Առլեն Շահվերդյան

Home » 2014 » April

Monthly Archives: April 2014

«Արտույտների ագարակը»: Զգալով Հայոց ցեղասպանության ցավը | “The Lark Farm”. Feeling the pain of the Armenian Genocide | “Гнездо жаворонка”. Чувствуя боль Геноцида армян

The Lark Farm 01Սիրելի բարեկամներ, կինեմատոգրաֆը արտահայտման հանճարեղ միջոց է, կինոն՝ մարդկանց հոգիները բանալու մեծագույն «բանալիներից» մեկը: Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ առաջարկում եմ դիտել Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» հրաշալի ֆիլմը: Ես չէի կարող չանդրադառնալ այս ֆիլմին իմ բլոգի «Կինո» բաժնում, քանի որ այս հոգեցունց ֆիլմը հայկական ողբերգությանն անդրադարձող համաշխարհային լավագույն գործերից մեկն է: Հայոց ցեղասպանությունը ոճիր է, որը գործվել է ոչ միայն հայ ժողովրդի դեմ, դա ցինիկ ապտակ էր ամբողջ մարդկությանը: Հետևաբար մարդկության առողջ, գիտակից և ադեկվատ հատվածը չի կարող անտարբեր գտնվել 20-րդ դարի առաջին ցեղասպանության հանդեպ, կապ չունի, թե այդ մարդիկ ինչ ազգության են, ինչ մաշկի գույն ունեն կամ ինչ կրոնի են դավանում:
Դիտեք ֆիլմը այստեղ՝ ՀԱՅԵՐԵՆ, ԻՏԱԼԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ (սուբտիտրներով) լեզուներով: Դիտեք նաև ՀԱՂՈՐԴՈՒՄ ֆիլմի մասին:
© Առլեն Շահվերդյան, 24.04.2014 

MCDLAFA EC030Dear friends, cinematograph is a great and genious way of expression, and the movie is one of the main “keys” to open the souls of people. In tribute to the Armenian Genocide Anniversary I suggest you watch a wonderful film by Taviani brothers, “The Lark Farm”. I could not ignore this film in the category “Cinema” of my blog, because this film is one of the world’s best works about the tragedy of the Armenians. Armenian Genocide was a crime not only against the Armenian people but it also a cynical slap to the face to all mankind. That is why all the healthy, intelligent and adequate part of mankind can not be indifferent to the first Genocide of the 20th century, and it does not matter what nationality these people are, what color of skyn they have or what religion they profess.
Watch the movie here in ARMENIAN, ITALIAN, RUSSIAN and ENGLISH (with subtitles) languages. Watch also a PROGRAMME about the movie.
© Arlen Shahverdyan, 24.04.2014

MCDLAFA EC033Дорогие друзья, кинематограф – это отличный способ выражения, а кино – это один из “ключей” к душам людей и к открытию их душ. В годовщину Геноцида армян я предлагаю вам посмотреть замечательный фильм братьев Тавиани, “Гнездо жаворонка”. Я не смог проигнорировать этот фильм и в разделе “Кино” (см. “Cinema”) моего блога, представляю Вам с огромным удовольствием, поскольку этот фильм является одним из лучших мировых произведений про трагедию армян. Геноцид армян является преступлением, которое было направлено не только против армянского народа,- это циничная пощечина всему человечеству: Поэтому вся здоровая, разумная, адекватная часть человечества не может быть равнодушной к первому геноциду 20-го века. Не имеет значения какой национальности эти люди, какой у них цвет кожи или какого они вероисповедания.
Смотрите фильм здесь: на АРМЯНСКОМ, ИТАЛЬЯНСКОМ, РУССКОМ и АНГЛИЙСКОМ (с субтитрами) языках. Смотрите также ПЕРЕДАЧУ о фильме.
© Арлен Шахвердян, 24.04.2014

Հոդվածներ հայկական թեմայով | Related articles on Armenian topic

Հոդվածներ` կինոյի թեմայով / Related Articles on Cinematography

______________________________________________________________

Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
 

About Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
Տեղադրեք Գովազդ այս բլոգում:

To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com. Subscribe to this Blog. Post Advertisement in this blog.

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Հայոց ցեղասպանություն / Armenian Genocide

1915 թվականի Հայոց Ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակին:
Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը: Մեր բոլոր սերունդները երբեք չեն մոռանա Օսմանյան կայսրության անմարդկային և բարբարոսական հանցագործությունը:
Հայերը բավական ուժեղ են իրենց ապրելու իրավունքը պաշտպանելու համար:
© Առլեն Շահվերդյան, ապրիլ, 2014  

In Memory of all the victims of the Armenian Genocide, 1915.
Recognize the Armenian Genocide! All the Armenian generations will never forget the inhuman and barbaric crime of the Ottoman Empire.
Armenians are strong enough to defend their right to live.
© Arlen Shahverdyan, April, 2014

Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebook-յան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:

Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.

Անաղբ համայնք | A community without garbage

Սիրելի բարեկամներ, ես անչափ ուրախ եմ, որ բազմաթիվ երիտասարդներ կան, որոնք կիսում են սերը բնության հանդեպ և ջանքեր են գործադրում բնության պահպանության ուղղությամբ: Նրանց համեստ ջանքերը շատ կարևոր են, քանի որ դրանք բերում են փոփոխության: Այս երիտասարդ սերնդի ձայնը Երկիր մոլորակի ապագայի ձայնն է: Ես, իհարկե, ուրախ եմ, որ իմ բնապահպանական հոդվածները ընթերցողներիս կողմից մշտապես գտնում են հետադարձ համարժեք արձագանք, մեծ աջակցություն և քաջալերանք: Սակայն շատ ուրախ եմ նաև, որ ավելի երիտասարդ սերունդը մտահոգված է բնապահպանական խնդիրներով ոչ պակաս, քան մեծահասակները: Կարծում եմ, որ բոլորս պետք է քաջալերենք ու աջակցենք այս երիտասարդ բնապահպան ակտիվիստներին՝ տալով նրանց լսված լինելու հնարավորություն: Մարիանա Արշակյանը նրանցից մեկն է: Նա պատմում է իր հայրենի գյուղում առկա էկոլոգիական խնդիրների մասին: Հուսով եմ, որ Մարիանայի՝ «Անաղբ համայնք» վերնագրով, հայերեն հոդվածի հրապարակումը իմ բլոգում նրա համար օգտակար փորձ կլինի: Սրտանց մաղթում եմ նրան հաջողություն իր հետագա ձեռնարկումներում ու ջանքերում:
© Առլեն Շահվերդյան, 15.04.2014

Dear friends, I am so glad that there are so many young people who both share love to the nature and make efforts on its conservation. Their humble efforts are very important as they make change. This young generation’s voice is the voice of future of the planet Earth. Of course, I am glad that all my ecological articles always find an adequate reaction and feedback as well as great support and encouragement among my readers. But I am also so much glad that the younger generation is worried about the ecological issues too, not less than the adults do. I think that all we must encourage and support this young ecological activists giving them opportunity to be heard. Mariana Arshakyan is one of them. She tells about the ecological problems of her native village. I hope that the publshing of Mariana’s Armenian article, titled “A community without garbage” in my blog will be useful experiment for her. I cordially wish her success in her future efforts and endeavors.
© Arlen Shahverdyan, 15.04.2014

10178286_622038017885947_1615210171_n

Մարիանա Արշակյան

ԱՆԱՂԲ ՀԱՄԱՅՆՔ

Ես Մարիանա Արշակյանն եմ՝ 16 տարեկան, Վայոց Ձոր մարզի Գնդեվազ գյուղից:

Տեսնելով «ԷկոՏուր 2014-ի» հայտարարությունը (http://mskh.am/) ցանկացկություն առաջացավ մասնակցել  ինձ համար շատ կարևոր այս մրցույթին: «ԷկոՏուր 2014-ի» թեմաները բոլորն էլ  լուրջ և հետաքրքիր են, սակայն ես նախընտրեցի անդրադառնալ «Անաղբ համայնք» թեմային: 

10268148_622037824552633_1656088551_nԻնչպես շատ գյուղական համայնքներ, իմ ծննդավայրն էլ ունի բազմաթիվ խնդիրներ, ինչպիսիք են՝ աղբահանությունն ու օրախնդիր դարձած խմելու ջրի խնդիրը: Գյուղում չկան նաև ժամանցի կենտրոններ:

Անրադառնալով աղբահեռացմանը՝ նշեմ, որ Գնդեվազում աղբահանության համակարգը թերի է գործում: «Գեոթիմ» ՓԲԸ-ն  ընդամենը մեկ մեքենայով և շաբաթական մեկ անգամ է աղբահանություն կազմակերպում գյուղում: Չկան աղբարկղեր, փոխարենը կան օրինակներ, որոնք առաջացնում են թե՛ համայնքային, թե՛ բնապահպանական բազմաթիվ խնդիրներ: Գյուղացիները աղբը թափում են որտեղ պատահի՝ փողոցում, բակում… որտեղ պատահի: Գյուղամիջյան ճափեզրերը նույնպես աղբավայր են դարձել, կուտակված աղբակույտերն այստեղ տարիների պատմություն ունեն, գյուղի ջրատարները նույնպես լցված են աղբով, իսկ այդ առուներից օգտվում են նաև ընտանի կենդանիները: Գնդեվազում աղբանոց էլ կա, բայց ոչ միշտ է, որ գյուղացիները աղբը կուտակում և տեղափոխում են համապատասխան վայր: Աղբավայրում էլ պատկերը հուսադրող չէ, այստեղ էլ քամիներն են կենցաղային թափոնները,  պլաստիկ և այլ նյութերը քշում տասնյակ կիլոմետրեր և լցնում մշակելի հողատարածքները: Սա արդեն խնդրի մյուս կողմն է, գնդեվազցիներն ասում են հողատարածք ներթափանցած պոլիէթիլենային տոպրակները փոխում են հողի հատկությունը, նվազում է բույսի բերքատվությունը, իսկ դրանց մեջ պարունակվող թունավոր նյութերը կարող են անցնել նաև պտղի մեջ:

10248778_622038121219270_1870750673_nԻնձ համար զարմանալի է, որ Հայաստանում չկա աղբի տեսակավորում և վերամշակում: Աղբավայրում կուտակված և քայքայվող թափոնները հանդիսանում են նաև մակերևութային և ստորգետնյա ջրերի աղտոտման պատճառ: Անձրևը, որ լուծում է քիմիական նյութերը, հոսում, ոռոգման ջուր է դառնում կամ էլ ներծծվում ու միանում է խմելու ջրի պաշարներին՝ մեծացնելով հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Գնդեվազի գյուղապետարանից ասացին, որ անցկացվել են տարբեր տեսակի հանդիպումներ, քննարկումներ՝ կապված աղբահանության խնդրի լուծման հետ, բայց մինչ օրս ոչինչ չի փոխվել: Ավելին, աղբանոցում գտնվող աղբը չի այրվում, իսկ տարածքում գարշահոտն է տիրում, որը, բացի մթնոլորտային օդի աղտոտումից, կարող է մի շարք հիվանդությունների առաջացման աղբյուր հանդիսանալ:

10255343_622037967885952_246675374_nԱյս ամենից ելնելով կարծում եմ, որ Գնդեվազի աղբավայրը չի համապատասխանում սահմանված նորմերին: Աղբանոցը պետք է լինի ոչ ջրաթափանց վայրում, լինի ցանկապատված, ունենա անհրաժեշտ սանիտարապաշտպանիչ գոտի, աղբը պետք է պարբերաբար հարթեցվի և ծածկվի հողով, մինչդեռ գյուղի աղբավայր բոլորովին այլ պատկեր ունի:

Որպես գյուղի խնդիրներով հետաքրքրված և մտահոգ բնակիչ՝ առաջարկում եմ  Գնդեվազում տեղարդել առնվազն 8 աղբաման:

10178342_622038124552603_278886462_nԳյուղի խնդիրների մասին մենք՝ երիտասարդներս, շատ ենք բարձրաձայնում, և պատկան մարմինների ուշադրությունն ենք պահանջում: Չնայած այդ ամենին, գեղեցիկ է մեր Գնդեվազը, թե՛ իր աշխարհագրական դիրքով, թե՛ դպրոցով, և թե՛ մշակութային կոթողներով ու վանքերով:
© Մարիանա Արշակյան, 15.04.2014

_______________________________________________________________________
*
Տեղեկույթ Հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ.
Հարգելի ընթերցողներ, սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Info on Copyright protection:
Dear Readers, Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2014 / © All Rights Reserved, 2014
       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Ես գիտեի, թե… / I knew that…

Pleasure_by_Leonid_Afremov

«Հաճույք»: Հեղինակ՝ Լեոնիդ Աֆրեմով | “Pleasure”. Painting by Leonid Afremov

Ես գիտեի, թե…

Ես գիտեի, թե երկինքը կապույտ է ջինջ՝ աշնանը խոր,
Բայց իմացա նրա անհուն կապտությունը քո աչքերում
Ես գիտեի, թե արևը լուսավառ է և՝ ամեն օր,
Բայց ես գտա ամենավառ արեգակը քո աչքերում:

Ինձ թվում էր, թե գարնանը շունչը թարմ է ծաղիկներից,
Բայց ես գտա նորովի շունչ քո կանացի, չքնաղ ծոցում
Ինձ թվում էր, թե արթնանալ կարելի է միայն քնից
Բայց քո շնորհիվ ես ինձ համար գտա պայծառ մի արթնացում:

Ես գիտեի, թե սիրելը համակարգ է, հաշվարկ է հում
Թե այն ունի լոկ մի եզր, ձևակերպման մեկ ճանապարհ,
Բայց քո շնորհիվ ես իմացա սիրո հազար մարմնավորում
Ու հասկացա, որ սիրելը դա գունավառ հանդես է հար:

Ես գիտեի, թե չի լինում հրաշագեղ սիրո հանդես
Ու թե երբեք չի հաջողվում սիրահարված մնալ հավետ,
Բայց ես գտա քո հայացքում այդ անուշիկ, սիրունատես
Իմ հարցերի պատասխանը՝ պետք է ապրել, ապրել քեզ հետ…

© Առլեն Շահվերդյան
Գրել եմ 2013 թ. օգոստոսի 14-ի:

Հարգելի ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.

For my foreign readers – My new Armenian poem, titled “I knew that…” (written on August 14, 2013, late in the night) is about author’s boundless love, passion, desire and admiration to his beloved woman. The author says, that he seemed to know the beauty of the nature untill he discovered her and understood that the nature and the whole universe is much more wonderful thanks to her. The author newly opens the beauty and wonders of the world thanks to the love for her.
© The poem is Copyright protected. All Rights Reserved, 2014.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Ինչ հրաշալի աշխարհ է / What a Wonderful World

planet-earth-bbc

Սիրելի բարեկամներ, Երկիր մոլորակը տուն է մեր բոլորի համար, և մենք պետք է խնամենք այն, սիրենք ու հարգենք բոլոր կենդանի արարածներին՝ վերաբերվելով նրանց որպես նույն հավասար իրավունքներն ունեցողների: Երբ ես առաջին անգամ տեսա BBC-ի այս տեսահոլովակը, ես շատ տպավորված էի: Սա բնության, երաժշտության, հեռուստատեսային արվեստի հրաշալի համադրություն է, յուրօրինակ սինթեզ: Այս ամենը շատ ավելի հետաքրքիր է դառնում, քանի որ ներկայացվում է լեգենդար Դևիդ Աթենբորոույի կողմից: Ես սիրել եմ դիտել նրա ծրագրերը դեռ մանկուց և մշտապես հիացել եմ բնությունը և ամբողջ մոլորակը ներկայացնելու նրա առանձնահատուկ ոճով: Հաճույքով հիմա ներկայացնում եմ ձեզ այս հրաշալի տեսահոլովակը: Լսեք Լուի Արմսթրոնգի կատարմամբ հանրահայտ «What a wonderful world» չքնաղ երգի (1968 թ.-ին)՝ Աթենբորոույի յուրահատուկ մատուցումը: Այս աշխարհն իսկապես հրաշքների աշխարհ է, կյանքն այս աշխարհում իրապես հրաշալի է: Բոլորս պետք է սիրենք մեր մոլորակը. սա այն միակ վայրն է, որտեղ ապրում ենք, սիրում ու արարում: Կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել իմ լավ բարեկամուհուն Ֆրանսիայից՝ Իզաբել Թրանսլերին, որը ուղարկել է ինձ այս հղումը և օրս լցրել «բնությամբ»:
© Առլեն Շահվերդյան, 04.04.2014

Dear friends, the Planet Earth is a home for all of us and all we should take care of it, should love and respect all the living creatures on the planet treating them as creatures which have the same equal rights. When I saw this BBC video clip for the first time I was so impressed. This is a wonderful synthesis of the nature, music, TV art. All these becomes much more interesting as it is performed by legendary David Attenborough. I liked to watch his programmes since my childhood and I have been always admiring his way of introducing the nature, as well as the whole planet. It is my pleasure now to introduce to you this wonderful video. Listen to Attenborough’s unique interpretation of the well known song “What a wonderful world”, performed by Lui Armstrong (in 1968). This world is really a wonderland, the life on this planet is wonderful. All we should love our panet. This is the only place where we live, love and create. I would like to deeply thank my friend from France, Isabelle Transler, who send me this link and made my day full of “Nature”.
© Arlen Shahverdyan, 04.04.2014.
Picture source: http://misterjogja.com/

Կարդա բնության թեմային առնչվող հոդվածներ / Read related articles about Nature

_______________________________________________________________________
*
Տեղեկույթ Հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ.
Հարգելի ընթերցողներ, սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Info on Copyright protection:
Dear Readers, Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2014 / © All Rights Reserved, 2014
       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Ապրիլը նման է կնոջը | April is like a Woman

Beautiful_Spring_GirlՍիրելի բարեկամներ, ապրիլ է եկել: Ծառերը հետզհետե սկսելու են «հագնել» ծաղիկներ, սպիտակ ու վարդագույն զգեստներ, որոնք բուրում են չքնաղ բույրերով: Շուրջը տիրում է մի անուշաբույր թարմօդություն: Գարունը շարունակվում է՝ ամեն անգամ հիացնելով իր զվարթ ու գույնզգույն լույսերով, լուրթ երկնքով:
Մարտի 31-ին Երևանում առատ ձյուն տեղաց, և դա առաջին անգամ էր, առաջին անգամ էինք տեսնում նման ձյուն մարտ ամսին: Սակայն դա նույնպես գարնան հիասքանչ դրսևորում էր, գարնան տարբեր, իրարամերժ տրամադրության, յուրահատուկ խառնվածքի դրսևորում:
Ես սիրում եմ գարունը, ժամանակ, երբ կյանքն արթնանում է ու հիացնում բոլորիս իր բացառիկությամբ: Սիրում եմ գարունը, քանի որ այն հրաշալիորեն ցույց է տալիս բնության գեղեցկությունը: Սիրում եմ գարունը, քանի որ այն անքակտելիորեն կապված է կանացի անսահման գեղեցկության հետ: Հատկապես ապրիլ ամիսը շատ նման է կնոջը, նրա պես լուսավոր ու քնքուշ է: Սիրում եմ գարունը, քանի որ ինքս ծնվել եմ գարնանը, և այն իմ հարազատ եղանակն է: Սակայն ամենից շատ ես սիրում եմ գարունը, քանի որ հատկապես գարնանն է, երբ ուզում ես ասել սիրո, հիացմունքի ու նվիրումի խոսքեր սիրելի էակիդ: Եկեք մեր սիրելիներին ասենք մեր անկեղծ սիրո ու հարգանքի, նվիրումի ու հիացմունքի խոսքերը, եկեք մեր սիրելիների համար մշտապես լինենք «գարուն»…

© Առլեն Շահվերդյան, 01.04.2014

Dear friends, April has come! Trees step by step start to “wear” flowers: white or rose clothes with marvelous smells. Spring is going on, every time admiring us with its joyful and colorful lights, blue sky.
On March 31 there was a heavy snow in Yerevan, and it was for the first time, we have ever seen such a snow in March. But it was also a wonderful demonstration of Spring, demonstration of its different mood as well as its unique character.
I love Spring – the time when life awakens and admires all of us with its uniqueness. I love Spring, as it wonderfully shows the beauty of the Nature. I love Spring as it is closely connected with the Female boundless beauty. Especially April is very much similar to a Woman, April is sweet and tender like a Woman. I love Spring because I was born in spring and this is my native weather. But most of all I love Spring as it is especially in Spring when you want to say words of Love, words of admiration and dedication to your loved one. Let’s tell our love ones words of our sincere love and respect, dedication and admiration, let’s always be “Spring” for our love ones…

© Arlen Shahverdyan, 01.04.2014
Source of the image: http://www.thesmartmama.com/

Առնչվող հոդվածներ / Related articles

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

%d bloggers like this: