Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Վայրի բնություն / Wildlife » Կյանքի զարկերակի բաբախումը / Биение пульса жизни

Կյանքի զարկերակի բաբախումը / Биение пульса жизни

Օրեր առաջ զբոսնում էի այգում, հասա Մ. Նալբանդյանի արձանին, պատրաստվում էի արդեն անցնել փողոցը, երբ լսեցի այսպիսի ձայն` «Տը՛կ, տը՛կ, տը՛կ, տը՛կ», հետո` «Դը՛պ, դը՛պ, դը՛պ, դը՛պ»: Շրջվեցի, ձայնը հետաքրքրվեց ինձ: «Թը՛կ, թը՛կ, թը՛կ», – լսվում էր շարունակ: Փորձում էի հասկանալ ձայնի աղբյուրը: Որքան քայլելով մոտենում է այն վայրին, որտեղից լսվում էր ձայնը, այնքան ավելի ուժգին էր այդ կը՛տ-կըտոցը: Կանգնեցի, որպեսզի հասկանամ, թե դա ինչ ձայն էր, թեև արդեն կռահում էի: Պարզ էր, որ Նալբանդյանի արձանը չէր🙂 Մեկ էլ հանկարծ նկատեցի արձանի հետևի ծառերից մեկի բնի վրա մի խայտաբղետ փայտփորիկի, որը մեծ ջանասիրությամբ ինչքան ուժ ուներ թ՛ըկ-թըկացնում էր բնին: Այնպես էր խփում, որ ասեցի հիմա ուղեղը կցնցվի🙂 Եվ այդ պահին մտածեցի, թե ինչքան հետաքրքիր, գեղեցիկ ու բազմազան է կյանքը. քաղաքում այն եռում է, մարդիկ այս ու այն կողմ են շտապում ու չեն նկատում կյանքի գեղեցիկ, փոքրիկ դրվագները, որոնք նույնպես ազդարարում են գարնան գալուստը: Մենք այնքան ենք խրվել մեր առօրեական հոգսերի ու մեզ հուզող խնդիրների հորձանուտում, որ մյուս արարածների կյանքը, մեր շրջակա միջավայրի զարկերակը չենք զգում, չենք նկատում: Չէ՞ որ գարունը միայն մեզ համար չէ, որ եկել է, միայն մենք չենք, որ ակտիվացել ենք, ոգևորվել, եռանդով լցվել, չէ՞ որ միայն մեր արյունը չէ, որ ամեն գարնան գալստի հետ եռում է, չէ՞ որ այդ փոքրիկ փայտփորիկի համար էլ է գարո՜ւն: Մտածեցի ու հոգիս քնքշությամբ լցվեց: Իսկ փայտփորիկը շարունակում էր կը՛տ-կըտացնել ջանադրաբար, կրքոտ ու ինքնամոռաց: Հավանաբար թրթուր էր գտել ծառի կեղևի տակ: Ես թողեցի փայտփորիկին իր կարևոր գործի վրա ու շարունակեցի իմ ճանապարհը` մտածելով, որ պետք է ուշադիր նայել մեր շուրջը. երբեմն մենք չենք նկատում մանրուք թվացող այնքա՜ն կարևոր բաներ:
© Առլեն Շահվերդյան, 15.03.2012 

Несколько дней назад я гулял по парку и когда подошел к статуе М. Налбандяна, то внезапно мне послушался такой звук: “Доп, доп, доп!”, потом еще и “тук, тук, тук!”. Я постарался найти источник этого странного звука, хотя уже догадывался что это может быть. Вдруг на стволе дерева я увидел маленького пестрого дятла, который изо всех сил стучал по дереву. Да так стучал, что мало не покажется🙂 было ощущение, что сейчас вот-вот он получит сотрясения мозга🙂 И в этот момент я подумал, что как интересна, прекрасна и разнообразна жизнь. Мы, люди, с приходом весны все торопимся куда-то, спешим к своим делам и не замечаем красивые моменты жизни. Ведь весна пришла не только для нас. Мы так заняты нашими делами, заботами, что не замечаем жизни других созданий, не ощущаем пульс жизни в нашей окружающей среде. А ведь весна пришла и для этого маленького дятла тоже, который так страстно, так самоотверженно стучал. Наверное он нашел для себя какого-то червя под корой дерева. Я оставил дятла с его важным делом и продолжил свой путь подумывая вот о чем – мы должны внимательнее смотреть вокруг нас, ведь иногда мы не замечаем очень важные вещи, кажущимися мелочами.
© Арлен Шахвердян, 15.03.2012 


2 Comments

  1. […] Կյանքի զարկերակի բաբախումը / Биение пульса жизни […]

  2. […] Կյանքի զարկերակի բաբախումը / Биение пульса жизни […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 555,777 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: