Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Իմ մտքերը / My Thoughts » Ձեր կյանքի 4 րոպեները

Ձեր կյանքի 4 րոպեները

Իմ սիրելի ու մշտական ընթերցողներ: Նախ ուզում եմ նշել, որ Ձեր թիվը գնալով ավելանում է, այսինքն ավելի ու ավելի շատ մարդիկ են այցելում այս բլոգը և դառնում դրա մշտական ընթերցողները: Ուրախալի է, որ բլոգս կարդում են ոչ թե միայն ծանոթներս` ընկերներ, բարեկամ-խնամիներ😀, այլ անհամեմատ մեծ թիվ են կազմում մարդիկ, ում չեմ ճանաչել ու ճանաչում: Ուրախ եմ, որ նրանց մեջ կան մարդիկ, ում հետ ծանոթացել եմ բլոգիս շնորհիվ և բարեկամաբար շփվում եմ բլոգի շրջանակներում և նաև կյանքում: Որքան ավելանում է բլոգիս ընթերցողների թիվը, այնքան ավելի ու ավելի եմ պարտավորվում գրել ու ներկայանալ այնպես, որ մարդիկ շարունակեն հաճույքով կարդալ իմ գրառումները, մտքերը, կարդալ ու ծանոթանալ այն ամենին, ինչ ներկայացնում եմ: Սակայն մեծ թվով ընթերցողներ ունենալը չի նշանակում, որ բոլորին մի աչքով եմ նայում: Հակառակը, ինձ ինչպես միշտ թանկ է իմ յուրաքանչյուր ընթերցողը, նրանցից ամեն մեկն ինձ համար կարևոր է, կարևոր է նրա կարծիքն ու գնահատանքը: Ես շնորհակալ եմ Ձեզ բոլորիդ` ուշադրության և Ձեր ժամանակի համար, որը տրամադրում եք իմ բլոգի նյութերին ծանոթանալիու նպատակով: Կյանքը թանկ է, ժամանակը չի սպասում, և եթե Դուք առօրեական անդադար «վազքի» մեջ, այս արագընթաց ու հոգսառատ կյանքի հարահոս ընթացքում ժամանակ եք հատկացնում և ընթերցում իմ գրածները, ապա դա ոչ միայն պատիվ է բերում ինձ, այլև պարտավորեցնում է արդարացնելու Ձեր ծախսած ժամանակը, որպեսզի Ձեզ համար դա դառնա ոչ թե ժամանակի զուր վատնում, այլ օգտակար, հետաքրքիր ու յուրահատուկ ժամանց, որը վերածվում է մշտական ու մնայուն բարեկամության և անխախտ կապի` հեղինակի, գրողի և նրա հավատարիմ ընթերցողների միջև: Բացի այդ, դա պարտավորեցնում է արդարացնել Ձեր սպասելիքները: Շատերն են բլոգումս իրենց «քոմենթներում», կամ էլ. փոստի նամակներում մաղթում, որ միշտ պահպանեմ յուրօրինակությունը, և բլոգս միշտ աչքի ընկնի իր առանձնահատկությամբ: Նրանք նաև նշում են, որ բլոգիս միջոցով նորովի են բացահայտել ինձ: Հավատացնում եմ, որ այդպիսի շոյիչ ու պարտավորեցնող խոսքերից հետո ցանկացած ստեղծագործող մարդ ձգտում է առավելագույն ջանք գործադրել` իր ընթերցողներին, իր կայքի այցելուներին մշտապես ներկայանալու նորովի, հետաքրքիր, ձգտում է բարեխղճորեն ու նվիրումով անել այն, ինչ սիրում է, որպեսզի շարունակի լինել սպասված ու գնահատված: Ես միշտ նշել եմ, որ հեղինակը պետք է սիրի ու գնահատի իր ընթերցողին, իր աշխատանքները գնահատողին, քանի որ միայն այդպես է ձևավորվում շատ թանկարժեք ու մնայուն այն կապը, այն սիմբիոզը, այն անկեղծ ու ազնիվ դաշտը, որը հեղինակին ոգևորում է գրավելու նոր բարձունքներ, իսկ նրա ընթերցողին` անկեղծ սիրով ու հիացմունքով հետևելու իր սիրելի հեղինակի գործունեությանը: Չգնահատված ընթերցողը, երկրպագուն կարճ ժամանակում կորցնում է հավատը իր սիրելի հեղինակի նկատմամբ, իսկ չգնահատված հեղինակը, եթե առավել ևս նա արժանի է գնահատանքի, ստեղծագործում է, ճիշտ է, նույն նվիրումով, սակայն` պակաս խանդավառությամբ, պակաս ոգևորությամբ, մի տեսակ` խամրած, անփայլ, այլևս չշողշողալով: Եթե ընթերցողին հաջողվում է ըստ արժանվույն գնահատել հեղինակին, ապա դա խոսում է ընթերցողի ոչ միայն նվիրումի, այլև նրա ինտելեկտուալ զարգացվածության և հարուստ հուզաշխարհի մասին: Նույն և հեղինակի դեպքում` եթե նրան հաղոջվում է գտնելու իր ընթերցողի սրտի բանալին, ներթափանցելու նրա հոգու խորքը և հուզելու նրան անկեղծորեն, ապա դա խոսում է հեղինակի խորը աշխարհընկալման ու տաղանդի մասին: Երկու դեպքում էլ շահում են երկուստեք, և իշխում է բարին, սերը, անկեղծը: Այնպես որ, խիստ կարևոր է հեղինակ-ընթերցող այդ անխախտ կապը: Խորին շնորհակալություն եմ հայտնում ևս մեկ անգամ Ձեզ: Ես գնահատում եմ Ձեր բոլորի անկեղծ վերաբերմունքը, ոգևորիչ ու ջերմ խոսքերը, Ձեր դիտողություններն ու առաջարկները: Միայն այդպես է հնարավոր վստահորեն ասել, որ ես ունեմ ընթերցող, միայն այդպես հեղինակը կարող է իրեն վստահորեն իրավունք վերապահել ասելու, որ իր ստեղծագործություններն իրոք կարդում են: Ստեղծագործող մարդը, միևնույն է, ստեղծագործելու է, քանի որ դա իր ներաշխարհի, իր հոգու գեղարվեստական արտահայտումներն են, որոնք պարտադիր են և չեն ճանաչում որևէ պայմանականություն, կախված չեն որևէ հանգամանքից: Սակայն երիցս երջանիկ է ստեղծագործող մարդը, եթե զգում է, որ այն ամենը, ինչը ինքն անում է, նկատվում ու գնահատվում է նաև ուրիշների կողմից:
Այս գրառումը նորմալ տեմպով կարդալու դեպքում տևում է մոտ 4 րոպե: Շնորհակալություն Ձեր կյանքի այդ 4 րոպեների համար, որ նվիրեցիք ինձ ու այս գրառումը կարդալուն: Դա ինձ համար և պատիվ է և պարտավորություն:
© Առլեն Շահվերդյան, 09.02.2012, «Գարնանային ռեքվիեմ» գիրք:


10 Comments

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!

  2. Jasmine says:

    “Եթե հեղինակին հաջողվում է գտնելու իր ընթերցողի սրտի բանալին, ներթափանցելու նրա հոգու խորքը և հուզելու նրան անկեղծորեն, ապա դա խոսում է հեղինակի խորը աշխարհընկալման ու տաղանդի մասին:”
    Հարգելի Առլեն, Ձեր խոսքերը Ձեր մասին են վկայում… Պատիվ ունեմ հաստատակամորեն ասելու, որ այս բլոգն էլ ավելացավ այն մի քանիսի շարքում, ուր վերադառնում եմ ամեն անգամ…
    Հեղինակի տողերում երբ տեսնում ենք նաև Սիրով ու բարությամբ լի նվիրում, որն ակնառու է ստեղծագործություններում, ահա այդ նվիրումն է, որ գերում է ընթերցողին, հավատ ներշնչում…

    • Շատ շնորհակալ եմ Հասմիկ ջան Ձեր ջերմ խոսքերի համար: Հաճելի է կարդալ Ձեր այս գնահատանքի տողերը: Ես էլ Ձեր բլոգին եմ հետևում և նշել, որ զգացվում է, որ Դուք էլ Ձեր գործն անում եք մեծ նվիրումով:

      • Liza says:

        Հարգելի Շահվերդյան, մենք շատ շնորհակալ ենք նման բլոգի ու,առհասարակ, այսօրինակ գրառումների ու հրապարակումների համար, այստեղ կա այն ամենը, ինչն ամենաշատն է պակասում մեր կյանքում: Ես կբութագրեի լուսավոր ու պայծառ մի էջ, քանի որ մերօրյա ԶԼՄ-ների եւ էլետրոնային տեղեկատվության դաշտը շատ կեղտոտ է ու գորշ: Ուստի ընդունենք խորին հարգանքս եւ շնորհակալությունս ուղղված Ձեզ:

      • Հարգելի Լիզա,

        Շատ շնորհակալ եմ Ձեր բարի ու անկեղծ խոսքերի համար, որոնք ոգևորող ու պարտավորեցնող են: Ես ուրախ եմ, որ բլոգիս գործելու 2 ու կես տարիների ընթացքում այն հասցրել է նվաճել բազմաթիվ մարդկանց սրտեր ու այսօր ունի պարկեշտ, բարեկիրթ ու քաղաքակիրթ ընթերցողների մի մեծ լսարան (թե՛ հայ, թե՛ արտասահմանցի): Ես հարգում եմ իմ յուրաքանչյուր ընթերցողին, յուրաքանչյուրը անհատականություն է: Հարգում ու գնահատում եմ ամեն մի ընթերցողիս կարծիքը, քանի որ այն թանկ է ու կարևոր, հարգում ու գնահատում եմ նաև յուրաքանչյուր ընթերցողիս ժամանակը, որը նա անցկացնում է իմ բլոգում: Այսօր՝ տեղեկատվական այս հորձանուտում, չափազանց գնահատելի է այն ժամանակը, որը մարդը օրվա ընթացքում ծախսում է հենց քո բլոգում գտնվելով:
        Մեկ անգամ ևս շնորհակալություն: Հարգելի Լիզա, Դուք կարող եք նաև «Like» անելով միանալ իմ Ֆեյսբուքյան էջին՝ ստեղծագործական գործունեությանս և շատ այլ բաների մասին մշտապես թարմ տեղեկույթ ստանալու համար:
        Ամենալավն ու բարին եմ մաղթում Ձեզ ու Ձեր ընտանիքին:

        Հարգանքով՝
        Առլեն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,226 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: