Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Տարբեր / Various » Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կենդանի լրահոս

Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կենդանի լրահոս

Իմ հարգելի ընթերցողներ, պատիվ ունեմ ուրախությամբ տեղեկացնելու, որ իմ հեղինակային բլոգը ներառվել է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կենդանի լրահոսում` «ArmRSS»-ում (Armenian and Worldwide News Feeds): Սա մի ուրույն համակարգ է, մի եզակի «ճտեմարան», որտեղ Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի թեժ նորություններն են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն լեզուներով: Քաղաքականություն, մշակույթ, տնտեսություն, մարզաշխարհ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն: Այս ամենը մեկ տիրույթում: Ըստ էության, սա մի կայք է, որը ի մի է բերում և այցելուին ներկայացնում այս ոլորտի հանրաճանաչ լրատվական և այլ աղբյուրների վերջին հրապարակումները: 
Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում կայքի հիմնադիր ղեկավարությանը` ի դեմս ոլորտի առաջատար մասնագետ Արթուր Պոտոսյանին` մաղթելով նրան նոր հաջողություններ իր շնորհակալ գործում: Ինձ համար պատիվ է, որ «ArmRSS»-ի նախաձեռնությամբ ու ցանկությամբ բլոգս ներառվել է այդ տիրույթում, ընդ որում` անվանի և հեղինակություն ունեցող հայկական մի քանի այլ կայքերի ու բլոգների կողքին: Ես շնորհակալ եմ «ArmRSS»-ին` իմ հեղինակային բլոգի նկատմամբ ունեցած վստահության և հավատի համար: Հուսով եմ, որ սա հաճելի անակնկալ և ուրախալի հանգամանք է կայքիս բոլոր ընթերցողների համար: Ես սիրով «ArmRSS»-ի հասցեն ներառել եմ բլոգիս «Հղումներ» բաժնում: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում: Սա կարևոր խթան է բլոգիս զարգացման հեռանկարում: Այցելեք «ArmRSS»-ի հայերեն լեզվի «Բլոգոսֆերա» բաժինը կամ պարզապես սեղմեք այստեղ
© Առլեն Շահվերդյան, 15.02.2012


2 Comments

  1. Առլեն ջան, անչափ գոհ եմ հոդվածիդ համար: Իրոք, որ աննկարագրելի աջակցություն ես ցուցաբերում: Շնորհակալ եմ:

    • Արթուր ջան շնորհակալություն: Ես շատ գնահատում եմ քո վերաբերմունքը իմ բլոգի գործունեության նկատմամբ: Ուրախալի է, որ այս դաշտում ակտիվորեն գործող անվանի մասնագետները, այդ թվում` նաև դու, այսպիսի մասնագիտական ուշադրություն եք ցուցաբերում բլոգիս նկատմամբ ու գնահատում այն: Ես էլ իմ հերթին անկեղծորեն նախաձեռնում եմ Ձեր գործունեությունը լուսաբանելու, հանրության լայն շերտերին այդ մասին ավելի հայտնի դարձնելու գործընթացը և հուսով եմ, որ իմ համեստ ներդրումն ունեմ այդ գործում:
      Հարգանքով`
      Առլեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,226 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: