Առլեն Շահվերդյան

Home » 2014 » December

Monthly Archives: December 2014

Գրքասերների ակումբ. Ստեղծագործ մտքի հարթակ / Booklovers’ Club: A Platform of Creative Mind

Booklover.am

Սիրելի բարեկամներ, 2014 թվականի դեկտեմբերից ես պաշտոնապես ներկայացված եմ «Գրքասերների ակումբի» «Booklover.am» պաշտոնակայքում, ժամանակակից հայ գրողների շարքում: «Գրքասեր» կրթամշակութային հասարակական կազմակերպության «Գրքասերների ակումբը» գրական յուրահատուկ ընկերակցություն է, որը ներառում է երիտասարդ մտածողների, ստեղծագործ անձանց և տաղանդավոր հեղինակների: Նրանց բոլորին միավորում է սերը և հարգանքը գրքի, ընթերցանության ու գրականության նկատմամբ: Ակումբի պաշտոնակայքը իրոք շատ հետաքրքիր է՝ ընթերցարանին ներկայացնելով նաև երիտասարդ հայ հեղինակներից մի քանիսին:
Ուրախ եմ, որ ես նույնպես ներկայացված եմ այդ կայքում, որտեղ դուք կարող եք ծանոթանալ իմ ստեղծագործական կենսագրությանը և կարդալ «Booklover.am»-ին տրված ընդարձակ հարցազրույցս, ինչպես նաև իմ բանաստեղծություններից մի քանիսը՝ առաձին էջով:

Booklover.am_Copyright 2014_picture 02

«Գրքասերների ակումբի» կողմից դեկտեմբերի 25-ին կազմակերպվեց մի յուրահատուկ հանդիպում-քննարկում ակումբի անդամների, գրչակից ընկերների ու ընթերցողների միջև: Այլ հեղինակների հետ մեկտեղ, ես նույնպես պաշտոնապես հրավիրված էի ու հաճույքով մասնակցեցի այդ հետաքրքիր հանդիպմանը, որի ընթացքում բոլոր երիտասարդ անդամներն ու հրավիրվածները կիսվեցին իրենց մտքերով, կարծիքներով ու ստեղծագործություններով: Ծավալվեց կիրթ ու հետաքրքիր քննարկում: Հանդիպմանը հրավիրված էր ու մասնակցում էր նաև հայ երիտասարդ տաղանդավոր գրող, իմ լավ ընկեր Արմեն Մխեյանը, որը նույնպես ներկայացված է «Գրքասերների ակումբի» պաշտոնակայքում:
Հանդիպման վերջում մեզ տրվեցին Շնորհակալագրեր՝ «Գրքասեր» կրթամշակութային ՀԿ-ի՝ ժամանակակից հայ գրականության տարածման ու հանրայնացման և հայ հասարակության մեջ ընթերցանության զարգացման ծրագրերին մեր ակտիվ մասնակցության համար:

Booklover.am_Copyright 2014_picture 01

Ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին այդ հրաշալի հանդիպման համար՝ մաղթելով նրանց բազում նոր հաջողություններ իրենց հետագա ծրագրերում: Հատուկ շնորհակալություն «Գրքասեր» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Արմեն Աբգարյանին: Շնորհակալություն նաև «Полуночники» սոցիալական ակումբին: Ես խորապես գնահատում եմ «Գրքասերների ակումբի» կազմակերպիչների բոլոր նվիրական ու շնորհակալ ջանքերը և արժեքավորում նրանց ձեռքբերումներն այս ոլորտում: Ուրախ եմ մասը լինելու այս հետաքրքիր ընկերակցության, որը երիտասարդ տաղանդավոր հեղինակների յուրահատուկ ու միավորող ակումբ է և մի նոր ու կարևոր հարթակ, նոր մի ամբիոն նրանց գրական գործունեությունը ներկայացնելու առումով: Հուսով եմ, որ մեր բարի ու կառուցողական համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում՝ ի նշանավորումն ու ի մեծարումն ստեղծագործ մտքի, գրքի, ընթերցանության և, ընդհանրապես, հայ ու համաշխարհային գրականության:
Այցելեք «Booklover.am» և ավելին իմացեք հայ ու արտասահմանցի գրողների մասին:
© Առլեն Շահվերդյան, 26.12.2014

Letter of Gratitude - Booklover

Dear friends, beginning from December 2014, I’m officially presented on the website of “Booklover.am”, among modern Armenian writers. The “Booklover” educational-cultural NGO’s “Booklovers’ Club” is a unique literary community which includes young thinkers, creative persons and talented authors. All of them unites the love and respect to the book as well as to the reading and literature. The official website of this Club is very interesting indeed, introducing to the audience also some of Armenian young authors.
It is my pleasure to be presented on that website, where you can find my creative biography and read a large interview given to the “Booklover.am”, as well as some of my recent poems in separate page.
On December 25 there was held a unique meeting-discussion between the members of the Club, fellow writers and readers, organized by the “Booklovers’ Club”. Together with other authors, I was also officially invited and it was my pleasure to take part in that interesting meeting, during which all the young members and the invited authors shared their thoughts, opinions and creations. Armenian young talented writer, my good friend Armen Mkheyan was also invited to that meeting and he took part in it. He is presented on “Booklover.am”, too.
At the end of the meeting we were awarded with Letters of Gratitude for our active participation in “Booklover” NGO’s projects on developing reading in Armenian society and on publicizing the Armenian modern literature.
I would like to thank deeply the organizers of that wonderful event and to wish them much success in their future endeavors. Special thanks to Armen Abgaryan, Head of “Booklover” educational-cultural NGO. Thanks also to “Полуночники” social club (eng: Polunochniki). I deeply appreciate all the efforts of the organizers of the “Booklovers’ Club” and value their achievements in this sphere. I am glad to be a part of this interesting community which is a unique and uniting club of talented young authors as well as a new and important tribune, a new platform for presenting their literary activity. I hope our kind and constructive cooperation will continue in future and all this – in tribute to creative mind, book, reading as well as in tribute to the Armenian and World literature in general.
Visit the “Booklover.am” and know more about the Armenian and foreign writers.
© Arlen Shahverdyan, 26.12.2014. Translated by the author.

Booklover.am_Copyright 2014_picture 04 Booklover.am_Copyright 2014_picture 05 Booklover.am_Copyright 2014_picture 03

Կարդա նաև / Read also

________________________________________________________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment
Advertisements

Տարիքը / The Age

Human Age 01

Տարիքը

Տարիքը թե՛ վիշտ, թե՛ խինդ է բերում,
Տարիքը քամի է, ասես, դաշտերում,
Եվ տարբեր է այն ու յուրօրինակ,
Չունի և ոչ մի նմանօրինակ,
Բայց փոխարենը այն քոնն է միայն,
Ու միշտ ժպտում են օրերդ նրան,
Ժպտում են, ինչպես առաջ են արել,
Երբ դու դեռ փոքր էիր, տարիքդ էլ՝ ջահել:
Ու հետզհետե մեծանում է այն,
Եվ նոր խոհեր են արթնանում քո մեջ,
Նայում ես կյանքին, նայում տարիքին
Ու հրկիզվում է սիրտդ հոգուդ մեջ:
Տարիներն՝ անցնո՜ւմ, օրերդ՝ թռչո՜ւմ,
Վայրկյաններդ այնքա՜ն արագ են փախչում,
Ու զարմանում ես՝ այդ ե՞րբ, որտեղի՞ց…
Եվ նոր հարցերի շարան է գալիս,
Ու չես հասցնում շղթան այդ բացել՝
Տարիքդ իրեն զգացնե՜լ է տալիս…

Մի գեղեցիկ օր, հասակդ առած,
Նստում ես տխուր ու խորասուզվում.
-Ա՜խ, երանի գար տարիքս ջահել,
Երբ այն քամի էր, ասես, դաշտերում…

Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան
Գրել եմ 2001 թ. նոյեմբերի 16-ին:

Հարգելի ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.

old_man

For my foreign readers – Dear all, my new Armenian poem, titled “The Age” (written by me on November 16, 2001) is about the author’s thoughts about human life and age. The author says (the following is a literal translation): “A human’s age brings both joy and sadness, it’s like a wind in the open field, it’s very different and unique and it’s totally yours. Your days smile to your age, smile since your childhood when your were too young and your age was young as well. With the time you grow up and there appear new thought in your mind. You start to look at life. Days and years pass and new questions appear again and again. But hardly you find an answer to one of the questions, when a new question appears. Eventually you begin to feel your old age. One day, you sit sad and full of thoughts, remembering your young years when your age was like a wind in the open field”. This new poem is one of my sincere and deep expressions of admiration to the nature.
© Arlen Shahverdyan, 19.11.2014. Translated by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2014.

fon_birds-01.jpg

Բլոգում ներկայացված հեղինակային գրքերս և հայերեն իմ մյուս բանաստեղծությունները (զգալի մասը՝ անգլերեն թարգմանություններով) / My author’s books and other poems in Armenian (the significant part with English translations) represented in this blog

________________________________________________________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment

Շոու՝ ծեծ ու ջարդով / Show by beating

Elephant

Մեզանից շատերի համար սովորական բան է այցելելը կրկես ու վայրի կենդանիներով բեմադրված տարբեր ներկայացումներ դիտելը, որոնցում կենդանիները իրականացնում են զանազան համարներ, վազում են, ցատկում և այլն: Այդ պահին մենք ուրախանում ենք ու ծափահարում: Սակայն մեզանից քչերը կարող են պատկերացնել, թե ինչպիսի դժոխքի միջով են անցնում բոլոր այդ կենդանիները, նախքան որևէ համար անելը: Մեզանից քչերն են երբևէ պատկերացրել այն տանջանքներն ու նսեմացումը, որի միջով անցնում են վայրի կենդանիները աշխարհի շատ կրկեսներում: Ժամանակն է դադարեցնել բոլոր այս ներկայացումները, որոնք ուրախացնում են մարդկանց կենդանիների արյան ու ցավի գնով: Կարո՞ղ եք պատկերացնել այսպիսի կյանք, օրըստօրե, ամսեամիս: Կարո՞ղ եք դիտել այսպիսի սարսափելի տեսանյութեր առնվազն մեկ ժամ շարունակ: Իհարկե՝ ոչ: Ուրեմն մտածենք այն ցավի մասին, որ պատճառում ենք վարժեցվող կենդանիներին: Ժամանակն է դադարեցնելու կրկեսներում ու կենդանաբանական այգիներում վանդակների մեջ պահվող վայրի կենդանիների բոլոր այս դաժան նսեմացումները: Միացեք այս հոդվածին և տարածեք այն ի նշանավորումն կենդանիների ազատության և նրանց ապրելու իրավունքի:
© Առլեն Շահվերդյան, 13.12.2014

For many of us it’s a common thing to go to the circus and watch various performances with wild animals, where they do different tricks, where they run, jump or do anything else. At that moment we get fun and applaud them. But few of us imagine through what hell all these animals go before performing a particular trick. Few of us have ever imagined the torment and humiliation through which wild animals go in many of circuses of the world. I think it’s time to stop these activities, performances that delight people at the cost of blood and pain of animals. Can you imagine such life? Day after day, month after month till the death of animal. Can you watch these kind of horrible videos at least an hour? Of course – not. So let’s think about the pain we cause to trained animals. It’s time to stop all these cruel tortures of wild animals which are kept in cages in circuses and zoos. Join this article and share it in tribute to freedom of animals and their right to live.
© Arlen Shahverdyan, 13.12.2014

cruelty-on-baby-elephant-6[1]

No to Animals n Circuses

Թեմային առնչվող հոդվածներ / Related articles

________________________________________________________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment

Առյուծ՝ Երևանի կենտրոնում / A Lion in the Centre of Yerevan

Male Lion in Winter_goodfon.ru

Ես գիտեմ, որ զարմացաք՝ կարդալով իմ նոր հոդվածի այս անսպասելի վերնագիրը: Պատկերացրեք, թե որքան զարմացած էի ես, երբ առաջին անգամ տեսա այս առյուծին Երևանի կենտրոնում, իսկ ավելի ստույգ՝ էգ առյուծի արձանը, մի տպավորիչ կոթող, որը տեղադրված է ժայռի վրա, մեր քաղաքի կենտրոնական այգիներից մեկի՝ Մանկական երկաթուղու այգու կողքին: Կարծում եմ, որ արձանի սկզբնական մտահղացումը եղել է ընձառյուծ պատկերելը, մի կենդանի, որն առավել բնորոշ է մեր ներկայիս բնությանը և հայտնի՝ մեր կենսաբազմազանության մեջ: Սակայն արձանի խոշոր չափսերը և ծավալը, ինչպես նաև դրա հզոր տեսքը հաստատում են, որ դա հենց էգ առյուծ է: Փաստ է, որ կար ժամանակ, երբ առյուծները սովորական կենդանիներ էին Հայկական լեռնաշխարհի հարավում: Այս փառահեղ ու վեհասքանչ գիշատիչները դարեր շարունակ հանդիսացել են մեր արքայությունների խորհրդանիշները: Աշխարհում մի քանի երկրներ կան, որոնց պետական զինանշանին մեկից ավելի առյուծ է պատկերված: Հայաստանի Հանրապետության պետական զինանշանին պատկերված է միանգամից երեք առյուծ: Առյուծների մասին պատմող «Ապրելու իրավունք» վերնագրով իմ գրքում ես մանրամասն գրել եմ առյուծների դերի ու նշանակության մասին ինչպես մեր հնագույն պատմության մեջ, յուրահատուկ բնաշխարհում, այնպես էլ հայկական զինանիշագիտության մեջ ու մշակույթում: Ուրախ եմ, որ առյուծի այսպիսի գեղեցիկ ու տպավորիչ արձան կա իմ երկրում, մի վայր, որտեղ առյուծի հզորությունն ու արիությունը հրաշալիորեն արտացոլում է իմ հնագույն, քաջ ու իմաստուն ազգի ոգին ու արիությունը:

Այժմ հրավիրում եմ ձեզ այս հոդվածի համար պատրաստված հատուկ պատկերասրահը: Ես մի քանի նկար եմ արել, այնպես որ՝ կտեսնվենք պատկերասրահում: Սեղմեք այստեղ >>>
© Առլեն Շահվերդյան, 09.12.2014

Arlen Shahverdyan. Lioness Statue_04

I know that you were surprised reading this unexpectable title of my new post. Imagine, how much I was surprised, when for the first time I saw this lion in the centre of Yerevan. To be more concrete – it is a statue of lioness, a very impressive statue situated on the rock, near one of the central parks of our city – The park of Children Railway. Well, I think that the initial idea of this statue was to create a leopard which is much more characteristic to our now days nature and known in our biodiversity. But the massiveness of this statue and its powerful look are proving that it is exactly a lioness. It is a fact that there was a time that lions were very usual animals in the South of the Armenian Highlands. These majestic predators have been symbols of our kingdoms for centuries. There are a few countries in the world which have more than one lion on their state coat of arm. There are at once three lions on the coat of arms of the Republic or Armenia. In my book of lions, called “The right to live”, I wrote in details about the role and value of lions both in our ancient history, nature, and in the Armenian heraldry and culture. I am glad that there is such a beautiful and impressive statue of lion in my country, a place were exactly the power and courage of lion wonderfully express the soul of my ancient, brave and wisdom Nation.

Now I invite you to a special gallery made exactly for this article. I have done some photos, so will see you in the gallery. Click here >>>
© Arlen Shahverdyan, 09.12.2014

Arlen Shahverdyan. Lioness Statue - Image

Սեղմիր նկարի վրա՝ պատկերասրահը այցելելու համար / Click on the image to visit the gallery

Հոդվածներ հայկական թեմայով | Related articles on Armenian topic

________________________________________________________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: