Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Վայրի բնություն / Wildlife » ԶԼՄ-ները` «Ապրելու իրավունք» գրքիս մասին

ԶԼՄ-ները` «Ապրելու իրավունք» գրքիս մասին


8 Comments

  1. Սիրելի բարեկամներ, բլոգիս մշտական ու հավատարիմ այցելուներ, ինչպես և խոստացել էի` գրեթե ավարտել եմ «Ապրելու իրավունք» գրքիս էլեկտրոնային տարբերակի պատրաստումը և այն շուտով կտեղադրեմ կայքումս: Ավելին. «Ապրելու իրավունքի» մասին հաջորդ գրառումն արդեն կլինի գրքի էլեկտրոնային տարբերակը:
    Հարգանքով` Առլեն

  2. Հասմիկ says:

    Հիանալի է, փայլուն է, շա~տ խոստումնալից է գրքի ընթերցանությունը, հատկապես, երբ արդեն Ձեր գրքերը հասցրել եմ կարդալ, ճանաչել Ձեր` հարուստ հայերենով զարդարված “ձեռագիրը”, այնպես որ, մեր հարգելի Առլեն Շահվերդյան, կսպասենք գրքի էլ. տարբերակին:
    Կրկին շնորհավորում եմ` այս մեծ գործն ավարտին հասցնելու կապակցությամբ, որն արժանի է միմիայն Բարձր գնահատականի:

    • Շատ շնորհակել եմ Հասմիկ ջան այսպիսի ջերմ ու գեղեցիկ խոսքերի, բարձր գնահատականի համար: Քանի որ գիրքը վաճառքում չկա, ապա որոշեցի այնպես անել, որ այն հասանելի լինի իմ բոլոր ընթերցողներին: Այդ պատճառով, այո, բլոգում լինելու է գրքի էլեկտրոնային տարբերակը: Ես անսահման ուրախ եմ, որ բլոգիս մշտական ընթերցողներն իսկապես անկեղծորեն սպասում են գրքին ու հղում իրենց բարեկամական ջերմությունը, հիացմունքի ու գովեստի խոսքերը: Դրանք ինձ` որպես հեղինակի ու գրողի, միայն պատիվ են բերում ու ավելի պարտավորեցնում: Ես անչափ երջանիկ եմ, որ արժաժանում եմ մարդկանց այսպիսի անկեղծ ջերմությանն ու գնահատանքին: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, Հասմիկ: Ես ինքս հետաքրքրությամբ միշտ հետևում եմ «Armplanet.com»-ին և ամեն անգամ հաճույքով ընթերցում նոր գրառումներդ ու տարածում դրանք սոց-ցանցերի իմ գործիքարանով:
      Առլեն

      • Հասմիկ says:

        Գիտե՞ք ինչն է էլ ավելի հիացնում, Առլեն: Ձեր անկեղծ ու անմիջական պարզությունը, Ձեզ ամենքից վեր չդասելն ու հպարտությունը որպես քող չօգտագործելը…
        Այո, ես մշտապես հետևում եմ Ձեր բլոգ-կայքին, որովհետև չի լինում այնպես, որ կարդամ որևէ գրառում, ու վերջինս ինձ ինչ-որ բան չտա…
        Շնորհակալ եմ… :)))

      • Շատ շնորհակալ եմ Հասմիկ ջան:
        Կարծում եմ, որ նրանք, ովքեր իրենց ամենքից վեր են դասում կամ հպարտությունը օգտագործում են որպես քող, ապա ընդամենը փորձում են ինքնահաստատվել, իսկ դա զավեշտալի է: Ինքնահաստատվել պետք է լավ ու բարի գործերով, մյուսի լավն ու բարին տեսնելով ու գնահատելով, արարելով ու մշտապես քրտնաջան աշխատելով, ուրիշին փորձելով օգտակար լինել, ոչ թե մի բան անելով ու դրանից հետո քիթը վեր ցցելով: Ցավոք, այդպիսի մարդիկ մեզանում շատ կան, բայց կան և բարեշնորհ ու համեստ մարդիկ, ովքեր կամեցող են, ուրիշի լավը տեսնող, մարդիկ, որոնց շնորհիվ է կյանքը լուսավոր, հարուստ ու բարի:
        Ես էլ Քո բլոգին եմ մշտապես հետևում, այն իսկապես ասելիք ունեցող ու ստացված տիրույթ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն համար օգտակար, հետաքրքիր նյութ: Ողջունելի է, որ մեր իրականության մեջ կան Քո նման կիրթ, աշխատասեր ու բարի երիտասարդ մարդիկ, էլ չեմ ասում` աղջիկներ: Ցանկանում եմ Քեզ նորանոր գրառումներ` արարված անսպառ եռանդով:
        Ինչ վերաբերվում է «Ապրելու իրավունք» գրքիս, ապա արդեն վաղը կայքում կտեղադրվի գրքի առաջին գլուխը: Այդպիսով` բլոգիս բոլոր ընթերցողները հնարավորութուն կունենան հարմարավետ կերպով ընթերցել գիրքը` գլուխ գխի հետևից:
        Մեկ անգամ էլ շնորհակալություն բարի արձագանքի համար:
        Առլեն

  3. heila2013 says:

    Hi Arlen,
    Here there’s no English translation, right?

    • THAT’s WHY I MENTIONED THAT THE ENGLISH TRANSLATIONS BEGIN SINCE JUNE 2012! I try to tranlsate the earlier articles. JUNE 2012!🙂 Heila, I appreciate that you tried to prove me that you are right. But that is why I underlined that only since June 2012 I started to translate my posts!

      Hugs,
      Arlen

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,205 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: