Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Վայրի բնություն / Wildlife » Երբ բնությունը սիրելը և պահպանելը ոչ թե սոսկ խոսքեր են, այլ իրական գործ…

Երբ բնությունը սիրելը և պահպանելը ոչ թե սոսկ խոսքեր են, այլ իրական գործ…

Սիրելի բարեկամներ, ես անչափ ուրախ եմ, որ բարեկամական-գործընկերային հարաբերություններ ունեմ բնապահպանական մի շարք կառույցների հետ և շատ կարևորում եմ իմ` որպես գրող հեղինակի և նրանց միջև ձևավորված այս բարիդրացիական միջավայրը, ջերմ, անկեղծ գործընկերային հարաբերությունները, որոնք շատ թանկ են ինձ համար: Ուրախ եմ, որ մեր միջև ծավալված այս օգտակար և ուրույն շփումները, հարաբերությունները նպաստում են բնապահպանական խնդիրների արծարծմանը մեր հասարակության և, մասնավորապես, բլոգ-կայքիս բազմաթիվ ընթերցողների շրջանում: Կարելի է ասել, որ հեղինակային-ստեղծագործական պրոֆիլ ունեցող իմ բլոգ-կայքը դարձել է նաև բնապահպանական առաքելություն իրականացնող մասնագիտական կառույցների ներկայացման, նրանց գործունեության լուսաբանման, մասնագիտական շփումների յուրահատուկ մի ասպարեզ, հարթակ, որը նպատակ ունի օգտակար կերպով համախմբելու բոլորի ջանքերը` ի նպաստ հայրենի բնության պահպանման: Արդեն պատիվ ունեցել եմ ներկայացնելու Ձեզ բնապահպանական-ճանաչողական առաքելություն ունեցող իմ մեծ աշխատանքներից մեկը` «Ապրելու իրավունք» գիրքը, որը կյանքի է կոչվել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի շնորհիվ: Գրքի գլխավոր հարցադրումը մարդ-բնություն հարաբերության ներդաշնակության ապահովման կարևորումն է: Մեծապես կարևորում եմ մեր երկրում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի բնապահպանական դերակատարումը: Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հիմնադրվել է 1961թ-ին և ներկայումս իր գործունեությունը ծավալում է աշխարհի ավելի քան 100 երկրներում` ընդգրկելով 5000-ից ավել աշխատակից: Կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Շվեյցարիայի Գլան քաղաքում: Կովկասյան տարածաշրջանում այն սկսել է իր գործունեությունը 1992թ-ից, իսկ Հայաստանում WWF գրասենյակը հիմնադրվել է Երևանում 2001 թվականին: Կարդա գրասենյակի գործունեության մասին ավելի մանրամասն: Սիրելի բարեկամներ, արդեն տասը տարի է, ինչ ակտիվորեն գործում է այս մասնաճյուղը և իր մեծ ու արդյունավետ լուման է ներդրել մեր երկրում բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ: Մասնաճյուցը իրականացրել և իրականացնում է բազմաթիվ բնապահպանական ծրագրեր, որոնք ուղղված են կենսաբազմազանության ապահովմանն ու բնապահպանական տարաբնույթ այլ խնդիրների լուծմանը: WWF Armenia-ի և, մասնավորապես, կովկասյան ընձառյուծի պահպանման հարցում` այս կառույցի ջանքերի մասին իմ ընդարձակ հոդվածին կարող եք ծանոթանալ` սեղմելով իմ բլոգի «homepage»-ին մշտապես գտնվող WWF-ի պատկերանշանը: Ծանոթացիր կովկասյան ընձառյուծի մասին «Նրանք անհետացման եզրին են» վերնագրով հոդվածին հենց հիմա: Իմ կարծիքով` WWF Armenia-ն մեր երկրում բնապահպանական մշակույթի և բնության նկատմամբ սիրո ու հոգածության ձևավորման համակարգաստեղծ և օրինակելի բնապահպանական կառույցներից է: Այսպիսի կառույցներն իրենց գործունեությամբ նպաստում են այս բնագավառի զարգացմանը, բնության նկատմամբ վերաբերմունքի ձևավորմանն ու ամրապնդմանը մեզանում: Ես սրտանց ողջունում եմ WWF Armenia-ի ամբողջ անձնակազմին` մասնաճյուղի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանի գլխավորությամբ և մաղթում նորանոր հաջողություններ իրենց նվիրյալ գործում:
Սիրելի բարեկամներ, իմ հեղինակային բլոգ-կայքում ես, սեփական նախաձեռնությամբ, պարբերաբար անդրադառնում եմ մեր երկրում գործող բնապահպանական կառույցներին` առանձին ընդարձակ հոդվածներով ներկայացնելով նրանց գործունեությունը: Այդպիսիք են, օրինակ, «Ձեռքը` այգու «զարկերակին»», ««Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն. Երբ բնություն սիրելը տոն է», ««Էկոլուրը»` իմ մասին…» հոդվածները: Ես ո
ղջունում եմ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղինՀՀ բնապահպանության նախարարությանը, Երևանի կենդանաբանական այգուն, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին«ԷկոԼուր» և «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպություններին, Հակոբյան բնապահպանական կենտրոնին, «Հայաստանի թռչունները» նախագծին, բնապահպանական մյուս բոլոր կազմակերպություններին ու նրանց անդամներին, մարդիկ, որոնք իրենց ամենօրյա նվիրյալ աշխատանքով օգտակար ներբերում են ունենում հայրենի բնության պահպանման, բնապահպանական խնդիրների վերհանման ու լուծման գործում: Մարդիկ, որոնք իսկապես ցավում են բնության համար, որոնց համար բնություն սիրելը և պահպանելը ոչ թե սոսկ խոսքեր են, այլ իրական գործ, կյանքի գործ:
© Առլեն Շահվերդյան, 21.01.2012


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 555,777 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: