Home » 2013 » January » 13

Daily Archives: January 13, 2013

Անձեռնմխելիները / The Intouchables

Իմ մտերիմ բարեկամներից մեկը երկար ժամանակ համոզում էր ինձ դիտելու այս կինոնկարը: Վերջապես ես այն դիտեցի և այնքան հուզված էի, որ որոշեցի կիսվել այս մասին ձեզ հետ ու ներկայացնել ֆիլմը: Հիմա արդեն գիտեմ, որ այս ֆիլմը հավերժ կմնա իմ սրտում: Համոզված եմ, որ նրանք, ովքեր դեռ չեն դիտել կհավանեն այն անպայման: «Անձեռնմխելիները» (ֆրանսերեն` The Intouchables, անգլերեն` The Untouchables) կամ ռուսական վերտառությամբ` «1+1» վերնագրով ֆիլմը շատ բան կփոխի ձեր հոգիներում: Սա ֆիլմ է մարդու նկատմամբ հումանիզմի, ընկերության, հավատարմության, կապվածության, անկեղծ սիրո ու հարգանքի մասին, հատկապես այն մարդու նկատմամբ, ով գտնվում է հաշմանդամի սայլակում: Ֆիլմը վերաբերում է նաև կյանքի նկատմամբ սիրուն: Ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել իմ սիրելի ու լավ բարեկամին այս հրաշալի և հոգեցունց ֆիլմի մասին ինձ ասելու համար: Խնդրում եմ ժամանակ գտեք դիտելու այն:
Դիտեք ֆիլմն օնլայն` ֆրանսերեն (անգլերեն ենթատիտրներով) կամ ռուսերեն:
Դիտեք նաև ֆիլմի թրեյլերը և այցելեք ֆիլմի պաշտոնական կայք:

Կցանկանայի նաև ներկայացնել ֆիլմի կոմպոզիտոր Լյուդովիկո Էյնաուդիի երկու հրաշալի երաժշտական ստեղագործություն (ներքևում), որոնցից առաջինը` «Fly»-ը, ֆիլմի սաունդթրեքներից է: Լսեք նրա չքնաղ ու կախարդական երաժշտությունը` կենդանի կատարմամբ:
© Առլեն Շահվերդյան, 13.01.2013

One of my close friends was persuading me to watch this movie for a long time. At last I watched it and was so touched that I decided to share this film with you. Now I know that this film will stay in my heart forever. I am sure that those who haven’t seen this movie yet will definitely like it. This movie, titled “The Untouchables” (French origin: The Intouchables), will change a lot in your souls. This is a film about humanism, friendship, faithfulness, loyalty, sincere love and deep respect to human being, especially when he is in wheelchair. The films concerns also love to life. I would like to thank much my dearest and good friend for telling me about this wonderful and heartbreaking movie. Please, find time to watch it.
Watch the film online: in French (with English subtitles) or in Russian.
Watch also the trailer of the film and visit its official website.

I would like also to introduce to your the composer of the film Ludovico Einaudi’s two lovely music compositions (below). The firts one – “Fly” is one of soundtrack of the film. Listen to His amazing and magical music in live performance.
© Arlen Shahverdyan, 13.01.2012

Հոդվածներ` կինոյի թեմայով / Related articles on movies

Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebook-յան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:
Տեղադրիր գովազդ այս բլոգում:

Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.
Post advertisement in this blog.

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,070 other followers

%d bloggers like this: