Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Մշակույթներ / Cultures » Միլիոնատերն ու վանականը / The Millionaire and The Monk

Միլիոնատերն ու վանականը / The Millionaire and The Monk

Մի միլիոնատեր տառապում է աչքերի ծանր հիվանդությամբ: Նա դիմում է բազմաթիվ բժշիկների հիվանդությունը բուժելու համար, խմում է բազմաթիվ ծանրամարս դեղեր, ստանում ամենատարբեր ներարկումները, սակայն` ապարդյուն, հիվանդությունը չի նահանջում, այն ավելի ու ավելի է տանջում նրան: Եվ ահա, հայտնվում է տիբեթցի մի վանական, որը հայտնի էր այդօրինակ հիվանդություններ բուժելու իր հրաշագործ կարողությամբ: Վանականը հասկանում է միլիոնատիրոջ հիվանդության էությունը և ասում, որ մի որոշ ժամանակ հիվանդը պետք է կենտրոնանա միայն կանաչ գույնի վրա, այն էլ այնպես, որ աչքը չընկնի ուրիշ ոչ մի գույնին: Վանականի հեռանալուց հետո միլիոնատերը մի ամբողջ խումբ նկարիչների է վարձում, գնել տալիս մեծ քանակությամբ կանաչ գույնի ներկ և հանձնարարում, որ կանաչ ներկվի ցանկացած իր, որի վրա կընկնի նրա հայացքը: Անցնում է ժամանակ, և վանականը վերադառնում է այցելելու հիվանդին: Սակայն երբ նա մոտենում է միլիոնատիրոջ դղյակին, նրա ծառաները, կանաչ ներկով լի դույլերը ձեռքներում, ընդառաջ են վազում վանականին և դույլերը շուռ են տալիս նրա հագուստի վրա, քանի որ այն կարմիր գույնի էր: Ծառաները պատճառաբանում են, որ թեև իրենց տերն ապաքինվել է, սակայն նա կանաչից բացի այլևս ուրիշ ոչ մի գույն չի տեսնում, նրա աչքերը անզգայացել են մյուս գույների նկատմամբ, և կարմիր գույնը տեսնելու դեպքում նրա հիվանդությունը կվերադառնա: Վանականը ծիծաղում է և ասում. «Եթե դուք ուղղակի գնեիք մի կանաչ գույնի ակնոց, որն ընդամենը երկու ռուփի արժե, ապա կանաչ ներկվելուց կփրկեիք այս պատերը, ծառերը, ծաղկամանները, բոլոր իրերը, ինչպես նաև կկարողանայիք փրկել ձեր տիրոջ ճակատագիրը: Դուք չեք կարող կանաչ ներկել ամբողջ աշխարհը»:

Սիրելի բարեկամներ, այս խորիմաստ պատմությունը ցանկացա թարգմանել հայերեն ու անպայման ներկայացնել ձեզ, քանի որ կարծում եմ, որ այն իր մեջ մեծ իմաստ է պարունակում: Այն ընթերցելուց հետո, համոզված եմ, շատերս հետևություն կանենք ամբողջ կյանքի համար: Իսկապես, հիմարություն է ձևափոխել աշխարհը, առաջինը ինքներս մեզ պիտի ձևափոխենք: Աշխարհն ավելի լավը դարձնելու համար ինքներս դառնանք մի փոքր ավելի լավը, նախ ինքներս փոխվենք, փոխենք մեր աշխարհայացքը, ապրենք ավելի պարզ և աշխարհը կներկայանա մեզ համապատասխան կերպով` բարի ու լուսավոր, առավել ընկալելի ու գունեղ:

Վերջում հավելեմ, որ այս նյութը մշտապես մեծ համակրանք է վայելում կայքիս բոլոր այցելուների կողմից, ինչի համար անչափ ուրախ եմ: Ուրախ եմ նաև, որ իմ մշտական ընթերցողները` կայքումս իրենց առավել դուր եկած հրապարակումներով կիսվում են նաև սոցիալական ցանցերում, իրենց ընկերների շրջանում: Այս նյութը նույնպես այդ հրապարակումների շարքից է: Այնպես որ, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, որ նյութերիս նկատմամբ մշտապես ցուցաբերում եք մեծ ուշադրություն և ջերմ ու բարի վերաբերմունք: Այս նյութի հարցադրումն էլ է բարի: Եկեք մենք էլ աշխարհին նայենք ավելի բարի աչքերով:

© Առլեն Շահվերդյան, 12.06.2011, 04.04.2012, 11.10.2012
Պատմության թարգմանությունը` հեղինակի:
Աղբյուրը` «Միլիոնատերն ու վանականը»

***

A millionaire who was bothered by severe eye pain consulted so many physicians and was getting his treatment done. He consumed heavy loads of drugs and underwent hundreds of injections. But the ache persisted with great vigor.

At last a monk who was supposed to be an expert in treating such patients was called by the millionaire. The monk understood his problem and said that for sometime he should concentrate only on green colors and not to fall his eyes on any other colors. The millionaire got a group of painters and purchased barrels of green color and directed that every object his eye was likely to  fall to be painted in green color.

When the monk came to visit him, the millionaire’s servants ran with buckets of green paints and poured on him since he was in red dress, lest their master sees any other color and his ache would comeback. The monk laughed and said “If only you had purchased a pair of green spectacles, worth just a few pennies, you could have saved these walls, trees, pots and all other articles and also could have saved a large share of his fortune. You cannot paint the world green”.

Let us change our vision and the world will appear accordingly. It is foolish to shape the world, let us shape ourselves first. Lets change our vision…!!
Think simple, Live simple.

© Translated by Arlen Shahverdyan, 12.06.2012
The source of the story: “The Millionaire & The Monk”
 

Circle.Am


14 Comments

  1. Ruzanna says:

    miayn jpit, ays gorsh ashxarhum, lavn er shat🙂

    • Շնորհակալ եմ, ուրախ եմ շատ ստանալ նման արձագանք: Իրականում աշխարհը շատ գունեղ է ու գեղեցիկ, ուղղակի կյանքն է դժվար և, որպես հետևանք, այդ ամենը պրոեկտվում է մեր աշխարհընկալման վրա: Այդուհանդերձ կյանքը եղել ու մնում է մեծագույն պարգևը: Իսկ այդ պարգևը, ինչպես հայտնի է, իր դժվարություններով հանդերձ, միևնույն է նվիրական է, թանկ, գեղեցիկ ու անկրկնելի: Էլ չեմ ասում, որ ապրում ենք մի անգամ: Հետևապես` վայելենք կյանքը և հիանանք այն աշխարհով, որտեղ ապրում ենք:

  2. Գագիկ says:

    Շաաատ լավն էր հոդվածը Առլեն ջան.Շնորհակալություն:

  3. 85vahagn says:

    Առլեն ջան, Տիբեթի մասին շատ նյութեր, եթե հնարավոր է, ես անձամբ շատ եմ սիրում, շատ լավն էր😉

  4. […] ևս մեկը, որը բլոգիս ամենաճանաչված գրառումներից է: Տես` «Միլիոնատերն ու վանականը»: © Առլեն Շահվերդյան, […]

  5. Stefania says:

    Arlen dear, talc beautiful story! Invataruri filled. I absolutely agree with the moral that you put it in the end!
    No need to change the world for our satisfaction, the only thing you can do is to change our ourselves, the better!
    Yes! Think simple, live simple!
    Have a wonderful evening, Arlen and a wonderful weekend together with your family! Stefania fondly!🙂

  6. […] Միլիոնատերն ու վանականը / The Millionaire and The Monk […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,385 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: