Առլեն Շահվերդյան

Home » Մտքեր / Thoughts » Բլոգս արդեն ՄԵԿ տարեկան է

Բլոգս արդեն ՄԵԿ տարեկան է

Սիրելի՛ բարեկամներ, մեծ սիրով և ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ ապրիլի 13-ին իմ բլոգ-կայքը դարձել է ՄԵ՛Կ տարեկան: Հուսով եմ, որ սա հաճելի անակնկալ է Ձեզանից շատերի համար 🙂 Հատկանշական է, որ այս ապրիլի կեսին իմ կյանքում տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, որոնք զարդարեցին, հարստացրին գարնանային այս գեղեցիկ ու ծաղկուն ամիսը: Բլոգիս 1-ամյա տարեդարձն ինձ համար նույնպիսի ու նույնչափ կարևոր իրադարձություն է` որպես վերջին տարվա ընթացքում իմ գործունեության արդյունք և հետագա տարիների հաջող ստեղծագործական գործունեության գրավական: Սիրելինե՛րս, ուղիղ մեկ տարի իմ բլոգը Ձեզ հետ է: Դրա ստեղծման նախապատրաստական աշխատանքները երկարատև էին ու քրտնաջան: Անքուն ու մտորումներով լի գիշերներ, գործադրված ջանքեր, ցանկալի արդյունքի հույս, ձեռք բերված զգալի փորձ… Այսօր բլոգս մի հեղինակային տիրույթ է, որտեղ գրի եմ առնում իմ մտքերը, ներկայացնում ստեղծագործական աշխատանքներս: Ժամանակին ես բավական հեռու էի բլոգինգից, իսկ այսօր նույնիսկ պատիվ եմ ունենում պարբերաբար ներկայացնելու Ձեզ նաև այլ բլոգներ, որոնք ինքս եմ պատրաստում:
Ընթերցողներիս հետ շփվելու այս ուրույն և ինձ համար` շատ թանկ ու կարևոր էլեկտրոնային տիրույթը հնարավորություն տվեց հանրությանը, Ձեզանից յուրաքանչյուրին ներկայանալու և ներկայացնելու իմ ասելիքը, գործունեությունը: Ես երջանիկ եմ, որ այս մեկ տարվա ընթացքում ձեռք եմ բերել բազմաթիվ հավատարիմ ընթերցողների, անկեղծ ու բարեսիրտ բարեկամների, մարդիկ, որոնց համար իմ բլոգը դարձել է իրենց ամենօրյա ընկերն ու ուղեկիցը: Ամեն առիթի դեպքում ես նշում եմ բլոգումս, որ ինձ համար թանկ է իմ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ընթերցողը, բլոգիս ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ այցելուն: Խորին շնորհակալությունս եմ հայտնում Ձեր մշտական ուշադրության, բարեկամական ջերմության համար: Անցնելով 1-ամյա հետաքրքիր ճանապարհ և ձեռք բերելով բազմաթիվ բարեկամների, համախոհների ու հետևորդների` մշտապես ձգտել ու ձգտելու եմ վարել բլոգս նույն անկեղծությամբ ու ազնիվ սրտով, որպեսզի արդարացնեմ Ձեր ակնկալիքները, որպեսզի չփոշմանեք Ձեր ծախսած թանկարժեք ժամանակի համար: Սիրելիներս, մեկ տարվա ընթացքում Ձեզանից մշտապես ստացել եմ անկեղծ գնահատանքով, համակրանքով լի խոսքեր, անգամ` հուզումնառատ արձագանքներ իմ ստեղծագործությունների, այս կամ այն գրառման հասցեին: Եթե բլոգս կարողանում է ոչ միայն հաճելի ու հետաքրքիր ժամանց ապահովել, այլև հուզել մարդկանց սրտերը, ապա դա, թերևս, ամենամեծ գնահատականն է այն ամենի, ինչ անում եմ: Այցելուի, ընթերցողի, երկրպագուի փշաքաղումից, հուզումից թանկ բան չկա: Դա նշանակում է, որ ուրեմն այս բլոգը ստեղծելն ու վարելը իզուր չէր: Դա նաև նշանակում է, որ ես շարունակելու եմ նույն ոգևորությամբ, նույն եռանդով, էներգիայով ու հաստատակամությամբ ստեղծագործել, հետևողական ու պատասխանատու կերպով վարել բլոգս` սիրելով, հարգելով ու գնահատելով իմ յուրաքանչյուր ընթերցողին: Մեկ տարին կարճ ժամանակ է, սակայն լավ առիթ` հետահայաց կերպով գնահատելով անցած ճանապարհը և նախանշելու ապագա անելիքները: Դեռ շատ անելիքներ ու ծրագրեր ունեմ, նոր անակնկալներ ու նոր ստեղծագործություններ: Հուսով եմ, որ դրանց իրականացումը կարժանանա Ձեր նույն անկեղծ ու բարի գնահատանքին, ինչպես եղել է այս մեկ տարվա ընթացքում: Կաշխատեմ այսուհետև ևս բլոգս վարել այնպես, որպեսզի այն միշտ լինի սպասված, հետաքրքիր ու սիրելի Ձեզ համար: Ճիշտ է` բլոգս կատարյալ չէ, սակայն հուսով եմ, որ այն արդեն ունի իր ուրույն դիմագիծն ու արժանապատիվ հետագիծը, ինչը իմ` որպես հեղինակի ու գրողի, հպարտությունն է ու ձեռքբերումը: Սակայն ամենամեծ ու ամենակարևոր ձեռքբերումն ինձ համար դա Դուք եք, Դուք բոլորդ` որպես իմ բլոգի ԲԱՐԵԿԱՄՆԵՐ: 
Թերևս այսքանը 🙂 Շատ չեմ ուզում ծավալվել, ի վերջո հոբելյարը ես եմ 🙂 ու չեմ ուզում երկար-բարակ կենացներ ասել 😀 Մեկ անգամ էլ անչափ շնորհակալ եմ Ձեզ, բոլորիդ շատ սիրում եմ ու հարգում: Բլոգիս ծննդյան տոնի առթիվ շատ կուզենայի Ձեզանից լսել Ձեր կարծիքներն ու առաջարկությունները, Ձեր դիտողություններն ու գնահատականը, մի խոսքով` իմանալ, թե ինչ է բլոգս Ձեզ համար…
© Առլեն Շահվերդյան, 17.04.2012


35 Comments

  1. Arxangelo says:

    Առլեն ջան շնորհավորում եմ: Ցանկանում եմ անսպառ ու գեղեցիկ մուսաներ և բազում բլոգի այցելուներ և ընթերցողներ…

    • Շատ շնորհակալ եմ Արամ ջան! Մի քանի օր ուշ` ապրիլի 17-ին միայն անդրադարձա բլոգիս ծննդյան տարեդարձին, ինչը պայմանավորված էր գրքիս շնորհանդեսին հաջորդող հաճելի անցուդարձով ու նույնքան հաճելի զբաղվածությամբ:
      Նույն ջերմությամբ ու կամեցողությամբ ես լցված եմ քո գորոծունեության նկատմամբ և քեզ սրտանց մաղթում եմ անսպառ եռանդ ու նորանոր գրառումներ, որոնց ՄԻՇՏ հետևում եմ:

  2. Arsine says:

    Shnorhavorum em u maxtum noranor hajoxutyunner u anpayman aknkalum nor u hetaqrair ejer, voroncov lcvum em miayn drakan u bari liqcerov. Krkin shnorhavorum em Arlen jan!!!!!

  3. Sirarpi says:

    Շնորհավոոոոոոորրր!!!! Միշտ լիիիքքքըը ընթեցողներ ունենաս, լիիիքըը նոր մտքեր, նոր հույզեր ու նման լավ առիթներ!

    • Շատ մերսի!!!!!! Շնորհակալ եմ Սիրարփի ջան: Ես շատ ուրախ եմ, որ Դու իմ բլոգի մշտական ընթերցողներից ես: Դու գիտես, որ ես էլ քո բլոգի մշտական ընթերցողն եմ և շատ ուրախ եմ մեր երկարատև ու լավ բարեկամության համար:

    • Շատ շնորհակալ եմ ցավդ տանեմ: Մերսի եղբայր ջան, շատ գնահատում եմ քո անկեղծ գնահատանքը և մեր լավ բարեկամությունը:

  4. LUSINE says:

    Shat urakh em vor ka qo blog@, mek tari sharunak karokhanum em tesnel im sirats erajshtutyun@, tesanyuter@, ev qo ashkhatanqner@, chnayats vor tjanachumenq irar, kartses, haverjutyun. Shnorhavooooooooooooooor!!!!!!!!!!!!!!!!!!!!

    • Մերսի շնորհավորանքի համար!! 🙂 Իրոք որ, Լուս ջան ճանաչում ենք իրար մի ամբո՜ղջ հավերժություն!!!! 🙂 ինչի համար ես անսահման ուրախ եմ, քանի որ պատիվ ունեմ ճանաչելու քեզ իսկապես արդեն քանի՜ տարի, մեկ տասնամյակից ավելի` ունենալով քո նման լավ բարեկամուհու: Մեկ տարի է, ինչ ուրախություն ունեմ ստանալու նաև բլոգում քո ջերմ ու բարի մեկնաբանությունները, որոնք միշտ առանձնահատուկ տեղ ունեն իմ բլոգում թե՛ իրենց անկեղծությամբ, թե՛ իրենց բարեկամական ջերմությամբ: Շատ գնահատում եմ քո վերաբերմունքը և գորովանքով լցված քո մեկնաբանությունները:
      Ես անչափ ուրախ եմ, որ քո նման մշտական ու հավատարիմ ընթերցող ունեմ: Վստահեցնում եմ, որ մշտական ընթերցողից եկող ոգևորության ալիքն ու անսպառ էներգետիկան հեղինակին շատ է ոգևորում, թևեր տալիս` գրավելու նոր հորիզոններ, արարելու նոր ստեղծագործություններ: Շատ շնորհակալ եմ, որ մշտապես հետևում ես բլոգիս նյութերին ու քո գնահատանքն ուղղում աշխատանքներիս հասցեին:
      Եթե դու ուրախ ես, որ կա իմ բլոգը և այն քո համար դարձել է ամենօրյա ուղեկից, ապա ես էլ ասեմ, որ ես էլ շատ ուրախ եմ, որ ունեմ քո պես լավ ընկեր ու բարեկամ, ընթերցող ու կիրթ, հրաշալի անձնավորություն: Կյանքը լուսավոր է ու հետաքրքիր, քանի դեռ նրանում ապրում են այսպիսի մարդիկ, կյանքը դրանով է հարուստ:
      Օգտվելով առիթից ես էլ քեզ եմ ուզում շնորհակալություն ասել քո բարեսիրտ վերաբերմունքի և ուշադրության համար:
      Տասը տարուց ավելի տևող մեր անխախտ ու ջերմ բարեկամությունը քիչ ժամանակ չէ, դա կյանքի հարստություն է: Ոչ մի նյութական արժեք կյանքում չի կարող փոխարինել մարդկային անկեղծ ու բարի հարաբերություններին, հավատարիմ ու երկարատև ընկերությանը: Լուս ջան, ես քեզ ու քո ընտանիքին շատ սիրում ու հարգում եմ, ինձ համար շատ թանկ է և՛ մեր բազմամյա բարեկամությունն ու գործընկերությունը և՛ մեր ընտանիքների միջև ջերմ հարազատությունը, որը միշտ կլինի:
      Լավն ու բարին, Առլեն:

  5. M says:

    Havatacac em, vor qo bloge caxkelu e!!!

    • Շատ շնորհակալ եմ Միք ջան, դեռ շատ անելիքներ ունեմ և անկեղծ ուրախ եմ, որ բլոգս արժանանում է Ձեր բոլորի նման ուշադրությանն ու գնահատանքին: Մերսի!!!

  6. artkho says:

    Առլեն ջան, սրտանց շնորհավորում եմ: Թող, որ այս տիրույթը դառնա քո ընթերցողների համար ոգեշնչության աղբյուր և էլ ավելի հետաքրքիր նյութերի հավաքատեղի: Շնորհավոր` եղբայր: 🙂

    • Արթուր ջան շատ շնորհակալ եմ արձագանքիդ համար:
      Իմ լավ եղբայր, ուզում եմ նշել, որ շատ ուրախ եմ այն հանգամանքով, որ քո նորաստեղծ բլոգը ոչ թե օրերի, այլ ժամերի արագությամբ ավելի ու ավելի է զարգանում, կատարելագործվում ու հարստանում: Համոզված եմ, որ բլոգիդ բովանդակ ասելիքով ունենալու ես բազմաթիվ ընթերցողներ: Բարեշնորհ մարդու գործունեությունը միշտ էլ գտնում է արժանի գնահատական ու արձագանք: Դու ինձ համար այդպիսի մարդ ես, այնպես որ սրտանց մաղթում եմ, որ բլոգդ էլ ավելի հաջողի, կայանա և իր ուրույն տեղը զբաղեցնի այս դաշտում: Ես համզոված եմ, որ այդպես է լինելու: Բլոգային գործունեությանդ մաղթում եմ հաջող մեկնարկ ու ձեռքբերումներով լի ճանապարհ:

      • artkho says:

        Առլեն ջան, զգացված եմ բարի խոսքերիդ համար և բլոգիս նման պայծառ ապագա մաղթելու համար: 🙂 Իհարկե շատ անելիքներ ունեմ և պիտի ասեմ, որ նոր և հետաքրքիր գաղափարներ են ծագել: Բայց դրանց մասին` կամաց-կամաց… 🙂

      • Ես վստահ եմ, որ կհաջողես: Անկեղծ ասած ինձ շատ ուրախացրել է քո հետևողականությունն ու ջանասիրությունը` բլոգդ օր առաջ կայացնելու ու զարգացնելու առումով: Վստահ եմ, որ դու այդպիսին ես քո բոլոր դրսևորումներում ու ձեռնարկներում: Կոնկրետ բլոգի պահով` ողջունելի է, որ անհամեմատ կարճ ժամանակում այն արդեն գրանցել է որաշակի առաջընթաց: Դա, իհարկե, շնորհիվ քո աշխատասիրության ու նպատակասլացության: Ողջունում եմ!!

  7. Alina says:

    Առլեն ջան շնորհավորում եմ!!! Հաջողություն եմ մաղթում քո բոլոր նախաձեռնություններին!!! Ի սրտե ուրախանում եմ քո հաջողություններով և ձեռքբերումներով: Կցանկամ, որ շատ և շատ մարդիկ ծանոթանան բլոգին, որոնք համոզված եմ հետագայում կդառնան մշտական այցելուներ: Ես իմ կողմից սիրով տեղեկացնում ընկերներիս բլոգի առկայության մասին և ուրախանում եմ, որ նրանք նույնպես դարձել են բլոգի մշտական այցելուները: Կրկին շնորհավոր Առլեն ջան!!! Շատ ուրախ ենք, որ դու կաս!!!: 🙂

    • Ալինա ջան, մեծ հաճույքով կարդացի քոմենթդ, շնորհավորանքդ ու խորապես շնորհակալ եմ, որ այդօրինակ ուշադրություն ես հատկացնում բլոգիս ու ավելին` այդ մասին տեղեկացնում նաև քո մտերիմներին: Ինձ համար հատկապես ուրախալի է, որ իմ հեքիաթներից մեկին ծանոթացել է քո բալիկը ևս: Ուրախ եմ, որ ծանոթ ենք և շատ գնահատում եմ քո վերաբերմունքը: Մերսի!!

  8. Anush says:

    Shnorhavorum em im shat sireli kayq -ej,du misht indz het es,harazat es,karevor.Es im yuraqanchyur ory avartum em qez het ev du misht indz bazum drakan licqer es haghordum,es urax em ,vor du kas im sireli kayq -ej…Hargeli Arlen indz hamar aynqan karevor e Dzer steghcagorc ashxatanqi ardyunq handisacogh ays kayqy,vor es akamayic andznavoreci ayn ev vorosheci shnorhavoranqs ughghel anmijapes ejin :)))))))SHnorhavor!!!!!!!!!!!!!!

  9. Gohar says:

    Wishing you many more candles to come. Happy birthday!!!

  10. Anush says:

    Happy anniversary ,wishing you more prosperity and all the best.I admire your talant and enjoy your works Arlen jan!!!!

  11. Հասմիկ says:

    Գրողի համար` առավել ևս Ձեզ նման ազնիվ ու անկեղծ, գրագետ ձեռագրով, գիտեմ, թե որքան նշանակություն ունի ընթերցողի ջերմ արձագանքը, համակրանքն ու անկեղծ գնահատականը: Ուրեմն և դարձյալ կմաղթեմ Ձեր արժեքավոր աշխատանքների արժանվույնս գնահատում: Շնորհավոր!!!

  12. […] Բլոգս արդեն ՄԵԿ տարեկան է / My Blog is already ONE years old […]

  13. […] Բլոգս արդեն ՄԵԿ տարեկան է / My Blog is already ONE years old […]

  14. […] Բլոգս արդեն ՄԵԿ տարեկան է / My Blog is already ONE years old […]

  15. […] Բլոգս արդեն ՄԵԿ տարեկան է / My Blog is already ONE years old […]

Leave a reply to Arlen Shahverdyan Cancel reply

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 729,080 այցելություն / visit