Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Նոր տարի / New Year » Ամանորյա և Սուրբ ծննդյան երգեր. «Այն ամենը, ինչ ես ուզում եմ Սուրբ ծննդին` դա… դու ես» / Christmas and New Year Songs: “All I want for Christmas is You”

Ամանորյա և Սուրբ ծննդյան երգեր. «Այն ամենը, ինչ ես ուզում եմ Սուրբ ծննդին` դա… դու ես» / Christmas and New Year Songs: “All I want for Christmas is You”

Սիրելի բարեկամներ, մե՜ծ հաճույքով Ձեզ եմ ներկայացնում Սուրբ ծննդյան մի անուշ, շատ գեղեցիկ ու շատ սիրված երգ` «All I want for Christmas is you»: Մըրայա Քերին իր ձայնի զգայականությամբ ու բարձր կատարողական արվեստով ուղղակի զարդարել է այս երգը: Ի դեպ, այն սաունդթրեք է նաև «Love Actually» ֆիլմում, որը Սուրբ ծննդին նվիրված իմ ամենասիրած ֆիլմն է: Ես ուզում եմ մեծ հաճույքով այս գրառման մեջ զետեղել նաև այս անուշ երգի խոսքերը և դրանց ռուսերեն թարգմանությունը: Առաջարկում եմ անպայման կարդալ դրանք: Իսկ հայերեն ինքս բառացի թարգմանեցի և հիմա սիրով ներկայացնում եմ`

Ես շատ բան չեմ ուզում Սուրբ ծննդին
Միայն մի բան
Ինձ չեն հուզում անգամ նվերները,
Սուրբ ծննդյան տոնածառի տակ:

Ինձ համար ես ուզում եմ միայն քեզ
Ավելին, քան դու կարող ես պատկերացնել
Թող իմ ցանկությունն իրականանա
Այն ամենը, ինչ ուզում եմ Սուրբ ծննդին` դա…  դու ես: 

Ինձ պետք չի կախեմ իմ ճյուղը
Այնտեղ` բուխարու վրա,
Սանտա Կլաուսն էլ ինձ չի երջանկացնի
Սուրբ ծննդյան օրվա խաղալիքներով,

Ինձ համար ես ուզում եմ միայն քեզ
Ավելին, քան դու կարող ես պատկերացնել
Թող իմ ցանկությունն իրականանա
Այն ամենը, ինչ ուզում եմ Սուրբ ծննդին` դա…  դու ես,
Դո՛ւ, սիրելիս՛:

Ես շատ բան չեմ ուզի Սուրբ ծննդյանը,
Անգամ ձյուն չեմ ցանկանա,
Նամակներ չեմ գրի և ուղարկի
Հյուսիսային բևեռ` Սանտա Կլաուսին,
Անգամ տեղիցս վեր չեմ թռչի`
Լսելով հյուսիսային եղջերուների կախարդական զանգակները,

Չէ՞ որ ես ընդամենը ուզում եմ, որ դու այստեղ լինես այս գիշեր,
Ամուր գրկես ինձ
Էլ ի՞նչ կարող եմ անել ավելին
Սիրելի՛ս, այն ամենը, ինչ ուզում եմ Սուրբ ծննդին` դա… դու ես:

Օ՜, սիրելի՛ս, ամենուրեք լույսեր են շողում
Այնքան վառ
Եվ մանկական ծիծաղի ձայնն էլ լցնում է օդը:

Եվ բոլորը երգում են,
Ես լսում եմ սահնակների վրայի զանգակների զրնգոցը:
Սակայն միակ բանը, որն ինձ իսկապես պետք է, ցավոք, Սանտան ինձ չի բերի,
Չի ուրախացնի ինձ` բերելով քեզ, իմ սիրելիին:

Ախր շատ բան չեմ ուզում Սուրբ ծննդին:
Ահա ամենը, ինչ ուզում եմ.
Ուղղակի ուզում եմ տեսնել իմ սիրելիին`
Դռանս առջև կանգնած:

Օ՜, ինձ համար ես ուզում եմ միայն քեզ
Ավելին, քան դու կարող ես պատկերացնել
Թող իմ ցանկությունն իրականանա,
Այն ամենը, ինչ ես ուզում եմ Սուրբ ծննդին` դա… դու ես:

Սա բառացի թարգմանություն էր, իհարկե: Սակայն կարծում եմ, որ ինձ հաջողվեց փոխանցել այն նվիրական ու մեծ ցանկության անկեղծ արտահայտությունը, որը դրված է այս երգի հիմքում ու համեմված է անուշ հնչյուններով: Այո, մեզանից յուրաքանչյուրը Սուրբ ծննդին (որին, ի դեպ, Արևմուտքում ավելի մեծ ուշադրություն են դարձնում) և Ամանորին ունի նվիրական երազանքներ ու փայփայում է իղձեր, որպեսզի այդ երազանքներն իրականան: Սակայն, երազանքներից զատ, մեզանից յուրաքանչյուրի կյանքում հայտնվում են մարդիկ, որոնք ասես Սուրբ ծննդյան ամենասպասված նվերը լինեն: Նրանք գալիս են ու լցնում մեր կյանքը, զարդարում այն ու դառնում մեզ համար Սուրբ ծննդյան իրականացած երազանք: Այդ մարդիկ հենց մեր այն ամենանվիրական ցանկության իրականցումն են, որին ձգտում ենք ամբողջ կյանքում: Մեզանից յուրաքանչյուրի կյանքում կա այդ մարդը, նա, որը գալիս է Սուրբ ծննդյան հեքիաթի հետ, գալիս է ու մեր կյանքը դարձնում է հեքիաթ: Այդ մարդուն չի բերում Սանտան, նրան չեն շահում լոտոյով, չեն վաճառում աճուրդում կամ էլ տոնավաճառով🙂 Այդ մարդը կա, նա այս մոլորակի վրա է, և մեզանից յուրաքանչյուրը գտնում է նրան, այն մեկին, որին ուզում ես բոլորից ավելի, Սուրբ ծննդյան բոլոր նվերներից ու ուրախություններից ավելի շատ, այն մեկին, որը վերապահված է քեզ ճակատագրով: Այդ մարդը ոչ միայն մեր կյանքի ամենաթանկ «նվերն» է, ամենալուսավոր էակը, ամենանվիրական երազանքի իրականացումը, այլև դառնում է հենց ամբողջ մեր կյանքը, նա դառնում է մեր կյանքը: Նա մեզ ապրեցնում է: Եվ հենց նա է, ում  ամենից ու ամեն ինչից շատ ուզում եք Սուրբ ծննդյանը: Թող յուրաքանչյուրը գտնի իր այդ կեսին, նրան, ում սպասելով արժե ապրել մի ամբողջ կյանք, իսկ գտնելիս` ասես վերագտնել կյանքը:
© Առլեն Շահվերդյան, 09.12.2011-24.12.2012

P.S. Առաջարկում եմ նաև լսել նույն երգը հայտնի և սիրված անգլիացի երգիչ Մայքլ Բաբլի գեղեցիկ կատարմամբ, ինչպես նաև նշածս կատարումը` «Love Actually» ֆիլմից.

Dear friends, this large article in Armenian is a kind of a tribute to one of my most favourite songs “All I want for Christmas is You”. I posted also the word in word translation in Armenian (done by me) of the song’s lyrics, as well as performances of this lovely song by Mariah Carey (as well as Justin Bieber Duet with Mariah Carey), Michael Buble and a little actress-singer from “Love actually” film. Listen to this wonderful song and have happy holidays! Merry Christmas and Happy New Year!
© Arlen Shahverdyan, 24.12.2012

Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebook-յան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:
Տեղադրիր գովազդ այս բլոգում:

Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.
Post advertisement in this blog.


5 Comments

  1. petit4chocolatier says:

    Merry Christmas Arlen! I wish you and your loved ones a beautiful holiday filled with treasured moments.

    Sincerely,
    Judy

  2. Merry Christmas, Arlen.

  3. Freee Merry Christmas Images, Merry Christmas
    Greetings, Merry Christmas Quotes, Merry Christmas Wishes, Mery Christmas Cards, Merry
    Chistmas Songs and Freebies.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,205 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: