Բլոգիս հարգելի այցելուներ, պատիվ ունեմ տեղեկացնելու, որ այս օրերին լրատվական գործակալությունները դարձյալ անդրադարձել են «Ապրելու իրավունք» գրքիս:
Սիրով առաջարկում եմ ծանոթանալ այդ անդրադարձներից մի քանիսին`
- ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Tert.am» լրատվական գործակալության կայքում:
- «Բնապահպանական կոնֆերանսի ժամանակը բավարար չէր հիմնախնդիրները թվարկելու համար» հոդվածը` «Econews.am» տեղեկատվական բնապահպանական կայքում:
- «Լույս է տեսել Առլեն Շահվերդյանի «Ապրելու իրավունք» գիրքը» հոդվածը` «Նոյյան տապան» լրատվական գործակալության կայքում:
- «Ապրելու իրավունք» հոդվածը` «HayNews.am» լրատվական գործակալության կայքում:
- «Ապրելու իրավունք» հոդվածը` «NewsRoom.am» լրատվական կայքում:
- ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Armtown.com» լրատվական գործակալության կայքում:
- ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Hamaynk.com» իրանահայ լրատվական ցանցում:
- «Լույս է տեսել Առլեն Շահվերդյանի «Ապրելու իրավունք» գիրքը» հոդվածը` «Mediaforum.am» կայքում:
- «Հայերեն լեզվով բացառիկ գիրք առյուծների մասին» հոդվածը` «Արշավականներ» հայրենագիտական ակումբի պաշտոնակայքում
© Առլեն Շահվերդյան, 02.05.2012
Սիրելի բարեկամներ, բլոգիս մշտական ու հավատարիմ այցելուներ, ինչպես և խոստացել էի` գրեթե ավարտել եմ «Ապրելու իրավունք» գրքիս էլեկտրոնային տարբերակի պատրաստումը և այն շուտով կտեղադրեմ կայքումս: Ավելին. «Ապրելու իրավունքի» մասին հաջորդ գրառումն արդեն կլինի գրքի էլեկտրոնային տարբերակը:
Հարգանքով` Առլեն
Հիանալի է, փայլուն է, շա~տ խոստումնալից է գրքի ընթերցանությունը, հատկապես, երբ արդեն Ձեր գրքերը հասցրել եմ կարդալ, ճանաչել Ձեր` հարուստ հայերենով զարդարված “ձեռագիրը”, այնպես որ, մեր հարգելի Առլեն Շահվերդյան, կսպասենք գրքի էլ. տարբերակին:
Կրկին շնորհավորում եմ` այս մեծ գործն ավարտին հասցնելու կապակցությամբ, որն արժանի է միմիայն Բարձր գնահատականի:
Շատ շնորհակել եմ Հասմիկ ջան այսպիսի ջերմ ու գեղեցիկ խոսքերի, բարձր գնահատականի համար: Քանի որ գիրքը վաճառքում չկա, ապա որոշեցի այնպես անել, որ այն հասանելի լինի իմ բոլոր ընթերցողներին: Այդ պատճառով, այո, բլոգում լինելու է գրքի էլեկտրոնային տարբերակը: Ես անսահման ուրախ եմ, որ բլոգիս մշտական ընթերցողներն իսկապես անկեղծորեն սպասում են գրքին ու հղում իրենց բարեկամական ջերմությունը, հիացմունքի ու գովեստի խոսքերը: Դրանք ինձ` որպես հեղինակի ու գրողի, միայն պատիվ են բերում ու ավելի պարտավորեցնում: Ես անչափ երջանիկ եմ, որ արժաժանում եմ մարդկանց այսպիսի անկեղծ ջերմությանն ու գնահատանքին: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, Հասմիկ: Ես ինքս հետաքրքրությամբ միշտ հետևում եմ «Armplanet.com»-ին և ամեն անգամ հաճույքով ընթերցում նոր գրառումներդ ու տարածում դրանք սոց-ցանցերի իմ գործիքարանով:
Առլեն
Գիտե՞ք ինչն է էլ ավելի հիացնում, Առլեն: Ձեր անկեղծ ու անմիջական պարզությունը, Ձեզ ամենքից վեր չդասելն ու հպարտությունը որպես քող չօգտագործելը…
Այո, ես մշտապես հետևում եմ Ձեր բլոգ-կայքին, որովհետև չի լինում այնպես, որ կարդամ որևէ գրառում, ու վերջինս ինձ ինչ-որ բան չտա…
Շնորհակալ եմ… :)))
Շատ շնորհակալ եմ Հասմիկ ջան:
Կարծում եմ, որ նրանք, ովքեր իրենց ամենքից վեր են դասում կամ հպարտությունը օգտագործում են որպես քող, ապա ընդամենը փորձում են ինքնահաստատվել, իսկ դա զավեշտալի է: Ինքնահաստատվել պետք է լավ ու բարի գործերով, մյուսի լավն ու բարին տեսնելով ու գնահատելով, արարելով ու մշտապես քրտնաջան աշխատելով, ուրիշին փորձելով օգտակար լինել, ոչ թե մի բան անելով ու դրանից հետո քիթը վեր ցցելով: Ցավոք, այդպիսի մարդիկ մեզանում շատ կան, բայց կան և բարեշնորհ ու համեստ մարդիկ, ովքեր կամեցող են, ուրիշի լավը տեսնող, մարդիկ, որոնց շնորհիվ է կյանքը լուսավոր, հարուստ ու բարի:
Ես էլ Քո բլոգին եմ մշտապես հետևում, այն իսկապես ասելիք ունեցող ու ստացված տիրույթ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն համար օգտակար, հետաքրքիր նյութ: Ողջունելի է, որ մեր իրականության մեջ կան Քո նման կիրթ, աշխատասեր ու բարի երիտասարդ մարդիկ, էլ չեմ ասում` աղջիկներ: Ցանկանում եմ Քեզ նորանոր գրառումներ` արարված անսպառ եռանդով:
Ինչ վերաբերվում է «Ապրելու իրավունք» գրքիս, ապա արդեն վաղը կայքում կտեղադրվի գրքի առաջին գլուխը: Այդպիսով` բլոգիս բոլոր ընթերցողները հնարավորութուն կունենան հարմարավետ կերպով ընթերցել գիրքը` գլուխ գխի հետևից:
Մեկ անգամ էլ շնորհակալություն բարի արձագանքի համար:
Առլեն
[…] ԶԼՄ-ները` «Ապրելու իրավունք» գրքիս մասին / Mass Media about the bo… […]
Hi Arlen,
Here there’s no English translation, right?
THAT’s WHY I MENTIONED THAT THE ENGLISH TRANSLATIONS BEGIN SINCE JUNE 2012! I try to tranlsate the earlier articles. JUNE 2012! 🙂 Heila, I appreciate that you tried to prove me that you are right. But that is why I underlined that only since June 2012 I started to translate my posts!
Hugs,
Arlen