Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Կնոջ արտացոլանքի կախարդանքը

Կնոջ արտացոլանքի կախարդանքը

ՔՈ ԱՐՏԱՑՈԼԱՆՔԸ

Քո արտացոլանքը անձրևաջրից թրջված ասֆալտի պաղ մակերեսին
Պատվել է այնպե՜ս գեղեցիկ քողով՝ գունեղ լույսերի ներկապնակում,
Արտացոլքիդ մեջ՝ կյանքի եռուզեռ, լիրիկական տաղ, լուսեղեն տեսիլ,
Երազանքների և իրականի սիրուն խաչմերուկ, վերելք ու անկում…

Քո արտացոլանքը անձրևաջրից մեկեն գոյացած ջրափոսի մեջ
Ստեղծել է ուրույն ու փոքրիկ հանդես, ջրի աննկատ խաղ ալիքների,
Անձրևը կարծես սիրո թմբիրի վայելքն է ապրում, վայելք անընդմեջ,
Քնքուշ պատկերդ անուրջի նման ջրի ալիքում խայտում է էլի…

Քո արտացոլանքը պաղ ջրափոսի խնդուն ժպիտն է՝ քաղաքին հսկա
Եվ մանրակաթիլ անձրևից ծեծված նրա հայելու լույսերի փոթորկ,
Անձրևից թրջված պաղ ջրափոսում քնքուշ պատկերդ հրաշք է, որ կա,
Շոյիչ կախարդանք, որով հմայված անձրևը թրջում է գետինը ողորկ…

Առլեն Շահվերդյան

04.03.2014

© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 719,915 այցելություն / visit
%d bloggers like this: