ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԶԱՐԿ
Երբ արթնանաս դու անձրևից, որ թակում է պատուհանը քո անընդմեջ,
Երբ վայելես թարմօդության նուրբ շոյանքը քնքուշ մաշկիդ,
Երբ նկատվեն անձրևազարկ զվարթության խաղիկները աչքերիդ մեջ,
Այդժամ անուշ դու կժպտաս վառ կանաչին, երկնին վճիտ:
Ու կձգվես քո բարեկազմ նուրբ իրանով՝ ամբողջ մարմնով վայելելով այս գարունը
Եվ կպարզես ձեռքերը քո դեպի երկինք, դեպի անխոնջ համազարկը,
Անձրևածին մաքուր քողով կպարուրվի քո էության նուրբ սիրունը
Եվ անձրևի հետ միաձայն դու կլսես սրտիդ զարկը:
Ու կծաղկես, կառույգանաս, և կբուրի ցողաթաթախ եղրևանու քո մարմինը
Ինքդ քեզնով կհիանաս ու կսիրես այն ամենը, ինչ քո շուրջն է
Գեղեցկության արարման մեջ մեծ բաժինը անձրևինն է,
Սակայն դու էլ քո քնքշությամբ անձրևաբույր ծաղկեփունջ ես:
Երբ արթնանաս դու անձրևից, որ թակում է պատուհանը սիրող սրտի,
Երբ վայելես Մայր բնության ականջ շոյող սրտի զարկը
Խնդրում եմ քեզ, մի պահ հիշիր սիրահարված այս պոետին,
Որի կարոտ սրտի ձայնը անձրևային համազարկ է:
Առլեն Շահվերդյան
20.05.2014
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:
Sounds great !
Thank you so much, my dear Ute! 🙂
Though google translator has its moments of…uncertainty, must admit this truly is sheer beauty.
Dear Esenga, dear friend… I am so glad to receive such beautiful reaction on my poem, such a beautiful feedback… Everything you do is beautiful…! 🙂
Hugs…