Ամեն մի անձրև
Ամեն մի անձրև նոր լիցք է բերում
ՈՒ սեր է սփռում ամբողջ աշխարհին
Եվ համոզված եմ` մարդկանց սրտերում
Ամեն ինչից վեր հաղթում է բարին:
Ամեն մի անձրև նոր հույս է բերում
Եվ քնարի պես մեղմում աշխարհին
ՈՒ հաստատաչար որոշ սրտերում
Այդժամ նենգ չարին ճնշում է բարին:
Ամեն մի անձրև նոր զույգ է ծնում
Սիրահար աչքեր` կաթիլների տակ
Իր արած գործով մեկեն պարծենում
ՈՒ թափվում է նա ծովերը անտակ:
Ամեն մի անձրև ծաղիկ է բերում
Ծաղիկը այն նուրբ, գունեղ դաշտերի,
Որ այն միշտ ծաղկի մեր հոգիներում
Ծնվենք, մեծանանք, ծերանանք բարի…
Հեղինակ` Առլեն Շահվերդյան, 1999 թ. ապրիլ 19, անձրևից հետո
Հարգելի ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:
Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.
Poem by Arlen Shahverdyan. © All Rights Reserved, 2012
բարի , դրանակն ստեղծագործություն,,, Շատերը կարծում են, որ անձրևը միայն թախիծ է բերում, բայց այն ավելի պայծառ ու թարմ զգացողություններ է ծնում….
Անձրև եմ ուզում …. 🙂
Մերսի գեղեցիկ մեկնաբանության համար Մելինե ջան, արդեն աշունն իր զորության մեջ է, սկսելու են անձրևները, քիչ մնաց 🙂