Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Վայրի բնություն / Wildlife » Ձեռքը` այգու «զարկերակին»…

Ձեռքը` այգու «զարկերակին»…

Սիրելի բարեկամներ, գաղտնիք չէ, որ լինելով անչափ բնասեր մարդ, ես հաճախ եմ անդրադառնում իմ բլոգում բնության և բնապահպանության թեմաներին: Ավելին, բլոգս, իր թեմատիկ ընդրկումով, ոչ միայն հեղինակային-ստեղծագործական է, այլև որդեգրել է բնապահպանական խնդիրների արծարծման իր հստակ և անխախտ ձեռագիր:

Բլոգիս մշտական այցելուները և իմ ստեղծագործությունների հավատարիմ ընթերցողները գիտեն, որ մշտապես անդրադառնում են հատկապես վայրի բնության թեմաներին: Սական այս պահին ուզում եմ առաջարկել Ձեզ մտովի մի պահ տեղափոխվել ոչ թե անծայրածիր սավաննա կամ խիտ ջունգլի, այլ Երևանի կենդանաբանական այգի, որի նորամուծություններից մեկի մասին էլ ուզում եմ խոսել:

Նախ ասեմ, որ մեր կենդանաբանական այգու մեծ սիրահար եմ և դեռ փոքր տարիքից մշտապես այցելում եմ, ուսումնասիրում, իսկ տարիներ առաջ նույնիսկ պահ եղավ, երբ հնարավոր էր, որ անգամ աշխատեի այնտեղ` որպես «юнат» («юный натуралист»): Այ, այդպես սիրում էի ու սիրում եմ մեր այգին, և սիրտս ցավում է նրա համար:

Բլոգիս մշտական այցելուները գիտեն, որ ես պարբերաբար անդրադառնում եմ մեր կենդանաբանական այգուն: Բավական է սեղմել «Երևանի կենդանաբանական այգի» բանալի բառը` իմ բլոգում: Ավելին, այս հոդվածի վերջում ներկայացրել եմ այգու կենդանիների լուսանկարների` իմ կողմից արված մի մեծ շարք: Լուսանկարներն արել եմ 2008, 2009 և 2010 թվականներին:

Բացի այդ, բլոգիս «Ամենաընթերցվողը» (Most read / Самое читаемое) էջում մանրամասն տեղեկույթ կա այգու մշտական բնակիչներից մեկի` աֆրիկյան առյուծի մասին: Ինչպես գիտեք էջը նվիրված է «Ապրելու իրավունք» գրքիս, որում զգալի անդրադարձ կա առյուծների կյանքին կենդանաբանական այգիներում` ընդհանրապես և Երևանի կենդանաբանական այգում` մասնավորապես: Դե իսկ մեր սիրելի այգու բնակիչներից մեկի` Մարկ անունով աֆրիկյան առյուծի դիտարժան հեղինակային լուսանկարները վաղուց զարդարում են իմ բլոգը և «Ապրելու իրավունք» գիրքս: Տես Մարկի լուսանկարները: 

Դա է պատճառը, որ տեսնելով Երևանի կենդանաբանական այգում` ներկայումս ընթացող բարեփոխումները և նկատելով այգու պաշտոնակայքում մի ուշագրավ տեղեկույթ, ցանկացա առանձին հոդվածով անպայման խոսել այդ մասին: 

Այս հոդվածը գրում եմ իմ կողմից, իմ սեփական նախաձեռնությամբ, ոչ մեկ այն ինձ ոչ հուշել է, ոչ դիմել է, ոչ էլ խնդրել անելու: Ավելին, իմ բլոգում բնապահպանական որևէ կառույցի անդրադառնալը մշտապես իմ սեփական, անկեղծ նախաձեռնությունն է` ելնելով նրանից, որ ինքս անսահման սիրում եմ բնությունը: Կարելի է ասել, որ այս հոդվածը արտահայտությունն է այն մեծ սիրո ու հարգանքի, որ տածում եմ մեր կենդանաբանական այգու նկատմամբ արդեն շատ երկար տարիներ:

Եվ այսպես, օրեր առաջ ես այգու պաշտոնակայքում նկատեցի ինձ համար ուրախալի ու ոգևորիչ մի հաղորդագրություն: Բանն այն է, որ այս տարվա ամռանը Երևանի կենդանաբանական այգում աֆրիկյան առյուծի (Panthera leo) 3 ձագեր էին լույս աշխարհ եկել` 2 էգ (Մարթա և Այրին) և մեկ որձ: Լևռ անունով արու կորյունը, այսուհետև ոչ սովորական խնամակալ ունի: Վերջինիս անունով այգու հաշվին 1.000.000 ՀՀ դրամ է փոխանցվել: Կարդա այս մասին մանրամասն: 

Ուրախալի է, որ այսօր Երևանի կենդանաբանական այգին, ի թիվս բազմաթիվ առաջադիմական քայլերի, իրականացնում է նաև այս հետաքրքիր, ուշադրության արժանի և, ըստ իս, խիստ օգտակար ու կարևոր ծրագիր: Կարծում եմ, որ այն ոչ միայն նորարարական է, այլև ունի բնապահպանական ընդգծված առաքելություն: 

Գաղտնիք չէ, որ ներկայումս Երևանի կենդանաբանական այգում բնակվող կենդանիները չունեն բարվոք կենսապայմաններ: Ամեն անգամ այցելելով այգի նկատում ենք, որ վայրի բնաշխարհի ներկայացուցիչները ապրում են, մեղմ ասած, ոչ այնքան լավ պայմաններում: Ողջունելի է, որ այգու ներկայիս ղեկավարությունը, հստակ գիտակցելով, որ այս իրավիճակը պետք է փոխել հնարավորինս արագ, սկսեց ձեռնարկել կոնկրետ քայլեր: Որոնցից մեկն էլ կենդանիների խնամակալության մշակույթի ներբերումն է մեր իրականություն: Սա լուրջ և արդյունավետ ազդակ կարող է հանդիսանալ շատ մարդկանց համար, որպեսզի նրանց սրտերում զգալի հոգածություն արթնանա կենդանական աշխարհի նկատմամբ: Ըստ էության, այսուհետև բոլոր նրանք, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ կենդանիների բարեկեցության և Երևանի կենդանաբանական այգու վերափոխման գործում, կարող են դառնալ կենդանիներից որևէ մեկի խնամակալը: Խնամակալությունն իրականացվում է մեկ տարի ժամկետով: Յուրաքանչյուր խնամակալ ստանում է խնամակալի անհատական անվանաքարտ, որը նրան ոչ միայն հատուկ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն է տալիս, այլև կիրառվում է որպես անցաթուղթ, երբ խնամակալը այցելում է կենդանուն: Կենդանաբանական այգու ցանկացած կենդանու հնարավոր է խնամակալել: Կենդանիների խնամակալությունը Երևանի կենդանաբանական այգու կենդանիներին աջակցելու յուրահատուկ ձև է: Կարդա այս մասին մանրամասն: 

Իմ համոզմամբ` խիստ գովելի այս միջոցառումը հատկապես կարևոր է կրտսեր սերնդի դաստիարակության, բնապահպանական կրթության առումով: էլ ո՞վ, եթե ոչ հենց Երևանի կենդանաբանական այգին, որպես հասարակության մեջ բնության նկատմամբ սեր և հոգածություն սերմանելուն ուղղված առաջատար կառույցներից մեկը, պետք է կյանքի կոչեր այս օգտավետ նորարարությունը: Էլ ո՞վ, եթե ոչ Երևանի կենդանաբանական այգու նորարարական, թարմ ու առաջադեմ մոտեցումները պետք է հասարակությանը առավել շոշափելի դարձնեին բնության պահպանության անհրաժեշտության խնդիրը:

Այս կառույցը մշտապես եղել է վայրի բնության յուրահատուկ մի օազիս մեր քաղաքում: Այսօր այն, արժանիորեն ժառանգելով տարիների փորձն ու պատմությունը, փորձում է բնության նկատմամբ վերաբուրմունքի ձևավորմանն ուղղված այնպիսի քայլեր անել, որոնք նախկինում չեն եղել: Քայլեր, որոնք հասարակ մարդկանց մի փոքր ավելի կմոտեցնեն բնությանը, կստիպեն անել հետևություններ, ավելի գորովալից վերաբերվել հայրենի բնությանը, հայրենի ֆլորային և ֆաունային:

Իմ տպավորությամբ` Երևանի կենդանաբանական այգին այսօր իր տրամաչափով սոսկ այգի չէ, այլ կերպափոխվում է` վերածվելով գիտահետազոտական-բնապահպանական կենտրոնի, համագործակցելով աշխարհի առաջատար բնապահպանների ու կենդանաբանական այգիների ու մասնագիտական կառույցների, դրանց` բարձր հեղինակություն և որակավորում ունեցող առանձին մասնագետների հետ: 

Ես սրտանց ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր ջանք չեն խնայում, որպեսզի այգին բարեփոխվի, զարգանա, ընթանա առաջ` հասարակությանը ներկայանալով նոր, ավելի բարվոք վիճակում, կազմակերպված ու կոկիկ տեսքով: Սրտանց ողջունում եմ այգու ներկայիս տնօրինությանը` ի դեմս պարոն Ռուբեն Խաչատրյանի: Անձամբ ճանաչում և հարգում եմ նաև այգու մի քանի վաստակաշատ, փորձառու և իրենց գործին նվիրված աշխատակիցների:  

Երևանի կենդանաբանական այգու զարգացման ու նորացման ճանապարհին դեռ շատ անելիքներ կան, և միայն խիստ հետևողական ու նվիրյալ աշխատանքով է հնարավոր հասնել բոլոր բարի նպատակների իրականացմանը: 

Հուսով եմ, որ այգու կողմից այսօրինակ շնորհակալ ձեռնարկումներն ու միջոցառումները ոչ միայն շարունակական են լինելու, այլև նպաստելու են մեզանում բնապահպանական գիտելիքների զարգացմանն ու ամրապնդմանը, հայ հասարակության մեջ բնության նկատմամբ հոգատար, հարգալից և գրագետ վերաբերմունքի ձևավորմանը, վերաբերմունք, որը, ցավոք, այնքան պակասում է մեզանում:

Հուսով եմ նաև, որ այս հոդվածը իր համեստ նպաստը կունենա Երևանի կենդանաբանական այգու ներկայիս գործունեության լուսաբանման հարցում: Լիահույս եմ, որ մեր բոլորի սիրելի այգին մշտապես մեծ պատասխանատվությամբ ու ինքն իր հանդեպ` խիստ պահանջկոտությամբ կշարունակի իր գործունեությունը, չի շեղվի իր որդեգրած ճանապարհից և կզարգանա ու կնորանա բոլորիս աչքի առջև, բոլորիս ուշադրության ու հոգածության ներքո, ի վերջո` բոլորիս համար: Հասարակությունը նույնպես պետք է լինի հոգատար, պահանջող ու հետևողական, փորձի հնարավորինս աջակցել այգուն` յուրաքանչյուրն իր ունեցած լծակնելով ու հնարավորություններով, որպեսզի կարճ ժամանակում մեր սիրելի այգին, վայրի բնության մեր այս գողտրիկ անկյունը դառնա բոլորիս հպարտությունը և պետության բնապահպանական այցեքարտը` տարածաշրջանում:

Անսպառ եռանդ և հաջողություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր ամենօրյա ու պարտաճանաչ աշխատանքով իրենց ներբերումն են ունենում այգու զարգացման ու բարեփոխման գործում:

Երևանի կենդանաբանական այգին մեր հասարակության և, հատկապես` դրա բնասեր հատվածի ոչ միայն սիրելի վայրն է, այլև մեր քաղաքում վայրի բնության գիտակրթական օջախներից մեկը` որպես կենդանի, շնչող մի օրգանիզմ: Այդ օրգանիզմի զարկերակի անխախտ աշխատանքը մեր բոլորի պատվի գործն է: Եվ ուրեմն, պարուրենք մեր սիրելի այգին հոգատարությամբ և ուշադրությամբ ու դնենք մեր հոգատար ձեռքը այգու «զարկերակին»` մշտապես զգալով նրա կյանքի ռիթմը:
© Առլեն Շահվերդյան, 18.01.2012

 

Կարդացեք նաև` ««Այգին` այցելուների աչքերով». Երևանի կենդանաբանական այգու վերաբերմունքը իմ հոդվածի նկատմամբ»:


23 Comments

  1. LUSINE says:

    Mianum em bolor kendanaser mardkants, pahpanenq en inch unenq!!!!!!!!!!!!

    • Շատ շնորհակալ եմ Լուսինե ջան, որ համախոհ ես ու միանում ես այս հոդվածի բարձրացրած հարցադրմանը: Մերսի քո ջերմ «քոմենթի» և ուշադրության համար: Երևանի կենդանաբանական այգի շատ կարևոր բնապահպանական ու գիտակրթական կառույց է և լավ է, որ այն այսօր հուսալի ձեռքերում է:

  2. LUSINE says:

    Da im mankutyunn e, isk es chem karokh im mankutyun@ toxnel ancni:))))))))))

    • Իհարկե Լուսինե ջան, կենդանաբանական այգու հետ բոլորս ունենք մանկության և հասուն տարիքի բազում հուշեր: Համոզված եմ, որ այն եղել է մեր բոլորի մանկության ամենասիրված, սպասված վայրերից մեկը և այսօր էլ այգու փոքր այցելուների ամենասիրելի վայրերից մեկն է:

  3. Sireli Arlen,
    Tujl tur kendanabanakan ajgu anunic im shnorhakalutiuny hajtnel qez qo ushadrutian ev siro ar kendaninery ev kendanabanakan ajgin! menq der shat aneliqner unenq verapokhelu gazananocy kendanabanakan ajgu ev ajs chanaparhin miajn urakh enq vor ynkernery mez dzerq en meknum, hravirum em qez ajgi, qnnarkelu hnaravor hamagorcakcutian masin !
    mek angam evs shnorhakal em

    • Հարգելի պարոն Խաչատրյան,
      Շատ շնորհակալ եմ Ձեր ջերմ խոսքերի համար: Պատիվ ունեմ սրտանց ողջունելու Ձեզ և իմ երախտիքը հայտնելու հոդվածիս նկատմամբ Ձեր գնահատանքի այս խոսքերի համար: Ունենալով Ձեր համաձայնությունը, Երևանի կենդանաբանական այգու պատկերանշանը սիրով տեղադրում եմ իմ բլոգ-կայքի «homepage»-ին` որպես մեր համագործակցության ևս մեկ արգասիք: Պատկերանշանը ուղիղ հղում կունենա դեպի այս հոդվածը, որից էլ` դեպի կենդանաբանական այգու պաշտոնակայք: Հետևապես, իմ բլոգ-կայքի բազմաթիվ այցելուները կծանոթանան այգու մասին հոդվածին և կայցելեն Ձեր կայքը: Կարծում եմ սա նպաստավոր և օգտակար հանգամանք է: Պատկերանշանը կլինի մշտական, որպեսզի այցելությունները նույնպես մշտական լինեն:
      Մեկ անգամ ևս իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ և Ձեր ամբողջ անձնակազմին: Ընդունեք խնդրեմ իմ հարգանքը: Ուրախ կլինեմ քննարկելու հնարավոր համագործակցության վերաբերյալ` ի նպաստ հայրենի բնության պահպանման և այգու գործունեության լուսաբանման: «Ապրելու իրավունք» գրքիս լույս ընծայումից հետո ես պատիվ կունենամ սիրով նվիրելու այն Ձեզ և այգուն:
      Հարգանքով`
      Առլեն Շահվերդյան

  4. Tereza says:

    Arlen jan kardaci ev shat urakhaca, vorovhetev shat hacheli e erb arvac
    ashkhatanqy gnahatum en ev tesnum.Shat shnorakal em dzez, ev karcum em vor
    ays hodvacy aveli kvogevori aygu ashkhatakicnerin.Krkin angam mec
    shnorhakalutyun em haytnum dzez.
    Tereza Davtyan

    • Շատ շնորհակալ եմ հարգելի Թերեզա նման ջերմ խոսքերի համար: Հուսով եմ, որ հոդվածը կծառայի իր նպատակին, այն է` ավելի ճանաչելի դարձնել, ավելի լայն լուսաբանել այն բոլոր դրական քայլերը, որոնք այսօր արվում են Երևանի կենդանաբանական այգում: Թերեզա ջան ես շատ ուրախ եմ, որ այս նյութն այդպիսի դրական, ոգևորիչ ազդակներ կհաղորդի կենդանաբանական այգու ամբողջ անձնակազմին: Ողջունում եմ բոլորին` գնահատելով Ձեր գործունեությունը:
      Շնորհակալ եմ քո ուշադրության համար:

      Հարգանքով`
      Առլեն

  5. Սիրելի բարեկամներ, ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ իմ այս հոդվածն այսօր տեղադրել է «Էկոլուր» բնապահպանական-տեղեկատվական ՀԿ-ի պաշտոնական բլոգը, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ես շատ գնահատում եմ այդ քայլը և իմ հարգանքն եմ փոխանցում Տիկին Ինգա Զարաֆյանին և նրա ղեկավարած կառույցին:
    Ողջունելի է նաև, որ հոդվածը տեղադրվել է ամբողջությամբ` պահպանելով Հեղինակային իրավունքի բոլոր կանոնները: Շնորհակալ եմ «Էկուլուրին», որ այդպես հարգանքով և բարեխղճորեն են վերաբերվել իմ աշխատանքին: Սա խոսում է այն մասին, որ այս կառույցը գործում է հեղինակային իրավունքի պահպանման ոգուն և տառին հավատարիմ: Ողջունում եմ այս կառույցի օգտակար ու շնորհակալ գործունեությունը բնապահպանական բնագավառում:

    Տես «Էկոլուր»-ի բլոգում իմ հոդվածը:

    Հարգելի «Էկոլուր», որպես մեր բարի համագործակցության անկեղծ արտահայտություն և գործընկերային (բլոգերային) շփման արգասիք` ես սիրով Ձեր բլոգի հասցեն տեղադրում եմ իմ բլոգի հղումներում:

    Հարգանքով`
    Առլեն Շահվերդյան

    • EcoLur says:

      Հարգելի Առլեն Շահվերդյան, ուրախ ենք Ձեզ հետ համագործակցել:
      Հարգանքներով` ԷկոԼուր

  6. Anna F. says:

    Պարզապես չեմ կարող հիացմունքի խոսքեր չասել հարգելի Առլեն Ձեզ և մնացածին: Այնքան ուրախալի է, որ մենք դեռ գնահատում ենք մեր ունեցածն ու փորձում ոչ միայն պահել, այլ զարգացնել այն:)))

    • Շատ շնորհակալ եմ հարգելի Աննա Ձեր գնահատանքի խոսքերի համար: Ուրախ եմ, որ այս նյութը այսպիսի հույզեր է արթնացրել մարդկանց սրտերում: Մեր բնությունն իսկապես ունի մեր հոգածության կարիքը, որպեսզի գոնե պահպանենք այն, ինչ մնացել է, դա էլ չկորցնենք:
      Հարգանքով`
      Առլեն

  7. Arsine says:

    Mianshanak voxjunum em ev mianum voxjuyni xosqerin. Shnorhakal em bazmics angamner karevor u anhrajesht temaneri artsarcman ev anpayman voch miayn xosqerov ayl voroshaki qaylerov ogtakar linelut. Mets anhamberutyamb spasum em hertakan grqit luys tesnelun, qani vor akanates em exel te inchpisi nvirumov ev sirov es tarineri @ndacqum stextsel nran. Ayn girq@, vor@ kochvum e “APRELU IRAVUNQ” kartsum em arden isk shat xostumnalic e tvum` ir bovandakutyamb minch ayn @ntercel@… Shnorhavorum em vor ays hodvats@ evs sirvets, gnahatvec ev anpayman voxjunvec…

    • Շատ ապրես, շատ շնորհակալ եմ քո անուշ, գեղեցիկ ու բարի խոսքերի համար: Քո այս ոգևորիչ ու գեղեցիկ քոմենթը ինձ ևս մեկ անգամ ստիպում եմ հավատալ այն ամենին, ինչ անում եմ և ավելի մեծ ոգևորությամբ, ավելի մեծ եռանդով տրվել այն գործին, ինչը սիրում եմ, գործ, որը ինձ համար հոգու ու սրտի գործ է, հոգեհարազատ գործ է: Ապրես, շատ զգացված եմ քո քոմենթից:

  8. Translator of the INSS, MOD, RA says:

    Hianali nkarner en, hianali naxadzernutyun! Hianali

  9. Karen says:

    Arlen jan, nyut@ kardum ei u eynpes drakan litskerov ei ltsvum. Bayts hents hasa Markin tramadrutyuns lriv @nkav. Aysor na el ir mahkanutsun knkets, tsavok.

    • Կարեն, շատ ցավեցի` կարդալով այս տխուր լուրը: Շնորհակալ եմ հայտնելու համար: Իմ տրամադրությունն էլ ընկավ: Ափսոս շատ: «Ապրելու իրավունք» գրքիս ներդիրում կան Մարկի լուսանկարները և թող այդ գրքով նույնպես նա անմահանա: Նոր կորյունները պիտի գան ու լրացնեն այդ փառահեղ առյուծի տեղը:

    • Կարեն, ես չգիտեմ, թե մենք ճանաչում ենք իրար թե ոչ, սակայն պարտքս համարեցի նորից վերադառնալ Ձեր այս քոմենթին: Բանն այն է, որ ես հատուկ ճշտել եմ Ձեր ինֆորմացիան և ասեմ, որ Ձեր տեղեկությունը, թե Մարկը կնքել է իր մահկանացուն` ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ: Մարկը ոչ միայն կենդանի է, այլև շատ լավ է իրեն զգում: Ես դա հատուկ ճշտել եմ իմ լավ բարեկամից, որը հենց խնամում է Մարկին: Ինձ համար այդ կենդանին մեծ նշանակություն ունի: Այնպես որ բարեկամաբար խնդրում եմ հաջորդ անգամ բարի եղեք նախ ճշտեք Ձեր ունեցած ինֆորմացիան որքանով է ստույգ, ճիշգրիտ և հետո միայն այն տարածեք համացանցում:
      Առլեն

      • Karen says:

        Chisht ek asum Arlen, es mamulov ei teghekatsel u patahakan dzer nyutnei kardum u ayd mtaberetsi. Shnorhakalutyun.

      • Պետք չի լուրջ վերաբերվել այնպիսի նյութերին, որոնց տակ նորմալ անուն-ազգանվան փոխարեն ինչ-որ տարզաններ կամ մաուգլիներ են🙂 Մարկի սատկելու մասին լուրը ԲԱՑԱՐՁԱԿ ու ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ Է: Ես ինքս անմիջապես զանգել եմ Արման Պետրոսյանին` Մարկի խնամողին, որը իմ լավագույն բարեկամներից և այգու բազմամյա ու վաստակաշատ, նվիրված աշխատողներից մեկն է: Մարդ, ով ամեն օր խնամում, պահում է Մարկին և մյուս գիշատիչներին: Հենց իրենից էլ ճշտել եմ, որ այդպիսի բան չկա: Ահա այդպիսի մարդկանց վրա է հիմնվում այգին, նրանք են ամեն օր կերակրում կենդանիներին, լվանում ու մաքրում նրանց կեղտը, վանդակները, խնամում ու հոգ տանում նրանց, եթե կենդանիները հիվանդանում են: Նշեմ, որ ես չեմ մոդերացնում Ձեր ուղարկած լինքը, քանի որ դրանով կնպաստեմ կեղծ տեղեկությունների տարածմանը, ինչը բացառվում է իմ բլոգում:

  10. Lucey says:

    Lyudi slava Bogu Mark jiv – zdorov! I dolgo budet. Dorogoj Arlen,Vi prekrasnij chelovek i lish peredayete polojitelnuyu energiju i emocii vsem tem, kto zaxodit k Vam na stranichku.Blagodarim Vas!

    • Շատ զգացված եմ Ձեր քոմենթից: Եթե գոնե մեկ մարդու հոգում իմ ստեղծածը դրական հույզեր է արթնացնում, ուրեմն ջանքերս իզուր չեն: Փառք Աստծո, որ այդպիսի մարդկանց թիվը շատ է, ինչը անչափ ոգևորում է: Անչափ շնորհակալ եմ Ձեր քոմենթի համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 555,776 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: