Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Մշակույթներ / Cultures » Մահաթմա Գանդի. Ազգի մեծությունը և բարոյական առաջընթացը կարելի է չափել նրանով, թե ինչպես է այդ ազգը վերաբերվում կենդանիներին

Մահաթմա Գանդի. Ազգի մեծությունը և բարոյական առաջընթացը կարելի է չափել նրանով, թե ինչպես է այդ ազգը վերաբերվում կենդանիներին

Սիրելի բարեկամներ, Մահաթմա Գանդիի հայտնի խոսքերից մեկը դուրս չի գալիս մտքիցս: Այն կարելի է համարել, որպես ցանկացած ազգի, ժողովրդի, պետության որակական ու բարոյական բնութագրիչ և ուղենիշային սկզբունք` բնության նկատմամբ ունեցած վերաբերմունքի առումով: Ես ցանկացա անպայման փոխանցել այդ խոսքերը Ձեզ: Մահաթմա Գանդին ասում է. «Ազգի մեծությունը և բարոյական առաջընթացը կարելի է չափել նրանով, թե ինչպես է այդ ազգը վերաբերվում կենդանիներին» (Величие и моральный прогресс нации можно измерить тем, как эта нация относится к животным / The greatness of a nation and its moral progress can be judged by the way its animals are treated): Ահա, այսպիսի խորքային է հնդիկ առաջնորդի և, առհասարակ, հնդիկ ժողովրդի ընկալումը բնության, մարդ-բնություն փոխհարաբերությունների նկատմամբ: Իսկապես, շատ բան կարելի է որոշել` ելնելով նրանից, թե ինչպես է տվյալ ազգը վարվում բնության հետ: Հնդիկները, ընդհանրապես, առանձնանում են բնության, մասնավորապես` կենդանիների նկատմամբ իրենց հոգատարությամբ ու մեծարանքով: Նրանց, ովքեր չգիտեն, թե ով է Մահաթմա Գանդին, ասեմ, որ Մոհանդաս Կարամչանդ Գանդի (գուջարատի՝ મોહનદાસ કરમચંદ ગાંધી) (հոկտեմբերի 2, 1869 –հունվարի 30, 1948) Հնդկաստանի և Հնդկական անկախության շարժման քաղաքական և հոգևոր առաջնորդ էր: Նա նախաձեռնողն էր Սատյագրահայի – դիմադրություն բռնակալության դեմ քաղաքացիական անհնազանդության, խստորեն առանց բռնությամբ (ահիմսա)—որով Հնդկաստանը շահել է իր անկախությունը և մեծապես ազդել է աբողջ աշխարհում նմանատիպ շարժումների տարածման վրա` քաղաքացիական իրավունքների և ազատության համար: Նա ճանչվել է աշխարհում իբրև Մահաթմա Գանդի ([սանսկրիտ]՝ महात्मा կամ “Մեծն Հոգի”) և Հնդկաստանում իբրև Բապու (գուջարատի՝ બાપુ կամ “Հայր”): Նա ճանաչվել և հարգվել է Հնդկաստանում, իբրև Հնդկաստանի հայրը:

Գանդիի տարեդարձը` հոկտեմբերի 2-ը Հնդկաստանում նշվում է իբրև Գանդի Ջայանտի ազգային տոն, իսկ աշխարհում` Ոչ-Բռնության Միջազգային Օր:

Հիրավի իմաստուն խոսքեր են, իսկապես` ժողովրդի մեծության մասին կարելի է դատել կենդանիների նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքից: Որքան տեղին են ու արդիական, մանավանդ մեր երկրում, որտեղ կենդանիների ու, առհասարակ, բնության նկատմամբ կա մի տեսակ արհամարհական, օտարական վերաբերմունք: Այնպիսի տպավորություն է, կարծես մեր բնությունը մերը չէ կամ մեզ պետք չէ: Սա խոսում է հասարակության արժեհամակարգի ու գիտակցության մակարդակի ներկայիս վիճակի մասին: Բնության հանդեպ այս անթույլատրելի վերաբերմունքը, այս անտարբերությունը կամ միտումնավոր վնաս հասցնելը անպայման բերելու է անդառնալի հետևանքների: Անհրաժեշտ է ոչ թե վաղը կամ մյուս օրը, այլ հենց հիմա, հենց այս պահից սկսած մտատել բնության պահպանության մասին ու փոխվել, դադարել բնությունը դիտել որպես անշունչ, ոչ պետքական մի հասկացություն կամ էլ կարծել, թե բնությունը մի բան է, որին պետք է տիրանալ, բաժանել, դարձնել եկամտի, հասույթի աղբյուր: Հիվանդ են այն մարդիկ ովքեր կարծում են, թե բնությունը միայն իրենցն է, իրենց մենաշնորհը: Բնությունը բոլորինն է, ավելին` ինքը բնությունն է ստեղծել բոլորիս, նա բոլորիս տունն է ու կացարանը: Եվ այդ ընդհանուր տան մեջ հավասրա իրավունք ունեն ապրելու և՛ մարդիկ, և՛ կենդանիներն ու բույսերը:

Ահա այսպես, մեծն մտածողի, մեծն գաղափարակրի` Մահաթմա Գանդիի այս թևավոր խոսքերով ոգևորված էլ ես որոշեցի անպայման գրել այս հոդվածը: Բնությունը պետք է սիրել և ոչ թե սոսկ խոսքերով կամ էլ թղթի վրա, այլ սիրել գործով, պահպանել այն, քարոզել բնության պահպանություն, որպեսզի մեր չկշռադատված ու անմիտ քայլերի պատճառով մի օր չհայտվենք ամայի, անկենդան, մեռյալ մի տափաստանում: Իսկապես, յուրաքանչյուր ժողովրդի մասին շատ բան կարելի է հետևություն անել` տեսնելով թե ինչպիսի վերաբերմունք ունի նա կենդանիների նկատմամբ` սկսած անտուն, փողոցային շնիկներից մինչև վայի բնության բնակիչները: Հայաստանի բնությունը բացառիկ գեղեցկություն ունի, հարուստ է ու բազմազան, սակայն ՎՏԱՆԳՎԱԾ Է, քանի որ, ցավոք, մեր շատ հայրենակիցներ չունեն բնության նկատմամբ հարգանք ու սեր, պատշաճ վերաբերմունք ու գորովանք: Չե՞ք կարծում, որ ժամանակն է փոխվելու, ժամանակն է անելու անհրաժեշտ ու ճիշտ հետևությունները, որպեսզի արժանապատվորեն, առանց ամաչելու նայեք Ձեր զավակների աչքերին, նրանց, ովքեր պիտի ժառանգեն մեզանից հայրենի բնությունը: Սիրե՛նք կենդանիներին և դրանով ցույց տանք մեր գորովանքն ու հոգատարությունը նրանց նկատմամբ, մեկս մյուսի նկատմամբ, սիրենք կենդանիներին, հոգ տանենք նրանց ու դրանով ցույց տանք մեր մեծությունը, մեր խելքը, մեր մարդկայությունը, մոլորակի վրա ՄԱՐԴ կոչումը կրելու մեր իրավունքը ու պատգամը:
© Առլեն Շահվերդյան, 22.01.2012


6 Comments

  1. Arsine says:

    Voxjunum em hertakan angam hodvatsd, vor@ shat karevor e vorpeszi voch te uxxaki @ntecenq, ayl henc ays pahic koch e anum bolorin anhapax sksel voreve bari gorts bnutyun pahpanman hamar. Havataceq bnutyun@ heru che mezanic ev hasaneli e ayl menq enq heracel nranic u chenq haskanum te inchqan mets harstutyun unenq… Voxjunum em shat karevor ein ays xosqer@ yuraqanchyuris hamar…

    • Վայ ապրես դու🙂 Շատ զգացված եմ քո ջերմ խոսքերից: Երանի թե մեր հասարակության մեջ բոլորն ունենային այս գիտակցումը: Շնորհակալ եմ շատ:

  2. Sirarpi says:

    Առլեն ջան, չես պատկերացնի որքան եմ սիրում ուսուցողական ու բարին քարոզող գրառումներդ: Ես հավատացած եմ, որ շատ-շատերը աստիճանաբար կսկսեն սիրել բնությունը եւ բնության գրկում զվարճանալուց հետո հավաքել իրենց թողած մնացորդներրը, կերակրել փողոցային շնիկներին…

    • Երանի թե այդպես լինի Սիրարփի ջան, երանի թե մեր հասարակության մեջ ամեն մարդու սրտում վերջապես սեր ու հոգածություն արթնանա բնության նկատմամբ: Մենք ինքներս մեզ հեռացրել են բնությունից, ինքներս անտեսանելի, իսկ հաճախ էլ` շատ տեսանելի պատնեշ ենք սարքել մեր ու բնության միջև: Եվ ինչու՞ միայն մեր ու բնության, մի տես, թե սեփական առնանձնատները ինչպիսի պարիսպներով են փակում, ասես պատրաստվում են պաշտպանվել թաթար-մոնղոլական նոր արշավանքից😀 Մենք մեզ անգամ մեր հայրենակիցներից ենք հեռու պահում, էլ ուր մնաց թե բնությունից: Սակայն հավատացած եմ, որ անպայման գալու է ոգեղենության ժամանակը, երբ մարդուն գնահատելու ու հարգելու են ոչ թե նրա հաստակաշի վզի, ունեցած իշխանության ու դիզած փողերի, հաստ պարսպով պատված տան կամ էլ մեծ մեքենայի համար, այլ նրա համար, թե ինչ է տվել նա մարդկությանը, իր հասարակությանը, իր պետությանը, բնությանը, որքանով է արժանապատիվ ու ազնիվ ապրել` տեղ զբաղեցնելով այս արևի տակ: Բնությունը մեր բոլորինն է, իսկ ավելի շատ մենք ենք բնությանը, քանի որ մենք ենք նրա ծնունդը:
      Շնորհակալ եմ քո այս ջերմ ու ոգևորիչ քոմենթի համար: Ես էլ եմ սիրով հետևում քո բլոգներին, հենց նոր մի նոր քոմենթ հաճույքով գրեցի քո վերջին գրառման տակ:
      Մերսի շատ քո մշտական ուշադրության համար:
      Առլեն

      • Sirarpi says:

        Կարծում եմ բնությունը լավ պահելը, կենդանիներին խնամելը պիտի դառնա կենսաձեւ: Ապացուցված է, որ կենդանիներին սիրող մարդը բարի է ու ստացվում է այնպես, որ այդ բարությունն այսօր մեզ շատ է անհրաժեշտ ու պակասում է՝ անտարբերության պատճառով:
        Շնորհակալ եմ Առլեն ջան: Միշտ հաճույքով եմ կարդում տեղին ու անհրաժեշտ թեմաների մասին գրառումներդ:

      • Շնորհակալ եմ Սիրարփի ջան: Ես նույնպես համարում եմ քո բլոգները տեղին, իսկ «Իմ աշխարհը` ձեր աչքերով» բլոգդ մշտապես արծարծում է արդիական, հասարակությանը հուզող ու պետքական թեմաներ, որոնք միշտ կարդացվում են հետաքրքրությամբ ու հաճույքով: Շարունակիր նույն ոգով ու եռանդով և ստեղծագործական նույն ջիղով:
        Հարգանքով`
        Առլեն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,385 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: