ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ՈՒՂԻՆ
Գիտեմ, ժամանակի իմաստունները երկար են խորհել այն խնդրի մասին,
Թե ինչպե՞ս է, որ ծիլը երկյուղած աստիճանաբար կաղնի է դառնում,
Եվ այդ ինչպե՞ս է, որ ծովի քամին որքան էլ ճոճել նավակը ուզի,
Այն համառորեն ու հաստատակամ նավահանգիստ է միշտ վերադառնում,
Եվ թե այդ ինչպե՞ս հողեղեն մարդը ամեն օր հողի հետ կռի՜վ է տալիս,
Թե ինչպես է, որ ազատուն միտքը վերածվում է քո գլխի պատանդի,
Իմաստունները երկար են խորհել, թե ինչպե՞ս է լա՜յն արևը գալիս
Եվ տեղավորվում նե՜ղ հորիզոնի այն խորհրդավոր եզերքից անդին:
Այս հարցերը շատ հարցեր են ծնել, իմաստունները եկել են, անցել
Իսկ պատասխանների որոնման ուղին միշտ պահանջել է սիրել ու ներել,
Հենց թվացել է, թե էլի մի քիչ և կհաջողվի դռները բացել
Անիմանալիի «քրմերը», մեկեն, նոր հարցադրումներ են ասպարեզ բերել:
Առլեն Շահվերդյան
28.06.2014
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:
Love this, Arlen. I especially love: “when it seems that you finally find the answers to all questions a new series of questions appear.” So very true! 😉
Dear Linda, thank you so much! I am so glad you like this poem. I deeply appreciate your attention. Unfortunately, You appear in FB rarely, and the main “field” when I can find you is the blog! So thank you for being here and being with me!
Hugs,
Arlen
I’m not a big fan of FB although I do check it out and I do post my blog entries on it. But I definitely check out your posts and wouldn’t miss them for the world! Hugs to you! 🙂
I am so flattered, thank you! It is an honor for me that you try not to miss my posts! Hugs!