Սիրելի ընթերցողներ, տարվա ամենահեքիաթային շրջանն ամանորյա տոնակատարությունների օրերն են` շուրջբոլորը վառվող բազմերանգ լույսերով, խանութների ցուցափեղկերում հայտնվող ամանորյա բազմապիսի նվերներով ու գեղեցիկ զարդարված տոնածառներով: Բոլորը շտապում են այս ու այն կողմ` նվերներ գնելու, անակնկալներ անելու, սիրելի, մտերիմ մարդուն հաճելի ակնթարթներ պարգևելու համար: ՈՒ թեև ձմեռ է, սակայն բոլորի հոգիներն այդ ժամանակ ջերմ են: Նոր տարվա մոտալուտ գալուստն ազդարարող երգերը, տոնական միջոցառումները, հանդեսները, փողոցների զարդերն ու լույսերը շուրջդ խինդով ու բարությամբ են լցնում, և ամեն ինչ վերածվում է մի անկրկնելի հեքիաթի, որը գերում է ոչ միայն փոքրիկներին, այլև մեծերին: Շատ կարևոր ու հաճելի է նաև տոնածառի զարդարումը: Լավ է, երբ դրան մասնակցում է ամբողջ ընտանիքը: Գրեթե բոլոր տներում տիրում է հաճելի մի եռուզեռ: Տոնածառը զարդարում են բազմապիսի ու բազմագույն խաղալիքներով, լույսերով, շղթաներով: Ծառի տակ դնում են նվերները, որոնք ամանորյա գիշերը ընտանիքի անդամները բացում են ու նվիրում մեկը մյուսին: ՈՒրախությունն ու բարությունը համակում են բոլորին:
Սիրելի այցելուներ, 2009 թվականին «Լիմուշ» հրատարակչությունում տպագրվեց «Ամանորյա հեքիաթ» վերնագրով գիրքս (ISBN 978-9939-64-014-3): Հեքիաթների ժանրում սա իմ երկրորդ գիրքն է: Առաջինը` «Զատիկ Լեոն» վերնագրով հեքիաթ-վիպակը լայն ճանաչում է գտել ու արժանացել ջերմ գնահատանքի: Փոքրիկ զատիկի անհավանական արկածների մասին պատմող այդ գիրքը ընթերցողներին ծանոթացնում է միջատների զարմանահրաշ դասին: «Ամանորյա հեքիաթը» ներկայացնում է նույնքան զարմանահրաշ մի պատմություն խաղալիքների մասին:
Այս հեքիաթը նպատակ ունի փոխանցելու ամանորյա ջերմ ու բարի տրամադրությունը, որով յուրաքանչյուրս համակվում ենք ամեն Նոր տարի, ինչպես նաև երեխաների մեջ խնամք ու հոգածություն սերմանելու իրենց խաղալիքների նկատմամբ, և որ ամենակարևորն է` ցույց տալու, որ հրաշքներ լինում են, որ բարին միշտ հաղթանակում է և, որ անիրականանալի գրեթե ոչինչ չկա, պետք է պարզապես շատ կամենալ ու ձգտել:
Գիրքը կարող եք կարդալ Հայաստանի ազգային գրադարում, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:
«Ամանորյա հեքիաթը» գրքի էլեկտրոնային տարբերակը գնելու համար ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ >>>: Մաղթում եմ հաճելի ընթերցում: Թող որ այս գրքի ընթերցումը Նոր տարվա տոնին պարգևի Ձեզ բարի և ուրախ տրամադրություն, ամանորյա բազում անմոռանալի հույզեր:
Առլեն Շահվերդյան
© Գրքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Dear Friends, it is my honor to introduce to You My Second Book “New Year Fairy Tale”, published in 2009. This is a Tale about Little Toys, that try to reach the New Year Tree until the New Year begins to make a Wish with the Hope that it will definitely come true. The Book is in Armenian Language. The Book Cover is designed by Me. Armenian Readers can find the Book in the Armenian State Library, in the National Children’s Library after Khko Aper and in the Central Library after Avetik Isahakyan. To buy the eBook of “Ne Year Fairy Tale” CLICK HERE >>>.
Arlen Shahverdyan
© All Rights Reserved.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway