Առլեն Շահվերդյան

Ես գիտեի, թե…

Pleasure_by_Leonid_Afremov

«Հաճույք»: Հեղինակ՝ Լեոնիդ Աֆրեմով | “Pleasure”. Painting by Leonid Afremov

ԵՍ ԳԻՏԵԻ, ԹԵ…

Ես գիտեի, թե երկինքը կապույտ է ջինջ՝ աշնանը խոր,
Բայց իմացա նրա անհուն կապտությունը քո աչքերում
Ես գիտեի, թե արևը լուսավառ է և՝ ամեն օր,
Բայց ես գտա ամենավառ արեգակը քո աչքերում:

Ինձ թվում էր, թե գարնանը շունչը թարմ է ծաղիկներից,
Բայց ես գտա նորովի շունչ քո կանացի, չքնաղ ծոցում
Ինձ թվում էր, թե արթնանալ կարելի է միայն քնից
Բայց քո շնորհիվ ես ինձ համար գտա պայծառ մի արթնացում:

Ես գիտեի, թե սիրելը համակարգ է, հաշվարկ է հում
Թե այն ունի լոկ մի եզր, ձևակերպման մեկ ճանապարհ,
Բայց քո շնորհիվ ես իմացա սիրո հազար մարմնավորում
Ու հասկացա, որ սիրելը դա գունավառ հանդես է հար:

Ես գիտեի, թե չի լինում հրաշագեղ սիրո հանդես
Ու թե երբեք չի հաջողվում սիրահարված մնալ հավետ,
Բայց ես գտա քո հայացքում այդ անուշիկ, սիրունատես
Իմ հարցերի պատասխանը՝ պետք է ապրել, ապրել քեզ հետ…

Առլեն Շահվերդյան

14.08.2013

© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

  1. Մելինե says:

    Ինչքաան երջանիկ պիտի լինի մարդ, նման տողեր գրելու համար… ինչքան պարզ, մաքուր, ազնիվ ու լուսավոր սեր պետք է ունենա սրտում…
    Թող Ձեր սերն ու ներշնչանքը անսպառ լինի Առլեն, որ միշտ արարեք նման չքնաղ ստեղծագործություններ…
    Հրաշալի է, երբ կողքիդ ունենում ես մեկը, ում կարող ես ասել ` 《…պետք է ապրել, ապրել քեզ հետ…》

    • Շատ շնորհակալ եմ Մելինե ջան, ուրախ եմ, որ բանաստեղծությունս մարդկանց հոգիներին այսքան գորովանք ու ջերմություն է փոխանցում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 720,005 այցելություն / visit
%d bloggers like this: