Home » Գրքերս / My books » Սիրելով է կյանքը հիասքանչ

Սիրելով է կյանքը հիասքանչ

…Նա սկսեց շատ դանդաղ համբուրել երկնային գեղեցկությամբ ու հմայքով խենթացնող կնոջ պարանոցը, հոտ քաշել նրա բուրավետ մազերից, մաշկից, հետո սկսեց համբուրել նրա ուսերը, կուրծքը, ամբողջ մարմինը: Կինը պառկել և բավականություն էր ստանում իր միակ ու առնական տղամարդու, իր անգերազանցելի «արուի» հերթական սիրատածումից, նրա այրող համբույրներից: Նրանք կրքոտ ու երկար սիրեցին իրար: Առավոտյան գերագույն հաճույքից ու ստացված բավականությունից ուժասպառ կինը քաղցր թմբիրի մեջ դեռ երկար պառկած մնաց անկողնում` զարդարելով այն իր չքնաղ ու սպիտակամաշկ մարմնով: Քաղցր, անուշ նանրության երանելի այդ վիճակից կինը պարզապես շողում էր: Երջանկությունից լուսարձակող կնոջ դեմքը փայլում էր պատուհանից ներս թափանցած վաղորդյան արևի շոյիչ շողերի ներքո: 
Իսկ դուրեհաճ առավոտն այնքան թարմ ու հաճելի էր, որ ամեն բան կարծես նպաստում էր անկողնում իրար առավելագույնը պարգևելու երկուսի տենչանքին: Արևը կամաց, սակայն հաստատուն ընթացքով բարձրացավ: Երկինքը վառ կապույտ էր, անդադար լսվում էին ձայներ` ավտոմեքենաների, ճնճղուկների:
Կինը թեքվեց դեպի իր տղամարդը, մեղմիկ ժպտաց նրան ու ասաց. «Բարի լույս, սիրելիս»: Արևն էլ իր հերթին ժպտաց Երկրին: Ամեն օր արևը «Բարի լույս» է ասում քաղաքին, ճնճղուկները վերսկսում են իրենց երեկվա կիսատ երգերը, ավտոմեքենաները մեկը մյուսի հետևից հայտնվում են գիշերը տեղացած անձրևից լրիվ թաց փողոցի վրա, ցողաթաթախ ծառերը աննկատ ժպտում են անցորդներին: Մանրակաթիլ, թավ անձրևի երեկվա հետքերը նշմարելի են ծառերի տերևներին ու կանաչ խոտերին: Քաղաքը սկսում է արթնանալ, ամեն ինչ սկսում է ընթանալ իր առօրեական հունով: Մարդիկ էլի շտապում են, ընդ որում մեկը մյուսից ավելի շատ է շտապում: Մեքենաները խլացնում են ճնճղուկների անուշ ծլվլոցը իրենց ազդաշնաններով: Երթուղայիններում շարունակում է հնչել տարբեր ժանրերի երաժշտություն, որոնց միախառնվում են ուղևորների ռաբիս, երբեմն` զարմանալի, շատ անգամ` անհասկանալի, մեկ-մեկ էլ` զարհուրելի բջջային մեղեդիները: Հետո այդ ամենը միաձուլվում է մեկ ընդհանուր սիմֆոնիայի մեջ: Քաղաքը շարունակում է ժպտալ իր բարի ժպիտով: Արևը ջերմացնում է անցորդներին, մեքենաներին, համառորեն իրենցը երգող ճնճղուկներին, արդեն չորացող և վառ կանաչ հագած տերևներին: Ամեն ինչ սովորական է և արտասովոր: Շուկաներում տատիկները համոզում են, որ իրենց խառը կանաչին է ամենաթարմը, մայթեզրով անցնում է ջրատար մեքենան ու լվանում ամեն ինչ ու ամենին, բացի փողոցի եզրերից: Խանութները բացվում են, ցուցափեղկերը փորձում են ավելի շատ մարդկանց գրավել: Իսկ մարդիկ շտապում են ու շտապում:
Եվ այս ամենամյա ու ամենօրյա համանվագում ամեն մարդ մի առանձին արիա է, մի առանձին, անկրկնելի պատմություն: Այո, մեզանից յուրաքանչյուրն այս կյանքում ոչ միայն ունի իր պատմությունը, այլև ինքն է մի ուրույն պատմություն կյանքի ու մարդկության հաստափոր գրքում, ինքն էլ մի էջ է, սպիտակ ու մաքուր էջ: Շատ ցանկալի է կյանքն ապրել այնպես, որ այդ էջը չդառնա սևագիր, ճմրթված թուղթ: Ամեն օր մեզանից յուրաքանչյուրը` որպես մի առանձին պատմություն, միավորում է իր սեփական պատմությունը համամարդկայինին և այդպիսով դառնում նրա անքակտելի մասը, կյանքի մի մասնիկը: Առավոտյան անկողնում իրար սիրող և լուսաբացը միասին դիմավորած զույգն էլ երկու առանձին պատմությունների միավորում էր, ինչի հետևանքով արդեն ուներ նաև ընդհանուր` երկուսի պատմությունը: Այդ պատմությունը մի փոքրիկ ներկայացում է մեր բոլորի սիրելի քաղաքում` Երևանում: Իսկ մեր քաղաքը քանի՜-քանի՜ այդպիսի պատմություններ ունի: Բոլոր քաղաքների նման, մեր քաղաքում էլ քանի՜-քանի՜ այդպիսի պատմություններ կան, քանի՜-քանի սիրահար զույգեր: Կա մի զգացմունք, որը միավորում է զույգերին, երջանկացնում, ապրեցնում, պտտում աշխարհը, ստիպում մարդկանց շարժվել առաջ, ճնճղուկներին` ծլվլալ, ծառերին` ծաղկել ու կանաչել, ամպերին` անձրևել: Դա սերն է` ամենակարող և ամենակարևոր, ամենազգայուն և ամենահուզիչ, ամենաապրեցնող և ամենամեծ զգացմունքը: Սիրենք կյանքը, սիրենք մեզ շրջապատող սիրելի մարդկանց, մեր կյանքի զույգին, սիրենք մեր քաղաքը և մեր երկիրը, սիրենք բնությունը` կենդանիներին ու բույսերին, սիրենք ամբողջ աշխարհը: Սիրենք սիրել, չէ՞ որ սիրելով է կյանքը հիասքանչ:

© Առլեն Շահվերդյան, 04.02.2012,
Հատված` «Գարնանային ռեքվիեմ» գրքիցս:
Նվիրում եմ Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին` ի նշանավորումն երիտասարդների ու սիրո այդ գեղեցիկ ու ազգային տոնի:

Կտավը` Լեոնիդ Աֆրեմովի, «Կիրք»:
Սկզբնաղբյուրը` http://www.house-art.com.ua/product/569/
The Painting by Leonid Afremov, “The Passion”.
Source: http://www.house-art.com.ua/product/569/ 


8 Comments

  1. lili says:

    garnanayin arevic arbac ,,Garnanayin Reqviem,,,,
    inchpisi jazzzzzzzz,,, :)) kam ` HOGU ev Marmni hiasqanch simfonia,,,,
    shnorhakalutyun!!!

    • Ես էլ եմ շատ շնորհակալ Ձեր անկեղծ ու բարի խոսքերի ու գնահատանքի համար: Շատ ինքնատիպ քոմեն էր:
      Ջազ շատ եմ սիրում և ուրախ եմ, որ այս տեքստը Ձեզ համար ունի նաև ջազի ընկալում, ոչ միայն սոսկ երաժշտական ուղղվածության, այլև կյանքի ռիթմի զգացողության առումով:

  2. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!

    • Ես շատ շնորհակալ եմ հարգելի «Բլոգ Նյուզ» Ձեր ուշադրության համար: Ի նշան շնորհակալության` իմ բլոգում Ձեր կայքի հղումները տեղադրում եմ «Իմ մասին` այլ կայքերում» բաժնում: Հուսով եմ, որ դրանով ես իմ համեստ ու օգտակար նպաստն եմ բերում Ձեր գործունեության լուսաբանմանը:

      Հարգանքով`
      Առլեն

  3. Arsine says:

    Shnorhakal em hajeli husher ev paher hishecnelu hamar.Hamamit em mianshanak ays hianali, hajeli u xorimast xosqeri hamar.

    • Ես էլ շատ շնորհակալ եմ քեզ քո այս անուշ, մեղմ ու գեղեցիկ քոմենթի համար: Ուրախ եմ, որ այս գրառումը այդպիսի հույզեր է արթնացրել:

  4. Մելինե says:

    Առլեեեեեն… !!! Կարծում եմ ստեղծագործությունը կարելի է համարել ստացված, մի դեպքում, երբ այն կարդալիս մեկիկ մեկիկ զգում ես այն ինչ կարդում ես` ձեռքերի հպում , ամուր գրկախառնություն, մարմնի բույր, համբույր,,, ամեն ինչ իրական էր , ամեն ինչ կատարյալ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Կապ հեղինակի հետ / Contact with the author

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2015

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին / In memory of victims of the Armenian Genocide

Իմ նոր հրատարակված գիրքը / My recently published book

Գարնանային ռեքվիեմ ապագա գիրքս / My future book “Spring Requiem”

Համբարձում Քեչաջյանի բլոգը / Hambarcum Kechajyan’s Blog

Իմ նոր էլեկտրոնային գիրքը / My new E-book

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան. ընձառյուծ / WWF-Armenia: leopard

Իմ հոդվածները WWF-ի մասին / My articles about WWF

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Առցանց այցելուներ / Online visitor

Free Global Counter

ԴԻՏՈՒՄՆԵՐԸ՝ ՍԿՍԱԾ 2011 Թ. ԱՊՐԻԼԻՑ / VIEWS SINCE APRIL, 2011

  • 472,431 այցելություն / visit
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,063 other followers

%d bloggers like this: