Առլեն Շահվերդյան

Home » 2012 » March

Monthly Archives: March 2012

Երբ բնությունը սիրելը և պահպանելը ոչ թե սոսկ խոսքեր են, այլ իրական գործ…

Սիրելի բարեկամներ, ես անչափ ուրախ եմ, որ բարեկամական-գործընկերային հարաբերություններ ունեմ բնապահպանական մի շարք կառույցների հետ և շատ կարևորում եմ իմ` որպես գրող հեղինակի և նրանց միջև ձևավորված այս բարիդրացիական միջավայրը, ջերմ, անկեղծ գործընկերային հարաբերությունները, որոնք շատ թանկ են ինձ համար: Ուրախ եմ, որ մեր միջև ծավալված այս օգտակար և ուրույն շփումները, հարաբերությունները նպաստում են բնապահպանական խնդիրների արծարծմանը մեր հասարակության և, մասնավորապես, բլոգ-կայքիս բազմաթիվ ընթերցողների շրջանում: Կարելի է ասել, որ հեղինակային-ստեղծագործական պրոֆիլ ունեցող իմ բլոգ-կայքը դարձել է նաև բնապահպանական առաքելություն իրականացնող մասնագիտական կառույցների ներկայացման, նրանց գործունեության լուսաբանման, մասնագիտական շփումների յուրահատուկ մի ասպարեզ, հարթակ, որը նպատակ ունի օգտակար կերպով համախմբելու բոլորի ջանքերը` ի նպաստ հայրենի բնության պահպանման: Արդեն պատիվ ունեցել եմ ներկայացնելու Ձեզ բնապահպանական-ճանաչողական առաքելություն ունեցող իմ մեծ աշխատանքներից մեկը` «Ապրելու իրավունք» գիրքը, որը կյանքի է կոչվել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի շնորհիվ: Գրքի գլխավոր հարցադրումը մարդ-բնություն հարաբերության ներդաշնակության ապահովման կարևորումն է: Մեծապես կարևորում եմ մեր երկրում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի բնապահպանական դերակատարումը: Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հիմնադրվել է 1961թ-ին և ներկայումս իր գործունեությունը ծավալում է աշխարհի ավելի քան 100 երկրներում` ընդգրկելով 5000-ից ավել աշխատակից: Կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Շվեյցարիայի Գլան քաղաքում: Կովկասյան տարածաշրջանում այն սկսել է իր գործունեությունը 1992թ-ից, իսկ Հայաստանում WWF գրասենյակը հիմնադրվել է Երևանում 2001 թվականին: Կարդա գրասենյակի գործունեության մասին ավելի մանրամասն: Սիրելի բարեկամներ, արդեն տասը տարի է, ինչ ակտիվորեն գործում է այս մասնաճյուղը և իր մեծ ու արդյունավետ լուման է ներդրել մեր երկրում բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ: Մասնաճյուցը իրականացրել և իրականացնում է բազմաթիվ բնապահպանական ծրագրեր, որոնք ուղղված են կենսաբազմազանության ապահովմանն ու բնապահպանական տարաբնույթ այլ խնդիրների լուծմանը: WWF Armenia-ի և, մասնավորապես, կովկասյան ընձառյուծի պահպանման հարցում` այս կառույցի ջանքերի մասին իմ ընդարձակ հոդվածին կարող եք ծանոթանալ` սեղմելով իմ բլոգի «homepage»-ին մշտապես գտնվող WWF-ի պատկերանշանը: Ծանոթացիր կովկասյան ընձառյուծի մասին «Նրանք անհետացման եզրին են» վերնագրով հոդվածին հենց հիմա: Իմ կարծիքով` WWF Armenia-ն մեր երկրում բնապահպանական մշակույթի և բնության նկատմամբ սիրո ու հոգածության ձևավորման համակարգաստեղծ և օրինակելի բնապահպանական կառույցներից է: Այսպիսի կառույցներն իրենց գործունեությամբ նպաստում են այս բնագավառի զարգացմանը, բնության նկատմամբ վերաբերմունքի ձևավորմանն ու ամրապնդմանը մեզանում: Ես սրտանց ողջունում եմ WWF Armenia-ի ամբողջ անձնակազմին` մասնաճյուղի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանի գլխավորությամբ և մաղթում նորանոր հաջողություններ իրենց նվիրյալ գործում:
Սիրելի բարեկամներ, իմ հեղինակային բլոգ-կայքում ես, սեփական նախաձեռնությամբ, պարբերաբար անդրադառնում եմ մեր երկրում գործող բնապահպանական կառույցներին` առանձին ընդարձակ հոդվածներով ներկայացնելով նրանց գործունեությունը: Այդպիսիք են, օրինակ, «Ձեռքը` այգու «զարկերակին»», ««Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն. Երբ բնություն սիրելը տոն է», ««Էկոլուրը»` իմ մասին…» հոդվածները: Ես ո
ղջունում եմ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղինՀՀ բնապահպանության նախարարությանը, Երևանի կենդանաբանական այգուն, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին«ԷկոԼուր» և «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպություններին, Հակոբյան բնապահպանական կենտրոնին, «Հայաստանի թռչունները» նախագծին, բնապահպանական մյուս բոլոր կազմակերպություններին ու նրանց անդամներին, մարդիկ, որոնք իրենց ամենօրյա նվիրյալ աշխատանքով օգտակար ներբերում են ունենում հայրենի բնության պահպանման, բնապահպանական խնդիրների վերհանման ու լուծման գործում: Մարդիկ, որոնք իսկապես ցավում են բնության համար, որոնց համար բնություն սիրելը և պահպանելը ոչ թե սոսկ խոսքեր են, այլ իրական գործ, կյանքի գործ:
© Առլեն Շահվերդյան, 21.01.2012

Advertisements

Կանաչե քաղաք

Կանաչե քաղաք

Ես դեռ այսպիսի կանաչե քաղաք
Երբեք չեմ տեսել
Կարծես քաղաք չէ,
Այլ անտառաձայն հեքիաթ-կարուսել:
Կանաչ թխկիներ, կաղնիներ կանաչ,
Որ գարնան շնչով դարձել` անճանաչ
ՈՒ հագել են զգեստ դալար դարերի
Կանաչ առագաստ` քաղաք-նավերի:
Ծիրանենու ճյուղ` զմրուխտ ու փարթամ
Այգու հացենի` մշտական անդամ
ՈՒ բարձրածիլ խոտ` քամուց օրորվող
Ես դեռ երբևէ և ոչ մի օրով
Չեմ տեսել այսպիսի քաղաք ծառասեր,
Կարծես` քաղաք չէ,
Այլ անտառաձայն հեքիաթ-կարուսել:

Հեղինակ` Առլեն Շահվերդյան, 2001 թ., մայիս: Նվիրվում է Երևանին:

Հարգելի ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page. 

Poem by Arlen Shahverdyan. © All Rights Reserved, 2012

Կյանքի զարկերակի բաբախումը / Биение пульса жизни

Օրեր առաջ զբոսնում էի այգում, հասա Մ. Նալբանդյանի արձանին, պատրաստվում էի արդեն անցնել փողոցը, երբ լսեցի այսպիսի ձայն` «Տը՛կ, տը՛կ, տը՛կ, տը՛կ», հետո` «Դը՛պ, դը՛պ, դը՛պ, դը՛պ»: Շրջվեցի, ձայնը հետաքրքրվեց ինձ: «Թը՛կ, թը՛կ, թը՛կ», – լսվում էր շարունակ: Փորձում էի հասկանալ ձայնի աղբյուրը: Որքան քայլելով մոտենում է այն վայրին, որտեղից լսվում էր ձայնը, այնքան ավելի ուժգին էր այդ կը՛տ-կըտոցը: Կանգնեցի, որպեսզի հասկանամ, թե դա ինչ ձայն էր, թեև արդեն կռահում էի: Պարզ էր, որ Նալբանդյանի արձանը չէր 🙂 Մեկ էլ հանկարծ նկատեցի արձանի հետևի ծառերից մեկի բնի վրա մի խայտաբղետ փայտփորիկի, որը մեծ ջանասիրությամբ ինչքան ուժ ուներ թ՛ըկ-թըկացնում էր բնին: Այնպես էր խփում, որ ասեցի հիմա ուղեղը կցնցվի 🙂 Եվ այդ պահին մտածեցի, թե ինչքան հետաքրքիր, գեղեցիկ ու բազմազան է կյանքը. քաղաքում այն եռում է, մարդիկ այս ու այն կողմ են շտապում ու չեն նկատում կյանքի գեղեցիկ, փոքրիկ դրվագները, որոնք նույնպես ազդարարում են գարնան գալուստը: Մենք այնքան ենք խրվել մեր առօրեական հոգսերի ու մեզ հուզող խնդիրների հորձանուտում, որ մյուս արարածների կյանքը, մեր շրջակա միջավայրի զարկերակը չենք զգում, չենք նկատում: Չէ՞ որ գարունը միայն մեզ համար չէ, որ եկել է, միայն մենք չենք, որ ակտիվացել ենք, ոգևորվել, եռանդով լցվել, չէ՞ որ միայն մեր արյունը չէ, որ ամեն գարնան գալստի հետ եռում է, չէ՞ որ այդ փոքրիկ փայտփորիկի համար էլ է գարո՜ւն: Մտածեցի ու հոգիս քնքշությամբ լցվեց: Իսկ փայտփորիկը շարունակում էր կը՛տ-կըտացնել ջանադրաբար, կրքոտ ու ինքնամոռաց: Հավանաբար թրթուր էր գտել ծառի կեղևի տակ: Ես թողեցի փայտփորիկին իր կարևոր գործի վրա ու շարունակեցի իմ ճանապարհը` մտածելով, որ պետք է ուշադիր նայել մեր շուրջը. երբեմն մենք չենք նկատում մանրուք թվացող այնքա՜ն կարևոր բաներ:
© Առլեն Շահվերդյան, 15.03.2012 

Несколько дней назад я гулял по парку и когда подошел к статуе М. Налбандяна, то внезапно мне послушался такой звук: “Доп, доп, доп!”, потом еще и “тук, тук, тук!”. Я постарался найти источник этого странного звука, хотя уже догадывался что это может быть. Вдруг на стволе дерева я увидел маленького пестрого дятла, который изо всех сил стучал по дереву. Да так стучал, что мало не покажется 🙂 было ощущение, что сейчас вот-вот он получит сотрясения мозга 🙂 И в этот момент я подумал, что как интересна, прекрасна и разнообразна жизнь. Мы, люди, с приходом весны все торопимся куда-то, спешим к своим делам и не замечаем красивые моменты жизни. Ведь весна пришла не только для нас. Мы так заняты нашими делами, заботами, что не замечаем жизни других созданий, не ощущаем пульс жизни в нашей окружающей среде. А ведь весна пришла и для этого маленького дятла тоже, который так страстно, так самоотверженно стучал. Наверное он нашел для себя какого-то червя под корой дерева. Я оставил дятла с его важным делом и продолжил свой путь подумывая вот о чем – мы должны внимательнее смотреть вокруг нас, ведь иногда мы не замечаем очень важные вещи, кажущимися мелочами.
© Арлен Шахвердян, 15.03.2012 

%d bloggers like this: