ու ենթասպաները: Փա՛ռք ու պատի՛վ այն տղաներին, որոնք կյանքը զոհեցին, և փա՛ռք ու պատի՛վ այն տղաներին, որոնք իրենց ամենօրյա մարտական բարձր պատրաստվածությամբ, համեստ, խոհեմ կեցվածքով ու արիությամբ անառիկ են պահում մեր սահմանները:

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդին` Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը: Հատուկ ուզում եմ շնորհավորել բանակի կազմավորման տարիներին և մեր օրերում զոհված հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, ՀՀ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարին, ՀՀ Պաշտպանության նախարարին, գեներալներին, սպաներին ու զինվորներին, համակարգի քաղաքացիական ծառայողներին, մեր բոլոր հայրենակիցներին: Շնորհավորում եմ այսօր մեր անվտանգությունն ապահովող ու սահմանները պաշտպանող զորքերին, սահմանամերձ բնակավայրերի սահմանապահ ու անվեհեր բնակիչներին, որոնց բալիկները դպրոց են գնում կրակոցների տակ, որ սովորեն, ուսում առնեն ու պիտանի մարդ դառնան Հայրենիքի համար:

Հայաստանն ու ազատագրված, անկախ Արցախը մեր տղաների հերոսությամբ ու կյանքով են այսօր ապահով, և ուրեմն փա՛ռք վտանգավոր ու դժվարին ծառայության ժամանակ ցուցաբերվող նրանց քաջարի ոգուն ու մարտական մտքի պայծառությանը, նրանց ամենօրյա զգոն ու բարեկիրթ էությանը:

Սիրենք, հարգենք, սատարենք ու քաջալերենք մեր զինվորին ու սպային՝ դիրքերում, սահմանին, քաղաքում, մեր կողքին, տրանսպորտում, փողոցում, ամենուրեք: Հպարտանանք Հայրենիքի պաշտպանությունը որպես իր մասնագիտություն ընտրած ազնվակիրթ ու բարեխիղճ ամեն մի զինվորականով:

Եթե մեզանից յուրաքանչյուրն իր տեղում ու իր ուժերի ներածի չափով նվիրական կերպով լծվի հայրենաշինության ու հայրենապաշտպանության սուրբ գործին, ապա մեզանից ամեն մեկը կդառնա յուրօրինակ զինվոր ու սպա, Հայրենիքի հզորացմանը ծառայող զինվորական: Այդ ժամանակ հեռու չի լինի այն օրը, երբ մեզ ազգովի կզգանք Համազգային բանակի մի մասնիկը, պատասխանատու, պատվելի ու շատ կարևոր մասնիկը:

Ինձ համար՝ որպես հեղինակի, պատիվ եմ համարում Բանակի տոնը իմ բլոգ-կայքում ամեն տարի նշելը: Այս տոնը անսահման հպարտություն ու բերկրանք է պարգևում: Համոզված եմ, որ տոնական ու հաղթական տրամադրությամբ համակված ենք բոլորս: Ցանկացած ժողովուրդ հպարտ ու ապահով կզգար իրեն՝ ունենալով մեր բանակի պես բանակ:

Կեցցե՛ Հայոց բանակը, շնորհավո՛ր տոնդ, Հայկական բանակ: Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ժողովուրդ:

Խորին հարգանքով և լավագույն մաղթանքներով՝
© Առլեն Շահվերդյան, 26.01.2015

Armenian Army Session

Սեղմիր նկարի վրա՝ դիտելու համար ՀՀ Նախագահ, ՀՀ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և Հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին (26.01.2015)

Armenian Army Picture

Dear friends, I cordially congratulate on Pan-Armenian Feast – the Day of Formation of the Armed Forces of the Republic of Armenia! I wish peace to all of us. Let weapon fires only during parades. And in case of need, we will defend our homeland and our right to live, as lions defend their territory and family. Our response will not keep itself waiting. The armies of RA and NKR are always ready to protect our Homeland from Azerbaijani aggression.
© Arlen Shahverdyan, 26.01.2015

Առնչվող հոդվածներ / Related articles:

________________________________________________________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

  1. Siranush says:

    Առլեն ջան միանում եմ շնորհավորական ուղերձիդ․․․
    Շնորհավորում եմ Քեզ և մեր ամբողջ ազգին` այս հիշարժան տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք։

    • Շնորհակալ եմ Սիրանուշ ջան, ես էլ Քեզ եմ շնորհավորում համազգային այս տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, հաջողություն ու բարօրություն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,385 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: