Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Իմ մտքերը / My Thoughts » Մայրության և գեղեցկության տոն. Երբ գարունը քնքուշ է կնոջ նման…

Մայրության և գեղեցկության տոն. Երբ գարունը քնքուշ է կնոջ նման…

Ի սրտե շնորհավորում եմ գեղեցիկ սեռին նվիրված` Մայրության և գեղեցկության տոնի առիթով, տոնը որը նույնքան գարնանային ու գեղեցիկ է, որքան իրենք կանայք:
Գարունը կյանքի վերածնունդն է. հալչում է ձմռան սառույցը, գետերը վարարում են, հոսում` շուրջը լցնելով զվարթ կարկաչով, դաշտերը տարբեր գույներ են հագնում, ծաղիկներն ուղղակի ծփում են շուրջբոլորը, ծառերը ծաղկում են, թռչուննեըը վերադառնում են հեռավոր երկրներից (ճիշտ է` երբեմն վերադառնում են թռչնի գրիպով :D), բոլոր կենդանի արարածները, այդ թվում` մարդիկ, անհամեմատ ավելի են ակտիվանում, հաճախ սիրահարվում են, սեր են ուզում, սիրով զբաղվել են ուզում… Օդում, կարծես, տիրում է սիրո, սիրահարվածության, կրքի, թաքուն ու նվիրական ցանկությունների բավարարման տրամադրություն և գարնանածին անսպառ տենչանք: Շուրջը ամեն բան, ասես, ավելի լուսավոր է դառնում:
Սակայն գարունն այդքան լուսավառ ու ծաղկուն չէր լինի, եթե մեր կողքին չլինեիք Դուք` սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր: Կանանց, աղջիկների ներկայությամբ ու շնչով է միայն, որ իսկական տղամարդը դառնում է ավելի առնական, ինքնավստահ, խելացի: Մենք ծնվում ենք Ձեր շնորհիվ, ապրում Ձեր հոգատարությամբ, պայքարում` Ձեզ համար, արարում ու ստեղծագործում` Ձեր սերն ու հիացմունքը նվաճելու համար, իսկ մեզանից շատերն էլ երջանկություն են ունենում ծերանալ Ձեզ հետ միասին: Առանց գեղեցիկ սեռի կյանքը սին ու գորշ կլիներ: Այս խենթ աշխարհում, ուր գրեթե չկա մի անկյուն, որտեղ անհանգիստ չլինի, Դուք եղել ու մնում եք միակ ապավենը, խաղաղության ու ոգեղենության միակ աղբյուրը: Սիրելով միայն կարելի է բավականություն ստանալ կյանքից և սիրուն արժանանալով միայն կարելի է հասկանալ, թե ինչ ասել է երջանկություն: Մաղթում եմ, որ կյանքում անպայման գտնեք այդ երջանկությունը, գտնեք Ձեզ սիրող, կրակոտ ու կրքոտ, խելացի, անմնացորդ նվիրված ու հոգատար զուգընկերոջը, Ձեր առնական արուին, կյանքի Ձեր միակ տղամարդուն, ում հետ աննկարագրելի երջանիկ լինեք, ում հետ կարելի և ցանկալի համարեք մինչև անգամ ծերանալ: Եթե ինքներդ սիրահարվեք մեկին, ապա ազատորեն արտահայտեք նրան Ձեր զգացմունքը, քանի որ կյանքը տրվում է մեկ անգամ, իսկ Դուք այս կյանքում արժանի եք միայն լավագույնին: Գարնանը շատերը սիրահարվում են: Բաց չթողնեք Ձեր գարունը: Սրտանց մաղթում եմ, որ Ձեր կյանքի տղամարդիկ անպայման գտնեն Ձեզ, իսկ գտնելով` արժեվորեն, գնահատեն, սիրեն, փայփայեն, պաշտպանեն, հոգ տանեն, պաշտեն ու նվիրվեն Ձեզ: Չ՞է էր Դուք եք կյանքի վեհությունը, Ձեզանով, Ձեր սիրով ու Ձեզ համար ենք մենք` տղամարդիկ վեհանում:
Նրանք, ովքեր արդեն ունեն ընտանիք, երեխաներ, ապա փայփայեք ընտանիքն ու ամուր պահեք այն: Ընտանիքն ամենասուրբ ու նվիրական բանն է, որ տղամարդն ու կինը կարող են ստեղծել:
Սիրելի՛ կանայք, հատկապես` սիրելի՛ մայրեր, Դուք մեզ կյանք եք տալիս, Ձեր շնորհիվ է շարունակվում ցեղը մարդկային: Այդ վերընծա շնորհը, պարգևը, կյանք պարգևելու Աստվածատուր այդ կարողությունը տրված է միայն Ձեզ ու Դուք արժանապատվորեն կրում եք այդ ամենակարևոր ու պատասխանատու տիտղոսը: Մայրության տոնը չքնաղ երևույթ է, չէ՞ որ մենք արժեվորում, գնահատում ու մեծարում ենք Ձեր այդ վերընծա առաքելությունը:
Իսկ գեղեցկության տոնը, որը զուգորդվում է այս օրվա խորհրդին, նույնքան համահունչ է Ձեր էությանը, քանի որ, ըստ իս, մոլորակի ամենագեղեցիկ արարածը կինն է:
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, մշտապես եղեք քնքուշ, կենսախինդ ու լուսավառ, ինչպես գարունն է դառնում այդպիսին, երբ Դուք քայլում եք փողոցով: Մաղթում եմ աշխատանքում` նորանոր և անձնական կյանքում` անսահման հաջողություններ: Շարունակեք գեղեցկացնել կյանքը Ձեր գեղեցիկ ներկայությամբ: Շարունակեք մեզ պարգևել գարուն, չէ՞ որ գարունը քնքուշ է Ձեզ նման…

Լավագույն մաղթանքներով և խորին հարգանքով:
© Առլեն Շահվերդյան, 07.04.2012


2 Comments

  1. Alina says:

    Առլեն ջան շատ շնորհակալություն գեղեցիկ և անկեղծ մաղթանքների համար!!! Ուզում եմ նշել, որ քո առանձնահատուկ հարգալից վերաբերմունքը կանանց, աղջիկների և առհասարակ բոլոր մարդկանց նկատմամբ միշտ հիացմունք է առաջացրել ինձ մոտ!!!
    Լավագույն բարեմաղթանքներս ընտանիքիդ բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
    Հարգանքով`
    Ալինա

    • Ալինա ջան, նույն անկեղծ ջերմությամբ ու խորին հարգանքով ես շնորհավորում եմ քեզ, քո ընտանիքի գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին` մաղթելով ամենալավն ու բարին: Կյանքը զարդարուն է ու գեղեցիկ, եթե իշխում է սերը, բարությունն ու կամեցողությունը: Մաղթում եմ, որ քո ընտանիքում, քո բալիկի համար իրականանան ամենանվիրական բոլոր երազանքները:
      Լավագույն մաղթանքներով` Առլեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 555,777 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: