Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Հայք / Armenia » Անաղբ համայնք | A community without garbage

Անաղբ համայնք | A community without garbage

Սիրելի բարեկամներ, ես անչափ ուրախ եմ, որ բազմաթիվ երիտասարդներ կան, որոնք կիսում են սերը բնության հանդեպ և ջանքեր են գործադրում բնության պահպանության ուղղությամբ: Նրանց համեստ ջանքերը շատ կարևոր են, քանի որ դրանք բերում են փոփոխության: Այս երիտասարդ սերնդի ձայնը Երկիր մոլորակի ապագայի ձայնն է: Ես, իհարկե, ուրախ եմ, որ իմ բնապահպանական հոդվածները ընթերցողներիս կողմից մշտապես գտնում են հետադարձ համարժեք արձագանք, մեծ աջակցություն և քաջալերանք: Սակայն շատ ուրախ եմ նաև, որ ավելի երիտասարդ սերունդը մտահոգված է բնապահպանական խնդիրներով ոչ պակաս, քան մեծահասակները: Կարծում եմ, որ բոլորս պետք է քաջալերենք ու աջակցենք այս երիտասարդ բնապահպան ակտիվիստներին՝ տալով նրանց լսված լինելու հնարավորություն: Մարիանա Արշակյանը նրանցից մեկն է: Նա պատմում է իր հայրենի գյուղում առկա էկոլոգիական խնդիրների մասին: Հուսով եմ, որ Մարիանայի՝ «Անաղբ համայնք» վերնագրով, հայերեն հոդվածի հրապարակումը իմ բլոգում նրա համար օգտակար փորձ կլինի: Սրտանց մաղթում եմ նրան հաջողություն իր հետագա ձեռնարկումներում ու ջանքերում:
© Առլեն Շահվերդյան, 15.04.2014

Dear friends, I am so glad that there are so many young people who both share love to the nature and make efforts on its conservation. Their humble efforts are very important as they make change. This young generation’s voice is the voice of future of the planet Earth. Of course, I am glad that all my ecological articles always find an adequate reaction and feedback as well as great support and encouragement among my readers. But I am also so much glad that the younger generation is worried about the ecological issues too, not less than the adults do. I think that all we must encourage and support this young ecological activists giving them opportunity to be heard. Mariana Arshakyan is one of them. She tells about the ecological problems of her native village. I hope that the publshing of Mariana’s Armenian article, titled “A community without garbage” in my blog will be useful experiment for her. I cordially wish her success in her future efforts and endeavors.
© Arlen Shahverdyan, 15.04.2014

10178286_622038017885947_1615210171_n

Մարիանա Արշակյան

ԱՆԱՂԲ ՀԱՄԱՅՆՔ

Ես Մարիանա Արշակյանն եմ՝ 16 տարեկան, Վայոց Ձոր մարզի Գնդեվազ գյուղից:

Տեսնելով «ԷկոՏուր 2014-ի» հայտարարությունը (http://mskh.am/) ցանկացկություն առաջացավ մասնակցել  ինձ համար շատ կարևոր այս մրցույթին: «ԷկոՏուր 2014-ի» թեմաները բոլորն էլ  լուրջ և հետաքրքիր են, սակայն ես նախընտրեցի անդրադառնալ «Անաղբ համայնք» թեմային: 

10268148_622037824552633_1656088551_nԻնչպես շատ գյուղական համայնքներ, իմ ծննդավայրն էլ ունի բազմաթիվ խնդիրներ, ինչպիսիք են՝ աղբահանությունն ու օրախնդիր դարձած խմելու ջրի խնդիրը: Գյուղում չկան նաև ժամանցի կենտրոններ:

Անրադառնալով աղբահեռացմանը՝ նշեմ, որ Գնդեվազում աղբահանության համակարգը թերի է գործում: «Գեոթիմ» ՓԲԸ-ն  ընդամենը մեկ մեքենայով և շաբաթական մեկ անգամ է աղբահանություն կազմակերպում գյուղում: Չկան աղբարկղեր, փոխարենը կան օրինակներ, որոնք առաջացնում են թե՛ համայնքային, թե՛ բնապահպանական բազմաթիվ խնդիրներ: Գյուղացիները աղբը թափում են որտեղ պատահի՝ փողոցում, բակում… որտեղ պատահի: Գյուղամիջյան ճափեզրերը նույնպես աղբավայր են դարձել, կուտակված աղբակույտերն այստեղ տարիների պատմություն ունեն, գյուղի ջրատարները նույնպես լցված են աղբով, իսկ այդ առուներից օգտվում են նաև ընտանի կենդանիները: Գնդեվազում աղբանոց էլ կա, բայց ոչ միշտ է, որ գյուղացիները աղբը կուտակում և տեղափոխում են համապատասխան վայր: Աղբավայրում էլ պատկերը հուսադրող չէ, այստեղ էլ քամիներն են կենցաղային թափոնները,  պլաստիկ և այլ նյութերը քշում տասնյակ կիլոմետրեր և լցնում մշակելի հողատարածքները: Սա արդեն խնդրի մյուս կողմն է, գնդեվազցիներն ասում են հողատարածք ներթափանցած պոլիէթիլենային տոպրակները փոխում են հողի հատկությունը, նվազում է բույսի բերքատվությունը, իսկ դրանց մեջ պարունակվող թունավոր նյութերը կարող են անցնել նաև պտղի մեջ:

10248778_622038121219270_1870750673_nԻնձ համար զարմանալի է, որ Հայաստանում չկա աղբի տեսակավորում և վերամշակում: Աղբավայրում կուտակված և քայքայվող թափոնները հանդիսանում են նաև մակերևութային և ստորգետնյա ջրերի աղտոտման պատճառ: Անձրևը, որ լուծում է քիմիական նյութերը, հոսում, ոռոգման ջուր է դառնում կամ էլ ներծծվում ու միանում է խմելու ջրի պաշարներին՝ մեծացնելով հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Գնդեվազի գյուղապետարանից ասացին, որ անցկացվել են տարբեր տեսակի հանդիպումներ, քննարկումներ՝ կապված աղբահանության խնդրի լուծման հետ, բայց մինչ օրս ոչինչ չի փոխվել: Ավելին, աղբանոցում գտնվող աղբը չի այրվում, իսկ տարածքում գարշահոտն է տիրում, որը, բացի մթնոլորտային օդի աղտոտումից, կարող է մի շարք հիվանդությունների առաջացման աղբյուր հանդիսանալ:

10255343_622037967885952_246675374_nԱյս ամենից ելնելով կարծում եմ, որ Գնդեվազի աղբավայրը չի համապատասխանում սահմանված նորմերին: Աղբանոցը պետք է լինի ոչ ջրաթափանց վայրում, լինի ցանկապատված, ունենա անհրաժեշտ սանիտարապաշտպանիչ գոտի, աղբը պետք է պարբերաբար հարթեցվի և ծածկվի հողով, մինչդեռ գյուղի աղբավայր բոլորովին այլ պատկեր ունի:

Որպես գյուղի խնդիրներով հետաքրքրված և մտահոգ բնակիչ՝ առաջարկում եմ  Գնդեվազում տեղարդել առնվազն 8 աղբաման:

10178342_622038124552603_278886462_nԳյուղի խնդիրների մասին մենք՝ երիտասարդներս, շատ ենք բարձրաձայնում, և պատկան մարմինների ուշադրությունն ենք պահանջում: Չնայած այդ ամենին, գեղեցիկ է մեր Գնդեվազը, թե՛ իր աշխարհագրական դիրքով, թե՛ դպրոցով, և թե՛ մշակութային կոթողներով ու վանքերով:
© Մարիանա Արշակյան, 15.04.2014

_______________________________________________________________________
*
Տեղեկույթ Հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ.
Հարգելի ընթերցողներ, սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Info on Copyright protection:
Dear Readers, Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2014 / © All Rights Reserved, 2014
       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment


9 Comments

  1. I’m always praying for the youth of this world because the weight of all this mess is falling onto their shoulders.😦

    • Absolutely agree with you, dear Linda! All we do with our planet is so sad, we leave a “sad” heritage for the young generation. Yes, the weight of all this mess is falling onto their shoulders and they have to clean the world after us. That is not fair! That is why we – adults /though I think I am young enough🙂 / must take care of the younger generation!
      Thanks much for your kind feedback, dear Linda, your words arde always inspiring!

      Hugs,
      Arlen

  2. Dear Arlen Shahverdyan,
    I am so glad that I know You, and I am so thankful to You for the article, Wish you all the best.
    Regards, Marianna 🙂

    • Dear Mariana,
      You are always welcome! I am glad that you liked the way of the publication of your article. It was my pleasure to support you and I hope that the publishing of your article will be a useful experience for you as well as a new stage in your ecological biography!
      I cordially wish you much more success in all your future publications and endeavors! I am proud that the new generation is so much worried about the Nature and the Enviroenment! Keep on writing and studing!

      Respectfully,
      Arlen

  3. Thank you so much. I also wish you much more success in all your initiatives. I keep on writing and introducing the problems existing in our region and in our village. I like the nature very much. We all must keep the nature of our Armenia, because it is unique and wonderful and we live there. I am starting to write a lot of articles devoted to nature. I would like to cooperate with you. You have a very interesting blog, indeed. I visit your blog with pleasure and read your any post that is being publicated. I hope one day I will meet and will talk in real life. I cordially thank you.
    Regards,
    A constant visitor of your blog, Mariana🙂

    • Dear Mariana,
      I am very glad you communicate in English as it gives opportunity for my foreign readers to understand you and the issues you are worried about. Thank you again for your kind words. Much appreciated! I hope all your dreams and ideas will come true! You deserve! Thanks for sharing the ove to the nature! We – humans, live on this planet, it is our home and we should take care of it! I am glad that you think in the same way!

      Warmly,
      Arlen

  4. Thank you for all the good wishes. Though I’m not proficient in English is not so good, but my friends, among whom you also exist help and support each issue for which I am very happy with many friends and I love them all so much I thank you again.
    Sincerely, Mariana🙂

    • Dear Mariana, I cordially welcome your friends and I am so glad that you have so many friends! Friendship is very important in this life. So I wish all the best to all your friends and close people! You are welcome on the article, I am glad it was useful for you!

      Warmly,
      Arlen

    • I also wish you good luck in the contest! I wish you much success! You totally deserve!🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,226 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: