Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Վայրի բնություն / Wildlife » Որքան կյանք կա աչքերում…

Որքան կյանք կա աչքերում…

Ուշադիր նայեք ներքևում այս փոքրիկին, մի՞թե հնարավոր է չսիրել այս շնիկին ու մյուս բոլոր կենդանիներին: Մի՞թե հնարավոր է հոգ չտանել նրանց, չտեսնել նրանց աչքերում նվիրվածություն ու անսահման սեր մարդու և նրա կողմից եկող հոգածության նկատմամբ: Բավական է սիրել ու խնամել որևէ կենդանու, և նա մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնում մեզ` ասես փորձելով փոխհատուցել մեր լավ, բարի ու հոգատար վերաբերմունքը: Չէ՞ որ այս հատկությունը շատ հաճախ պակասում է մեր` մարդկանց շրջանում: Մարդիկ հաճախ դաժան են, դաժան ոչ միայն կենդանիների, այլև հենց միմյանց նկատմամբ: Թվում է, թե հոգսաշատ, գորշ, խնդիրներով լի մեր ներկայիս կյանքում այնքան դժվար է ապրելը, առօրյա կյանքը, որ ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն պիտի մնար հետաքրքրվելու բնությունով, ճանաչելու այն ու սիրելու, փորձելու պահպանել շրջակա միջավայրը: Սակայն իրականում կյանքը հիասքանչ է, գեղեցիկ, այն գորշ չէ, այլ գունեղ է, և բավական է նայել այս փոքրիկ շնիկի աչքերին` հասկանալու համար, թե որքան անմեղ են նրանք ու որքան անպաշտպան, հասկանալու ու տեսնելու համար, թե որքան կյանք կա նրա աչքերում: Մենք էլ ենք հաճախ անպաշտպան մեր իսկ ստեղծած աշխարհում: Երկաթբետոնե այս դարում մենք էլ ենք հաճախ նմանվում անպաշտպան արարածների: Սակայն անգամ այդ պահին մենք պիտի մեր մեջ ուժ գտնենք չմոռանալու, որ մեզանից ավելի փոքրեր էլ կան, փոքրեր ոչ թե չափսերի առումով, այլ այն առումով, որ մենք ունենք բանականություն: Հենց դա է, որ առաջին հերթին մեզ պետք է պարտավորեցնի հոգալ և մեր մասին, և չմոռանալ ու հոգալ կենդանիների մասին; Չէ՞ որ, ունենալով բանականություն, մենք պատասխանատվություն ենք կրում Երկիր մոլորակի անվտանգ գոյության ու հարաևության, մոլորակի բնության պահպանության և նրա բոլոր արարածների կյանքի գոյության ապահովման համար: Կարող է այս խոսքերը շատ լիրիկական, շատ միամիտ կամ էլ ռոմանտիկ են հնչում ոմանց համար: Ասեմ, որ եթե նրանց այս ամենը գոնե ռոմանտիկ է թվում, ապա դա հույս է ներշնչում, որ լրիվ չի կործանվել, խեղաթյուրվել ու ապականվել նրանց զգայական, հուզական աշխարհը, նրանց կիսադատարկ կամ փողով լի ներաշխարհը: Իսկ մարդկության առաջադեմ մեծամասնության համար «սիրենք ու պահանենք բնությունը» կամ «հոգ տանենք բնության նկատմամբ» խոսքերը ոչ թե լիրիկական զեղումներ են կամ ռոմանտիկ կոչեր, այլ ԿԵՆՍԱԿԵՐՊ:
Հարկավոր է սիրել իրար, սիրել ու հարգել, սիրել բնությունը: Երբ մարդիկ սիրում են կյանքը, սիրում են մարդկանց ու բնությունը, ապա այդ սերը բումերանգի պես հետ է գալիս: Բնությունը պարուրում է մեզ իր հոգատարությամբ ու ասես շնորհակալությու հայտնում մեր սիրո ու հոգածության համար: Մի տեսեք, թե որքան քիչ բան է հարկավոր այս փոքրիկ շնիկին` մարդու ձոռքում այսպես հրվելու համար, ասես աշխարհն իրենն է: Իսկապես, երբեմն այնքան քիչ բան է պետք սիրելի մարդուն երջանկացնելու, նրա կյանքը բերկրանքով ու երջանկությամբ լցնելու համար, կամ էլ սիրելի կենդանուն ցույց տալու համար քո հոգատարությունը: Շատ քիչ բան, իսկապես` հաճախ  շատ քիչ բան է պետք աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու համար: Սակայն դրա համար նախ շատ քիչ, բայց անհրաժեշտ, կաևոր փոփոխություն պիտի ապրենք նախ մենք` մեր ներսում:
Այսքանը, վերջում առաջարկում եմ կարդալ նաև «Ես կարոտել եմ քեզ…» գրառումս:
© Առլեն Շահվերդյան, 24.01.2012


2 Comments

  1. LUSINE says:

    Միշտ երազել եմ ունենալ շունիկ, բազմիցս հայրս բերում էր, որպեսզի սիրեմ և վերադարձնում էր նրան իրենց տերերին: Հիմա հասկանում եմ, որ պահել կենդանի շատ ավելի մեծ պարտականություն և պատասխանատվություն է, քան ես կարծում էի: Այ այսպիսի շունիկ եմ ուզում:))))))))))

    • Վայ Լուսինե ջան այնքան անկեղծ ես գրել, որ ես էլ արդեն ցանկացա պահել այս շունիկից🙂 Երբ փոքր էի ես էլ պահում տարբեր կենդանիներ, նույնիսկ` կրիաներ: Եվ ասյ առումով շատ եմ գնահատում այն մարդկանց, ովքեր սիրում են կենդանիներին: Սա խոսում է մարդու բարի հոգու մասին: Իսկ քանի որ պատիվ ունեմ քեզ ճանաչելու, ապա վստահ կարող եմ ասել, որ մեծ ու անսահման բարի հոգու տեր անձնավորություն ես: Մերսի շատ այս շոյիչ քոմենթիդ համար և, առհասարակ, քո մշտական ուշադրության:
      Իսկապես համով շունիկ է🙂 Կարծում եմ, որ տանը կենդանի պահելը կարևոր է նաև դաստիարակչական առումով, քանի որ տան երեխաներին սովորեցնում է խնամել ու հոգ տանել կենդանիներին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,205 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: